Telegram Web
 
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։  
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ 
 
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին։ 
 
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության մոտեցումները և ծրագրերը տարբեր ոլորտներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:
 
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: 
 
Վարչապետ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին: 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների հնարավոր ազդեցությունները և այլընտրանքային մեխանիզմները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին 90-րդ տարեդարձի առիթով
 
Սիրելի՛ տիկին Շլեպչյան,
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով։
 
Իրավամբ, հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ: Հղկված ու գեղեցիկ խոսքով Դուք նոր որակ և ճաշակ բերեցիք Հանրային հեռուստատեսություն՝ դառնալով բազում երիտասարդ հաղորդավարների կուռքը և արժանիորեն վաստակելով Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարի պատվավոր կոչումը։
 
Շուրջ կես դար Դուք անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին՝դառնալով մի ողջ դարաշրջանի խորհրդանիշը, կրթելով և դաստիարակելով երիտասարդ հաղորդավարների նոր սերունդ։
 
Դուք հեղինակել և վարել եք հաղորդաշարեր, որոնք,իրավամբ, նպաստել են Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը, հասարակական կարծիքի ձևավորմանը։
 
Ձեր նվիրվածությունը հարազատ հեռուստաընկերությաննօրինակելի է դարձել հեռուստահաղորդավարների հաջորդ սերունդների համար, որոնց հետ Դուք շարունակում եք կիսվել Ձեր մասնագիտական հմտություններով և հեռուստատեսության ու հաղորդավարական արվեստի գաղտնիքներով։
 
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և անսպառ եռանդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշներն այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ: Ըստ այդմ՝ աշխատանքներ են իրականացվել էլեկտրոնային արդարադատության, փաստահավաք մարմնի ստեղծման, դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ և այլն: Մասնավորապես՝ գործարկվել է Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, ՀԿԱԾ էլեկտրոնային կառավարման հարթակը, քրեակատարողական էլեկտրոնային համակարգը, քրեական դատավարության էլեկտրոնային համակարգը, իրականացվել է նոտարական գործունեության թվայնացման ծրագիրը, քննարկման է ներկայացվել նախագիծ, որով ստեղծվելու է Դատավորների էթիկայի և վարքագծի հարցերով խորհրդատվական հանձնաժողով և այլն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին:
 
Վարչապետը ողջունել է տիկին Շումեյքերի այցը և նշել, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվ համագործակցությունը և աջակցությունը՝ նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ միջոցառումը լավագույնս անցկացնելու համար:      
 
Աստրիդ Շումեյքերի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգում է Վարչապետի աշխատակազմը՝ վստահություն է հաղորդում, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը հավելել է, որ միջոցառման անցկացման նախաձեռնությունը վկայում է կենսաբազմազանության ոլորտի օրակարգն առաջ մղելու գործում ՀՀ Կառավարության շահագրգռվածության մասին:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԳՆ աշխատակիցներին ծառայության համար և շնորհավորել նրանց Դիվանագետի օրվա առիթով, որը պետության կարևորագույն ինստիտուտն է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեմն բաց ենք թողնում տեսադաշտից այն ակնհայտ իրողությունը, որ դիվանագիտությունը երկրի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն է և թերևս պետությունը հաջողակ է այնքանով, որքանով կարողանում է առաջին հերթին հենց դիվանագիտության միջոցով ապահովել սեփական արտաքին անվտանգությունը և բարենպաստ միջավայր ձևավորել արտաքին աշխարհում։
2025/07/13 11:54:53
Back to Top
HTML Embed Code: