Telegram Web
Forwarded from Կարճ ասած
Կարդում եմ՝ «Վարչապետը չի կարող հրահանգավորել պատգամավորներին վայր դնել մանդատները, իրենք կարող են շարունակել գործել խմբակցությունից դուրս՝ որպես անկախ պատգամավոր»: Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, ի՞նչ պատգամավոր, մարդիկ իրենք իրենց կոչել են «ուսապարկ», այնպես ինչպես Վահե Ղազարյանը, ինչպես Արգիշտի Քյարամյանը, Սասունը, Գնելը, Ռուստամը, Կարենը Անդեասյան՝ ՀՀ անկախ մարմնի ԲԴԽ նախագահ․․․ Հլը բացեք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Այ էս բոլորով ընդունեցին, որ «ուսապարկ են»: Առանց անգամ հարց տալու, WhatsApp-ի կամ ավելի վատ՝ Viber-ի հաղորդագրությունով, խելոք-խելոք հրաժարական տվեցին, չնայած որ վստահ էին, որ այն ամենը, ինչ ասել է, արել են «բարձր մակարդակով»: Ու չնայած դրան ընդունեցին, որ իրենց հետ այդպես կարելի է վարվել։

Ու կապ չունի, որ կարող է վաղը մեկին մի տեղ տանի, մյուսին իրեն ֆորմալ խորհրդական նշանակի, մեկ է՝ նույնն եք, թե՛ իր համար, թե՛ ինքներդ ձեզ համար։
Չէ մի, չէ՝ ՔՊ պատգամավոր, նիկոլական նախարար, ԲԴԽ նախագահ։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլն ու ՔՊ-ն են Հայաստանի գոյության սպառնալիքը
Forwarded from 5-րդ ալիք / 5 TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌 Ուժեղ հակահարված են հասցնում Փաշինյանի խայտառակ թեզերին հայտնի փաստերը
#Լևոն_Քոչարյան

@News_5TV
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում՝ նշելով, որ նախորդ տարի ցեղասպանություն է իրագործվել(նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա)։ Մի քանի օր առաջ նույն Արարատ Միրզոյանը խոսել է Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ ոչ մի հիշատակում չի արել նախորդ տարի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից, էթնիկ զտումից, Արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջից, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի առջև դրվող ոչ արդարացի պահանջների և այլնի մասին: Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր: Սա անելն առավել կարևոր է տարածաշրջանում իրական և հարատև խաղաղության հասնելու համար: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը:
⚡️Լեռնային Ղարաբաղի հայերը հայրենիք վերադառնալու բոլոր իրավունքներն ունեն

🔷«Ես միանշանակ տեսնում եմ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորությունը։ Սա չի կարելի անտեսել:

🔷Մենք պետք է շարունակենք պայքարը. Դուք պետք է շարունակեք պայքարել: Դուք կորցնում եք այն օրը, երբ դադարում եք պայքարել:

🔷Պետք է օգնել նրանց պայքարել հայրենիք վերադառնալու իրավունքի համար»

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից:
​​Գույժ

Խորը ցավով հայտնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցավը:

Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
13.01.2025թ.
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հաշվի առնելով, որ դատարանը դատական նիստին թույլ չէր տվել տեսանյութը հրապարակել, անում եմ դա այստեղ:
Որպես Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել եմ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների հետ հանդիպմանը, որտեղ բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների, ժողովրդավարության սկզբունքներից շեղման և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձագանքի մասին:
Առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ այն նամակը, որը իր մանկահասակ որդուն` Ավետին, գրել է հայրը` Արմեն Գևորգյանը 2020 թ. Արցախ կռվի մեկնելուց առաջ:
Գնալուց առաջ կնոջը նամակ էր տվել ու ասել. «Եթե ետ չգամ, նամակը փոխանցիր որդուս»։

Նամակում մասնավորապես ասված էր.
«Ավետ, գանձս, աստվածս, արջուկս,
Գիտեմ կկարոտես ու կփնտրես ինձ ամենուր, բայց մի որոշ ժամանակ հետո միգուցե մոռանաս, չէ որ ընդամենը 4,5 տարեկան ես, բայց մի բան հաստատ կհիշես, որ ես քեզ անչափ շատ էի սիրում: Ես մեկնեցի Արցախ քեզ համար տղաս ու քեզ թողնելը ամենամեծ ցավն էր ինձ համար, բայց այդպես էր պետք, դու դա կհասկանաս, երբ մեծ տղա դառնաս:
Իմ լավ տղա, դու շատ յուրահատուկ նվեր էիր ինձ համար: Քո ժպիտը տեսնելիս ես խենթանում էի ուրախությունից, իսկ քո արցունքից հալվում էր հոգիս: Իմ կյանքը ոչինչ չարժեր նախքան քո ծնվելը:
Ներիր ինձ, որ կողքիդ չեմ լինի, երբ մեծանաս: Բայց հիշիր, հայրիկը չի հեռացել, պարզապես հիմա հեռվից պիտի խենթանամ քո ժպիտով։
Արջուկս, դու ամենաբախտավոր մարդն ես աշխարհում, գիտես ինչի°, քո կողքին աշխարհի ամենաբարի ու հոգատար մաման է, եւ պիտի խոստանաս, որ նույն կերպ կվարվես մամայի հետ, կշրջապատես նրան նույն ջերմությամբ ու հոգատարությամբ: Ես գիտեմ, որ դու կարող ես: Դա կարեւոր է ու մենք քեզ անչափ շատ ենք սիրում:
Քո աղոթքներում ինձ էլ հիշիր, Ավետս, ես քեզ այցի կգամ քո երազներում:
Չտխրես տղաս, դու լավ սովորիր ու կունենաս այնքան պայծառ ապագա հենց այստեղ, իմ ու մորդ երազանքների երկրում: Զվարճացիր, վայելիր կյանքը, հիշիր, որ դա հայրիկին դուր կգար:
Ես հպարտ եմ քեզանով
Դու միշտ կմնաս իմ արեւը, աստվածն ու արջուկը:
Քո հայրիկ...»։

Արմենը Գևորգյանը ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադից էր։ Զոհվեց հոկտեմբերի 19-ին, ԱԹՍ-ի հարվածից։ Այս նամակը տեսա Արամ Գևորգյանի էջում, բայց հատուկ ուզում եմ կիսվել, որ հնարավորինս շատ մարդ հիշի ու հետևի մեր տղերքի պատգամին:

Հավերժ փառք:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
‼️Մեղրիի մասին փաստերով

1️⃣Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց
2️⃣Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն
3️⃣Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ(էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով
4️⃣Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի միջանցքով հանդերձ
5️⃣Չնայած նախնական համաձայնության Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից
6️⃣Այսօր՝ Արցախի կորստից հետո, Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ, դիմացը չստանալով ոչինչ
7️⃣Փաշինյանի իշխանության ժամանակ Արցախը կորսվել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից ավելի մեծ տարածք և չի էլ պատրաստվում հետ վերադարձնել
8️⃣Առնվազն տարօրինակ և անազնիվ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցությունների արդյունքում և որում հստակ ֆիքսված է, որ Մեղրին չէր փոխանակվելու: Եզրակացությունները յուրաքանչյուրի համար պետք է որ ակնհայտ լինեն:

Սրանք փաստեր են, իսկ իշխանությունների և այլ ուժերի կողմից գեներացվող աղմուկն այս ամենի շուրջ պարզապես նպատակ է հետապնդում նորից մոլորեցնել հասարակությանը հերթական միակողմանի զիջումների գնալուց առաջ:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Կարճ ասած
6 լուր եմ կարդում

1․ Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի էներգետիկ համակարգի օպերատորները համատեղ ձեռնարկություն են ստեղծել Ադրբեջանից Վրաստանով և Սև ծովով դեպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագծի շրջանակներում

2․ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ

3․ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը հռչակագիր են ստորագրել իրենց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված քայլերի դեմ համատեղ գործողություններ ձեռնարկելու մասին

4․ Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռու, Թուրքիան և Ադրբեջանը 15-օրյա մեծածավալ զորավարժություն են արել

Եվ հաջորդ երկուսը

5․ Հայաստանը, Գերմանիան, Բելգիան և Չեխիան Երևանում գարեջրի օրեր կանցկացնեն

6․ Նիկոլ Փսշինյանն Ամերիկայում ցույց է տվել Խաղաղության խաչմերուկ նախագիծը ինչ-որ Ատլանտյան խորհրդի մասնակիցներին։


Ոչմեկ չգիտի՝ էդ Ատլանտյան խորհրդի իմաստ, ովքե՞ր են, ի՞նչ կապ կարող են ունենալ մեր տարածաշրջանի գործընթացների հետ։

Չի հանդիպել Թրամփին, Ռուբիոյին, ոչ մի լուրջ մարդու։ Միայն մի հատ սելֆի անելու հնարավորություն է կորզել փոխնախագահի հետ։

Էդ էր, ժողովուրդ։

Ավելի մանրամասն՝ առաջիկայում կանդրադառնամ հաղորդմամբ։
Forwarded from Yerevan.Today
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Կոնկրետ բան է ասվում, գնում-հասնում եք եսիմ ուր. պատգամավորը՝ Փաշինյանին

@YerevanTodaynews
Forwarded from Կարճ ասած
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քոչարյանը կանխատեսել էր

3 տարի առաջ՝ ճիշտ նույն օրը, ասուլիսում երկրորդ նախագահը կանխատեսել էր, զգուշացրել էր բոլորին․ լսող չեղավ, հույսներս էլի Աստծո վրա էր:
2025/02/25 09:07:41
Back to Top
HTML Embed Code: