Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
🔴🔴🔴 Գնալ մի քայլի, լինելով դրան բացարձակ անպատրաստ, իսկապես տարօրինակ է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ միանգամայն կանխատեսելի էր, թե ինչ իրավիճակ է ենթադրելու այդ քայլը:

Չգիտեմ, թե ում գաղափարը կամ միտքն է եղել Բագրատ Սրբազանի հանրահավաքը ուղղել Հանրայինի եթերի պահանջի, բայց անել դա առանց բավարար պատրաստության, ըստ իս ոչ միայն ոչ արդյունավետ, այլ նույնիսկ հակաարդյունավետ քայլ է, հետեւաբար՝ արդյունավետ քայլ հակառակ կողմի համար:

Երբ 2+2 չորս է, բայց դու պատրաստ չես ստանալ 3-ից ավելի, իսկապես տարօրինակ է: Առավել եւս, որ առանձնապես շատ մեծ բարդություն չէ 4 ստանալը:

Իսկ պատկերը հիշեցրեց հեռավոր 2003 թվականը, երբ նախագահի ընտրության առաջին փուլում, դարձյալ Հանրայինի եթերում՝ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ, հռետորական, առավել եւս իմպրովիզ-հռետորական հմտությամբ մեղմ ասած չփայլող Սերժ Սարգսյանը «գնաց»՝ առավել եւս այն ժամանակ փյլուն հռետոր Արտաշես Գեղամյանի հետ բանավեճի, որը «ուժերի» այդպիսի հարաբերակցության պարագայում հենց սկզբից պարտված բանավեճ էր: Փոխարենը, այդ պարտությունը «նպաստեց», որ ընտրության առաջին փուլում Արտաշես Գեղամյանն իր թեկնածությունը չհանի հօգուտ թեկնածու Դեմիրճյանի եւ առավել ծանրացնի իշխանության խնդիրը:

Կրկնեմ, հոկտեմբերի 2-ի պատկերը հիշեցրեց դա, որովհետեւ ես չեմ պնդում, թե նույն պատկերն է: Բայց, դարձյալ, գնալ 2+2-ի, պատրաստ չլինելով ստանալ 4, իսկապես տարակուսելի է:
⚡️⚡️ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Բլումբերգին տված հարցազրույցում խոսում է այն մասին, որ Եվրամիությունը «կմեռնի», եթե շարունակի ներկայիս տնտեսական քաղաքականությունը, տանուլ կտա ԱՄՆ-ին ու Չինաստանին:

Բայց ի՞նչ պետք է անի Եվրամիությունը, երբ ԱՄՆ ու Չինաստանը ուկրաինական պատերազմի համատեղ խթանմամբ հասել են նրան, որ հենց սպանեն Եվրամիությանը՝ որպես տնտեսական հեռանկար ունեցող միավոր:

Տնտեսական մրցունակ հեռանկար ունենալու համար պետք է ունենալ քաղաքական միտք ու ռազմավարություն: Մի բան, որ Եվրամիությունում հավաքական իմաստով մահացել է տնտեսությունից առաջ:

Ընդհանրապես, տնտեսությունն է քաղաքականության շարժիչը, բայց քաղաքականությունն է տնտեսության ծնողը կամ սպանողը:
Hakob Badalyan
⚡️⚡️ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Բլումբերգին տված հարցազրույցում խոսում է այն մասին, որ Եվրամիությունը «կմեռնի», եթե շարունակի ներկայիս տնտեսական քաղաքականությունը, տանուլ կտա ԱՄՆ-ին ու Չինաստանին: Բայց ի՞նչ պետք է անի Եվրամիությունը, երբ ԱՄՆ ու Չինաստանը ուկրաինական…
Ի դեպ, վարչապետ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Փաշինյանը հանդիպելու է Մակրոնի հետ, ինչպես նաեւ Ֆրանսիայի նոր վարչապետ, աջ-պահպանողական թեւի ներկայացուցիչ Բերնիեյի հետ: Ըստ իս, Մակրոնի հետ հանդիպումից առավել էական կարող է լինել հենց հանդիպումը Բերնիեյի հետ:

Այստեղ նրբերանգն այն է, որ այդ գործիչը ներկայացնում է ֆրանսիական քաղաքականության այն գաղափարական թեւը, որն այսօր թերեւս ըստ էության ունի ամենամեծ պահանջարկը ֆրանսիական հանրության շրջանում: Իհարկե գոյություն ունեցող քաղաքական եւ ընտրական համակարգի միջոցով Ֆրանսիայում չեզոքացվում է աջերի հաղթանակը, քանի որ դրա առավելագույն կապիտալիզացիան ապահովողը Մարին Լե Պենի կուսակցությունն է, բայց միեւնույն է հնարավոր չէ հաշվի չառնել ընդհանուր հանրային տրամադրությունների հանգամանքը:

Ըստ իս, հենց դա հաշվի առնելով է նաեւ, որ Մակրոնը վարչապետ է նշանակել իր կյանքի 7-րդ տասնամյակը բոլորած Միշել Բերնիեյին: Իսկ ի՞նչ է նշանակում աջ-պահպանողական Ֆրանսիա: Դա նշանակում է Ֆրանսիա, որի քաղաքականության հիմքում քրիստոնեական արժեհամակարգն ու քրիստոնեությունը՝ որպես համաշխարհային գործընթացների դավանա-քաղաքական էական բաղադրիչ ունի կարեւոր տեղ ու նշանակություն:

Խոշոր հաշվով, Բերնիեյի՝ վարչապետի պաշտոննում այսպես ասած հաջողությունից Ֆրանսիայի համար կախված է շատ բան: Ի դեպ, այստեղ նկատեմ մի բավականին նուրբ հանգամանք եւս, որը մեզանում գրեթե չարժանացավ ուշադրության:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը օրեր առաջ մերժել էր Փարիզ մեկնելու եւ Աստվածամոր տաճարի վերաբացմանը մասնակցելու Էմանուել Մակրոնի հրավերը: Սա Վատիկանի վերաբերմունքն է Մակրոնին եւ Մակրոնի Ֆրանսիային: Իսկ Ֆրանսիայի միջազգային դերակատարման ՕԳԳ-ի հարցում Վատիկանի վերաբերմունքը ունի առանձնահատուկ նշանակություն:

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին, կրկնեմ, ըստ իս առավել կարեւոր եւ նշանային կարող է լինել ոչ թե Մակրոնի, այլ Բերնիեյի հետ հանդիպումը:

Բայց այստեղ կա նաեւ մյուս հարցը, թե ինչպե՞ս են Ֆրանսիայի աջերը վերաբերում Հայաստանն առաջնորդող քաղաքական գործչին, նրա վարած քաղաքականության հարցում: Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ քաղաքականության, որտեղ Ֆրանսիան ունի էքզիստենցիալ վտանգներ ու մարտահրավերներ, այլ նաեւ հայկական պետական ինքնության, մասնավորապես դրանում քրիստոնեականության եւ դավանա-քաղաքական բաղադրիչի հանդեպ:

Ի դեպ հենց այդ ֆոնին կառաջարկեմ ուշադրության արժանացնել, որ Փաշինյանը ընդունեց Մայր Աթոռի հրավերն ու մասնակցեց Մայր Տաճարի վերաօծմանը: Կարծում եմ, որ այդ արարողությունից մի քանի օր անց Ֆրանսիա կատարելիք այցը այսպես ասած վերջին նշանակությունը չի ունեցել հրավերն ընդունելու որոշման ձեւավորման հարցում:

Մյուս կողմից սակայն, Փաշինյանն իր մասնակցությունն «օժտեց» նաեւ որոշակի «ընդվզման» տարրով, այսպես ասած՝ մյուս կողմին էլ դժգոհ չթողնելու համար, խոշոր հաշվով դուրս գալով արարողության ամբողջական ավարտից ավելի շուտ:🇦🇲🇫🇷
💥💥 Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ին այց է կատարել Բաքու: Նարիշկինի այս այցն ուշագրավ է մի քանի առումով:

Նախ, ինչպես դեռ 44-օրյա պատերազմի օրերին հայտնի դարձավ համացանցային նյութերից, Նարիշկինն ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովի եւ Ադրբեջանի փոխվարչապետի բիզնես-գործընկերն է: Հետեւաբար, Բաքու է այցելել գործարար-հետախույզը:

Նարիշկինի մասով թերեւս հատկանշական դետալ է այն, թե նրան ինչ անհարմար վիճակի մեջ դրեց Պուտինը 2022 թվականի փետրվարին, երբ ամբողջ Ռուսաստանով հեռարձակվող ԱԽ նիստի ընթացքում պաշտոնյաներին հորդորում էր արտահայտվել Դոնբասի ու Լուգանսկի անկախության ճանաչման նպատակահարմարության մասին: Նարիշկինն այդ նիստում եղավ պարզապես խայտառակ, ամբողջ Ռուսաստանով: Ըստ իս՝ ոչ պատահական:

Հետեւաբարմ, այդ դրվագը թերեւս թույլ է տալիս որոշակի եզրակացություն կազմել, թե իրենից ինչ է ներկայացնում Նարիշկինը ռուսական քաղաքական բուրգում, եւ ուրեմն նաեւ ինչ ֆունկցիոնալ նշանակություն ունի նրա պաշտոնը, եթե այդ կարեւորագույն պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանով մեկ ուղիղ եթերում մեղմ ասած ամոթալի վիճակում հայտնված մարդը:

Վերադառնալով նրա Բաքու այցին: Նարիշկինին անկասկած գործուղել է Պուտինը: Ինչի համար, բնականաբար կարող ենք անել միայն ենթադրություններ: Ինքս հակված եմ մտածել, որ գործուղման պատճառը Իրանն է, Իրանի դեմ Ադրբեջանում Իսրայելի հնարավոր մտադրությունները կամ փորձերը:

Միեւնույն ժամանակ ուշադրության է արժանի այն, որ ՌԴ արտաքին հետախուզության պետը Բաքու է գործուղվում փաստորեն բրիտանական հետախուզության պետ Ռիչարդ Մուրի այցից երկու շաբաթ անց: Սեպտեմբերի 14-ին Բաքվում էր Ռիչարդ Մուրը, որին մանրամասն ներկայացնելու կարիք հայ լսարանի համար թերեւս չկա: Բայց, ինչն առավել ուշագրավ է դարձնում պատկերը, Մուրից մեկ շաբաթ առաջ էլ Բաքու էր ժամանել Պենտագոնի հետախուզական Գլխավոր վարչության եվրոպական կենտրոնի տնօրենը: Միեւնույն ժամանակ, Մուրի այցից հետո Ադրբեջանում է եղել նաեւ Թուրքիայի հետախուզական ծառայության պետ Քալընը:

Ի դեպ, Քալընը Նյու Յորքում մասնակցում էր Էրդողան-Փաշինյան հանդիպմանը:

Փաստորեն, վերջին մեկ ամսվա ընթացքում մենք նկատում ենք Ադրբեջանի ուղղությամբ բարձրաստիճան հետախուզական այցերի ակտիվություն:
🇷🇺🇺🇸🇬🇧🇹🇷
Hakob Badalyan
🔥 Ալիեւը հայտարարում է, թե, եթե Հայաստանն ուզում է խաղաղություն, ապա պետք է պատժի «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին», որոնց Հայաստանում հերոսացրել են: Թերեւս չկա «թարգմանության» կարիք, որ խոսքը պարզապես ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում էական…
💥💥 Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հաջիեւը ըստ էության կրկնել է օրեր առաջ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը խաղաղությանն ու արդարությանը «հավատարմությունը» ցույց տալու համար պետք է պատժի «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կիրառողներին», որոնց հերոսացրել է:

Ինչպես նկատել էի, եւ ինչպես շատ շատերի համար բարդ չէր պատկերացնել, խոսքը արցախյան առաջին պատերազմի ընթացքում մեծ դերակատարում ունեցած գործիչների մասին է: Կասկած չկա, որ Ադրբեջանը կամ կփոխանցի «ցանկ», կամ արդեն փոխանցել է այդ «ցանկը» Երեւանին:

Հաջիեւը ըստ էության կրկնել է Ալիեւի խոսքը, ինչը անխոս հաստատում է, որ Ալիեւի հայտարարությունները ամենեւին չեն եղել ներքին սպառման համար եւ դրանք պարզապես՝ այսպես ասած խաղաղության գործընթացում Հայաստանին ներկայացվող հերթական պայման-պահանջն են:

Ընդ որում, շեշտեմ, այստեղ հարցը լոկ այն չէ, որ Բաքուն փնտրում պատրվակներ: Երբ մենք հարցը դնում ենք այդ կտրվածքով, նվազեցնում ենք խնդրի մասշտաբը: Բաքուն չի փնտրում պատրվակ, այդպիսի պատրվակների պակաս նա չունի, նորի կարիքն էլ հետեւաբար մեծ չէ: Ադբեջանը թիրախային կերպով գնում է հայկական պետական ինքնությունը կազմալուծելու, Հայաստանի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը ապամոնտաժելու ճանապարհով:

Իսկ այդ ինքնության ու կառուցվածքի մեջ արցախյան առաջին պատերազմն ու դրանում դեր ունեցած գործիչների հանգամանքը ունեցել է, եւ անգամ ցավագին պարտությունից եւ Արցախի կորստից հետո ունի հիմնարար նշանակություն:

Ընդ որում, այստեղ կա շատ էական մի հանգամանք: Որքան էլ այդ մարդկանց, գործիչների մի զգալի մասը հետագա տարիներին իր «խաղաղ պայմաններում» գործունեությամբ վարկաբեկել է հենց արցախյան շարժման տարիների իր ավանդը, միեւնույն է, վերը նշածս բաղադրիչը շատ վաղուց հայ հանրության ընկալման մեջ, հետեւաբար հայկական պետական ինքնության ու սոցիալ-հոգեբանական կառուցվածքում չունի անձնավորված գոյություն, այն արդեն վաղուց երեւութական է: Այսինքն, անձերը գուցե իրենք իրենց վարկաբեկել են, բայց չեն վարկաբեկվել այն արժեքները, գաղափարական, նպատակային ուղենիշները, որոնց հանդեպ արդյունավետ գործունեությունն էր ձեւավորել նրանց դրական նկարագիրը:

Այժմ, հենց այդ «հենքն» է թիրախավորում Ադրբեջանը, այլ ոչ թե ընդամենը փնտրում խաղաղության պայմանագիր ասվածը չստորագրելու պատրվակ:
🔴🔴🔴 Եվրոպան այլեւս ԱՄՆ առաջնահերթությունը չէ, հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ ԱՄՆ առաջնահերթությունը ԱՄՆ֊ն է ու դա նորմալ է, ասում է նա, ավելացնելով, որ երկրորդը` որպես առաջնահերթություն, ԱՄՆ համար Չինաստանն է։ Միանգամից երեւում է, որ Ֆրանսիայի նախագահը անհաղորդ է հայկական ֆեյսբուք֊յություբյան իրականությանը։
Hakob Badalyan
🔴🔴🔴 Եվրոպան այլեւս ԱՄՆ առաջնահերթությունը չէ, հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ ԱՄՆ առաջնահերթությունը ԱՄՆ֊ն է ու դա նորմալ է, ասում է նա, ավելացնելով, որ երկրորդը` որպես առաջնահերթություն, ԱՄՆ համար Չինաստանն է։ Միանգամից երեւում է, որ Ֆրանսիայի նախագահը…
Եթե ավելի լուրջ, ապա այս տրանսֆորմացիաների մասին եւ այդ համատեքստում Ֆրանսիայի վարքի մասին խոսում եմ պարբերաբար։ Այդ գնահատականներս մշտապես դուրս են հայկական իրականության մեջ ամրացած "ստանդարտներից", որտեղ ելակետերը բեվեռացված "կլիշեներն" են։ Բեվեռացված կլիշեներ այն դեպքում, երբ աշխարհը շատ վաղուց է դե ֆակտո բազմաբովանդակ, ինչը մեզանից պահանջում է այդ իրողության հանգամանալի ու բազմակողմ դիտարկում, առանց էմոցիաների եւ քիմքային գերակայությունների։
🔥 «Արևմուտքը փորձում է ղեկավարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը տարածաշրջանում` դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե-ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»: Այս հայտարարության հեղինակը Ռդ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովն է, որը ելույթ է ունեցել ԱՊՅ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստում:

Բորտնիկովն էլի բաներ է ասել, սակայն վերցրել եմ իմ կարծիքով ամենից էականը: Ինչու՞ եմ սա համարում էականը: Այս մասին այսօր մի փոքր խոսել եմ նաեւ 24news-ի եթերում, որը տեսագրվել է կեսօրին եւ կհեռարձակվի հավանաբար երեկոյան:

Ըստ իս, Բորտնիկովի հայտարարությանը պետք է վերաբերել լուրջ: Նա փաստորեն հանրայնացնում է շատ կոնկրետ մեխանիզմ-սցենար՝ ՄԱԿ խաղաղապահներ: Հարց է առաջանում, որտե՞ղ, ի՞նչ հիմքով: Իսկ Բորտնիկովն այդ մասին խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին խոսակցության համատեքստում: Հետեւաբար, խոսքը հենց այս տիրույթում ՄԱԿ խաղաղապահի սցենարի մասին է:

Ինչու՞ եմ համարում, որ սա է էականը: Որովհետեւ, մյուս հայտարարությունները, որ անում է նա Արեւմուտքի նպատակների մասին, ըստ էության նոր չեն իրենց տրամաբանության եւ հռետորաբանության մեջ: Իսկ ահա ՄԱԿ խաղաղապահների թեման ունի շատ կոնկրետություն, որպես մեխանիզմ, տարբերակ, սցենար, ու հնչում է առաջին անգամ:

Չի բացառվվում, որ սա եւս ընդամենը հռետորաբանոթյուն է, առանց որեւէ առարկայական հիմքի, պարզապես եղած պրոպագանդային նոր տարր ավելացնելու համար, որպեսզի Բորտնիկովի ելույթը չլինի կրկներգ, այլ տարբերվի: Բացառել պետք չէ:

Բայց, պետք չէ նաեւ ապավինել միայն այդ վարկածին: Այդ դեպքում էական է դառնում, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ ՄԱԿ խաղաղապահ, որտե՞ղ: Արցախու՞մ: Իհարկե այս մասիբն մտածելը կլինի քաղաքական անհամարժեքություն: Ավելին, Արեւմուտքը ինքը մեծ ջանք է գործադրել այդ հարցը փակելու համար, որպեսզի բացվի Միջին միջանցքը: Ըստ այդմ աներեւակայելի է պատկերացնել, թե հնարավոր է թեմայի վերադարձ: Հետեւաբար, խոսքը կարող է վերաբերել ապաշրջափակման, այլ կերպ ասած՝ Միջին միջանցքի թեմային:

Եվ այստեղ է, որ Բորտնիկովի խոսքը մտահոգի է: Այն կարող է լինել կամ հենց Ռուսաստանի որեւէ սցենարը քողարկող, այսպես ասած շեղող մանեւր, կամ լինել զգուշացում իրապես գոյություն ունեցող արեւմտյան սցենարի, երբ Միջին միջանցքի հարցը կլուծվի բախման սցենարով, որի հիման վրա Հայաստանի տարածքում կտեղակայվեն միջազգային խաղաղապահներ:
Hakob Badalyan
🔥 «Արևմուտքը փորձում է ղեկավարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը տարածաշրջանում` դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե-ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»: Այս հայտարարության հեղինակը Ռդ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովն է, որը ելույթ…
🔥«Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները», այս մասին հայտարարել է Եվրամիության խոսնակ Պիտեր Ստանոն:

ԵՄ-ից փաստորեն բավականին արագ արձագանքը հատկանշական է, եւ, իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ կարեւոր: Կարեւոր է, որ Եվրամիությունը խոսնակի մակարդակով արագորեն հայտարարում է, որ Բորտնիկովի հայտարարությունը սուտ է եւ մանիպուլյատիվ:

Ինչպես նշել էի, բոլորովին բացառված չէ, որ ՌԴ ԱԴԾ ղեկավարն այդ կերպ պարզապես փորձում է ինֆորմացիոն քողարկիչ ֆոն ստանալ ինչ-ինչ այլ քայլերի համար, կամ պարզապես զբաղվել բանալ պրոպագանդայով:

Միեւնույն ժամանակ, բացառելի չէ եւ այն, որ Բորտնիկովը հանրայնացրել է իրապես գոյություն ունեցող սցենար, դիտարկում, եւ այդ կերպ ստիպել Արեւմուտքին հրապարակավ հրաժարվել դրանից:

Այստեղ սակայն կա մեկ այլ հարց: Եվրամիությունը այդ առնչությամբ հասցեատե՞ր է, թե՞ ոչ: Թերեւս՝ ոչ: Հասցեատեր կարող են լինել ԱՄՆ, Բրիտանիան, որոնք օրինակ շատ ուղիղ հայտարարել են Միջին միջանցք ձեւավորելու առաջնահերթության մասին: Հետեւաբար, իհարկե կարեւոր լինելով հանդերձ, ԵՄ արձագանքը չի կարող ունենալ բավարար քաղաքական կշիռ: Ըստ այդմ էական է, թե ինչպիսի արձագանք կգա արեւմտյան իսկապես էական դերակատարներից, Վաշինգտոնից, Լոնդոնից: 🇷🇺🇺🇸🇪🇺🇬🇧
Hakob Badalyan
🔴🔴🔴 Ըստ իս, Իրանն ու Սպիտակ տունն Իսրայելին ցույց են տալիս «վերմակի» եւ ոտքերի հարաբերակցությունը: Երբ Իրանի նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ մեզ խաբեց, իսկ ԱՄՆ չի առարկում, որ խաբել է, նշանակում է ինչ որ բան է համաձայնեցված: Փեզեշկիանի արտահայտությունից հետո…
💥 Հիշեցնեմ՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելին իրանյան հրթիռային հարվածի վերաբերյալ այս գրառումս:

Իսկ հիմա տեղեկատվություն. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանն ավարտել է երկօրյա այցը Կատար: Փեզեշկիանը հայտարարել է, որ կողմերը փոխըմբռնման են եկել նախորդ տարի հարավկորեական բանկերի ապասառեցրած 6 միլիարդ դոլարի իրանյան ակտիվներն Իրանին վճարելու հարցում:

Փաստացի, Իրանի նախագահը Կատար է մեկնում Իսրայելին իրանյան հարվածից հետո, եւ վերադառնում ըստ էության 6 միլիարդ դոլարով: Նկատենք, այդ 6 միլիարդ դոլարը կորեական բանկերն ապասառեցրել էին նախորդ տարի՝ գերիների փոխանակման ամերիկա-իրանյան գործարքի արդյունքում: Սակայն, 6 միլիարդը «հասնում» է Կատար եւ մնում այնտեղ մինչեւ հիմա: Հարց է առաջանում, թե ինչու՞:

Մի բան երեւի թե կասկածից վեր է, որ ամերիկա-իրանյան գործարքի արդյունքում կորեական բանկերի ապասառեցրած 6 միլիարդը Կատարը չէր կարող պահել, եթե չունենար ԱՄՆ համաձայնությունը: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ գործարքը եղել է այսպես ասած երկփուլ՝ առաջին փուլով կորեական բանկերը «ուղարկել» են փողը Կատար, իսկ երկրորդ փուլը, որ փաստորեն տեղի է ունեցել օրերս՝ Կատարից փողի փոխանցումն է Իրանին, ինչի հարցում փոխըմբռնման մասին հայտարարել է Կատարից վերադարձող Փեզեշկիանը:

Հարց է առաջանում, թե ո՞րն է եղել այդ երկրորդ փուլը, որից հետո փաստորեն Իրանը Կատարից վերադառնում է 6 միլիարդ դոլարով, որը Դոհան «բաց է թողնում» թերեւս ամերիկացիների համաձայնությամբ: Կրկնեմ, Փեզեշկիանի այցը Կատար տեղի է ունենում իրանյան հարվածից հետո: իսկ այդ հարվածի քաղաքական «մեխանիկայի» եւ ԱՄՆ մոտիվների առնչությամբ էլ գրառումս է, որ հիշեցնում եմ սկզբում:
🔴💥🔴💥 Հարգելի հետեւորդներ, ընկերներ, երկար մտորումներից հետո, նաեւ մի շարք հարգարժան հետեւորդների խորհրդով որոշեցի դիմել այս մեխանիզմին.

Եթե ձեզ հետաքրքիր է տելեգրամյան իմ հարթակում տեղ գտնող բովանդակությունը, վերլուծությունները, մենաբանությունները, դիտարկումները, եւ՝ եթե ունեք ցանկություն օգտակար լինել հարթակի հետագա զարգացման, ձեւաչափի ընդլայնման, բովանդակության հարստացման հարցում, կարող եք միանալ իմ Պատրեոնին, որի հղումը տեսնում եք այս գրառման ներքո:

Իհարկե անկախ ձեր որոշումից, շնորհակալ եմ ալիքին բաժանորդագրվելու եւ հետեւելու համար: https://patreon.com/HakobBadalyan
Hakob Badalyan pinned «🔴💥🔴💥 Հարգելի հետեւորդներ, ընկերներ, երկար մտորումներից հետո, նաեւ մի շարք հարգարժան հետեւորդների խորհրդով որոշեցի դիմել այս մեխանիզմին. Եթե ձեզ հետաքրքիր է տելեգրամյան իմ հարթակում տեղ գտնող բովանդակությունը, վերլուծությունները, մենաբանությունները, դիտարկումները…»
🔴🔴🔴 Երկրորդ եւ երրորդ նախագահները պետք է հեռանան, Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառներն իրենք են, ասում է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնոր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

Ըստ իսկ, Արքեպիսկոպոսը «չարաշահում» է իր հեղինակությունը՝ անկասկած ոչ դավադիր նպատակի, այլ հանրային շահին օգտակար լինելու մղումով, բայց «չարաշահում» է եւ արտահայտում տեսակետներ, որոնք համարժեք չեն քաղաքական իրողություններին: Իսկ դրա խնդիրն այն է, որ այդ կերպ աղավաղվում են հանրային ընկալումները, որովհետեւ խոսքը հնչում է իսկապես հանրային համակրանք եւ հարգանք վայելող անձի շուրթերից, հետեւաբար՝ ազդեցիկ է:

Հարցն այն է, որ, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վաղը այլեւս չլինեն ողջ (Աստված իհարկե թող նրանց երկար կյանք տա], միեւնույն է, քաղաքական պայքարում նրանց ստվերը շարունակելու է լինել՝ եթե կա դրա պահանջարկ: Իսկ դրա պահանջարկը ձեւավորվում է երկու ասպեկտով: Մեկը, որ այդ կերպ իր քաղաքական ինքնապաշտպանությունն է կառուցում գործող իշխանությունը, եւ մյուսը, որ այդ կերպ քաղաքական անարդյունավետության արդարացումներ են կառուցում այլ քաղաքական ուժեր:

Հետեւաբար, ինչպես ֆրանսիացի մեծ փիլիսոփա, մտածողն էր ասել՝ «եթե Աստված չլիներ, հարկ կլիներ նրան հորինել», այդպես այսօր հնարավոր է ասել՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չլինեն, ապա քաղաքական անարդյունավետությունը կհորինի նրանց:

Ընդ որում, սա կարող է լինել նաեւ ակամա: Այսինքն, մարդիկ իսկապես լինեն համոզված, որ խնդիրը այն է, որ Քոչարյանն ու Սարգսյանը չեն հեռանում քաղաքականությունից եւ թույլ չեն տալիս այլ ուժի զբաղեցնել դաշտը: Բայց, եթե սա նույնիսկ անկեղծ մտածողություն է, այլ ոչ թե արդարացում, այդ մտայնությունն ինքնին անարդյունավետ է:

Քաղաքական նոր որակը պետք է գա հինը «ճեղքելով»: Խոսքը բնականաբար բառի, հասկացության պատկերավոր իմաստն ունի: Այսինքն, այդ հինը ճեղքելու ընթացքում նաեւ պետք է կոփվի այդ ուժը, հանրության հետ մտնի առավել ներառական հաղորդակցության մեջ, ու այդ կերպ նաեւ կուտակի դեպի իշխանություն ճանապարհին, կամ իշխանության հայտ ներկայացնելու ճանապարհին անհրաժեշտ փորձառությունն ու իմաստնությունը:

Ըստ այդմ, քաղաքական նոր որակի թերեւս առաջնային, առաջին կարեւոր հատկանիշներից մեկը պետք է դառնա այն, որ նրանք հանրությանը «մոռացնել տան Հերոստրատին», այլ կերպ ասած՝ իրենք «մոռացնել» տան Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, գերազանցելով ու շրջանցելով նրանց:

Սա իհարկե բարդ խնդիր է, բայց, քաղաքականությունը բարդ խնդիրների լուծումն է, որովհետեւ սկուռեղի վրա մատուցումները դրանք գաստրոսպասարկման օբյեկտներն են: Եվ պատահական չէ, որ հայաստանյան քաղաքականությունը իր գերակշռող մեծամասնությամբ ըստ էության ավելի համահունչ է գաստրոսպասարկման, քան քաղաքական մշակույթին եւ հարաբերություններին:

Այս հիմքում պետք է փոխվի պատկկերը:

Հետեւաբար, վերադառնալով Միքայել Աջապահյանի խոսքին, նկատեմ, որ թերեւս կլինի ցանկալի, որ նա հանրության հետ զրուցի ոչ թե «երկրային քաղաքական հարաբերությունների» մեխանիկայից, այլ օրինակ, հասարակական հարաբերությունների, համակեցության, եւ դավանա-քաղաքական ասպեկտների՝ պետական կյանքի շրջանակում համադրելու հիմնարար հարցերից: Ըստ իս, Արքեպիսկոպոսն իր իմաստնությամբ, իմացությամբ ու խարիզմայով այդտեղ ոչ միայն կլինի հանրությանն ու պետությանը օգտակար, այլ պարզապես՝ անհրաժեշտ:
💥Ժամանակի ընթացքում համոզվում ես, որ մեծ քաղաքականությունն այդուհանդերձ այսպես ասած շարքային քաղաքացիների համար չէ: Եվ սա թող ամենեւին չհնչի որպես «շարքային քաղաքացու» այսպես ասած նվազ ստատուսի կամ ինտելեկտուալ նվազ կարողությունների արձանագրում:

Բացարձակ, բոլորս ենք «շարքային քաղաքացի», ամեն մես մեր այսպես ասած «ամպլուայում»: Հարցն այն է, որ քաղաքականության բազմաշերտությունը, հրապարակային եւ ստորջրյա տրամաբանության հարաբերակցությունը, իմաստների բազմազանությունն ու դրանց շեշտադրումների «խութայնությունը» պահանջում է հանգամանալից հայացք, պահանջում է շարունակաբար հետեւել գործընթացներին, բաց չթողնել ոչ մի մանրուք, որովհետեւ շատ հաճախ ամենամեծ ճառերում օրինակ կարող է ամբողջ իմաստը պարփակվել մեկ նախխադասության, բառակապակցության կամ նույնիսկ մեկ բառի մեջ:

Այդ իմաստով, «շարքային քաղաքացին» այս պարագայում այն կատեգորիան է, որը պարզապես քաղաքականությունը սպառում է լրատվական ապրանքի տեսքով: Եվ, այստեղ ոչ մի վիրավորական բան չկա, երբ արձանագրենք, որ, ինչպես ցանկացած ապրանքային սպառում, այս դեպքում էլ սպառողների մեծամասնությունը կողմնորոշվում է փաթեթով, այլ ոչ թե բովանդակությամբ:

Սա էլ հասկանալի է՝ մարդիկ ունեն իրենց աշխատանքը, իրենց զբաղվածությունը, այդտեղ է գնում հիմնական էներգիան եւ քչերն են, որ «հավես» ունեն բովանդակային քննության ենթարկել այն, ինչ լսում են: Հիմնականում ենթարկվում է կարծրատիպային, փաթեթային քննության:

Սա էլ բերում է նրան, որ տեղեկատվական դաշտը գերազանցապես լցվում է այսպես ասած հնչեղ փաթեթավորումով անբովանդակությամբ, ըստ էության մակերեւութային էպատաժով: Սա -րդ դարի «հիվանդություն» է ըստ իս, որը բնորոշ է մեծ հաշվով բոլոր հանրություններին: Պարզապես, դիմակայուն են այն պետությունները, որոնք նոր դարաշրջանի այս իրականությանը հասել են արդեն ձեւավորված ինստիտուցիոնալ ամրություններով, քաղաքական ու տնտեսական էլիտաների ձեւավորված արժեհամակարգային կոդեքսներով: Այդ պարագայում, տեղեկկատվական «հիվանդության» սպառնալիքը իհարկե լինում է մարտահրավեր, բայց ոչ քայքայող ու քանդող:

Ցավոք, Հայաստանն այդպիսինների շարքում չէր, նաեւ իհարկե օբյեկտիվ պատճառով: Միաժամանակ, Հայաստանը չուներ այնպիսի ռեսուրս, որը թույլ տար կառուցել փակ հասարակություն եւ այդպիսով լուծել տեղեկատվական դարաշրջանի «վարակից» զերծ մնալու խնդիրը: Ընդ որում, այդ մեթոդն էլ իր հերթին այդուհանդերձ բերում է հանրային կյանքի զարգացման այլ խնդիրների, այսպես ասած՝ արատավոր էֆեկտի:

Միեւնույն ժամանակ, Հայաստանում չձեւավորվեց տնտեսական ու քաղաքական այնպիսի կայուն էլիտաների շերտ, որը թույլ կտար բաց հասարակության մոդելը կառուցել այնպես, որ լլիներ իրապես բաց, այլ ոչ թե մերկ հասարակություն: Մեզանում ցավոք սրտի կառուցվեց փակ բաժնետիրական սկզբունքով կառավարման համակարգ՝ բաց հասարակության հռչակված մոդելով, եւ հանրագումարում ի վերջո ստացվեց, որ մենք կառուցել ենք մերկ հասարակություն:
🔴⚡️ Ինչպես խոստացել էի ֆեյսբուքյան գրառումով, այս հարթակում անդրադառնամ Բագրատ Սրբազանին ուղղված «խորհրդատվությունների» թեմային:

Նախ շեշտե, որ այս ձեւակերպումս՝ «խորհրդատվություն», ամենեւին թող չընկալվի հեգնական, վերամբարձ կամ արհամարական: Բացարձակ: Ես տեսակետ եմ շարադրելու մի երեւույթի մասին, որն այդպես եմ բնորոշել առավել ընդհանրական իմաստով: Որովհետեւ նաեւ համոզված եմ, ու նաեւ անմիջականորեն գիտեմ, որ շատ ու շատ մարդիկ Սրբազանի գործունեության վերաբերյալ խորհրդատվական գնահատականներ են բարձրաձայնում միանգամայն անշահախնդիր եւ անկեղծ, հանրօգուտ նկատառումով, եթե նույնիսկ այդ շարժման բոլորովին գաղափարական կամ նույնիսկ ոճական հետեւորդ չեն:

Սա կարեւոր նախաբան է, տարբեր հարգարժան մարդկանց մոտ ձեւակերպմանս առնչությամբ թյուրըմբռնում չառաջացնելու համար:

Ինչու՞ եմ կարծում, որ այսպես ասած կոնցեպտուալ կամ մեթոդական «խորհրդատվությունը» խոշոր հաշվով չունի իմաստ: Բոլորովին ոչ այն պատճառով, որ Սրբազանն անթերի է եւ չունի խորհրդի կարիք: Ոչ:

Խնդիրը ոչ թե խորհուրդ տվողը կամ խորհրդի հասցեատեր անձինք են, այլ երեւույթը, իրավիճակը: Ընկերներ, ես կարծում եմ, որ մենք կընկնենք ինքնախաբեության գիրկը, եթե մտածենք, թե Հայաստանում կարող է լինել զանգվածային հասարակական շարժում՝ առանց հիմնական դերակատար քաղաքական ուժերի հետ գործակցվածության եւ համակարգվածության:

Սա բնականաբար իմ սուբյեկտիվ կարծիքն է, եւ հետեւաբար՝ միանգամայն սխալական:

Բայց համոզված եմ, որ քաղաքականությունը, առավել եւս այսօր, երբ այն գտնվում է բախտորոշ աշխարհաքաղաքական մեծ դիմակայության անխուսափելի ներազդեցության դաշտում, պարզապես պատրանքային է, եթե կառուցվում է հասարակական ինքնաբխության պատրանքի վրա: Օրինակ, Բագրատ Սրբազանին կարող են խորհուրդ տալ հրապարակել ստվերային կառավարության կազմ: Որեւէ մեկը կասկածու՞մ է, որ հաջորդ իսկ վայրկյանին այդ կազմի հանդեպ միացվելու է համացանցային ոչնչացման մի ահռելի ալիք: Այնպիսի ալիք, որ այդ կազմում ընդգրկվածները կարող են նույնիսկ իրենց այդպիսի ալիքի թիրախ դարձնելու համար դատի տալ Բագրատ Սրբազանին:

Հարգելի ընկերներ եւ հետեւորդներ, կրկնեմ, որ խոսքը այն մասին չէ, թե Սրբազանը արել է առավելագույնը, ինչ կարող էր, դրանից ավելին հնարավոր չէր եւ այլն: Ես սա չեմ կարող ասել, որովհետեւ բացարձակապես չունեմ բավարար տեղեկատվություն նրա գործունեության «ստորջրյա» մասի վերաբերյալ: Միաժամանակ բացարձակ համոզում ունեմ, որ ցանկացած քաղաքական գործընթացի հանրային մասն ընդամենը բեմն է, իսկ ամբողջ գործընթացը կազմակերպվում ու եփվում է հետնաբեմում:

Իսկ հետնաբեմում հանրությունը չէ, այլ հանրային ամենատարբեր ռեսուրս տիրապետող խմբեր: Այդպես է ամբողջ աշխարհում: Քաղաքականությունը հետնաբեմն է, հրապարակային գործընթացները՝ բեմը:

Ըստ իս, մոլորություն է մտածել, թե օրինակ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակը լեփ լեցուն էր միայն այն պատճառով, որ հավաքվածները անսահման հավատով էին լսված Տավուշից քայլող Սրբազանի հանդեպ: Հայր Սուրբի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, դա կլինի թերեւս մոլոր դիտարկում:

Բեմում տեղի ունեցողը հիմնավորապես կարող է փոխվել հետնաբեմում ամենափոքր փոփոխության պարագայում անգամ:

Հետեւաբար, ինչպես ասում է դասականը՝ «ես կարող եմ քսան հոգու սովորեցնել, թե ինչ պետք է անել, բայց չլինել նրանցից գեթե մեկն ու կարողանալ անել իմ ասածները»:
Hakob Badalyan
💥 Իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանին դեռ չի՞ հրավիրել հարցաքննության՝ «սիրու՞մ ես հայրենիքդ, հզորացրու պետությունդ» հենց վարչապետական կարգախոսի ներքո: Չէ՞ որ պետության կանխավարկածը պարտադիր է դարձնում վարչապետի հարցաքննությունը, երբ նա հայտարարում է, որ…
💥 Իրավապահներն անլու՞րջ են վերաբերում վարչապետի հայտարարությանը:

Այս հարցը առաջանում է համենայն դեպս այն հանգամանքից ելնելով, որ իրավապահ կառույցները առայժմ որեւէ ընթացք չեն տվել վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ նա արել է խորհրդարանում: Հիշեցնեմ, որ Փաշինյանը հայտարարեց, թե 44 օրյա պատերազմի պայմանավորված սցենարի մասին ունի այնքան տեղեկատվություն, որ դրա կեսն իսկ չունի իրավապահ ամբողջ համակարգը միասին վերցրած:

Այդպիսի հայտարարությունից հետո իրավապահ համակարգը պետք է առնվազն հրավիրի Հայաստանի վարչապետին զրույցի, էլ չասած՝ հարցաքննության կամ վկայության, որեւէ հարուցված գործով:

Դա տեղի չի ունեցել առ այսօր, իսկ անցել է երեք օր: Իհարկե իր հայտարարությունից երկու օր անց վարչապետ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, բայց համենայն դեպս իրավապահներն ունեին գործելու ժամանակ:

Եթե չեն գործել, ապա, կամ նրանք լիովին ենթակա են վարչապետին, հետեւաբար կարող են գործել միայն նրա ցուցումով, կամ էլ գործ ունենք մեկ այլ տարբերակի հետ: Խոսքն այն մասին է, որ իրավապահ համակարգը ըստ էության լուրջ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ հարկ չի համարել ավելորդ ժամանակ ծախսել նրան հրավիրելու եւ հարցեր տալու համար:

Իհարկե, այստեղ դիտարկենք, որ «լուրջ չընդունել» ասվածն ամենեւին պարտադիր չէ, որ պարունակի որոշակի քամահրանք: Խոսքը կարող է լինել այն մասին, որ իրավապահ համակարգի բարձրաստիճան ղեկավարները լավ իմանալով վարչապետ Փաշինյանին, համոզված է, որ պատերազմի մասին նրա հայտարարությունները եղել են բացառապես քաղաքական, հետապնդելով ընդամենը հանրային տրամադրությունների վրա խաղի նպատակ:
💥🇺🇸 ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ իր կարծիքով Իսրայելը պետք է Իրանին պատասխանի միջուկային օբյեկտներին հարվածելով:

Ըստ ամենայնի, Դոնալդ Տրամպը՝ կամ չի ուզում դառնալ ԱՄՆ նախագահ, կամ վստահ է՝ որ չի դառնա:

Միջուկային թեման առանցքային թեմա, իսկ Տրամպը հիմար չէ՝ այդպիսի զգայուն թեմայի հարցում այդօրինակ մտքեր արտահայտելու համար: Ըստ այդմ, կարծում եմ նա համարում է, որ արդեն կատարել է իր առավելագույն դերը 2024 թվականի ընտրության համար՝ ապահովել է դեմոկրատների թեկնածուի «մրցակցային» ֆոնը:

Իսկ մրցակցությունը, ԱՄՆ մտածողության, սոցիալ-հոգեբանության եւ մշակույթի համար՝ «սուրբ» երեւույթ է:
🔴🔴🔴 ՆԱՏՕ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկին հնարավոր չէր կապվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, որը փակվել էր բունկերում, ունենալով մտահոգություն, որ իրեն լիկվիդացնելու են:

Սա բոլորովին նոր բան չէ իհարկե: Դեռեւս նախորդ տարի Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենետը, որն արդեն զիջել էր պաշտոնը Նաթանյահուին, պատմել էր, որ պատերազմի մեկնարկին՝ երբ ինքը վարչապետ էր, Պուտինի հետ հանդիպմանը նրան հարցրել է, թե արդյո՞ք ուզում են վերացնել Զելենսկուն: Պուտինն ասել է, որ չունեն այդպիսի մտադրություն: Բենետը ճշգրտել է, արդյո՞ք Զելենսկուն կարող է փոխանցել, որ նա կարող է իրեն զգալ ապահով: Պուտինն ասել է, որ՝ կարող է:

Կրկնեմ, դա հանրային ներկայացրել են Բենետը, նախորդ տարի իր հարցազրույցներից մեկում:

Պուտինի հավաստիացումից հետո, դուրս գալով Կրեմլից, Բենետը, որ այդ ժամանակ Իսրայելի վարչապետն էր, կապվել է Զելենսկու հետ եւ ասել, որ Պուտինը հավաստիացրել է նրա կյանքի հանդեպ ոտնձգության մտադրության բացակայության մասին: Բենետը պատմել էր, որ դրանից հետո Ուկրաինայի նախագահը այսպես ասած դուրս էր եկել բունկերից:
🔴🔴🔴 Նախորդ գրառումս՝ Մակրոն-Փաշինյան հանդիպման մասին Ելիսեյան-Պալատի հաղորդագրության վերաբերյալ, հեռացրի ֆեյսբուքյան օգտատեր Sossi Tatikyan-ի պարզաբանումից հետո, վստահելով նրա ներկայացրած տեղեկատվությանն ու թարգմանությանը: Ի դեպ շնորհակալ եմ այդ տեղեկատվության համար:

Աղբյուրը, որի վրա հենվել էի նախորդ գրառմանս համար, ըստ ամենայնի թույլ է տվել թարգմանական սխալ, կամ ավելի շուտ՝ բառերի հանդեպ չէր ցուցաբերել բծախնդրություն, ինչը քաղաքական հաղորդագրությունների պարագայում շատ էական է:

Իհարկե Փաշինյան-Տրյուդո հանդիպման տեսանյութում Հայաստանի վարչապետի դեմքի նկատելի լարվածության հանգամանքի մասին դիտարկումս «հեռացման» ենթակա չէ:
2024/10/06 00:31:05
Back to Top
HTML Embed Code: