Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսելիս մոռանում է, որ երկու տարի առաջ ՔՊ-ի գլխավոր գրասենյակում հանդիպման ժամանակ հայտարարեց. «Չի կարող լինել մի կոռուպցիոն դրսևորում, որը մենք շահագրգռված չենք բացահայտելու»։

Նա խնդրեց, որ կոռուպցիայի մասին գրավոր ներկայացնեմ իրեն, և ասաց, որ անմիջապես կներկայացնի համապատասխան իրավապահ մարմիններին։ Ես գրավոր դիմեցի, սակայն ոչինչ չփոխվեց։ Նույն կերպ, Գետնացումի 62243923 քրեական գործը տեղից չի շարժվում։

Ասածս այն է, որ Վահագն Ալեքսանյանը նման հայտարարություններ անելիս Ազգային ժողովի ամբիոնից թող չմոռանա, որ հենց իրենց քաղաքական ուժն է գործերը ծածկադմփոց անում։
❗️Թող ժողովրդի աչքում սուրբ հրեշտակ չձևանան։

#Կոռուպցիա_ԿԱ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարմիր ժապավեն գետնատրման ծավալների հավելագրման, անորակ աշխատանքի և պաշտոնական դիրքի չարաշահման մեղավորները Խորեն Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանն են, քանի որ Ավինյանը համակարգել է շին.բարեկարգման ոլորտը։

Դրանով է պայմանավորված, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրում, և քրեական գործը տեղից չի շարժվում, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա։

#Կոռուպցիա_ԿԱ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սուրեն Պապիկյանի հովանավորությամբ պաշտոններ ստացած Խորեն Գրիգորյանը պնդում էր, որ ես կանհետանամ ընտրություններից հետո, սակայն ամեն ինչ ճիշտ հակառակը տեղի ունեցավ՝ ինքն անհետացավ։

#ազգագրագետ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլական Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամը չի ճանաչում իր կուսակցության ղեկավարին 🤦‍♂️։
#Փողով_բացված_կուսակցություն

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես են աղավաղում քաղաքական դաշտը։ Ստեղծում են իրենցից ոչինչ չներկայացնող կուսակցություններ, միայն թե ընտրությունների ժամանակ ձայներ փոշիացնեն ի օգուտ Նիկոլի, և այդպես խոչընդոտեն նոր, անկախ ուժերի ձևավորմանը։

Հետո էլ ժողովուրդը զարմանում է՝ որտեղի՞ց ընտրություների ժամանակ այսքան շատ կուսակցություն «ծլում»։

🔴 Արշակ Կարապետյանը
▪️ 2018-2021 թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական
▪️ 2021 թ. ապրիլի 13 - հուլիսի 20՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
▪️ 2021 թ. հուլիսի 20 - օգոստոսի 2՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
▪️ 2021 թ. օգոստոսի 2-ից՝ ՀՀ պաշտպանության նախարար։
Այսօր ստացել եմ շատ լավ լուր! 🥳🕺

🥰 Երևանի քաղաքապետարանը
N 288-Ա որոշմամբ մերժել է Գայի պողոտա 45/6 հասցեում 18-հարկանի շենք կառուցելու հայտը։

❗️Շենքի կառուցման հարցը առայժմ կանխվել է, սակայն դեռ շուտ է լիարժեք ուրախանալ, քանի դեռ այն վերջնականապես չի լուծվել։ Խնդրի լիարժեք լուծումը կլինի այն դեպքում, երբ Գայի պողոտա 45/6-ի հողատարածքը դառնա համայնքային սեփականություն՝ այլ ոչ թե մնա մասնավորի ձեռքում։

‼️Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ համայնքի շահից բխող որոշում կայացնելու համար։

👇Նախապատմություն 👇
https://www.facebook.com/share/p/1B7U2WcorA/
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սա՞ է ժողովրդավարական իշխանությունը, որը վարորդներին հրահանգում է տրանսպորտից իջեցնել բոլոր նրանց, ովքեր բոյկոտում են տրանսպորտի թանկացումը։ Մինչդեռ այս դեպքում տարեց մարդը նույնիսկ չէր բոյկոտում, այլ պարզապես ցանկանում էր իրեն հասանելի անվճար երթևեկությունից օգտվել։

Այս դեպքը կրկին անգամ փաստում է, որ տրանսպորտից օգտվողների մեծամասնության համար տրանսպորտի թանկացումը մեծ ֆինանսական բեռ է։ Ժողովուրդը ֆինանսապես վճարունակ չէ
150 դրամ վճարել, իսկ այսօր «ժողովրդավար իշխանությունը» չվճարունակ մարդկանց պարզապես տրանսպորտից դուրս է շպրտում։

❗️Վարորդի գործողություններն ամբողջովին հակաօրինական և ոչ բարոյական են, քանի որ ընդամենը երկու ամիս առաջ հենց վարորդներն էին բոյկոտուլ` իրենց իրավունքները պաշտպանելու համար, և ժողովրդի մեծ մասը ըմբռնումով մոտեցավ նրանց բոյկոտին։ Իսկ հիմա նույն բոյկոտող վարորդները իշխանության հրահանգով ժողովրդին տրանսպորտից շպրտում են, ինչը անբարոյական վարքագիծ է վարորդների կողմից։

#Հազար_Ամոթ
Ինչպե՞ս եք վերաբերվում Հայկ Մարությանի անհետանալուն տրանսպորտի թանկացման պայքարից:

Օրինակ՝ ինձ համար շատ անսպասելի էր Հայկ Մարությանի անհետանալը, և դա անընդունելի է, քանի որ նա հանդիսանալով ընդդիմադիր քաղաքական ուժ, հանրությանը կոչ արեց բոյկոտել տրանսպորտի թանկացումը, սակայն պայքարից անհետացավ՝ իր կոչ արած քաղաքացիներին թողեց անհասկանալի անորոշության մեջ։

❗️Շատ մտածելու տեղիք է տալիս Հայկ Մարությանի անհետանալը բոյկոտի ամենաակտիվ փուլում, չէ՞ որ իր քաղաքական ուժը ի զորու է մեծ ազդեցություն ունենալ բոյկոտի արդյունքի վրա, սակայն այդ ուղությամբ ոչ մի գործողություն տեղի չունեցավ։ Եվ այստեղից հարցեր են առաջանում՝ թե՛ ինձ մոտ, թե՛ հանրության։ Ինչպե՞ս ստացվեց, որ Հայկ Մարությանն իր թիմի հետ տարբեր վարչական շրջաններում շատ ակտիվ ստորագրահավաք կազմակերպեց, բայց երբ հերթը հասավ իրական պայքարին, նա անհետացավ՝ իր կոչին հետևած ժողովրդին թողնելով մենակ պայքարի դաշտում։ Քայլերի այս հաջորդականությունը հուշում է, որ ստորագրահավաքը իր համար պարզապես քաղաքական դիվիդենտներ քաղելու PR-ի միջոց էր, քանի որ այլ բացատրություն չեմ տեսնում։

Առհասարակ, ինձ համար անհասկանալի էր, թե ինչու Հայկ Մարությանն ընտրություններից հետո անհետացավ, իսկ հետո հայտնվեց տրանսպորտի թանկացմանը, այն դեպքում, երբ քաղաքում տարբեր իրադարձություններ էին տեղի ունենում, սակայն նա, հանդիսանալով ընդդիմադիր քաղաքական ուժ, ոչինչ չձեռնարկեց։

✅️ Շատերը գուցե փորցեն պաշտպանել
Հայկ Մարությանին և պնդեն, որ նա ինչ-որ հարգելի պատճառներով ընդմիջում է վերցրել, սակայն դա ինձ համար հիմնավոր պատճառ չէ՝ հանրությանը որևէ բան հայտարարելու պայքարի դաշտից անհետանալու համար։
Նա կուսակցության ղեկավար է, որն ունի թիմակիցներ, ովքեր առանց նրա էլ կարող էին ժողովրդի կողքին կանգնած պայքարել տրանսպորտի թանկացման դեմ, լրացնելով Հայկ Մարությանի բացակայությունը, սակայն դա տեղի չունեցավ։

Ինձ համար շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են ավտոբուսներից դուրս շպրտում հաշմանդամ պապիկին կամ տեղի ունենում այլ նմանատիպ դեպքեր։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկ Մարությանի գրեթե բոլոր գրառումներից հետո ՔՊ-ի ներսում ինչ խառնաշփոթ ու ցնցումներ են առաջանում, հասկանալի է, թե որքան մեծ ազդեցություն նա կարող էր ունենալ նման դեպքերի կանխարգելման վրա։ Սակայն, ցավոք, Հայկ Մարությանն իր աջակիցներին տարավ պայքարի դաշտ, իսկ հետո պարզապես թողեց նրանց ու հեռացավ իր գործերով։

🔴 Վերլուծելով այս ամենը՝ եկել եմ այն եզրահանգման, որ Հայկ Մարությանը քաղաքականությամբ չի զբաղվում, ոչ էլ ժողովուրդի կողքինն է, քանի որ փաստացի իր անգործությունը պարզապես այդ եզրահանգման են բերում։

❗️Երեկ մինչ գրառումը գրում էի, Հայկ Մարությանը հայտարարեց, որ պայքարը շարունակվում է, և որ բոյկոտը կարող է ամիսներ տևել։ Այսինքն, փաստացի ստացվում է, որ Հայկ Մարությանը չի ցանկանում գեներացնել բոյկոտը,
«բոյկոտն առանց գեներացման, կազմակերպման և հստակ քայլերի դատապարտված է ձախողման»
հակառակ դեպքում հստակ պայքարի օրակարգ կներկայացներ և ժողովրդի կողքին կանգնած՝ կգեներացներ բոյկոտը, իսկ տվյալ դեպքում դուրս է գալիս, որ նա իր աջակիցներին ամիսներով տևող պայքարի է ուղարկում, իսկ ինքը գնում է իր գործերով։
#Հրաշալի_գաղափար

Ինչպե՞ս կարելի է նման կոչ անել ժողովրդին, որ բոյկոտը շարունակվում է, երբ ինքդ ժողովրդի կողքին կանգնած չես։ Դա նույնն է, որ հավաք հայտարարես Տիգրան Ավինյանի հրաժարականի պահանջով, բայց ինքդ այդ հավաքին չգնաս։ Կամ այլ օրինակ բերեմ, դա նույնն է, որ հրամանատարը զինվորներին ուղարկի պատերազմի, իսկ ինքը գնա տուն քնելու, և զորքը առանց հրամանատարի հրամաների պատերազմի դաշտում իրար վրա կրակեն, այն ինչ հիմա տեղի է ունենում ավտոբուսներում, ժողովուրդը իրար հետ կռվում է։

❗️Մի խոսքով, ոնց հասկանում եմ, Հայկ Մարությանը ինչպես քարոզարշավ չարեց, որի ժամանակ նույն պես անհետացել էր, այդպես էլ հիմա բոյկոտ է անում՝ անորոշ, առանց հստակ ծրագրի։
#Մի_խոսքով_պարզա

‼️Այս գրառումը չի վերաբերվում Հայկ Մարությանի կուսակիցներին կամ աջակիցներին, նրա թիմում և աջակիցների շրջանում կան շատ լավ մարդիկ, որոնց ես ճանաչում և հարգում եմ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեր հասարակության շատ մեծահասակներ իրենց թույլ են տալիս անթույլատրելի վարքագիծ։ Նրանք, ովքեր պետք է սերունդ կրթեն ու օրինակ ծառայեն, հաճախ պահում են իրենց անպատասխանատու կերպով, թունավորում միջավայրը և խեղաթյուրում երիտասարդների մտածողությունը։ Այս մարդիկ, առանց գիտակցելու, դառնում են բարոյական անկման պատճառ։

Հիմնականում հենց մեծահասակներն են, ովքեր ֆեյք էջերով տարածում են ատելություն, վիրավորում մարդկանց, խեղաթյուրում իրականությունն ու օբյեկտիվությունը։

❗️Մեր հասարակությունը չի կարող զարգանալ, եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա կյանքի նոր նորմ։

Այս անընդունելի վարքագիծը արմատավորվեց 2018թ. «հեղափոխությունից» հետո, երբ իշխանությունը միտումնավոր խրախուսեց ատելության քարոզն ու հասարակության պառակտումը։ Ազատ խոսքի անվան տակ նրանք վերահսկողության տակ վերցրին տեղեկատվական դաշտը՝ հասարակությունը պառակտելով բաժանեցին «սևերի» և «սպիտակների»։

🔴 Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ բացահայտ պետական մակարդակով ատելության քարոզ՝ սեփական ժողովրդի հանդեպ, ինչը քայքայում է մեր ազգային ինքնությունն ու արժեհամակարգը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ավինյանը անցած տարի կռուտիտ էր լինում, թե իբր անտեսանելի աղ էին ցանել։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հարգելի քաղաքացիներ,

Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը դա քաղաքական պայքար է, որով դուք արտահայտում եք ձեր անհամաձայնությունը և պաշտպանում ձեր իրավունքները։

Բոյկոտը ամբողջովին օրինական է, նույնիսկ Տիգրան Ավինյանն է ասում, որ #Բոյկոտեք։

❗️Անհրաժեշտության դեպքում այս տեսանյութը վարորդի աչքը մցրեք և ճպիտով անվճար երթևեկեք 😉))))
🥳Հերթական հաղթանակը🎉🎊

2023թ-ին, Արմեն Բեգոյանի հրահանգով, իմ նկատմամբ շինծու քրեական գործ հարուցվեց՝ իբր կենսունակ ծառեր վնասելու մեղադրանքով։

🔴 Դեպքի վերաբերյալ մանրամասներ՝ 👇
https://www.facebook.com/Art.Chakhoyan/videos/860814282160554/

❗️Սակայն իրականում Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում թանկարժեք, սակայն արդեն չորացած ծառեր էր տնգել և համապատասխան գումարներ դուրս գրել։ Տնկման հաջորդ օրը ես լայվով հանրայնացրեցի, որ ծառերը չոր են՝ ներկայացնելով դրանց չորացած հատվածները։ Քանի որ այս բացահայտումը լայն քննարկման առարկա դարձավ, «խելոքները» իրենց գործելաոճին համապատասխան, փորձեցին մեղադրանքը վերագրել ինձ՝ ներկայացնելով այնպես, թե իբր ես եմ ծառերի չորացման պատասխանատուն։🤦‍♂️
❗️Այնուամենայնիվ, փաստերն ապացուցեցին հակառակը՝ ես հերթական անգամ ճիշտ դուրս եկա, իսկ նրանք՝ սխալ։

‼️Տվյալ որոշումը փաստ է հանդիսանում, որ
Արմեն Բեգոյանը իմ նկատման զրպարտություն է տարածել։
#Մուտիլյովշիկ

Հարգելի՛ քաղաքացիներ, նկարում պատկերված տեսարանում ես պարզապես փորձում եմ պարզել՝ Արմեն Բեգոյանի մտքի ծառերը դեռ վեգետացիոն շրջանում է գտնվում, թե արդեն դուրս է եկել։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սա էլ Ավինյանի պատրաստվածությունն է՝ ձյան մաքրման աշխատանքների ամբողջ ծավալը: Երեք օր առաջ, շատ լավ իմանալով, որ այսօր ձյուն է գալու, ու նույնիսկ աղ չեն կարողացել ցանել։🤦‍♂️

#Մեծ_մեծ_խոսացողներ
Ավինյան, քաղաքի ձյունն ես ուտում, թե Ալիևի փո՞ղզիջումը։

❗️Այս մարդիկ հենց այսպիսի անկապ, ամպագոռգոռ հայտարարություններով եկան իշխանության, և նույն կերպ էլ բանակցում են՝ երկիրը տանելով կործանման։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սա էլ Ավինյանի պատրաստվածությունն է՝ ձյան մաքրման աշխատանքների ամբողջ ծավալը: Երեք օր առաջ, շատ լավ իմանալով, որ ձյուն է գալու, ու նույնիսկ աղ չեն կարողացել ցանել։🤦‍♂️

#Անպատասխանատու
#Մեծ_մեծ_խոսացողներ
Դանիել Իոաննիսյանը հաշվետու չէ հանրությանը ծախսած գումարների համար։

Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է Դանիել Իոաննիսյանի ղեկավարած թիմը տնօրինել ստացած ֆինանսական միջոցները։ Այս նպատակով դիմել էի՝ որ ինձ տրամադրեն վերջին հինգ տարվա ընթացքում ստացված գումարների ծախսերի բացվածքը։ Հիմնավոր կասկածներ ունենալով, որ չեն տրամադրի ծախսերի բացվածքը, հստակ նշել էի,
«միայն թե չասեք, որ դա պետական գաղտնիք է»։

Ի պատասխան՝ ինձ տրամադրվեց հղում uic.am կայքում հրապարակված հաշվետվությանը, որտեղ, սակայն, բացակայում էր ստացված գումարների ծախսերի բացվածքը, ինչպես նաև 2024 թվականի ստացած գումարների ֆինանսական հաշվետվությունը։🤦‍♂️
Կրկին դիմելուց հետո պարզվեց, որ ստացած գումարների ծախսերի բացվածքը, իրոք որ դա «պետական գաղտնիք է» 😁։

❗️Հարգելի քաղաքացիներ, հորդորում եմ բոլորին զերծ մնալ և ոչ մի լումա չփոխանցել վերոնշյալ կազմակերպություններին, քանի որ նրանք հաշվետու չեն հանրությանը՝ թե որքան և հստակ ինչի վրա են ծախսում գումարները։

Հարգանքով՝ Չախոյանի անվճար փաստերի ստուգման հարթակ 🫶 ։)))
Իմ հանրային գործունեության հետևանքով ինձ չեն տրամադրում օրենքով ինձ հասանելի ՀՀ անձնագիր։ Չնայած դրան, չեն էլ մերժում, քանի որ առկա չեն որևէ իրավական հիմքեր այն մերժելու կամ չտրամադրելու համար, այլ ուղղակի չեն տրամադրում։

❗️Այս իշխանությունը իրավունք չունի ժողովրդավարությունից խոսել, քանի որ կոպտորեն խախտում է դրա սկզբունքները։

Քաղաքական պատվերով կազմակերպված մահափորձը, շինծու քրեական գործերը, անօրինական ազատազրկումը և ՀՀ օրենսդրությամբ ինձ հասանելի անձնագրի չտրամադրելը վկայում է, որ գործող իշխանությունը ժողովրդավարության արժեքները ոչ միայն չի պաշտպանում, այլև հետևողականորեն ոտնահարում է այն։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ես պայքարել եմ, որպեսզի տեսանյութում պատկերված Նիկոլ Փաշինյանի թրքամոլ աջակիցը և նրա թրքամոլ աջակիցները Հայաստանում Թուրքիայից ղեկավարվող թուրքական կուսակցություն չբացեն, ինչի արդյունքում այժմ ինձ դատում են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա:

❗️ Դատական նիստը տեղի կունենա
Մարտի 3-ին, ժամը 16:00-ին՝
📍 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրում (Հասցե՝ Նազարբեկյան 40):

Ադերբեջանում դատվում են մեր զինծառայողներին, ովքեր պաշտպանել են երկրի շահերը, իսկ Հայաստանում դատվում եմ ես, որ պաշտպանել եմ Հայաստանի շահերը թուրքամոլներից։🤦‍♂️
2025/03/01 17:41:41
Back to Top
HTML Embed Code: