tgoop.com/IRI2day/1011
Last Update:
🧿Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը շարունակում է ձգձգվել
📍Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը ձգձգվում է, քանի որ ռուսական կողմի հետ վերջնական պայմանագիր չեն կնքել: Ըստ պատգամավորի՝ ռուսները վերջնական եզրահանգման չեն եկել ֆինանսավորման եղանակի, նախագծին մասնակցության ձևաչափի շուրջ:
📍«Ռուսների հետ բանակցություններում հիմնական խնդիրը Ռաշթ-Ասթարա երկաթուղու նախագծի վերջնական արժեքն է և այդ նախագծի իրականացման եղանակը: Այս նախագիծը թանկ, կարևոր, ռազմավարական և ազդեցիկ նախագիծ է, սակայն, կարծես թե, ֆինանսավորման հարցում ռուսների կողմից խնդիր կա, և ռուսները չեն կարողացել այս նախագիծը ֆինանսավորել: Իրանն էլ հայտարարել է, որ այս նախագծի իրագործման համար ռուսական վարկի կարիքը չունի, այլ ցանկանում է, որ ռուսները ներդրումներ իրականացնեն այս նախագծում»,- ասել է պատգամավորը:
📌Հիշեցնեմ, որ մինչև այս հայտարարվում էր, որ երկաթուղու կառուցման համար ռուսները վարկ են տրամադրելու: Ստացվում է՝ դա վերջնական պայմանավորվածություն չէր: Իսկ առհասարակ այս իրավիճակը լրիվ սպասելի էր:
@IRI2day
BY Իրանն այսօր
Share with your friend now:
tgoop.com/IRI2day/1011