🇷🇺🇮🇷ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մեկնել է Թեհրան:
Նա հանդիպելու է Իրանի իր պաշտոնակցի, ԶՈւ ԳՇ պետի, նախագահի հետ:
@IRI2day

🇮🇷🇮🇶🇺🇸Գիշերն իրանամետ ուժերը «Կատյուշա» ՀԿՌՀ-ով հարձակում են գործել Իրաքի «Այն ալ-Ասադ» ամերիկյան ավիաբազայի վրա:
Վիրավորվել է ԱՄՆ ԶՈւ 5 զինծառայող, մեկի վիճակը ծանր է:
Ավիաբազայի վրա իրանամետ ուժերի կողմից նախկինում ևս նման բնույթի հարձակումներ եղել են: 2020թ. Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո էլ Իրանը հենց այս ավիաբազան էր հրթիռակոծել:

📍Իրանի բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին այցելել է ՀՕՊ հյուսիսային շրջան, ստուգել մարտական պատրաստվածության աստիճանը:
Իրանի ՀՕՊ հյուսիսային շրջանն ընդգրկում է Թեհրան, Ալբորզ, Մազանդարան նահանգները:

🇧🇾🇮🇷 Բելառուսի բանակի ռազմաօդային և ՀՕՊ ուժերի հրամանատարն այցելել է Թեհրան, հանդիպել Իրանի բանակի հրամանատարի հետ։
Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր, ընդգծել, որ դեմ են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։

🔴Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարության կազմը, ինչից հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել նախագահի տեղակալի պաշտոնից:
🔸Զարիֆի հրաժարականի պատճառը՝ կառավարության համար Փեզեշքիանի ներկայացրած կազմից դժգոհությունն է:
🔹Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆի գլխավորությամբ ձևավորվել էր ռազմավարական խորհուրդ, որը նոր կառավարության հնարավոր կազմն էր մշակում (19 նախարար): Բայց Փեզեշքիանը խորհրդարանին է ներկայացրել խորհրդի առաջարկներից որոշակիորեն տարբերվող կազմ:
🔸Ըստ Զարիֆի՝ նախագահի ներկայացրած կազմից խորհրդի ցանկում միայն 3-ն են եղել առաջին թեկնածու, 6-ը՝ 2-րդ կամ 3-րդ, 1-ը՝ 5-րդ թեկնածու (ընդհանուր 10): Ռազմավարական խորհրդի անդամներից Բիգդելին նշել է, որ նախագահի ներկայացրած կազմի շուրջ կեսը պահպանողականներ են (ստացվում է՝ մնացած 9-ը): Նա դժգոհել է, որ «ընտրություններում պարտված քաղաքական հոսանքին այդքան շատ տեղեր են տվել. դա ավելին է, քան «ազգային միասնությունը»»:
🔸Իսկ «ազգային միասնությունը» Փեզեշքիանի կառավարության կարգախոսն է, բայց միասնության այդ դրսևորումը բարեփոխականների սրտով չէ: Կոնկրետ Զարիֆը նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում շատ մեծ ջանքեր էր գործադրում Փեզեշքիանի հաղթանակի համար ու իր դերն ունեցավ դրանում, բայց հիմա «իր գործունեությունը շարունակելու է համալսարանում»:

Իրանն այսօր
🔴Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարության կազմը, ինչից հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել նախագահի տեղակալի պաշտոնից: 🔸Զարիֆի հրաժարականի պատճառը՝ կառավարության համար Փեզեշքիանի ներկայացրած կազմից դժգոհությունն…
Ի դեպ, ինչպես սպասվում էր, արտգործնախարարի պաշտոնում առաջարկվել է նախկին փոխարտգործնախարար, այժմ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհուրդի քարտուղար Աբբաս Արաղչիի թեկնածությունը:
@IRI2day
@IRI2day
🔍Իրանի ներքաղաքական իրավիճակի մասին
❗️Իրանի ներքին գործընթացները արտաքինի հետ կապելուց առաջ պետք է ընդունել, որ Իրանում կա ներքին քաղաքական կյանք և շատ բուռն ու անակնկալներով լի։
📌Սկսենք Փեզեշքիանի նախագահ ընտրվելուց
📍Փեզեշքիանը նախագահ դարձավ բարեփոխականների աջակցության շնորհիվ: Թեկնածուների գրանցման շրջանում և նաև հաստատումից հետո նրա հաղթանակը որևէ կերպ չէր դիտարկվում: Բայց Փեզեշքիանը հաղթեց, որովհետև բարեփոխական ճամբարը շատ կուռ համախմբվածություն դրսևորեց նրա շուրջ. քարոզարշավը դետալ առ դետալ մտածված էր։ Նրանից կերտեցին «փոփոխություն բերողի» կերպարը ու խաղարկեցին ժողովրդին հուզող բոլոր նուրբ թեմաները։ Պայքարի առաջնագծում էր անձամբ Զարիֆը։ Մյուս կողմից էլ, իհարկե, անմիաբան պահպողանականներն էին:
📍Հիմա, երբ հերթը հասել է կառավարության ձևավորմանը Փեզեշքիանը նաև պահպանողական գործիչների է ներգրավել հնարավոր կազմում: Ընդ որում, առաջարկված նախարարներից 4-ը Էբրահիմ Ռայիսիի կառավարությունից են, այդ թվում՝ հետախուզության նախարարը:
📍Բարեփոխական ճամբարն արդեն դժգոհել է, որ Փեզեշքիանը պետք է բերի խոստացված փոփոխությունն ու բարեփոխումները, այլ ոչ թե շարունակի եղածը: Եվ Զարիֆի հրաժարականի խորքային պատճառներից մեկն, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա փորձում է «մաքուր մնալ» ու չի ցանկանում մտնել նոր կառավարության հնարավոր ձախողումների, դրժված խոստումների ու ժողովրդին նորից հուսախափ անելու բեռի տակ՝ իր բոլոր հետևանքներով։
📍Իսկ Փեզեշքիանը չի կարող լիովին բարեփոխական կառավարություն ձևավորել, որովհետև այդ դեպքում, չի բացառվում, որ կարժանանա Հասան Ռոհանիի կառավարության վերջին տարիների ճակատագրին:
📌 Ռոհանիի կառավորությունը 2020-2021-ին գործ ուներ արդեն պահպանողական խորհրդարանի ու դատական իշխանության հետ (նույնը հիմա է), և առհասարակ ամբողջ համակարգի հետ էր հարաբերությունները լարված: Կոնկրետ խորհրդարանի ձեռքում «օր ու արև չուներ». խորհրդարանը չէր ընդունում կառավարության առաջարկած օրենքները կամ ընդհակառակը՝ ընդունում էր օրենքներ ու կառավարությանը ստիպում կատարել: Օրինակ, այն ժամանակ, երբ կառավարությունը բանակցում էր միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, խորհրդարանը օրենք ընդունեց ուրանի 20 տոկոս հարստացման մասին, որը կառավարությունը ստիպված էր իրագործել (Համաձայնագրով թույլատրելին 3.67% էր):
📍Հիմա Փեզեշքիանն իր կառավարության անխոչընդոտ գործունեությունն ապահովելու համար ցանկանում է ապացուցել, որ «Ռոհանիի 3-րդ կառավարությունը» չէ, այլ Ռայիսիի գործի շարունակողը, ինչը հորդորել է նաև Ալի Խամենեին։ Դրա համար կառավարության կազմը ձևավորելիս նա խորհրդակցել է նաև խորհրդարանի հետ։ Իսկ Փեզեշքիանի առաջարկած արտգործնախարար Արաղչին խորհրդարանում իր ծրագիրը ներկայացնելիս փորձում է ցույց տալ, որ հավատարիմ է համակարգի դրվածքին և հայտարարում է, որ արևմտամետներից չէ, ընդգծում, որ ռազմադաշտի ու դիվանագիտության միջև տարբերություն չկա, դրանք մեկ միասնություն են, կամ որ միջուկային բանակցությունների հիմքում լինելու է խորհրդարանի վերը հիշատակված օրենքը: Սրանք այն հարցերից էին, որոնք, որպես խնդիր, բարձրաձայնվել են և՛ Ռոհանիի (նաև Փեզեշքիանի քարոզարշավի ժամանակ), և՛ Զարիֆի կողմից (արտահոսած հարցազրույցը):
📍Մյուս կողմից, Ռոհանիի կառավարության սիմվոլի՝ Զարիֆի ներկայությամբ Փեզեշքիանի կառավարությանն անընդհատ թիրախում էր լինելու, քանի որ Զարիֆի գրեթե ցանկացած հայտարարություն, արարք ու առհասարակ ներկայությունը սուր քննարկումների պատճառ է դառնում (Զարիֆը նաև սա է որպես հրաժարականի պատճառը նշել): Զարիֆի հրաժարականով Փեզեշքիանի կառավարությունը որոշ չափով ազատվում է քննադատությունների կիզակետում լինելուց։
❗️Տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իրանում նախագահի ինստիտուտը ամենակարևորը չէ։ Այդ ինստիտուտը շարժվում է այն կանոններով, որը թելադրում է համակարգը (որն ամեն ինչ արել էր Ռայիսիին նախագահ դարձնելու համար ու պատրաստվում էր նրա վերընտրմանը): Ինչքանով Փեզեշքիանին կստացվի գոհացնել համակարգին և պահպանողականների հետ կոնսոլիդացիա ապահովել, կտեսնենք առաջիկայում։

💥Իսրայելին պատասխան հարվածի վերաբերյալ Իրանից ասում են, որ սպասողական վիճակը դեռ կարող է երկարել, քանի որ հապճեպ գործողությունների չեն դիմում ու անակնկալի են բերելու Իսրայելին։
📌Երկու հայտարարություն իրանցի պաշտոնյաներից․
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ․ «Իրանի պատասխանը պետք է երկու հստակ արդյունք ունենա․ առաջին՝ ահաբեկչության ու Իրանի ազգային ինքնիշխանությունը խախտելու համար պետք է պատժի ագրեսորին, երկրորդ՝ պետք է ամրապնդի Իրանի կանխարգելման կարողությունն ու փոշմանեցնի սիոնիստական ռեժիմին ՝ կանխելու ապագայում ցանկացած ագրեսիայի կրկնություն։ Բացի այդ, Իրանի պատասխանը պետք է խուսափի Գազայում հնարավոր հրադադարի վրա հնարավոր բացասական ազդեցությունից։ Ամենայն հավանականությամբ, Իրանի պատասխանը այնպիսի ժամանակ և պայմաններում կլինի, որ սիոնիստական ռեժիմն ամենաքիչն է հավանական համարում։ Գուցե այն ժամանակ, երբ նրանց աչքերը երկնքին ու ռադարներին է հառած, գետինը նրանց անակնկալի բերի, գուցե՝ այդ երկուսը միասին»։
ԻՀՊԿ խոսնակ․ «Իրանի ժողովուրդը խելացի է և գիտի, որ որոշումների կայացման ամենաբարձր մակարդակներում զինված ուժերի հրամանատարները կշռադատում են բոլոր իրավիճակները և կայացնում ճշգրիտ և հաշվարկված որոշումներ և արդյունավետ գործողություններով փոխում հակառակորդի հաշվարկները։ Ժամանակը մեր օգտին է, և հնարավոր է՝ այս պատասխանի սպասման ժամկետը երկարի։ Այս պահին սիոնիստները ստիպված են ապրել անհանգստության մեջ։ Իրանի պատասխանը կարող է չկրկնել նախորդ գործողությունները, և պատասխանի սցենարները նույնը չեն։ Մեր հրամանատարներն ունեն հակառակորդին արդյունավետ պատժելու փորձ և հակված չեն հապճեպ գործողությունների։ Իրանի վրա ոչ մի հարձակում անպատասխան չի մնացել, և հակառակորդը պետք է սպասի հաշվարկված,ճշգրիտ և ժամանակին արված հարվածների»։

❗Իրանի խորհրդարանը հաստատեց կառավարության կազմը։
Բոլոր 19 նախարարները վստահության քվե են ստացել։
@IRI2day
Բոլոր 19 նախարարները վստահության քվե են ստացել։
@IRI2day
❗️ԻՀՊԿ-ին հարող Fars լրատվական գործակալությունն իր աղբյուրներին հղումով մանրամասներ է ներկայացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի պատճառների մասին:
📍Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռում թույլատրելիից երկու մարդ ավել է եղել: Երբ օդաչուն, մառախուղը տեսնելով, փորձել է վերև բարձրանալ, ուղղաթիռի հզորությունը չի բավականացրել այդ գործողության համար և ցածր տեսանելիության պայմաններում՝ ուղղաթիռը բախվել է լեռանը:
📍Աղբյուրը նաև հերքել է դիվերսիայի և որևէ այլ տեսակի միջամտության վարկածը:
📌Հիշեցնեմ, որ Իրանի ԶՈւ ԳՇ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուղղաթիռի քաշը թույլատրելիի սահմաններում է եղել: Ինչքանով են այս տեղեկությունները ճիշտ՝ պարզ չէ:

❗️Իրանի ԶՈՒ ԳՇ տեղեկատավական կենտրոնը կտրականապես հերքել է Fars-ի հրապարակած տեղեկությունը:
@IRI2day
@IRI2day
Telegram
Իրանն այսօր
❗️ԻՀՊԿ-ին հարող Fars լրատվական գործակալությունն իր աղբյուրներին հղումով մանրամասներ է ներկայացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի պատճառների մասին:
📍Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռում թույլատրելիից երկու մարդ ավել է եղել: Երբ օդաչուն,…

📌Մասուդ Փեզեշքիանը դարձավ Իրանի 4-րդ նախագահը, որի բոլոր նախարարները միանգամից վստահության քվե ստացան խորհրդարանից: Եղել են դեպքեր, երբ խորհրդարանն առնվազն մեկ նախարարի թեկնածություն չի հաստատել, և նախագահը նոր թեկնածուի է ներկայացրել:
Կառավարական շրջանակները սա համարում են «ազգային միասնության» դրսևորում և կառավարության ու խորհրդրանի միջև լավ համագործակցության սկիզբ, ինչին հենց ձգտում է Փեզեշքիանը:
Թե ինչ հունով կընթանա խորհրդարանի ու մյուս ինստիտուտների հետ համագործակցությունը, կտեսնենք առաջիկայում: Իսկ նոր կառավարության կազմին առաջարկում եմ ծանոթանալ ինֆոգրաֆիկայով:

❗Զարիֆը վերադառնում է
📍Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո (ավելի վաղ նրանք հանդիպել էին), նրա «գրավոր կարգադրությամբ» շարունակելու է կատարել ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները։
📍Հրաժարականի միջոցով իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելը Զարիֆի կողմից հաճախ կիրառվող մեթոդներից է։ Իր կարիերայի ընթացքում նա 6 անգամ հրաժարական է տվել։ Նախավերջին անգամ 2019-ին էր, բայց նախագահ Ռոհանին չընդունեց այն։ Այդ ժամանակ հրաժարականի պատճառն այն էր, որ Սիրիայի նախագահի և հոգևոր առաջնորդի հանդիպմանը նա ներկա չէր եղել, փոխարենը ներկա էր «Ղոդսի» հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։
@IRI2day
📍Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո (ավելի վաղ նրանք հանդիպել էին), նրա «գրավոր կարգադրությամբ» շարունակելու է կատարել ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները։
📍Հրաժարականի միջոցով իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելը Զարիֆի կողմից հաճախ կիրառվող մեթոդներից է։ Իր կարիերայի ընթացքում նա 6 անգամ հրաժարական է տվել։ Նախավերջին անգամ 2019-ին էր, բայց նախագահ Ռոհանին չընդունեց այն։ Այդ ժամանակ հրաժարականի պատճառն այն էր, որ Սիրիայի նախագահի և հոգևոր առաջնորդի հանդիպմանը նա ներկա չէր եղել, փոխարենը ներկա էր «Ղոդսի» հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։
@IRI2day
Telegram
Իրանն այսօր
🔴Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարության կազմը, ինչից հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել նախագահի տեղակալի պաշտոնից:
🔸Զարիֆի հրաժարականի պատճառը՝ կառավարության համար Փեզեշքիանի ներկայացրած կազմից դժգոհությունն…

📍Իրանի ԶՈւ ԳՇ-ն հայտարարել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը «տվյալ տարածաշրջանի կլիմայական ու օդերևութաբանական բարդ պայմանները, մառախուղի թանձր ու խիտ զանգվածի հանկարծակի հայտնվելն ու լեռանն ուղղաթիռի բախումն է եղել»:
Ըստ ԳՇ-ի՝ ուղղաթիռը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել:
@IRI2day
Ըստ ԳՇ-ի՝ ուղղաթիռը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել:
@IRI2day
🇮🇷🇷🇺Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոսթաֆա Դեմիրչիլուն հանդիպել է Թեհրանում ՌԴ դեսպանի հետ:
📍Իրանական կողմը հերթական անգամ ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:
📍Դեմիրչիլուն շեշտել է, որ պետք է ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրների բոլոր օրինական մտահոգություններին ու շահերին:
📍Նա ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը Կովկասում կայուն խաղաղության երաշխավոր է անվանել:

🇮🇷🇷🇺🇦🇲Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան երթուղու վերաբերյալ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո իրանական մամուլը բավականին ակտիվացել է: Տարաբնույթ վերլուծական հրապարակումներով ռուսական կողմին են հիշեցնում «միջանցքի» հարցում Իրանի կարմիր գծերը: Եվ եթե նախկինում առաջ էին տանում այն թեզը, որ «միջանցքն» Իրանի ու ՌԴ դեմ է, հիմա դա առանձնապես չեն շրջանառում:
📍Զուգահեռաբար ՌԴ դիրքորոշումը քննադատող հայտարարություններով են հանդես գալիս նաև ԻԻՀ խորհրդարանի պատգամավորները և այլ պաշտոնյաներ` ընդգծելով, որ այդ մոտեցումը հակասում է ռազմավարական հարաբերություններին:
📍Իսկ երեկ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն առաջնահերթություն են, այլև մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկն են: Մեր հարևանների տարածքային ամբողջականության դեմ ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերափոխում՝ լինի հյուսիսում, հարավում, արևելքում կամ արևմուտքում, լիովին անընդունելի է և Իրանի համար կարմիր գիծ է համարվում»: