Telegram Web
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նիկոլաևի մարզի ղեկավար Վիտալի Կիմը հայտարարում է, որ Ռուսական կողմը ցանկանում է տարբեր միջոցներով քողարկել իրենց պարտությունը Նիկոլաևի մարզում։

@combatanalytics
@combatanalytics_rus
‼️ Ադրբեջանը նոր հրամանատարաշտաբային դիտակետ է կառուցում Խրամորթ գյուղի դիմաց։ Թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այդ դիրքում ամրանալու պարագայում, մնում է ենթադրել։

@combatanalytics
@combatanalytics_rus
Իսրայելը հանդես կգա որպես միջնորդ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան կասեցնելու համար: Այս մասին երկուշաբթի՝ մարտի 14-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

@combatanalytics
@combatanalytics_rus
Fox News-ի օպերատոր Պիեռ Զակրժևսկին և ուկրաինացի լրագրող Ալեքսանդրա Կուվշինովան զոհվել են Ուկրաինայում։ Մեքենան, որով նրանք շրջում էին նկարահանումներ անելու համար, վթարի է ենթարկվել դիմահայաց կրակոցների պատճառով։

@combatanalytics
@combatanalytics_rus
Մարտական դիրքում դի է հայտնաբերվել։ՀՀ ՊՆ֊ն հայտնում է,որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

@combatanalytics
@combatanalytics_rus
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին հրազենային վիրավորումով:

Ընթանում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

@combatanalytics
@combatanalytics_rus
«Օկուպանտները սպանել են 108 երեխայի․ բազմաթիվ խնդրանքներից հետո ես դիմում եմ Գերմանիայի Բունդեսթագին»․ Զելենսկի

@combatanalytics
@combatanalytics_rus
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ Չորս հրթիռային հարված է հասցվել Լվովի օդանավակայանին։ Հարվածի նպատակը նաև եղել է ավիացիոն գործարանը։

@combatanalytics
@combatanalytics_rus
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ Այսօր առավոտյան հրթիռային հարվածներ են հասցվել Ուկրաինայի Զինված ուժերի օբյեկտներին և երկաթգծին։

@combatanalytics
@combatanalytics_rus
‼️ Ադրբեջանական կողմը կրկին փակել է Հայաստանից Արցախ եկող գազը։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը փական է տեղադրել և այժմ, օգտագործելով եղանակային ծանր պայմանները, փակել է Արցախի գազի մատակարարումը ՝ հանրապետության բնակիչների համար մարդասիրական խնդիրներ ստեղծելու նպատակով: Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահների հետ միասին աշխատանքներ են տանում գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։

@combatanalytics
@combatanalytics_rus
📍 ՀՀ ՊՆ պարզաբանում
‼️ Ներքին Հանդը ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։ Ամրաշինական նախնական աշխատանքները սկսել են կատարվել դրանից անմիջապես հետո։ Մասնավորապես, փորվել են խրամատներ, որոնք սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով, ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար եւ ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը ստիպված հեռացել են: Եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ՝ նրանք վերադարձել են և նախկինում իրենց կողմից փորված խրամատների հարակից տարածքում, նույն բնագծի վրա, առանց առաջանալու տեղադրել վրաններ․ այսինքն՝ նոր առաջխաղացման մասին խոսք գնալ չի կարող։

@combatanalytics
@combatanalytics_rus
‼️ Արցախի տեղեկատվական շտաբ

❗️Հարգելի ՛ հայրենակիցներ

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:

Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի։

@combatanalytics
@combatanalytics_rus
‼️ ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Հաղորդագրություն
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

@combatanalytics
@combatanalytics_rus
📌Հաղորդագրություն

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

www.tgoop.com/texekatvakanshtab
«Քարագլուխը կորցնելը վտանգավոր է. գերիշխող բարձունք է»,-անդրադառնալով Արցախում ադրբեջանական էսկալացիային՝ նշել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Ռազմական գործիչն իշխանություններից ակնկալում է ակտիվ աշխատանք. նրա համոզմամբ՝ եթե դիվանագիտական լուծումներ չլինեն, ռազմական գործողությունները շարունակվելու են:

@combatanalytics
@combatanalytics_rus
Batraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.),  Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Հայտնում են ԱՀ ՊՆ-ից։

@combatanalytics
@combatanalytics_rus
Forwarded from Tert.am
Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, կա վիրավոր․ ՌԴ ՊՆ
@tertamarm
ՌԴ ՊՆ փոխանցմամբ, Մարտակերտի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում:

Ըստ հաղորդագրության, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ։

Այն, որ Փառուխ գյուղի, Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան եզակի բնույթ չէր կրելու, վաղուց պարզ էր։

Որքան Հայաստանի իշխանությունը ի ցույց է դնում իր անսահման պատրաստակամությունը՝ բավարարելու Ադրբեջանի առավելապաշտական նախապայմանները, այնքան դրանց «տարածքային ախորժակը բացվում է»։

Տիգրան Աբրահամյան

@combatanalytics
@combatanalytics_rus
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․

«ՌԴ նախագահ Պուտինի հետ այդքան երկար նախապատրաստած ու հիմա էլ ճոխ-ճոխ գովազդվող հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ընդամենը մեկ հարց է հաջողվել լուծել՝ 30 կետից բաղկացած հայտարարության մեջ մի անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Պատկերացնու՞մ եք՝ ընդամենը մեկ հիշատակում։ Մինչդեռ հանդիպումից առաջ Փաշինյանն ասում էր, որ արցախյան թեման գերակշռող է լինելու Պուտինի հետ բանակցություններում։

Կարդացե՞լ եք երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Եթե այո, ուրեմն ձեզ համար էլ պետք է պարզ դարձած լինի, որ Նիկոլի հետ կապված Ռուսաստանում այլևս ոչ մի ծրագիր չկա։ Այդ ռեսուրսը ռուսների համար այլևս սպառված է։ Նիկոլը գնում է։ Սա լավ լուրն է։ Իսկ վատն էլ այն է, որ մեր հանրությունն այդպես էլ չկարողացավ գոնե ինչ-որ բան փրկել։ Ինչ տալու էր, Նիկոլը տվեց։ Ինչ մեզանից տանելու էր, տարան»։

@combatanalytics
@combatanalytics_rus
2024/06/30 11:32:10
Back to Top
HTML Embed Code: