Telegram Web
❗️Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա 3 տուժած․ ՆԳՆ ՓԾ

Ահազանգը ստացվել է ժամը 16։43-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ 🎦 սոցցանցեր @ArmeniaSputnik
Լիբանանի առողջապահության նախարարությունը Բեյրութին իսրայելական հարվածի հետևանքով զոհվածների ներ տվյալներ է հայտնել. զհերի թիվը հասել է 37-ի։

Տեղի ունեցողի ֆոնին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել բոլոր իսլամական երկրներին սահմանափակել քաղաքական հարաբերությունները Իսրայելի հետ և խզել նրա հետ տնտեսական կապերը։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Համաձայն տեղեկությունների՝ ինչ-որ ծրագրի շրջանակներում արցախցի երեխաները մեկնում են Հունգարիա, մի երկիր, որը Եվրոպայի ամենաադրբեջանասեր ու թուրքամետն է․ ասում է «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը:

«Հունգարիայի նախագահը վազելով գնացել էր Շուշի շնորհավորելու Ալիևին: Հենց Հունգարիան էր արտահանձնել Ռամիլ Սաֆարովին, որը գլխատել էր Գուրգեն Մարգարյանին: Գուցե Հունգարիան փորձում է նման քայլերով աչքներիս թոզ փչել․ հարգելի՛ արցախցիներ, մտածեք՝ ուր եք ուղարկում ձեր երեխաներին, ի՞նչ են այնտեղ սովորեցնելու»։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կոչ է անում համախմբվել համահայկական օրակարգի շուրջ. նա ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Իրատեսությունը մեզ պետք է մղի հավաքական կամքով ու գիտակից հանձնառությամբ պաշտպանելու Հայաստանի անկախությունը՝ հեռու պահելով տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը խաթարող բոլոր տեսակի մոտեցումներից, զիջումներից ու համաձայնագրերից։

@ArmeniaSputnik
Կարատեիստ Ալեն Գևորգյանը դարձել է «Պետերբուրգյան աշուն 2024» միազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան հայտնում է, որ նա հաղթող է ճանաչվել 55 կգ քաշային կարգում։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Լիբանանի առողջապահության նախարարությունը Բեյրութին իսրայելական հարվածի հետևանքով զոհվածների ներ տվյալներ է հայտնել. զհերի թիվը հասել է 37-ի։ Տեղի ունեցողի ֆոնին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել բոլոր իսլամական երկրներին սահմանափակել…
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Բեյրութին ավիահարվածի ընթացքում «Հեզբոլլահի» հատուկ գործողությունների հրամանատար Իբրահիմ Աքիլի հետ սպանվել են շարժման ևս 15 անդամներ, այդ թվում ՝ էլիտար հատուկ ստորաբաժանման ավագ հրամանատար Ռադվան:

ՑԱՀԱԼ-ի տվյալների համաձայն՝ հարվածներ են հասցվել Լիբանանի հարավում գտնվող 180 թիրախների, խոցվել են մի քանի հազար հրթիռային արձակման կոնտեյներներ:

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
❗️Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա 3 տուժած․ ՆԳՆ ՓԾ Ահազանգը ստացվել է ժամը 16։43-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս…
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու տուժած է հոսպիտալացվել, @ArmeniaSputnik-ին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Տուժածների մոտ առաջին աստիճանի թեթև այրվածքներ են, հավանաբար, արդեն վաղը նրանք դուրս կգրվեն տուն:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հոսպիտալացվածներից մեկը 33 տարեկան է, մյուսը՝ 28։
Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

ՀՀ Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար: Տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հաղորդագրությունից։

@ArmeniaSputnik
Հանրային ռադիոյի տնօրենի ժ/պ Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները և թողնել միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը:

«Սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես` չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև, միևնույնն է, սիրում ես նրանց»»,- ասել է նա NEWS. am-ին:

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը, որոնք Հայաստան են բերվել Բրիտանական թանգարանից, այսօրվանից ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում:

«Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը կտևի վեց ամիս: Որոշ պատմաբաններ կասկածում են, որ դրանք իսկապես Անահիտ աստվածուհու արձանի հատվածներն են, իսկ մյուսները համոզված են դրանում։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Անկախության օրվա միակ տոնական միջոցառումը տեղի ունեցավ մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում։

Այստեղ խճանկար գորգի վրա սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Հայաստանի հիմնը, ապա «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ կտեղա։

Ծանոթացեք սեպտեմբերի 22–ի եղանակի տեսությանը⤴️

@ArmeniaSputnik
Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով են ավարտել իրենց հանդիպումները։

Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի հավաքականի, կանանց հավաքականը՝ Իսպանիայի հավաքականի հետ:

@ArmeniaSputnik
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Նյու Յորք, ինչի մասին նա հայտնել է սոցցանցերում

ՀՀ վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, իսկ Աննա Հակոբյանը ՝ ՄԱԿ-ի և իր գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակներում նախատեսված միջոցառումներին:

@ArmeniaSputnik
2 հայ նախարար է ընդգրկվել Ֆրանսիայի կառավարությունում

Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։

@ArmeniaSputnik
Իրանում Տաբասի հանքահորում մեթանի պայթյունի հետևանքով 30 մարդ է զոհվել, ևս 17-ը ՝ վիրավորվել

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Հարավային Խորասան նահանգում նախօրեին ուշ երեկոյան։

Փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է նաև նրանով, որ ածխահանքը գտնվում է 250 մետր խորության վրա, իսկ երկարությունը կազմում է մոտ 700 մետր: Այնուամենայնիվ, փրկարարներն ամեն ինչ անում են հանքափորներին տարհանելու համար, տեղական լրատվամիջոցներին ասել է նահանգի ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ալի Ախունդին:

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2024/09/24 02:20:53
Back to Top
HTML Embed Code: