Telegram Web
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին, ով նոր է ստանձնում դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
 
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է սերտ փոխգործակցություն, առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ արդյունավետ աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտներում կապերն էլ ավելի կընդլայնվեն:
 
Դեսպանն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացնելու Նիդերլանդների Կառավարության շահագրգռվածությունը, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման, տնտեսական կապերի ընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ուղղություններով:
 
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:  
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը:
Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին:

Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի իրավունքը՝ կազմակերպելու Աշխարհի առաջնությունը և երկկողմ պարտավորությունները 2027 թվականին կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ:

Իր խոսքում աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդին, գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին, գործկոմի մյուս անդամներին Հայաստանին նման հնարավորություն ընձեռելու համար: Նշվել է, որ, ըստ էության, Հայաստանը 2027-ին դառնալու է մարզական խոշոր կենտրոն, քանի որ բացի ծանրամարտի Աշխարհի առաջնությունից՝ Երևանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի խաղերը, Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը և այլն, և հրավիրել կոնգրեսի մասնակիցներին այդ օրերն անցկացնել մայրաքաղաք Երևանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայիվարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:
 
Վարչապետը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վարչապետը շեշտել է, որ պետական կառավարման համակարգում բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, դատաիրավական բնագավառում ռեֆորմների իրականացումը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Վանաձոր, Սպիտակ և Գյումրի։
 
Երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։
 
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի: Վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: 
 
Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:

Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
2025/07/12 12:11:17
Back to Top
HTML Embed Code: