Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
199 - Telegram Web
Telegram Web
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած»

Ի՞նչպես են պլստում Դիլիջանի, Վեդու համայնքապետերը, Երևանի փոխքաղաքապետը, ֆինանսների ու սոցապ նախարարները

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Խեղճ հարիֆը՝ միակ մեղավոր․ «Կարճ ասած»

Լավ, ԱԺ-ում ելույթ ունեցար, ժամանակ ու խոսքեր սպառեցիր, քեզ լսողը ի՞նչ ա անելու, բացի հայհոյելուց
@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քա՞նի մարդ է սպանվել Նիկոլ Փաշինյանի օրոք․ «Կարճ ասած»

Զոհեր, որոնց լուսանկարը Ալեն Սիմոնյանը չի թափահարի

@YerevanTodaynews
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վազգեն Սարգսյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայրենի՞ք ենք կորցրել, «զաթո» բանանը էժանացել ա․ «Կարճ ասած»

Ստեր՝ իբր էժանացման մասին

@YerevanTodaynews
Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք

Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ այցելել է 1988թ․ երկրաշարժից տուժած Վանաձոր, Սպիտակ, ապա՝ Գյումրի։ Ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Ուշագրավ է, որ Նիկոլը Գյումրիում չի մասնակցել հենց այսօր տեղի ունեցած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը: Ծաղկեպսակը դնելուց ու խոնարհվելուց անմիջապես հետո հեռացել է Գյումրուց ու թռել Փարիզ՝ Աստվածամոր տաճարի վերաբացմանը մասնակցելու։

Դուրս է գալիս՝ մեր Հայ առաքելական եկեղեցու, Գյումրու գլխավոր տաճարի վերաօծմանը չի մասնակցում, բայց գնում է Մակրոնի հետ պաչիկ-պուչիկ անելու ու Թրամփի հետևից վազելու։

Ի դեպ, իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը Գյումրու համար, աղետի գոտին վերականգնելու համար։

Այստեղ հիշենք, որ Աղետի գոտին վերականգնելու աշխատանքները սկսել են երկրաշարժից ուղիղ 10 տարի անց՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո միայն։ Այդ ընթացքում Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը, որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, դպրոցներ, մշակութային հաստատություններ կառուցվեցին, ենթակառուցվածքներ ստեղծվեցին ու զարգացան։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո շարունակվեց կիսատ մնացածի վերականգնումը։

Երբ Նիկոլը եկավ իշխանության, մնացել էր լուծելու 5396-ից ընդամենը 453 ընտանիքի տանիքի ապահովման հարցը։ Փոխանակ խնդիրը լուծելու, Նիկոլը սկսեց ամբաղ-զամբաղ հայտարարություններ անել։ Օրինակ՝

2018թ․ դեկտեմբերի 7․ «Չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի»։
2019թ․ սեպտեմբերի 16․ «Օրինակ մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, և հիմա ապրում է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞»։
2019թ․ դեկտեմբերի 6․ «Տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նակտմամբ չէ, որ պետությունն ունի պարտավորություն․․․»:
2019թ․ դեկտեմբերի 7․ «Մարդ կա ստացել ա փողը, տունն առել ա ու վաճառելա ինչ-ինչ պատճառներով ու հիմա չունի: Էդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի»։

Էդ ամենը քաջ իմանալով, 2021թ․ գյումրեցիները գնացին ու գյուռ-գյուռ ընտրեցին Փաշինյանին։ Եթե չեմ սխավում, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը Գյումրիում հավաքեց բոլոր մարզերի ու խոշոր քաղաքների համեմատ ամենաքիչ ձայնը։
Երևի հենց դա գնահատելով, Փաշինյանն այս օրով նախընտրեց Քվազիմոդոյին, քան սգո էջը փակող ու վերածնվող գյումրեցուն։

https://www.tgoop.com/brieftoday
Ըստ երևույթին, Աստվածամոր տաճարի բացման արարողության ժամանակ մի քանի շարք խորքը նստելու և տեսախցիկներում լավ չերևալու պատճառով նիկոլենք կարիք են ունեցել ապացուցելու, որ դա իրոք գնացել ա Փարիզ։ Ուստի և կառավարության կայքում հրապարակված 29 լուսանկարից մոտ 20-ը այ էս ֆոտոներն են՝ մարդ ու կնիկ քայլում են կարմիր գորգի վրայով։ ֆոտոներում փոխվում են միայն քայլերն ու Նիկոլի կնոջ դեմքի արտահայտությունը։

Դե պաշտոնական կայքով գովազդվելու հնարավորություն քանի կա, առիթը բաց չեն թողնում։
Մեր գյուղում մի արտահայտություն կա՝ "բոշայի յուղ"։ Դա էն ա, որ բոշայի յուղը շատ ա լինում, մի քանի շերեփ էլ քսում ա քամակին
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը վազում է լարի վրայով, երբ ընկավ՝ ընկավ․ «Կարճ ասած»

Նիկոլն ինքն իր վրա, իր խմբակի վրա չունի վստահություն և վախենում է թիմակիցներից

@YerevanTodaynews
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վազգեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճը.
Ու՞մն է Արարատ լեռը
Հիմա էլ Փաշինյանն իր ընտրողի վրա է մուննաթ գալիս, թե՝ ի՞նչ եք բողոքում, բյուջեից էնքան փող եմ ծախսում ձեր ընտանիքների վրա, իսկի դուք չեք կյանքներումդ էդքան ծախսել։ 

Նախ՝ էդպես չէ, արդեն համացանցում էդ քո ասած ցնդաբանության հաշվարկն արել են, էդպես չէ: Բայց հաշվարկն էլ դեռ մի կողմ, տեսականորեն, եթե անգամ այդպես է․ ուզում ես ասել, որ ձեր ընտանիքով շրջագայությունները, մեքենաները, կեցավայրերը, ձեր սաղ բարեկամ, խնամի, ծանոթ, ընկերներին, էն բոլոր «նախլեբնիկներին» աշխատավարձ-պրեմիաները, էն միլիոնավոր դրամները, որով իրենց տներով ու մեքենաներով ապահովեցին, այդ բոլորը նշանակում է, որ ՀՀ քաղաքացու ընտանիքի համար եք ծախս անու՞մ ու էնքան եք անում, որ էրեսով ես տալի՞ս։ Մերսի էլ չեն ասում, չէ՞։

Մի հատ էլ հեսա աչքդ կմտցնեն,  թե, էդ փողերը հո քո Երրորդ մասի կամ հորդ Իջևանի տնից չես բերել, մենք ենք մուծել, դրել վայելում եք, մեզ վրա ես մուննաթ գալիս։ Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու։ 

Բայց էդ սաղ ջհանդամ, ադրբեջանցիք հիմա էլ հայտարարում են, որ պետք է Հայաստանին ռազմական առումով սահմանափակումներ կիրառել. բա մի հատ էլ դրանց վրա մուննաթ արի, ասա ձեր ի՞նչ գործն ա, մեր ինքնիշխանությունը, պետությունը և այլն… Դե ձեզ տեսնեմ, թե չէ՝ քեզ ընտրողներին ես երեսով տալիս։
- Էն անեկդոտը գիտես չէ՞, Մարալիկ, Մարալիկ, փոքրիկ, կիպլիկ քաղաքա...
-Հա, էլի... Արցախ, Արցախ, չէ մի
Բայց էս ՔՊ-ն ու հատկապես իր «գաղափարախոսները» ինչ գանձ են, չէ՞, թշնամու համար։ Ո՛չ սկզբունք կա, ո՛չ արժեք, ո՛չ թասիբ, ո՛չ միասին անցած ճանապարհն է թանկ, ո՛չ ապրած կյանքը, ոչինչ արժեք չի կարող լինել, միայն ու միայն խմբակային շահը, որը սիրով կձևակերպի և անհրաժեշտության դեպքում կփոփոխի Նիկոլը, օրինակ՝ Ալիևի թելադրանքով։

Էս Հակոբ Ասլանյանին հիշու՞մ եք, որ ավտոբուսի մեջ անպատվել էին, սրանք մի ամոթանքի դուդուկ էին միացրել, թե բա՝ 69-ամյա պատգամավոր է, 3 պատերազմների մասնակից, ամենախիստ պատժին պետք է արժանանա անպատվողը և այլն…

Հիմա էլ, թե՝ քաղաքական դավաճանություն է արել, Աղազարյանին է պաշտպանել, հետո՞ ինչ, որ ընկերներ են, պատկերացնու՞մ եք, «Հրապարակին» սլիվներ էր արել, էդ 69-ամյա 3 պատերազմների մասնակիցն էլ «խմբակցության ինֆորմացիայի արտահոսքի անցքին» մի թեթև թասիբին է կանգնել։ «Խմբակցության ինֆորմացիայի արտահոսքի անցք». այսուհետ այդպես են անվանում Հովիկ Աղազարյանին, մեկ այլ տարիքով, ՔՊ հիմնադիր, բոլորը սիրում են, հարգում և այլն: Ու սրանց մեջից էլի ոչ մեկ չի համարձակվի ասել՝ էս ի՞նչ եք անում, էդ ի՞նչ մի թեմա է, դրել ոչնչացնում եք, մեր ընկերներն են։ Չէ, սաղ սսկվել, մտել են ծակերը։

Թե ասա՝ էդ որ մեկդ սլիվ չեք անո՞ւմ, որ: Հիմա որ «Հրապարակը»-ը բռնի ու իր քպական արտահոսքերի անցքերի ցանկ հրապարակի, սքրինշոթերով, բա, որ մյուս լրատվամիջոցները նույնն անեն։ Ափսոս՝ մեր լրատվամիջոցները շատ ավելի թասիբով են ու խոսքների տեր, քան ձեր ՔՊ խմբակը, թե չէ, ստիպված էիք լինելու ԱԺ ցրել, որ էդ խայտառակության տակից դուրս գաք:

Հիմա պատկերացնու՞մ եք որքան հեշտ է իրենց օգտագործելն ըստ անհրաժեշտության, կանեն այն, ինչ, օրինակ, Թորոսյանի բերանով կգոռա Նիկոլը: Դե Նիկոլի վրա գոռալու կարիքը չկա, նրա քաղաքական կյանքի երկարակեցությունը շուտվանից է թշնամու ձեռքին։
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
7 տարում այդպես էլ չհասկացավ՝ ինչ անի, ինչը՝ ոչ, ինչ խոսի ու երբ լռի․ «Կարճ ասած»

Էն, ինչ անում ես դու, վարչապետի գործ չէ, թաղապետի գործ է, տեղակալի գործ է, պոլիկլինիկայի աշխատողի գործ է․ էլ չեմ ասում, որ ինչ էլ ասում ու անում ես, բրակ է դուրս գալիս

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երկրաշարժ ու Անդրանիկ Քոչարյան տեսած Շիրակին նոր ուսապարկ մարզպետը շատ չէ՞․ «Կարճ ասած»

Եթե Հայաստանը լիներ գոնե մի պստլիկ ժողովրդավար, պետք է այդ ձեր փրայմերիզից անմիջապես հետո պատգամավորի մանդատից հրաժարվեին ՔՊ-ական Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանը

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
300,000 ադրբեջանցի է տեղափոխվելու Հայաստան․ պատրաստվեք․ «Կարճ ասած»

Չի կարող թշնամի պետության ղեկավարը փողկապ կապի ու լուրջ բաներից խոսի, դու դա չլսելու տաս ու կապիկություն անես։ Չի լինում, դա երկար չի աշխատում, հետո կանգնում ենք փաստի առաջ

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլը մնա՝ Հայաստանում հաջորդ փրայմերիզը ադրբեջանցիները կանեն․ «Կարճ ասած»

300 հազար ադրբեջանցին դա Հայաստանի բնակչության 15 տոկոսն է։ Այդքան թշնամի է ուզում բերել Ալիևը Հայաստան, սրանք թիթեռ են նկարում, որ վաղն էլ մեզ կանգնեցնեն փաստի առաջ, թե՝ տեսեք, մի հատ էն Ալմաաթիի հուշագրի պես բան գտանք, մեջը կես տող փախստականների վերաբերյալ։

@YerevanTodaynews
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ահա թե ում վրա է ծախսվում պետական բյուջեն․ «Կարճ ասած»

Ասում էիր թալանը բերեմ-բաժանեմ ժողովրդին․ 6,5 տարի է՝ բերում-բաժանում ես։ Հուսով եմ, ժողովուրդ ջան, հասկացել եք, որ եթե ինքը ինչ-որ գույքեր է իբր բերում, վաճառում, ձեզ հետ ընդհանրապես կապ չունի, ձեզ չի հասնում

@YerevanTodaynews
է՞լ ով ա ստացել, հրապարակեք իմանանք գնալու եք թե չէ))
Իրականում էսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ

Նիկոլն ասում է, թե 2018-ին, որ մոտիկից ծանոթացավ ամբողջ բանակցային փաստաթղթերին, իր համար անակնկալ պարզեց, որ՝ 1994 թվականից ի վեր, հրադադարից հետո, սաղ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ ու էդտեղ Ալենն ու Պապիկանն ասացին՝ Աղդամը մեր հայրենիքն է․ Տոնոյան Դավիթը, թե բա՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ․ Նիկոլն ասաց՝ հլը մի հատ թող Լավրովը հաշվի նստի նոր իրողությունների հետ, սկսում եմ իմ սեփական կետից․ գնաց Շուշի՝ Արայիկի ինաուգուրացիան զուռնա դհոլով նշելու, իջավ Ստեփանակերտ, թե բա՝ լսեք, արա, Արցախը, վաբշե Հայաստան է և վերջ․ Արարատը ասաց՝ էս էլ մեր գերագույնն ա, չշշկռեք․ Արծրունին ասին՝ անընդհատ ասա, որ հեսա հաղթում ենք․ Աննան գնաց բունկեր, որ քարտեզի վրա ցույց տա՝ որը որից հետո պետք է վերցնել։ Հետո էլ, դե չստացվեց, կներեք:
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քա՞նի հոգի հավատաց ու քանիսը ծաղրեց Փաշինյանի վերջին գրածին․ «Կարճ ասած»

Ըստ Նիկոլի, նախկինները 24 տարի բանակցել են, բայց չեն կարողացել Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ, Ադրբեջանը չի վերցրել կամ էլ վատ են բանակցել, իսկ ինքն էնքան ուժեղ էր, որ 2 տարում հանձնեց այն, ինչ նրանք 24 տա

@YerevanTodaynews
2025/07/01 10:31:54
Back to Top
HTML Embed Code: