Telegram Web
🇹🇷Թուրքիան խոշոր ռազմածովային զորավարժություններն է անցկացնում` «Կապույտ հայրենիք» անվանումով

Դրանք կտևեն մինչև հունվարի 16-ը Սև, Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում, ներգրավված կլինեն 90 նավ և 50 ինքնաթիռ և 20 հազար անձնակազմ։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կադաստրի կոմիտեի ղեկավարը տեղյակ չէ` արդյոք Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքային մասնավոր սեփականության փոփոխություն լինելու է, թե ոչ

@ArmeniaSputnik–ի հարցին, թե Ոսկեպար–Բաղանիս հատվածում, կարծես թե, սահմանազատումից հետո էլ խնդիր է առաջանալու, քանի որ սահմանը, որն այս պահին գծվում է կադաստրով մտնում է ՀՀ տարածք, քանի՞ գույքի է դա վերաբերում, Սուրեն Թովմասյանն ասաց.

«Կադաստրային քարտեզները ՀՀ սահմանների մասով տեղեկություն չեն պարունակում այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ»։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, Երուսաղեմի, Վրաստանի, Լեհաստանի և Ամերիկայի տեղական ուղղափառ եկեղեցիների, Արևելքի Ասորական և Սիրիական ուղղափառ եկեղեցիների ղեկավարները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին շնորհավորել են Սուրբ ծննդի կապակցությամբ:

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ավելի քան 1000 իրանական բեռնատար կանգնած է Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակ անցակետում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ իրանցի վարորդներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում. «Չնայած պաշտոնապես նշվում է, որ խնդիրը տեխնիկական բնույթի է, բայց ակնհայտ է, որ մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական համակարգված քաղաքականության հետ, որն ուղղված է հյուսիս-արևմուտքից այս երկրի տրանսպորտային շրջափակմանը»,- գրել է նա իր Տելեգրամ- ալիքում։

Ոսկանյանը նշում է, որ այս պայմաններում Հայաստանը մնում է Իրանի համար հյուսիս-արևմուտքում միակ անվտանգ և հուսալի տրանսպորտային ուղին։

@ArmeniaSputnik
Տոնական շաբաթում (30.12-05.01.2025թ) Հայաստանում սուր շնչառական վարակների նվազում է նկատվել` 1․8 անգամ նախորդ շաբաթվա 5146 արձանագրված դեպքերի համեմատ։

2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 4682 դեպք. գրանցվել է 1․6 անգամ նվազում։

✔️Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում։

@ArmeniaSputnik
Հունվարի 6-ին 2 դատապարտյալներ ինքնավնասումներ են արել. Քրեակատարողական ծառայության պարզաբանումը

✔️«Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մեկանգամյա օգտագործման ածելիով կտրել է լեզուն։ Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնությունով տեղափոխվել հիվանդանոց: Բուժօգնություն ստանալուց հետո, նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում, վերադարձվել է ՔԿՀ:

✔️«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Հ. Պ.-ն ածելիով վնասել է ձախ նախաբազուկը: Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել բուժօգնություն և վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ: Հ.Պ.-ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերին չդիմանալու պատճառով։

@ArmeniaSputnik
Ինչպե՞ս պատրաստվել Երևանում տրանսպորտի նոր սակագներով միասնական վճարային համակարգին

Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք`

1. ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,
2. ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը,
3. արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։

Ավելի մանրամասն` այստեղ։

@ArmeniaSputnik
Քանի վարորդի է վիրավորել Ավինյանի հայրը. սկանդալային արտահայտության հետքերով

ՀՀ-ում ընդհանուր առմամբ հաշվառված է 98 914 «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Ի պատասխան @ArmeniaSputnik-ի հարցման, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաք Երևանում կա «Opel» մակնիշի 25 473 տրանսպորտային միջոց։

📌Ստացվում է` մոտ 100 հազար վարորդ Ավինյանի հոր ասած «ամեն համբալ իր գեղի օպելով» արտահայտության «հասցեատեր» է։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լևոն Քոչարյանն ասել է` ինչ սպասելիք ունի դատարանից

Այս պահին ընթանում է նրա գործով հերթական նիստը։

@ArmeniaSputnik
Հայաստանի ԶՈւ 5-րդ կորպուսի նախկին հրամանատար Սասուն Բադասյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, հայտնում է «Ժողովուրդը»։

Բադասյանը պաշտոնանկ է արվել 2024 թվականի սեպտեմբերին. ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկություն, որ նրա դեմ գործ է հարուցվել զինվորական ատեստավորման գործընթացին անօրինական միջամտության համար։ Եվ հիմա պարզվում է, որ գնդապետը, որն ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ համակարգում էր վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ստեղծված «Էրատո» ջոկատի գործողությունները, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և երկու ենթակա սպաների հետ կատարել պաշտոնեական կեղծիք։

Այս անգամ նրանք փորձել են կազմակերպել զինծառայողներից մեկի ատեստավորման բարեհաջող հանձնումը։ Սակայն վարչապետի հրամանատար կնոջ նախկին «կուրատորին» չեն ձերբակալել, սահմանափակվել են գրավով։

@ArmeniaSputnik
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Սուրբծննդյան տոնին հաջորդող մեռելոցի կապակցությամբ Գարեգին Երկրորդը եպիսկոպոսների և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ հարգանքի տուրք է մատուցել հայրենիքին իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթել նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։

@ArmeniaSputnik
Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

188 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։

@ArmeniaSputnik
Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

Նա ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն:

@ArmeniaSputnik
Առնվազն 4 մարդ է մահացել ԱՄՆ-ի կենտրոնական հատվածից մինչև Միջատլանտյան շրջան ներխուժած ձնաբքի պատճառով։

Միսսուրիի, Իլինոյսի, Ինդիանայի, Կենտուկիի, Արևմտյան Վիրջինիայի և Վիրջինիայի նահանգների մոտ 300 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ:

@ArmeniaSputnik
Անբովանդակ պատասխան․ դեղատները կրկին դիմել են Փաշինյանին՝ էլեկտրոնային դեղատոմսերի հարցով

Հայաստանի 12 դեղատնային ցանցերի ներկայացուցիչներ դժգոհ են առողջապահության նախարարությունից ստացած «անբովանդակ պատասխանից» և մտադիր են շարունակել իրենց պայքարը: Այդ մասին նշված է դեղատնային ընկերությունների հերթական նամակում, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Դժգոհության մանրամասները` այստեղ։

@ArmeniaSputnik
Հայաստանն աշխարհի «ամենաուժեղ» անձնագրերի Global Passport Power Rank վարկանիշում զբաղեցրել է 63-րդ տեղը՝ շարժունակության 84 ցուցանիշով (դա առանց վիզայի ռեժիմի արտոնությունը և ժամանելուն պես վիզա ստանալու հնարավորությունն է):

@ArmeniaSputnik-ի ինֆոգրաֆիկան ներկայացնոմ է այն երկրները, որտեղ ՀՀ քաղաքացիները կարող են այցելել դյուրացված ռեժիմով։
🇦🇲🇦🇿Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարին. Ալիև

«Ամեն դեպքում մենք դա առաջարկել ենք», - ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է նա տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Ալիևը նաև նշել է, որ եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ այն պետք չէ։

@ArmeniaSputnik
«Թող հայերը չխանգարեն մեզ։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև». Իլհամ Ալիև

««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Ծանոթացեք հունվարի 8-ի եղանակային կանխատեսմանը։⤴️

@ArmeniaSputnik
2025/06/27 18:32:12
Back to Top
HTML Embed Code: