Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
6872 - Telegram Web
Telegram Web
⚡️Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ

🔷Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:

🔷Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:

🔷Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից:

🔷Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը:

Արցախի տեղեկատվական շտաբ

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր «պահած» Լեռնային Ղարաբաղ

🔷Առաջարկ է եղել, որը բանակցությունների ընթացքում դարձել է քիվեստյան փաստաթուղթ, որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Աննա Գրիգորյան


@armnationalfront
⚡️Դրամահավաք Երևանի քաղաքային իշխանությունների համար

🔷 Փետրվարի 13,-ին ժամը 14:30-18:00 Երիտասարդական մետրոյի մոտակայքում «Չենք վճարելու» նախաձեռնությունը, Տիգրան Ավինյանի համար դրամահավաք կանի։

🔷Դրամահավաքին պետք է մասնակցել միայն 50 դրամանոց կոպեկներով։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով

🔷Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120 000 հայերի բռնի տեղահանման և նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:

🔷Ավելի վաղ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ այդ իրադարձությունները որակել էին որպես ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ:

🔷Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը և «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը Ֆրանսիայի կառավարությանը կոչ են արել հարցը փոխանցել ՄՔԴ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ հետաքննություն սկսելու նպատակով։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Իսկ սույն պարոնը կարո՞ղ է հանկարծ հիշի, թե ովքեր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, թե ովքեր էին իրենց գործողություններով նպաստում հյուծող շրջափակման խորացմանը

🔷Հանուն Արցախի Միավորումը, որը բաղկացած է արցախյան ու հայաստանյան տասնյակ կազմակերպություններից, խստիվ դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ փետրվարի 11-ի տխրահռչակ հայտարարությունը, որով նա մեղադրեց արցախցիներին՝ չմնալու և չկռվելու մեջ:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️ԱՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին

🔷Հիմքում սահմանադրական այն նորմն է, որ արտակարգ դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել։

🔷ԱՀ խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թ․ մայիսին։

🔷Հակառակ դեպքում կա՛մ պետք է նոր ընտրություններ անցկացնեին, կա՛մ՝ ԱԺ-ն լուծարվեր, ինչը, ի դեպ, Ալիեւի պահանջն է։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Տնտեսվարողները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Pulse Armenia NEWS
🔴🇦🇿🇦🇲 Ադրբեջանը դիմել է ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան՝ Հայաստանից պահանջելով ամբողջական փոխհատուցում իր բնակավայրերի և բնության զանգվածային ոչնչացման համար։

@pulseArmenia
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️Տոպրակով շորեր՝ Կառավարության անդամների համար

🔷Բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Բուհերի ուսանողները կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ Նախագահին

🔷
Նրանք պահանջում են հստակեցնել՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարո՞ւմ է համապետական և համազգային շահ, թե ոչ։

🔷Հիշեցնենք, որ նման հանրագրի պահանջով ավելի վաղ հանդես էր եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️Ժողովուրդը պարբերաբար ծեծում է իշխանության դուռը, բայց այդ ժողովրդի վրա կրակում են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔴Ահազանգ
Հետ են հավաքում Արցախի
քարտեզները

🔷Հայկական XAXALOVE ընկերությունը զանգահարել է Արցախցուն՝ խնդրելով վերադարձնել դեկտեմբերին գնված Հայաստանի քարտեզները, որոնք ներառում էին Արցախը։ Պատճառը՝ նոր պարտիա թողարկելն առանց Արցախի։

🔷«Մեզ այդպես են հրահանգել», – պատասխանել է աշխատակիցը զանգի ժամանակ։

🔷Պատասխանը կտրուկ էր.

1️⃣Ոչ մի քարտեզ չեմ վերադարձնի և այլևս ձեր մոտից չեմ պատվիրի։

2️⃣Եթե այսօր Արցախն եք հանում, վաղն էլ Սյունիքն ու Երևա՞նը…

🔷 Երբ XAXALOVE-ը թողարկեց Արցախի քարտեզներով փազլները, դրանցից մոտ 30-ն անձամբ գնել էինք և ամանորյա նվեր տվել երեխաներին։ Հիմա ոչ միայն նորից չեն թողարկելու, այլև ցանկանում են ետ հավաքել արդեն վաճառածը։

🔷Այս ընկերությունը ստեղծում է ուսուցողական խաղեր հայ մանուկների համար։ Բայց այս անգամ հայը ինքն է իր իսկ արժեքներից հրաժարվում… իսկ հետո էլ դժգոհում, թե ինչու չեն վստահում նրանց։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանը ունեն նույն մոտեցումները

🔷Դա հաստատվում է հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի ղեկավարների ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում:

🔷Համաձայնագրում ասվում է, որ կողմերը կնպաստեն անվտանգության միջոցառումներին Հարավային Կովկասում»:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Մարիա Զախարովա


@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Վարորդը հրաժարվում է ավտոբուսը վարել

🔷
Ստացված տեսանյութից պարզվում է, որ քաղաքապետարանի հսկիչը ստուգում է ուղևորների վճարները, իսկ վարորդը հրաժարվում է տեղափոխել ուղևորներին՝ ասելով, որ մինչև ուղևորները չվճարեն, չի շարունակելու։

🔷Քաղաքացիները հայտնում են նաև, որ հսկիչը մեղադրել է բոլոր ուղևորներին՝ և՛ բոյկոտող, և՛ վճարած քաղաքացիներին։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️Եթե մեռանք, իմացեք պետության գլխին է, շենքի երկաթները ջարդվում են շինարարության պատճառով

🔷
Այսօր Գեւորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա իրականացրին՝  ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։

🔷Ըստ նրանց՝ քաղաքապետարանը ապօրինի շինթույլտվություն է տվել 10 հարկանի շենքի կառուցման, որը վտանգում է իրենց շենքի սեյսմակայությունը, տներ կան, որ արդեն պատերը ճաք են տվել։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը

🔷Փետրվարի 25–ին նա կդառնար 70 տարեկան։

🔷1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

🔷Ավետիք Իշխանյանը հայտնի լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի որդին է։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, ժամը 18։00-21։00

🔷Սգո սրահի հասցեն՝ Նուբարաշենի խճուղի 46:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ խայտառակություն է եղել

🔷Հանդիպմանը որևէ կառույցի և կազմակերպության անդամ ներկա չի եղել։

🔷Միայն Մյունխենի համայնքի վարչության նախկին երկու անդամ է ներկա գտնվել, իսկ նրանց կողքին հազիվ կարողացել են մի քանի անհատ գտնել։  

🔷Միություններին կա՛մ չեն հրավիրել, կա՛մ էլ նրանք միտումնավոր չեն մասնակցել հանդիպմանը։

🔷Ի դեպ, մինչև վերջին պահը հանդիպման վայրը գաղտնի են պահել։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2025/02/21 10:13:53
Back to Top
HTML Embed Code: