Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
6739 - Telegram Web
Telegram Web
Ещё один провластный депутат подал в отставку

Депутат армянского парламента от фракции «Гражданский договор» Давид Арушанян подал заявление об отказе от мандата. Об этом сообщили на сайте Национального собрания Армении.

Согласно регламенту, у депутата есть неделя, чтобы отозвать заявление. Если этого не произойдет, спикер парламента оформит протокол о прекращении полномочий, и решение вступит в силу.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Թաքուն գործընթաց է ընթանում, դրանից պետք է վախենալ. Արմեն Աշոտյանը՝ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյանների հանդիպման մասին

Մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան, որ մեր սխալներից չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր քաղենք։ Սովորելու ունա՞կ ազգ ենք։Այս մասին ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Դա բացարձակ կապ չունի կրթության հակաքարոզչության հետ, որն իրականացնում է վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու կինը:
Իհարկե, եղբայրական Սիրիայի ժողովրդին պետք է խաղաղություն և հանգստություն մաղթել, բայց հայ ժողովրդին պետք է  խնդրել սեփական սխալներից սովորել մինչև ուրիշի զարգացումների մասին ակադեմիկան տեսքով լուրջ հետևություններ ու գնահատականներ տալը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաների հանդիպմանը,  Աշոտյանը հայտարարեց, որ  ակնհայտ է, որ մինչ այդ եղել է ոչ ֆորմալ հանդիպում:

«Թաքուն գործընթաց է ընթանում, դրանից պետք է վախենալ: Ես ավելի մտահոգված եմ Հայաստանի իշխանությունների կողմից իրականցվող թաքուն գործընթացի հետ կապված, որովհետև աշխարհով մեկ հիմա «աշխարհաքաղաքական առևտուր» է ու, ցավոք սրտի, Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ՝ որպես ապրանք է դրված համաշխարհային «աշխարհաքաղաքական առևտրում»»,- ասել է Աշոտյանը:

Վերջում Աշոտյանն ավելացրեց, որ  ՀՀ ԱԳՆ-ն առաջին անգամ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, որևէ հայտարարություն չի արել, անգամ չի այցելել  Ծիծեռնակաբերդ:

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Комментарии Акопа Асланяна по ситуации с отказом от сотрудничества с "Гражданским договором"

Исключенный из фракции "Гражданский договор" депутат Акоп Асланян заявил, что его недавнее решение отказаться от прекращения сотрудничества с партией не было сделано под давлением. Он подчеркнул, что считает своё первоначальное заявление о прекращении взаимодействия поспешным.

Ранее Асланян выступил с заявлением при поддержке министра высокотехнологичной промышленности Мхитара Айрапетяна, признав, что прежнее заявление было ошибочным. На вопрос о возможном давлении он ответил отрицательно, отметив, что самостоятельно пересмотрел своё решение.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու, այն ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Այն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու։Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Շատ խորհրդանշական է, որ ՔՊ-ն մինչև վերջ վարկաբեկում և իր խմբակցությունից դուրս է շպրտում այն անձանց, ովքեր սրանից դեռ մի քանի ամիս առաջ լծված էին իշխող ուժի ամենաայլանդակ քարոզչության իրացմանը:
Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական օկուպացիան, հանձնողականությունն ու պարտվողակամությունն արդարացնող, իշխանության հանցավոր անգործությունն ամենաստոր, ճղճիմ ձևով պաշտպանողներն այլևս պետք չեն, որովհետև ինչպես հարկն է օգտագործվել-մաշեցվել են:

Իսկ մարդկային առումով նրանք Փաշինյանի համար ոչինչ են, 0 արժեք ներկայացնող ֆիգուրներ:
Այն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու»:

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
В США недовольны арестами азербайджанских журналистов

Госсекретарь США Энтони Блинкен призвал власти Азербайджана освободить задержанных правозащитников, журналистов и сотрудников независимого телеканала "Meydan TV". По его словам, Вашингтон обеспокоен усиливающимися репрессиями против гражданского общества и СМИ в стране. В частности, Руфат Сафаров, занимающийся документированием политически мотивированных арестов и коррупции, был задержан 3 декабря, а Севиндж Вагифгызы, главред "Abzas Media", получила заочно американскую награду "Чемпионы по борьбе с коррупцией 2024".

В заявлении Блинкена отмечается, что деятельность задержанных вызвала недовольство властей из-за расследований коррупции и нарушений прав человека. США призвали Азербайджан уважать обязательства перед международными организациями, прекратить преследование активистов и журналистов, а также обеспечить соблюдение основных прав и свобод.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Մեր տարածաշրջանում ցեղասպանության ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ, այլև անցյալ տարի. Արարատ Միրզոյան

Ցեղասպանական գործողությունների, դրսևորումների ականատես ենք լինում աշխարհի տարբեր անկյուններում, հատկապես զինված հակամարտությունների գոտիներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին,  Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին ունեցած ելույթում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրությունը  ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։
«Մեր տարածաշրջանում դրա ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց  ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր, թե աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին»,– ասաց նա։

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Никол Пашинян: "Отказ от советских карт ставит под угрозу государственность страны"

Премьер-министр Армении Никол Пашинян прокомментировал обсуждения о неприемлемости использования карт СССР для демаркации границы с Азербайджаном. Он отметил, что отказ от таких карт может поставить под угрозу государственность Армении, поскольку независимость страны была получена на территории Советской Армении. Пашинян подчеркнул, что признание международно признанных границ является важным элементом безопасности страны.

Говоря о демаркации границы в районе поселка Киранц Тавушской области, премьер-министр заверил, что правительство не уступало территорию, а зафиксировало границу Армении. Он назвал этот процесс успешным, отметив, что вопросы, связанные с проблемными кадастровыми документами, находятся на рассмотрении правоохранительных органов. Пашинян подчеркнул, что разговор с местными жителями был открытым и честным.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Հայաստան-Ադրբեջան բանակցություններում 3-րդ երկրի միջնորդության կարիք չկա. դա վնասում է կարգավորմանը. Հաջիև

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում միջնորդության կարիք չկա. այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Բաքուն և Երևանը խաղաղության շուրջ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա»,- ասել է նա։

Հաջիևի խոսքով՝ այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին, ընդհակառակը, վնասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
ՊՆ-ն զգուշացնում է՝ Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտակայքում պայթյուններ կիրականացվեն

Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում), հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
 
Մասնավորապես՝ 
 
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն,
 
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն,
 
Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:
 
«Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի. Հաջիև

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության որևէ առաքելության առկայության անհրաժեշտություն չենք տեսնում. այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այս առաքելությունը պետք է կարճաժամկետ լիներ, սակայն, ինչպես տեսնում ենք, այն դառնում է մշտական ​​առաքելություն, ընդլայնվում են դրա կազմը և աշխարհագրական մանդատը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ է», - ասել է նա։

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
В Гюмри переизберут муниципальных депутатов

Правительство Армении приняло решение о досрочном прекращении полномочий совета старейшин Гюмри и проведении внеочередных выборов. Соответствующее постановление вступит в силу 20 февраля 2025 года. Министр территориального управления Давид Худатян заявил, что выборы позволят жителям Гюмри избрать новый совет и мэра. Это решение связано с тем, что ранее 14 членов совета старейшин из блока Баласаняна, включая мэра Вардгеса Самсоняна, сдали свои мандаты, что привело к невозможности созыва заседаний из-за отсутствия кворума.

С 8 по 10 декабря длились выбор врио мэра Гюмри, где наибольшее количество голосов получил Сарик Минасян. Среди других участников выборов депутат НС Давид Арушанян получил 220 голосов, Карен Саруханян — 143, а Ваагн Мкртчян — 138 голосов.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար

«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

«Այդ «միջանցքի» իրականացմամբ ուղիղ կապ կապահովվի Ադրբեջանի, թյուրքական պետությունների և Հեռավոր Արևելքի հետ», – նշել է նա։
ՀՀ իշխանությունները բազմիցս պատրաստակամություն են հայտնել ապաշրջափակել բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները, սակայն ընդգծել են, որ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո:

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Пашинян подверг критике новогоднее чревоугодие в Армении

Премьер-министр РА Никол Пашинян на заседании правительства обратил внимание на проблемы, связанные с традициями празднования Нового года. Он подчеркнул, что избыточные закупки еды нередко приводят к её порче и даже пищевым отравлениям. По словам премьера, такая ситуация ежегодно вызывает увеличенное число вызовов скорой помощи, а многодневное употребление хранившихся продуктов несёт риски для здоровья.

Кроме того, Пашинян затронул тему отопления правительственных резиденций. Он выразил недовольство неэффективностью систем обогрева, из-за чего приходится использовать дополнительные приборы, что увеличивает расходы госбюджета. Премьер отметил, что такие проблемы требуют решения, поскольку расходуемый газ не обеспечивает должного тепла, несмотря на значительные траты.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։

Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։
Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում։

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Новая отставка: заявление об уходе написал руководитель Ширакской области

Губернатор Ширакской области Мушег Мурадян подал заявление об отставке. Об этом сообщил министр территориального управления и инфраструктур Давид Худатян на заседании правительства. Премьер-министр Никол Пашинян поблагодарил Мурадяна за проделанную работу и выразил надежду на дальнейшее сотрудничество, на что Мурадян ответил словами благодарности и заверением в поддержке команды.

Отметим, что ранее Мурадян подвергся критике со стороны премьер-министра за участие в открытии школьного класса, названного в честь действующего военного. Это событие вызвало замечания со стороны главы правительства, что, вероятно, могло повлиять на принятое решение об уходе.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
В Азербайджане обвинили Францию в милитаризации Армении

Помощник президента Азербайджана Хикмет Гаджиев выразил обеспокоенность по поводу военного сотрудничества Армении и Франции, отметив, что поставки оружия из Франции способствуют милитаризации армянской стороны. Он заявил, что ответственность за этот процесс лежит на Франции, добавив, что Армения уже располагает «смертоносным оружием», полученным от нее.

Гаджиев также заявил, что Азербайджан и Армения не нуждаются в посредниках для ведения мирных переговоров. По его словам, участие третьих сторон лишь усложняет процесс нормализации отношений, тогда как прямые переговоры между Баку и Ереваном остаются наиболее эффективным способом решения вопросов.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Евросоюз объявил о старте диалога по либерализации виз с ЕС

Евросоюз выпустил пресс-релиз, посвященный старту оперативной фазы диалога по либерализации визового режима между Арменией и Европейским Союзом. Как следует из статьи, отмечено, что замгендиректора по миграции и внутренним делам Европейской комиссии Йоханнес Люхнер и министр внутренних дел Армении Арпине Саргсян уже обсудили ключевые реформы, необходимые для внедрения безвизового въезда. В публикации подчёркивается, что важнейшими областями, затронутыми на встрече, стали защита документов, управление границами, миграция, борьба с коррупцией и защитой прав человека.

Сторонами отмечено, что процесс не имеет автоматизма и жестких сроков. Важнейшими следующими шагами будут два ознакомительных визита в начале 2025 года, которые позволят экспертам ЕС и его государства-членов оценить существующие пробелы.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
2024թ.-ին խոստացված խաղաղության փոխարեն ստացանք ճիշտ հակառակը՝ սողացող պատերազմի տարի. Լևոն Զուրաբյան


2023թ.-ին  ՔՊ-ն հայտարարեն, թե իրական անկախությունը 2023-ին են ձեռք բերել, այսինքն՝ Արցախը զոհաբերեցինք, ստացանք Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահամների անվտանգություն և պաշտպանվածություն. ասուլիսին ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա ավելացրեց՝ 2024թ.-ին հասկացան, որ այդ բոլոր խոստումները իրականում խաբեություն են, որովհետև ոչ մի անվտանգություն և պաշտպանվածություն չստացանք։
Զուրաբյանը հիշեցրեց, որ անցյալ տարի դեկտեմբերի 7-ին ստորագրվեց մի գործարք, ըստ որի, Ադրբեջանը վերադարձնում էր գերիների մի մասին, իսկ դրան ընդառաջ՝ ՀՀ-ն համաձայնեց, որ Ադրբեջանում անցկացվի COP29-ը։ Եվ այդ ժամանակ դա ներկայացվում էր մեծ գործարք։

«Իրականում մենք 2024թ.-ին ստացանք ճիշտ հակառակը՝ սողացող պատերազմի տարի։ Մենք տեսանք՝ մեզ խփում են, մենք կանգնում ենք, ու այդ պրոցեսը որևէ տեղ չի տանում։ Խոստացված  խաղաղությունը չկա, դիվանագիտությունը ձախողված է, COP-ը տեղի ունեցավ, իսկ մեզ համար ոչ մի բան տեղի չունեցավ՝ գերիների վերադարձ, Արցախի ղեկավարների վերադարձ։ Այսինքն՝ 2024թ.-ը Փաշինյանի հեռանկարների տապալման տարի էր»,-ասաց նա։

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Качество воздуха в Ереване находится на уровне близком к радиационной катастрофе. Однако, в столичной мэрии считают данные преувеличенными или не соответствующими действительности.

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
«Զանգեզուրի միջանցքը» Մեծ Թուրանի լոգիստիկան է

«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է։ Այդ «միջանցքի» իրականացմամբ ուղիղ կապ կապահովվի Ադրբեջանի, թյուրքական պետությունների և Հեռավոր Արևելքի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

«Զանգեզուրի միջանցքը» Մեծ Թուրանի լոգիստիկան է և այն ուղղված է ՌԴ-ի, Իրանի, Հայաստանի, Չինաստանի ազգային, պետական շահերի ու տարածքային ամբողջականության դեմ։

Այդ միջանցքով Թուրքիան ցանկանում է դուրս գալ դեպի նավթով ու գազով հարուստ Կասպից ծով և թյուրքախոս Կենտրոնական Ասիա, որպեսզի այդ մեծ շուկայի համար դառնա կամուրջ դեպի Եվրոպա։ Թուրքիան ցանկանում է վերածվել Արևելք-Արևմուտք ուղղության վրա կարևորագույն լոգիստիկ միջանցքի՝ստանալով տնտեսական դիվիդենտներ և գեոպոլիտիկ ազդեցություն՝Չինաստանից մինչև Եվրոպա։

Այդ միջանցքով թուրք-ադրբեջանական տանդեմն էլ ավելի կամրապնդի իր ռազմա-քաղաքական և տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև կկտրի Իրանը՝ՀՀ-ից, իսկ Երևանը՝Սյունիքից։ Իրանի համար այդ միջանցքն անջատողական խնդիրներ կստեղծի հայկական Սյունիքին սահմանակից Իրանական Ադրբեջանում։

Էրդողանը կառուցում է նոր թյուրքական կայսրություն։ Մեկ ազգ-երկու պետություն բանաձևը, որը տասնամյակներ շարունակ կիրառվում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները նկարագրելու համար՝աստիճանաբար վերածվում է մեկ ազգ՝5 պետություն բանաձևի։ Թուրքական նոր միության մեջ են մտնելու Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։ Բացի այդ, թուրքական ազդեցությունը մեծանալու է նաև ՌԴ-ի և Չինաստանի թյուրքախոս շրջաններում։

Մեծ Թուրանը բխում է անգլո-սաքսոնական ուժերի և Իսրայելի շահերից, քանի որ թուրքական գործոնի շնորհիվ գեոպոլիտիկ հարված է հնարավոր հասցնել Բրիտանիայի և ԱՄՆ-ի հակառակորդ ՌԴ-ին, Իրանին, Չինաստանին։ Իսրայելի համար Իրանի կազմաքանդումը՝երկարաժամկետ ռազմավարություն է և Սիրիայում Բաշար Ասադի տապալումն այդ ծրագրի մի մասնիկն է։

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
2025/07/04 03:40:32
Back to Top
HTML Embed Code: