Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին ▫️
Սվետլանա Արտիկովան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության և Համակարգող խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար: ▫️ https://hetq.am/hy/article/169953
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ ▫️
Բելգիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը` ողջունելով այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերը: ▫️ https://hetq.am/hy/article/169954
Փարիզում կայացել է Հայաստանի և Կանադայի վարչապետների հանդիպումը ▫️
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կանադայի Կառավարության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և հույս հայտնել, որ այդ քաղաքական աջակցությունը կփոխակերպվի տնտեսական համագործակցության զարգացման: ▫️ https://hetq.am/hy/article/169955
Լավրովն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի նորանշանակ դեսպաններին ▫️
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի նորանշանակ դեսպաններին ու շնորհավորել Ռուսաստանում նրանց առաքելության մեկնարկի վերաբերյալ։ ▫️ https://hetq.am/hy/article/169956
Ալիևը բողոքել է Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունից ▫️
Ալիևի խոսքով՝ այժմ մոտ 60 հայամետ կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղարին խնդրում են նոր պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։ Ընդ որում, Ալիևը կարծում է, որ այդ դիմումը գրվել է հենց Պետքարտուղարությունում: ▫️ https://hetq.am/hy/article/169957
Վերջին 1 տարվա ընթացքում Իսրայելի գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 2000 մարդ ▫️
Մարտական գործողությունների հետևանքով հարկադրաբար իրենց տները լքած մարդկանց համար Լիբանանում գործում է 931 կենտրոն: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ կենտրոններում տեղավորվել է 172 100 մարդ։ ▫️ https://hetq.am/hy/article/169958
ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած ▫️
Պարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ) և գլորվել ձորը: ▫️ https://hetq.am/hy/article/169963
Բայդենը կասկածում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները խաղաղ կանցնեն ▫️
Պատճառը Դոնալդ Թրամփի հայտարարություններն են։ ▫️ https://hetq.am/hy/article/169959
Telegram-ի վերջին խափանումները պայմանավորված են Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով ▫️
Telegram-ում հավելել են, որ բոլոր խնդիրները «ամբողջությամբ լուծված են»։ «Մենք ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար»,- հայտարարել են մեսենջերի աշխատակազմից: ▫️ https://hetq.am/hy/article/169962
Թրամփը պնդում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին ▫️
Ամերիկացի քաղաքական գործիչը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր նախընտրական հանրահավաքի ժամանակ, այսպես է արձագանքել նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որը, ընդհակառակը, դեմ է իրանական միջուկային օբյեկտների վրա իսրայելական հարձակումներին: ▫️ https://hetq.am/hy/article/169960
Կիմ Չեն Ընը սպառնում է միջուկային զենք գործադրել ▫️
Նա նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին անվանել է «խամաճիկ» ու հայտարարել, որ Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի կողմից «հետապնդման մոլուցք» ունի։ ▫️ https://hetq.am/hy/article/169961
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ▫️
Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ ▫️ https://hetq.am/hy/article/169967
Մակրոնը կոչ է անում ճանաչել պաղեստինցիների իրավունքները ▫️
Ընդ որում, նա իր աջակցությունն է հայտնել նաև Լիբանանին՝ նշելով, որ «այդ երկրի ինքնիշխանությունն այժմ սպառնալիքի տակ է հայտնվել»: ▫️ https://hetq.am/hy/article/169964
Al Arabiya-ն հայտնել է Հեզբոլահի ղեկավարի իրավահաջորդի մահվան մասին ▫️
Հաշեմ Սաֆիեդդինի թաքստոցին հարվածի ժամանակ այնտեղ ընթանում էր Հեզբոլահի բարձրաստիճան անդամների հանդիպումը։ ▫️ https://hetq.am/hy/article/169965
ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի իշխանությունների հետ շփումները ▫️
Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ Վրաստանի հարաբերությունները սկսել են զգալիորեն վատանալ այս տարվա մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո: ▫️ https://hetq.am/hy/article/169966
Իսրայելն Իրանի հարձակմանը լուրջ և բովանդակալից պատասխան է պատրաստում. Իսրայելի բանակի ռադիո ▫️
Իրանին «լուրջ և բովանդակալից» պատասխանին նախապատրաստման մասին հայտնում է նաև The Times of Israel-ը։ ▫️ https://hetq.am/hy/article/169968
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ▫️
Ծրագիրը մշակվել է ԿԳՄՍ նախարարության հետ և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Այն միտված է նպաստելու կրթական համակարգի մրցունակությանը: ▫️ https://hetq.am/hy/article/169969
WCIT 2024-ը ևս մեկ անգամ գալիս է ընդգծելու մեր երկրի ամուր կամքը՝ դառնալու տեխնոլոգիական կենտրոն. Մխիթար Հայրապետյան ▫️
Հայաստանն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգի շուրջ, առաջարկում է կառավարել իր իսկ մտքի ուժի միջոցով ստեղծված այս տեխնոլոգիան: ▫️ https://hetq.am/hy/article/169970
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին ▫️
Վարչապետը մասնակցել է նաև «Միջազգային քաղաքական իրավիճակ. վերափոխված բազմակողմ քաղաքականություն» թեմայով դռնփակ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: ▫️ https://hetq.am/hy/article/169972
Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները բանաձև են ընդունել` համերաշխություն հայտնելով Հայաստանին և խաղաղության գործընթացին. ԱԳՆ ▫️
Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ ▫️ https://hetq.am/hy/article/169973
2024/10/06 01:23:33
Back to Top
HTML Embed Code: