Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
❗️Պայքարի սիրելի ընկերներ, գործ ունենք անելու։ Մեր տեղեկատվական հարթակները Շարժման կարևոր գործիքներից են։ Լուրեր տարածելուց բացի, այս հարթակները նաև կազմակերպչական գործառույթ ունեն՝ օգնելով մեր հայրենակիցներին ավելի արագ կազմակերպվել և ավելի արդյունավետ ակիցաներ իրականացնել։

Ուստի, առաջիկա օրերին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հարթակների հետևորդների թիվը հնարավորինս մեծանա։

Ի՞նչ է պետք անել դրա համար։ Շատ հեշտ մի բան՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ծանոթներից գոնե մեկ հոգու ներգրավի պայքարի մեջ՝ որպես առաջին քայլ հորդորելով նրան միանալ հետևյալ ալիքներին.

Սրբազան պայքար

Ազգային ճակատ

Տավուշը հանուն հայրենիքի

#LiveAra

Ի գործ, սիրելի ընկերներ։ Սկզբի համար եկեք կրկնապատկենք մեր հետևորդների թիվը ։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Գլխավոր հարցը ավիավթարի պատճառն է։ Վարկածներն արդեն ձգվում են եղանակային պայմաններից մինչև դավադրություն և Ադրբեջան-Իսրայել զույգի մեղավորություն։ Հիմա կարևորն այն է, թե Թեհրանից մինչև Երևան ու Բաքու-Անկարա, Մոսկվա ու Վաշինգտոն՝ ով ինչպես կդիրքավորվի ու կմանևրի, ինչ կփորձի անել։

https://voskanapat.info/47922/
⚡️Սիրելի հետևորդներ, օրվա մամուլի հրապարակումներին ծանոթացեք «Մամուլի տեսություն» Telegram-յան ալիքում։

Առաջինը ծանոթացեք թերթերի ամենաուշագրավ և ամենահետաքրքիր հրապարակումներին։

«Մամուլի տեսություն»՝ տպագիր մամուլի ձեր ուղեցույցը։
«Տավուշը հանուն Հայրենիքի» Շարժման ընթացքն, իմ ընկալմամբ հետևյալն է.

ա) Քայլերթի փուլում Բագրատ Սրբազանը ոտքի հանեց ժողովրդին՝ ինքն իրեն ներկայացնելով, որպես ամեն տեսակ զոհաբերության պատրաստ առաջնորդ։

բ) Մայիսի 9-ին արձանագրելով, որ ժողովուրդը Շարժման թիկունքին է՝ Սրբազանը ձեռնամուխ եղավ էլիտաների, քաղաքական ուժերի, մասնագիտական հանրույթների, հասարակական, մշակութային գործիչների և այլոց միավորման գործին։ Այս խնդիրն էլ շատ արագ լուծվեց։

գ) Շարժման երրորդ փուլում, որը Սրբազանի կողմից վճռական էր հռչակվել, լուծվեց իշխանություններին վերջնական վարկաբեկելու, ճշմարտության դաշտում ոչնչացնելու խնդիրը։ Այս ողջ ընթացքում իշխանության ներսում չգտնվեց Սրբազանի դիմաց կանգնելու, նրան աչքերին նայելու ունակ որևէ մեկը։ Բոլորը փախան կամ թաքնվեցին ոստիկանական շարքերի ետևում։

Կարծում եմ՝ հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը։ Համենայն դեպս, տրամաբանությունը դա է հուշում։ Եվ, Աստված առաջ, ինչպես որ նախորդ փուլերի խնդիրներն են լուծվել, վստահ եմ՝ նույնը կլինի նաև վերջին փուլի արդյունքում։

Նախօրեին՝ Լիլիթ Հարությունյանի հեղինակային «Հարցեր կան» հաղորդման ընթացքում, ավելի մանրամասն եմ խոսել այս ամենի մասին։ Նյութը կարող եք դիտել այստեղ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սիրելիներ, գործ ունենք անելու։ Եկեք բոլորս միասին ևս մեկ անգամ կոչ անենք մեր ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին միանալ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքին։

Մենք պետք է մեծացնենք մեր լսարանը, ավելի շատ մարդու ներգրավենք Սրբազան պայքարի մեջ։ Օգտագործենք շաբաթ-կիրակի օրերն այս խնդիրը լուծելու համար։

Տարածեք այս հոլովակը սոցիալական ցանցերի ձեր էջերով։ Ընդլայնեք պայքարի շրջանակները։
Forwarded from Times.am
Լուծվել են Times.am-ի տեխնիկական խնդիրները

Սիրելի ընթրեցողներ, հարգելի գործընկերներ։ Վերջին ամիսներին Times.am կայքը բախվել էր որոշ տեխնիկական խնդիրների, որոնց պատճառով այն ժամանակ առ ժամանակ չափից ավելի դանդաղում էր, իսկ հաճախ էլ՝ ընդհանրապես անհասանելի դառնում օգտվողների համար։

Երկար աշխատանքներից հետո մեր ծրագրավորողներին հաջողվել է լուծել կայքի անխափան աշխատանքի և արագագործության խնդիրը։

Կարդացեք Times.am: Մաքուր լրահոս, գիտակից ընթերցող։
Forwarded from Times.am
Ինչու՞ է Շոյգուն մեկնել Ադրբեջան։ Մեծ Պատերազմի վտանգ տարածաշրջանում

Մանրամասները՝ հղմամբ
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«Պուտինը Բաքվում հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը պիտի կատարվեն։ Դա առնվազն նշանակում է, որ արցախահայությունը պիտի ապրի Արցախում, քանի որ նշված փաստաթղթում հստակ գրված է, որ պիտի ապահովվի նրանց անվտանգությունը, խաղաղապահներ, միջանցք պետք է լինի։

Արդյոք Հայաստանի իշխանությունը պարտավոր չէ՞ր կառչել այդ հայտարարությունից ու դա առաջ տանել։ Արցախցիների վերադարձի իրավունքը նաև ԱՄՆ պետքարտուղարությունն է պարբերաբար բարձրաձայնում։ Փաշինյանը դրանով չի զբաղվում, փոխարենը ասում է՝ 2-ով լավ էլ բանակցում ենք, մի միջամտեք»,- նշել է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

https://youtu.be/3w_s0S8WauY?si=SyJeSzk0o8RdFjAm
Forwarded from ReArtsakh
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախցիները կռվել են մինչև վերջ։

Արման Աբովյան
Forwarded from ReArtsakh
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars ՝ ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ եւ ամենահեղինակավոր կազմակերպությունը, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ, իր բոլոր անդամների քվերարկությամբ ընդունեց "Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը"։

Ըստ դրա Կազմակերպությունը հայտարարում է, որ

1. 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:

2. 2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:

3. խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

4. հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

Ամբողջական տեքստը կարող եք կարդալ Ցեղասպանագետների միջազգային Ընկերակցության կայքում:

Իսկ ոչ պաշտոնական թարգմանությունը Հայոց ցեղասպանության թանգարանի կայքում։

Սուրեն Մանուկյան
Հայաստանում ակտիվ գործընթացներ են։ Եռում է թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական կյանքը։ Նոր զարգացումներ, նոր ռիսկեր և նոր հնարավորություններ։ Ինչպիսի՞ն կլինի քաղաքական աշունը։

Հետևեք ամենակարևոր իրադարձություններին «Երկրի լուրեր» Telegram-յան ալիքում։ Միացեք և եղեք տեղեկացված։

Բաժանորդագրվեք @yerkir123

Երկրի լուրեր - միայն ստուգված և ճշտված տեղեկատվություն։
Ինչպե՞ս են ադրբեջանցիները «վերակառուցել» Vallex Garden Hotel հյուրանոցը

Մինչ աշխարհաքաղաքական կենտրոնները խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության արդար կարգավորման մասին, իսկ Փաշինյան-Ալիև զույգը բանակցում այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ, Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախում վերացնում են հայկականության հետքերը։ Քանդվում են հուշարձաններ, շենքեր, եկեղեցիներ, նույնիս՝ ամբողջ գյուղեր։ Ադրբեջանի վանդալիզմի վերաբերյալ հայկական կողմի բոլոր բացահայտումները, որպես կանոն, աննկատ են մնում միջազգային հանրության համար, կամ, առավելագույնը, արժանանում քննադատական գնահատականների։

https://www.youtube.com/watch?v=9e4bLdQofB8&t
Իրականում Բաքուն բարդ երկընտրանքի առջև է. մի կողմից Ալիևը գիտի, որ Փաշինյանից դեռ շատ բան կարող է ստանալ, մյուս կողմից՝ հասկանում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների համար Արցախի հարցը փակ չէ։

https://voskanapat.info/47942/
Ամենայն հավանականությամբ երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։ Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։

https://voskanapat.info/47952/
🇷🇺🇹🇷Ճիշտ այն պահին, երբ Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, համացանցում տարածվում է Հալեպում թուրքական զորքի առկայությունը փաստող կադրեր։

Թուրքիան մուտք է գործել Հարավային Կովկաս։ Թուրքիան մուտք է գործել Սիրիա։ Թուրքիան շատ ակտիվ և հետևողական է աշխատում նաև Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ տարածաշրջաններում։ Հետաքրքիր է՝ Մոսկվայում իսկապես կարծու՞մ են, որ ապագայում կկարողանան զսպել Թուրքիային։ Թե՞ կարծում են, որ այդ ապագան ուշ կգա։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Դամասկոսն ընկավ։ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը…

Թուրքիան ու Ռուսաստանը նույն նպատակն են հետապնդում։ Մեկը փորձում է Օսմանյան կայսուրությունը վերականգնել, մյուսը՝ Ռուսական։ Երկուսն էլ որոշ հաջողություն ունեն այդ գործում։ Այնքան, որ այլևս դժվար է շրջանցել միմյանց հարաբերություններում առաջացող սուր անկյունները։ Ու եթե կարողանան զարգացնել այդ հաջողությունը, ապա, ի վերջո, նորից կանգնելու են միմյանց դեմ պատերազմելու անխուսափելի անհրաժեշտության առջև։ Պատմությունն այդպես է. սիրում է կրկնվել։

Ձևավորվող նոր աշխարհակարգը ենթադրում է ուժերի նոր բալանս։ Նոր իրողություններին պատրաստվում են բոլորը։ Իրենց նախկին ազդեցությունն են փորձում վերականգնել նաև Ադրբեջանն ու Վրաստանը։ Բաքվում այդ խնդիրը մասամբ լուծված են համարում։ Իսկ ահա Վրաստանի իշխանությունները շարունակում են պայքարը մայրաքաղաքի փողոցներում։ Այդ պայքարն Աբխազիայի համար է։ Պաշտոնական Թբիլիսին հասկացել է, որ փոփոխությունների այս շրջանում պետք է կարողանալ հստակ ընտրություն կատարել։ Եվ նրանք կատարել են այդ ընտրությունը՝ Եվրոպայի խոստումները ստորադասելով Աբխազիան վերադարձնելու հեռանկարին։

Ու մինչ բոլորը պատրաստվում են անխուսափելի թվացող արհավիրքին, Հայաստանը շարունակում է Հովիկ Աղազարյան քննարկել։ Մինչդեռ կանգնած ենք նոր մեծ պատերազմի իրական վտանգի առջև։ Իրանի ուժայիններն արդեն հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիք ներխուժել։ Դե բայց մենք ոչինչ չենք ուզում նկատել։
Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների արձագանքը շուտով կհասնի Հայաստան։ Ուզենք, թե չուզենք՝ պետք է մի պարզ բան հստակ գիտակցենք. Հարավային Կովկասը վաղուց արդեն առանձին տարածաշրջան չէ։ Այն Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է։ Այո, կենտրոնը չէ, ծայրամասն է։ Բայց Մերձավոր Արևելքի ծայրամասը։ Իսկ Արևելքը, ինչպես ասվում է, նուրբ հարց է։

Երբեք չես կարող գուշակել, թե հաջորդ պահին ով ում դեմ կպատերազմի և ով ում գլուխը կկտրի։ Փրկվելու միայն մեկ երաշխիք կա՝ ուժեղ բանակ և գորոծող անվտանգային համակարգ։ Մնացած ամեն ինչ, եթե չի բխում այս երկու գործոններից, խաբկանք է ու դեպի դժոխք տանող ուղիղ ճանապարհ։

Կարո՞ղ ենք արդյոք խուսափել սպասվող հնարավոր արհավիրքից։ Միանշանակ։ Կարող ենք նույնիսկ հաղթող դուրս գալ։ Հնարավորությունների միջակայքը շատ մեծ է՝ սկսած Սյունիքն ու անկախությունը կորցնելուց, ավարտելով Արցախը կրկին ազատագրելով։ Ընտրությունն էլ մերն է՝ հայ ժողովրդինը։ Ավելի մանրամասն՝ ներկայացվող հարցազրույցում։

https://youtu.be/ndDcTblzSR0?si=MMLRty2yKNvENZuN
Հարգելի հետևորդներ,

Տարիներ շարունակ Ոսկանապատը եղել է Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քարոզչության դիմադրության առաջամարտիկներից մեկը։ Մեր աշխաըանքները մշտապես միտված են եղել հայկական երկու պետությունների և մեր ժողովրդի շահերի պաշտպանությանը, տարածաշրջանում հայկական գործոնի կարևորությանը, մեր համընդհանուր անվտանգության ու բարեկեցության ապահովմանը։

Ցավոք, 2020թ. պատերազմի ողբերգական ավարտը, ի թիվս բազում այլ կորուստների, ոչնչացրել է նաև մեր աշխատանքի արդյունքների զգալի մասը։ Երկար ժամանակ ամեն ինչ այլևս անիմաստ էր թվում։ Պետք էր վերականգնվել, բուժել վերքերը, նոր ուժեր կուտակել և ամեն ինչ սկսել զրոյից։ Բայց նախ անհրաժեշտ էր ազատել երկիրը ներքին թշնամիներից։

Ինչպես հայտնի է, բոլոր այս աշխատանքներում՝ բայց հատկապես ներքին թշնամիներից ազատվելու հարցում, մենք և մեր ժողովուրդը դեռևս շոշափելի արդյունք չենք ունեցել։ Սա երկար մտածելու, ինչպես նաև կարևոր հետևություններ անելու կարևոր թեմա է։ Հուսով ենք՝ դա մեզ կհաջողվի։

Բայց կա մի խնդիր, որն օրեցօր ավելի ու ավելի է ակտուալ դառնում։ Խոսքը այն նույն թշնամիների քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական, քարոզչական ագրեսիային դիմադրելու անհրաժեշտության մասին է։ Այս աշխատանքը պետք է նոր տեմպով վերսկսել։ Դա պետք է անել անգամ այն դեպքում, երբ իշխանությունը մեր երկրում շարունակում է պատկանել Ադրբեջանի և Թուրքիայի կամակատարներին։

Մեր՝ համեմատ պասիվ գործունեության այս ողջ ընթացքում եղել են մարդիկ, որոնք սպասել են Ոսկանապատի վերադարձին։ Շատերը նույնիսկ շարունակել են աջակցել մեզ Patreon-ի միջոցով՝ վստահ ենք հուսով, որ միևնույն է ուշ թե շուտ բոլորս կհասնենք մեր նպատակին, կվերադառնանք Արցախ և կրկին կշնչենք ազատության օդը։ Մենք նույնպես վստահ ենք դրանում։ Ուստի, ուժերի գերլարումով վերականգնում ենք Ոսկանապատի գործունեությունը։

Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում եղել են մեր կողքին ու հավատացել վերականգնվելու և ի վերջո հաղթելու հայ ժողովրդի ներուժին։ Հետևողական աշխատանքն անպայման բերելու է իր արդյունքները։ Ժամանակը դա կապացուցի։ Ուստի, մենք վերականգնում ենք Ոսկանապատի ակտիվ գործունեությունը։ Ի գործ և Աստծով։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն
Պատերազմը թակում է մեր դռները

Մանկամտություն է կարծել, թե Ալիևը սրում է հռետորաբանությունը, որպեսզի համարժեք պատասխան լեզվակռվի արդյունքում լեգիտիմ առիթ ստեղծի հարձակման համար...

Նման բան հայտարարելը քաղաքական և դիվանագիտական տկարամտություն է...

Աշխարհում չկա որևէ ատյան, որը լեգիտիմացնում կամ ապալեգիտիմացնում է միմյանց վրա պետությունների հարձակումները։

Հարձակումները կարող են լինել թե անսպասելի, գաղտնի մշակված օպերացիաների տեսքով, թե քարոզչական ֆոնից հետո խուճապ տարածելու համար...

Պետության խնդիրը իր քաղաքացիների խուճապը կանխելն ու ռազմաքաղաքական, դիվանագիտական ճանապարհներով այդ մարտահրավերներին պատասխանելն է։

Խեղճ ֊ խաղաղասիրական պատասխաններով հումանիզմ մուրալը, առավելագույնը, կարող է խղճմտանքի արցունքներ քամել մի քանի զառամյալ արվեստագետներից կամ իմ քիրացու Նենսի Փելոսիի խամրող աչքերից, բայց մեծ արտաքին խաղի մեջ ունենալու է բացարձակ զրո ազդեցություն` միաժամանակ ամբողջովին թաղելով դիմադրության ներքին ռեսուրսը։

Այնպես որ, պատերազմը ամեն րոպե թակում է մեր դռները, անգամ եթե առավոտյան Ալիևը հայտարարի, որ պատրաստ է իր ձեռքերով Արարատ Միրզոյանին անկողնում սուրճ մատուցել...

Վարուժան Բաբաջանյան
Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորելու պատրաստակամության մասին, առաջին բանը, որ մտքովս գալիս է` նախորդ տարի Տավուշում հանձնված 4 գյուղերն են:

Այդ գյուղերի հանձնումից առաջ, Փաշինյանը հայտարարում էր, որ 90-ականների պատերազմի հետևանքով, Տավուշում Ադրբեջանը վերահսկում է 32 հայկական գյուղի տարբեր հատվածներ և իր զիջողականությունը փորձում էր ներկայացնել փոխադարձության սկզբունքով:

Այսինքն` խորհրդային ժամանակվա քարտեզով, Տավուշում «սահմանազատում» պետք է իրականացվեր, որտեղ զիջումները պետք է փոխադարձ լինեին, իսկ եղավ այն, ինչ գիտեն բոլորը և տարածքներ զիջեց միայն Հայաստանը:

Հիմա այս իրողություններն ու փորձը հաշվի առնելով, կա՞ որևէ խելամիտ մարդ, որ կարծում է, որ Հայաստանի առաջարկը` փոխադարձ վերահսկելու կամ սահմանափակելու սպառազինության հետ կապված հարցերը օրակարգային կամ երկկողմ համաձայնության հիմք կդառնա: Իհարկե, ոչ:

Ավելի վատ բան ասեմ. սա, ըստ էության, հուշում է, որ մի փուլում այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը:

Տիգրան Աբրահամյան
2025/01/13 11:58:21
Back to Top
HTML Embed Code: