Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
952 - Telegram Web
Telegram Web
📌Իր թեկնածությունն է գրանցել նաև խորհրդարանի պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը

📍Փեզեշքիանը թյուրքախոս է։ Ներկայացնում է Թավրիզն ու հարակից շրջանները։ Իր գործունեության ընթացքում աչքի է ընկել պրոադրբեջանական հայտարարություններով։

📍2020թ․ Արցախում պատերազմի ընթացքում, երբ Փեզեշքիանը նաև խորհրդարանի փոխնախագահ էր, նկատի ունենալով Հայաստանին, հայտարարել էր, որ որոշ երկրների նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում ժողովրդի ցանկությանը։

📍 «Հարաբերությունների զարգացման պատրվակով չպետք է ոտնահարել Իրանի ազգային շահերը: Մի կողմին գոհացնելու համար չպետք է մյուս կողմերին հիասթափեցնել»,-ասել էր նա։

📍Փեզեշքիանը 2016թ․ խորհրդարանում նաև թյուրքախոսների ֆրակցիա էր բացել, ինչը Իրանում մեծ դժգոհություն էր առաջացրել։ Դա դիտվել էր որպես երկրի միասնականությունը խարխլող քայլ ու անջատողականության դրսևորում։

📌Փեզեշքիանի շանսերը ևս մեծ չեն։

@IRI2day
📌Թեկնածություն գրանցեց նաև Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։

📍Զաքանին պահպանողական է։ Մասնակցել է 2021-ի նախագահական ընտրություններին և հօգուտ Ռայիսիի՝ հրաժարվել ընտրապայքարից։

📍Նրա թեկնածությունը, մեծ հավանականությամբ, կհաստատվի։ Կախված նրանից, թե պահպանողական շրջանակներից էլ ովքեր հայտ կներկայացնեն, և պահպանողականներն ինչպես կդիրքավորվեն՝ Զաքանին կարող է լինել հիմնական հավակնորդներից։

📌Հիշեցնեմ, որ գրանցված թեկնածուներին կարող եք ծանոթանալ այստեղ։

@IRI2day
🔴Այսօր Իրանի նախագահի թեկնածուների գրանցման վերջին օրն է։

☑️Մինչև այժմ գրանցվել է 37 թեկնածու։

🔘Հայտ է ներկայացրել նաև նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, բայց նրա թեկնածությունը պարզապես չեն հաստատի, ինչպես արել են 2017-ին, 2021-ին։

🔴Այս պահի դրությամբ գրանցվածներից, որպես հավակնորդ, կարելի է առանձնացնել 3 անուն՝ խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանի և մշակույթի նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլի։

Այս երեքից կասկածելի է Ալի Լարիջանիի թեկնածության հաստատումը։

@IRI2day
📌Թեկնածություն են գրանցել նաև 2013-2021թթ․ Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին և 2007-2013թթ. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին։

📍2021-ի նախագահական ընտրություններում Պահապանների խորհուրդը չէր հաստատել Ջահանգիրիի թեկնածությունը։ Այս անգամ ևս նրա թեկնածության հաստատումը կասկածի տակ է։

📍Իսկ Ջալիլին 2021-ին, հօգուտ Ռայիսիի, դուրս էր եկել ընտրապայքարից։ Այժմ նա կարող է լինել հիմնական հավակնորդներից։

📍Գրանցվածների թիվը հասել է 53-ի։

@IRI2day
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը գրանցեց իր թեկնածությունը։

Հիմա նա ամենաշատ շանսերն ունի Իրանի նախագահ դառնալու։

@IRI2day
📌Ավարտվեց Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը։ Գրանցվել է 80 մարդ, միայն այսօր՝ 43-ը։

📍Գրանցվածների զգալի մասը պահպանողականներ են։

📍Վերջին օրով գրանցվել են նաև Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը, 2021-ի ընտրություններին մասնակցած, Նահատակնեի և վետերանների հիմնադրամի նախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, աշխատանքի նախարար Սովլաթ Մորթազավին։

🔍Սահմանադրության պահապանների խորհուրդը թեկնածուներին հաստատելու է 5 օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության՝ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 5 օրով։

📍Խորհրդի հաստատմանը, մեծ հավանականությամբ, կարժանանան [առնվազն] Ղալիբաֆը, Զաքանին, Էսմայիլին, Բազրփաշը, Նիքզադը, Ղազիզադե Հաշեմին, Ջալիլին։ Նրանց մի մասը ընտրապայքարից դուրս կգա հօգուտ այն թեկնածուի, ում շուրջ կորոշեն համախմբվել պահպանողականները։ Եթե անակնկալներ չլինեն, այդ թեկնածուն կարող է լինել Ղալիբաֆը։

@IRI2day
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է 6 թեկնածուի

Նրանք են՝

-Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը
-Սաիդ Ջալիլին
-Ալիռեզա Զաքանին
-Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին
-Մոստաֆա Փուրմոհամադին («Պայքարող հոգևորականներ» միության գլխավոր քարտուղար)
-Մասուդ Փեզեշքիանը

🔷Թեկնածուներից 5-ը պահպանողական են, 1-ը՝ բարեփոխական (Փեզեշքիանը)։

🔶Ալի Լարիջանիի ու Էսհաղ Ջահանգիրիի թեկնածությունների չհաստատումը անսպասելի չէր, քանի որ Իրանում անցկացված վերջին երեք ընտրություններում (երկու խորհրդարանական, մեկ նախագահական) միտումն այն էր, որ հաստատվում էին գերազանապես պահպանողական թեկնածուները։

🔷Հաստատված թեկնածուներից Ջալիլին, Զաքանին ու Հաշեմին մասնակցել են նաև 2021-ի ընտրություններին։ Ջալիլին ու Զաքանին նաև, հօգուտ Ռայիսիի, դուրս էին եկել ընտրապայքարից։

🔴Այս անգամ էլ, կարծես, նույն սցենարն է սպասվում։ Փեզեշքիանից բացի, մյուս թեկնածուները կարող են պարզապես քող ծառայել այն մեկ թեկնածուի համար, որի շուրջ կհամախմբվեն պահպանողականները։ Այդ թեկնածուն էլ կարող է լինել Ղալիբաֆը։

@IRI2day
❗️Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Türk-ին տված հարցազրույցում, պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցությունների ու «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, նշել է.

«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»:

@IRI2day
🔷Իրանում նախընտրական իրավիճակը

🔸Իրանում նախընտրական քննարակումների առանցքում այն է, որ հիմնական պայքարը լինելու է Փեզեշքիանի, Ղալիբաֆի և Ջալիլիի միջև:

📍Փեզեշքիանի դեպքում ամեն ինչ պարզ է: Բարեփոխական է, ստանալու է այդ ճամբարի աջակցությունը: Իր թյուրքախոս լինելու հաշվին՝ նաև թյուրքախոսների ձայները: Հաղթանակի հասնելու նրա շանսերը, սակայն, մեծ չեն գնահատվում. Իրանում նրան ավելի շուտ անջատողական ու երկրի միասնությունը խաթարող են ընկալում:

📍Ամեն ինչ ավելի բարդ է Ղալիբաֆի ու Ջալիլիի դեպքում: Նրանցից ոչ մեկը պահպանողական տարբեր հոսանքների շրջանում չունի այն միանշանակ աջակցությունը, որն ուներ Էբրահիմ Ռայիսին 2021-ին: Պահպանողական հոսանքները դեռ քննարկումներ են անցկացնում՝ հասկանալու, թե ում են աջակցելու:

📍Այդ ֆոնին ուշագրավ է, որ Ջալիլիի նախընտրական շտաբի ղեկավար է ընտրվել նախագահ Ռայիսիի տեղակալ Մոհսեն Մանսուրին: Սա կարող է նշանակել, որ կառավարականներն իրենց աջակցությունը կարող են հայտնել Ջալիլիին: Այդ աջակցությունն է ցանկանում ստանալ նաև Ալիռեզա Զաքանին, որը հայտարարել է, որ մինչև վերջ մնալու է պայքարում և դիրքավորվել է որպես «Ռայիսիի գործի շարունակող»:

📍Հետաքրքիր է նաև այն, որ Ղալիբաֆի նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել Ալի Նիքզադը: Նիքզադը 2021-ին Ռայիսիի շտաբի ղեկավարն էր: Նա թյուրքախոս է, ու Նիքզադի ընտրությունը նաև թյուրքախոսների ձայները գրավելու նպատակ կարող է ունենալ:

📍Այս ամենը մի կողմ, ընտրությունների գլխավոր խնդիրն է լինելու քվեարկությանը հանրությանը մասնակցությունը, որը վերջին տարիներին ռեկորդային ցածր ցուցանիշների է հասել, քանի որ Իրանի հասարակության զգալի հատվածը հիասթափված է բոլորից:

@IRI2day
🇮🇷🇦🇿Իրանի ու Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Արևմտյան Ատրպատական նահանգի և Նախիջևանի սահմանին:

🔺Վարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը, Արասի ամբարտակի պաշտպանությունն ապահովելը, փորձի փոխանակումը, համագործակացության մակարդակի բարելավումն է:

❗️Նման ձևաչափով սա երկու երկրների առաջին զորավարժությունն է: Մինչև այս զորավարժություններն անցկացվել են հիմնականում ռազմածովային ուժերի մակարդակով և եղել են բազմակողմ:

❗️Սահմանային զորավարժություն անցկացնելու հավանականության մասին հայտնի էր դարձել դեռ 2022թ. հոկտեմբերին՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցից:

❗️2023-ի սեպտեմբերին էլ Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստն էր անցկացվել, որի շրջանակներում ևս քննարկվել էին ռազմական ոլորտում համագործակցության հարցեր:

📍Զորավարժությունից լուսանկարներ՝ այստեղ:

📌Ռազմական ոլորտում Իրանի ու Ադրբեջանի համագործակցության մասին ավելի մանրամասն գրել եմ այստեղ (էջ 19):

@IRI2day
📌Իրանում սոցհետազոտությունների Shenaakht կենտրոնը հրապարակել է նախագահի ընտրություններին մասնակցության վերաբերյալ սոցհարցման արդյունքերը:

📍Ըստ դրանց՝ քվեարկությանը մասնակցությունն ակնկալվում է 53.6%:

📍Քվեարկությանը մասնակցել պատրաստվողների և դեռ որոշում չկայացրածների շրջանում (և՛ առանձին, և՛ միասին հաշված) առաջատար է Ղալիբաֆը:

📍Քվեարկությանը մասնակցելու որոշում կայացրածների մոտ 2-րդ տեղում Ջալիլին է, իսկ դեռ որոշում չկայացրածների մոտ՝ Փեզեշքիանը: Սա կարող է նշանակել, որ որքան մեծ եղավ մասնակցությունը, այնքան շատ ձայներ կստանա Փեզեշքիանը:

📍Այս առումով վերջին մի քանի ընտրություններում բարեփոխականները շեշտը դրել են մասնակցությունը խրախուսելու վրա: Նրանց շրջանում տարածված է նաև արտահայտություն,որ իրենց առաջին մրցակիցը ոչ թե պահպանողականներն են, այլ ընտրություններին ժողովրդի մասնակցությունը:

📍Այս տվյալներով՝ ձայների տարբերությունը զգալի չէ, ու եթե պահպանողականների ձայները շարունակվեն կիսվել Ղալիբաֆի ու Ջալիլիի միջև, կենտրոնը չի բացառում, որ ընտրությունների 2-րդ փուլ կարող է լինել:

@IRI2day
📌Նախընտրական իրադրությունն Իրանում 2

📍Պահպանողականները սկսել են ահազանգել մեկ թեկնածուի շուրջ համախմբելու անհրաժեշտության մասին: Հոգևոր առաջնորդի «Քայհան» օրաթերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին օրաթերթում գրել է, որ պահպանողական թեկնածուները հօգուտ մեկի պետք է հրաժարվեն ընտրապայքարից:

📍««Եթե չմիավորվեն, ի՞նչ կլինի»՝ այդ դեպքում կապ չունի, թե ում ձայն կտան, որովհետև եթե չմիավորվեն, ապա նրանցից ամեն մեկը ժողովրդից ձայներ է ստանալու, իսկ այդ ձայները չեն կարողանա հեշտությամբ մրցակցել մեկ զամբյուղում միաձայն հավաքված ձայների հետ»,- գրել է Շարիաթմադարին:

📍Մինչև ընտրությունները մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու անհրաժեշտության մասին է հայտարարել անգամ Ղալիբաֆը:

📍Իսկ այդ ընթացքում բարեփոխականները Մասուդ Փեզեշքիանից շարունակում են կերտել «փոփոխություն բերողի» կերպար: Փեզեշքիանն անգամ անդրադարձել է իրանական հասարակության համար ամենազգայուն թեմաներից մեկին՝ բարոյականության ոստիկանության գործունեությանը ու խոստացել, որ իր լիազորությունների սահմաններում դրան դեմ կգնա:

📍«Մենք չպետք է որևէ բան անենք, որ մեր աղջիկներն ու կանայք ատեն հավատքը: Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ է հագնում»,-ասել է Փեզեշքիանը:

📍Այս կերպ, նա փորձում է հասնել հասարակության լայն ու իշխանություններից դժգոհ շերտերին:

@IRI2day
📌Մինչ պահպանողականները կողմնորոշվում են, բարեփոխականները գործի են դնում իրենց բոլոր լծակները:

🔻Այսօր հեռուստատեսային կլոր սեղան-քննարկումներից մեկում, որպես խորհրդականներ, Մասուդ Փեզեշքիանին են ուղեկցել Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ՌԴ-ում ԻԻՀ նախկին դեսպան, IRAS հետազոտական կենտրոնի ղեկավար Մեհդի Սանային:

🔸Զարիֆն այն կերպարն է, որին բարեփոխականները անընդհատ փորձում էին համոզել մասնակցել 2021-ի (և ոչ միայն) նախագահական ընտրություններին, և որին չեզոքացնելու համար պահպանողականներն անում էին հնարավոր ամեն բան: Պատճառը՝ միջուկային համաձայնագրի ձեռքբերումից հետո Զարիֆի հեղինակության աճն էր: Զարիֆի՝ նորից ասպարեզում երևալը պահպանողականների համար մտահոգվելու առիթ կարող է լինել:

🔹Նույն հաղորդման շրջանակներում Սաիդ Ջալիլիին ուղեկցողներից էր գործող փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին (ինչը կառավարականների՝ Ջալիլին աջակցելու ևս մեկ ցուցիչ կարող է համարվել), իսկ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ դատական իշխանության ղեկավարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին:

@IRI2day
📌Եվ նորից Փեզեշքիանի մասին

📍Փեզեշքիանը բոլոր թեկնածուներից ամենապոպուլիստն է ու իր վրա կարողանում է ուշադրություն գրավել (թե՛ դրական, թե՛ բացասական առումներով)։ Նա շատ լավ առանձնացրել ու հերթով անդրադառնում է այն խնդիրներին, որոնք իրանական հասարակության լայն շերտերի մոտ միշտ դժգոհություն են առաջացրել։

📍Օրինակ՝ շատ իրանցիներ համարում են, որ «իրենց փողերը գնում են Իրաք, Սիրիա, Լիբանան ու Պաղեստին» կամ որ «երկիրը ծախում են Չինաստանին»։

📍Իսկ Փեզեշքիանն ասում է․ «Այն Իրաքը, որի համար մենք կյանք ենք զոհել, գեներալ Սոլեյմանին ԻՊ ձեռքերից է փրկել, հիմա մեր փողերը չի տալիս» (նկատի ունի գազի մատակարարման դիմաց վճարումները) կամ «Չինաստանը մեր նավթը էժանով առնում, մեր փողերը չի տալիս», «ժողովուրդը հացի փող չունի»։

📍Փեզեշքիանը փաստացի ամրացնում է իր «փոփոխություն բերողի», «ժողովրդի ծոցից ելած» թեկնածուի կերպարը ու աշխատում այն զանգվածի վրա, որը չի ցանկանում կամ դեռ կասկածում է քվեարկությանը մասնակցել։ Իսկ Shenaakht կենտրոնի նոր սոցհարցումը ցույց է տվել, որ այդ զանգվածի մոտ Փեզեշքիանն արդեն առաջին տեղում է։ Իսկ մասնակցել ցանկացողների մոտ՝ Ջալիլիի հետ կիսում է 2-րդ տեղը։

📍Մյուս կողմից, նա նաև բացահայտ խաղարկում է էթնիկության գործոնը՝ հայտարարելով, որ Իրանում պանթյուրքիզմ, պանքուրդիզմ, պանբելուջիզմ կա անարդարության հետևանքով, քանի որ «էթնիկ հանրույթների ներկայացուցիչներին Իրանում բարձր պաշտոններ չեն տալիս»։ Ինքը՝ Փեզեշքիանը 10-րդ գումարման խորհրդարանում փոխնախագահ էր։

@IRI2day
🔸Իրանում տարիների ձգձգումից հետո, ի վերջո, շահագործման են հանձնել Ռաշթ-Կասպիան 37կմ երկաթուղին։

🔺Արդյունքում Կասպից ծովում Ամիրաբադի նավահանգստից բացի, երկաթուղային ցանցին է միանում նաև Կասպիան նավահանգիստը։

🔺Սա կարևոր է Հյուսիս-Հարավ միջանցքի համատեքստում, հատկապես երբ Ուկրաինայում պատերազմից հետո միջանցքի երթուղիները զարգացնելու ջանքերը բազմապատկվել են (Միջանցքի երթուղիներից մեկը Կասպից ծովով է, որտեղ մի շարք ենթակառուցվածքային խնդիրներ կան)։

@IRI2day
2024/10/14 20:28:01
Back to Top
HTML Embed Code: