Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
2459 - Telegram Web
Telegram Web
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայկական սփյուռքը Ադրբեջանի գլխավոր թշնամական թիրախներից է: Մեծ ռեսուրսներ են ծախսվում` թշնամացնելու համար, վերացնելու համար կապը Հայաստանի հետ:
Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն:

Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի:

Դա հենց սահմանադրական կարգի տապալում է:

Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ պահպանելու միջոց:

Պետք է զարգացնել Մայր օրենքում ամրագրված մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, ժողովրդավարության երաշխիքները, ապահովել նրանց կիրառությունն իրական սահմանադրական ոգով` հանուն Հայոց ուժեղ և անվտանգ պետականության:

Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
🇦🇲, 🇺🇸
Ավարտվեցին մեր եռօրյա ինտենսիվ աշխատանքային քննարկումները` կապված միջազգային և ԱՄՆ դատարաններում Հայ ժողովրդի, այդ թվում` Հայաստանի սահմանային բնակչության իրավունքների և անվտանգության, Երուսաղեմի Հայկական թաղամասի, արցախահայության իրավունքների պաշտպանության հետ:

Քննարկումներին ակտիվ մասնակցություն [առցանց] ունեցավ նաև միջազգային փաստաբան Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian)` կապված միջազգային քրեական իրավունքի հետ:

Գառնիկ Քերքոնեան (Karnig Kerkonian) Երևանից ուղևորվեց Ժնև` արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված բարձրաստիճան խորհրդակցությունների:

English text 🇺🇸
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական կողմը մանրակրկիտ աշխատանք է կատարում «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը կյանքի կոչելու համար։ Այն ունի լրջագույն վտանգներ Հայաստանի և հայ ժողովրդի համար առհասարակ, քանի որ ոչ թե ենթադրում է խաղաղ գոյակցություն երկու ժողովուրդների միջև, այլ Հայաստանն օկուպացնելու Ադրբեջանի իշխանության ծրագիր է: Այն ուղղված է նաև Հայաստանի ժողովդրագրական պատկերի կտրուկ փոփոխությանը` զավթողական նպատակներով:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի սահմանամերձ գյուղերի հարևանությամբ են, իսկ որոշ հատվածներում հենց Հայաստանի տարածքում:

Սահամանամերձ բնակիչերի պաշտպանությունը, անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բացառենք Ադրբեջանի զինված ծառայողների ներկայությունը։
Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցները, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:

Արման Թաթոյանն ընգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կոպտորեն խախտում են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքները, որի հետևանքով սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչները զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից:

Եվ այս ամենը տեղի է ունենում ադրբեջանական իշխանության ուղիղ հովանավորությամբ։

Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը` դրանով շարունակաբար խաթարելով Հայաստանում անվտանգությունը և մարդու իրավունքները:
Հաճելի է ճանաչվել աշխարհի լավագույն համալսարաններից Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցի (University of Pennsylvania Carey Law School) լավագույն շրջանավարտներից:

I am proud to be recognized as one of the best alumni of the University of Pennsylvania Carey School of Law, one of the top universities in the world.

Link
Մենք հիմա առավել, քան երբրևէ ունենք հաղթանակների կարիք: Մենք միշտ եղել ենք պայքարող, չընկրկող ու վերջապես հաղթանակած:

Շնորհակալություն Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, Արթուր Դավթյանին և մեր մյուս բոլոր մարզիկներին Հայաստանն ու հայ ժողովրդին արժանապատվորեն ներկայացնելու և մեր անունը բարձր պահելու համար:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը` իրականում մարդասիրական հարցերի ներքո բորբոքելով հայ ժողովրդի դեմ թշնամանք ու ռասիզմ: Պետական բարձր հովանավորությամբ հետևողականորեն տարվում է պատմությունն ու հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը կեղծելու, մշակութային արժեքները յուրացնելու քաղաքականություն։
Արման Թաթոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին, ինչպես նաև համագումարի Կոնգրեսական հարաբերությունների հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանին:

Հանդիպման սկզբում Արման Թաթոյանը ներկայացրեց Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական զինված ծառայողների կողմից. մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, սեփականությունից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Հանդիպմանը քննարկվեցին նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ադրբեջանական ռազմավարությունը, արցախահայության էթնիկ զտումների, արցախահայերի վերադարձի և այլ հարցեր:

Ամբողջական տեքստ
🇦🇲, 🇺🇸, 🇷🇺
Այս զեկույցում մենք բացահայտել ենք, որ 2023թ. սեպտմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին: Ըստ այդ տակտիկայի էլ պլանավորվել են հարձակումների 4 ուղղությունները:

Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ցերեկը ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ:

Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Դա էր պատճառը, որ բազմաթիվ մարդիկ չէին կարողանում գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին:

Ամողջական տեքստ

Զեկույցի հղում՝ https://bit.ly/4gxWjNG
Եռօրյա այցով Սյունիքում ենք` միջազգային մի քանի, այդ թվում`դատական նախաձեռնության համար անհրաժեշտ փաստերի հավաքման, ապացույցների ամրագրման նպատակով:

Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները, այդ թվում` Հայաստանի տարածքների զավթումը:
2024/10/06 09:13:14
Back to Top
HTML Embed Code: