Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
Ալի Խամենեին ուղերձ կհղի՝ մինչ Իսրայելը սաստկացնում է հարվածները Լիբանանին

Խամենեին իր ուրբաթօրյա քարոզը կկատարի Թեհրանի կենտրոնում գտնվող Իմամ Խոմենի մզկիթում։ Ակնկալվում է, որ նա նաև հուշումներ կանի հակամարտությունում Իրանի հետագա քայլերի մասին:
Իսրայելը ուժգին հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային շրջանին

Բեյրութի հարավային արվարձաններում, միջազգային օդանավակայանին հարակից տարածքներում անցած գիշերը ուժեղ պայթյուններ են որոտացել։ «Ֆրանս Պրես»-ը հաղորդում է, որ Իսրայելը առնվազն 11 հարված է հասցրել «Հեզբոլա» խմբավորման օբյեկտներին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🌏Լրահոսի ամենօրյա քաոսում մենք պարզություն ենք բերում։
🕵️‍♂️Փաստերն են մեր կողմնացույցը։ 🧭
«Ազատությունը» ձեզ կօգնի խլացնել աղմուկն ու լսել իրական ձայները։📣
Գնացեք վերնագրերից այն կողմ. այնտեղ ստուգված փաստեր են ու պատմություններ Ձեր մասին։
Azatutyun
Ալի Խամենեին ուղերձ կհղի՝ մինչ Իսրայելը սաստկացնում է հարվածները Լիբանանին Խամենեին իր ուրբաթօրյա քարոզը կկատարի Թեհրանի կենտրոնում գտնվող Իմամ Խոմենի մզկիթում։ Ակնկալվում է, որ նա նաև հուշումներ կանի հակամարտությունում Իրանի հետագա քայլերի մասին:
Իրանի հոգևոր առաջնորդն այսօր ասել է՝ «մի քանի գիշեր առաջ մեր զինված ուժերի փայլուն գործողությունները լիովին օրինական էին»։

Ալի Խամենեին ասել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պաշտպանում են Իսրայելի անվտանգությունը, որպեսզի այն դարպաս դարձնեն տարածաշրջանից դեպի արևմուտք էներգակիրների արտահանման համար։
Կիրականացվի պայթյուն Սիսիան-Գորիս տեղամասի մոտ. ՊՆ

Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա այսօր՝ ժամը 16:10-17:00-ը, կիրականացվի 2 պայթյուն, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում։
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ

«Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Բացի այդ, ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Իլհամ Ալիևը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում 04.10.2024

• Երևանից արձագանքում են Ալիևին

• Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել ադրբեջանական դատարան

• Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորը պաշտոնանկ արվեց

• Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային շրջանին

• Զելենսկին Ուգլեդարից նահանջը ճիշտ որոշում է համարում

• Մեկնարկել է WCIT-ն

Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի դեսպանին

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նրանք քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի որոշ հարցեր։
5 նյութ՝ օրվա լրահոսից

Ալիևը զգուշացնում է Հայաստանին «չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմները»

Երևանից արձագանքում են` «Հաջիևը չի կարող ասել՝ գերեզմանում հայտնաբերվածները հայեր են, ադրբեջանցիներ, թե այլ ազգերի ներկայացուցիչներ

Ռուբեն Վարդանյանը հայցեր է ներկայացրել ադրբեջանական դատարան՝ խոշտանգման փաստով

Ինչո՞ւ դադարեցվեց Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունը

Իսրայելական նոր հարվածներ Լիբանանին. Բեյրութ է մեկնել Իրանի արտգործնախարարը:
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները Երևանում համագործակցության ծրագիր են ստորագրել

Իգոր Կրասնովի հետ հանդիպման ժամանակ Աննա Վարդապետյանն ընդգծել է, մասնավորապես, Հայաստանից դուրս բերված և Ռուսաստանում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի արգելադրման և բռնագանձման, կոնկրետ կոռուպցիոն գործերով իրական և շոշափելի համագործակցության անհրաժեշտությունը, -ասված է հաղորդագրությունում:

Կրասնովի խոսքով՝ երկու երկրների դատախազությունների միջև ջերմ հարաբերությունները նպաստում են երկու գերատեսչությունների միջև արդյունավետ փոխգործակցությանը:
«Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողով կկայանա». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա:

Պեսկովի խոսքով՝ «դա լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու, որը բավական հագեցած օրակարգ կունենա»։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Azatutyun
Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումներին, անընդունելի համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ ընդգծելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Նրանք քննարկել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման շուրջ հարցեր:
Azatutyun
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ «Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու…
Հաջիզադե․ «Հայաստանը հարատև խաղաղություն չի ուզում»

«Հարձակողական սպառազինություններ ձեռք բերող և Սահմանադրությունում ու այլ իրավական ակտերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ունեցող Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, թե Երևանը հակված է խաղաղության, զուտ մանիպուլյացիաներ են, որոնց նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է», - պնդում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Reuters. «Հեզբոլա»-ի նոր առաջնորդի հետ կապ հաստատել չի հաջողվում»

«Հեզբոլա»-ի գործադիր մարմնի ղեկավար և անցած շաբաթ զոհված Հասան Նասրալլայի ամենահավանական փոխարինող Հաշեմ Սաֆիադինի հետ երեկվանից չի հաջողվում կապ հաստատել», - հաղորդում է Reuters գործակալությունը:

Սաֆիադինի հետ կապը խզվել է Բեյրութի հարավային արվարձաններին երեկ լուսադեմին հասցված հարվածներից հետո։

«Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տվյալներով՝ Սաֆիադինը զոհվել է։
Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել

Մանրամասներն 👉 այստեղ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Կմեկնի՞ Փաշինյանը Մոսկվա Պուտինի ծննդյան օրը
• Նոր վարժական հավաքին ընդառաջ՝ մասնակիցները բացերն են թվարկում
• Ովքե՞ր են Արցախում մնացած հայերը
• «Հեզբոլլա»-ի նոր առաջնորդը սպանվե՞լ է
• ԵՄ-ն դադարեցրել է շփումները Վրաստանի հետ
• Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում աշխարհը

Հաղորդումը վարում է Անուշ Մկրտչյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Ադրբեջանցի 43 պատգամավոր Բայրամովին կոչ է անում խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը

Նամակին Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի մասին առայժմ չի հաղորդվում:
Բաքուն մեղադրել է Երևանին և Փարիզին «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ»

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում երեկ ընդունվել է բանաձև, որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։
Գազայի մզկիթի և դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել

Այս մասին ասվում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի վերահսկողությամբ գործող առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
2024/10/06 07:30:09
Back to Top
HTML Embed Code: