Հռոմում անցկացվել է Արցախի սրբավայրերի պահպանությանը նվիրված գիտաժողով
Նոյեմբերի 18-19-ին Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի (Angelicum) Քահանայապետական համալսարանում կայացավ «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական. Սրբատեղիների պահպանումը՝ համատեղ քրիստոնեական առաքելության համար» խորագրով գիտաժողովը:
Միջոցառումը կազմակերպվել էր Սուրբ Աթոռի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների և Angelicum համալսարանի Էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, ինչպես նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման և Մշակույթի ու կրթության բաժինների հովանավորությամբ։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին Արցախի սրբավայրերի պահպանության կարևորությունը՝ շեշտելով, որ դրանք կենսական նշանակություն ունեն ոչ միայն հայկական ժառանգության, այլև ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Ընդգծվեց, որ սրբավայրերի պահպանումը կարող է նպաստել խաղաղ համակեցությանը և համաշխարհային մշակութային արժեքների պահպանմանը։
ReArtsakh

Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի արցախյան բարբառի առոգանությունը։ Հարցնում եմ՝ որտեղի՞ց են։ Լսում պատասխաններ՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի և այլն։
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է՝ հոգեմաշ պատիժը մեր հայրենիքի հինավուրց մի անկյան՝ Արցախի մեր ուրացման...
Վարդան Ոսկանյան

Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ
Նոյեմբերի 29-ին Իջևանի ԵՊՀ մասնաճյուղում արցախցիների համար կանցկացվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ, որը կազմակերպում են Երևանի պետական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում։
Տոնավաճառի շրջանակում աշխատանք փնտրող մեր հայրենակիցները հնրավորությւոն կունենան հանդիպելու 20-ից ավելի առաջատար կազմակերպությունների հետ, լրացնել ինքնակենսագրականներ և տեղում ծանոթանալ գործատուների պահանջներին։
Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։
Այցելուները կմասնակցեն նաև աշխատաշուկայում մրցունակ լինելուն միտված բազմաթիվ դասընթացների: Հաջորդ տոնավաճառը կկայանա դեկտեմբերին 6-ին՝ Աբովյան քաղաքում և եզրափակիչ տոնավաճառը կրկին Երևանում՝ դեկտեմբերի 11-ին:

Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել:
Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով:
Այս պայմաններում, բնականաբար, ընտանիքը պետք է հավելյալ հիպոթեքային վարկի տակ մտնի, որտեղ Երևանի դեպքում, մինչև 2025-ի հունվարի 1-ը, գործում է տոկոսադրույքի վերադարձի դրույթը:
Սակայն ինչպես ինձ հավաստիացրեցին այս ծրագրի շահառուները, այս ծրագրով կառավարության հետ աշխատող բանկերը, «վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի գումարների հետ վերադարձից:
Ես տեղյակ չեմ` կա՞ն շահառուներ, որոնց վարկավորել են, սակայն ինձ դիմել են մարդիկ, որոնց դեպքում, այդ հիմքով խնդիր կա, ենթադրաբար այդ հանգամանքը տարածվում է շատերի վրա կամ բոլորի (փորձում եմ պարզել):
Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված, որ այն օնլայն հարթակը, որը գործում է սերտիֆիկատների դիմելու համար, շատ դեպքերում, սահմանված ժամկետում չի պատասխանում շահառուների դիմումներին (ես էլ եմ այդպիսի ահազանգ ստացել):
Այսինքն, գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնողների դեպքում` անհնարին դարձվի տոկոսադրույքի հետ վերադարձի գումարներից օգտվելու հնարավորությունը և, այնպես են պրոցեսը տանելու, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում, սահմանափակ թվով ընտանիքներ օգտվեն ծրագրից:
Առանց այդ էլ կառավարության այս ծրագիրը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախից բռնի տեղահանվածների համար, հիմա էլ լրացուցիչ արհեստական խոչունդոտներ:
Երբ որ սրան էլ գումարում ես հաջորդ տարվանից արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրի կրճատումները, ապա սարսափելի իրավիճակն ամբողջական է դառնում:
Տիգրան Աբրահամյան

Նկատե՞լ եք, որ ընդդիմադիր բոլոր ուժերը, ինչպիսի ահռելի ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ էլ կիրառեն տարբեր հակաիշխանական շարժումների համար, որքան էլ բազմահազարանոց ցույցերով լցնեն Հայաստանի տարբեր հրապարակներ, շրջափակեն Ազգային ժողովը, չեն կարողանում որևէ լուրջ սպառնալիք ներկայացնել Նիկոլին: Նիկոլը ոչ միայն չի վախեցել ու չի փորձել լսել հազարավոր մարդկանց բողոքները, այլև բազմազան բռնություններ է կիրառել նրանց հանդեպ:
Իսկ օրինակ Արցախի «նոր փրկիչ» Լիաննայի դեռ չկայացած ցույցից այնպես է լեղաճաք եղել, որ անմիջապես կանչել են Լիաննային երկժամյա զրույցի: Եվ հանկարծակի «իմացել» են, որ արցախցիներին 50 հազար դրամներից զրկելով՝ նրանց դնում են անելանելի վիճակի մեջ, որ այդ մարդկանց բնակարանային խնդիրները դեռ լուծված չեն, մեծամասնությունը ապահովված չէ աշխատանքով…
Տեսա՞ք, ժողովուրդ, Լիաննան ինչ «հզոր» աղջիկ է:
Բայց ես ձեզ մի խնդրանք ունեմ, իմ շատ սիրելի ու հարազատ արցախցիներ։ Վաղը Մեծն Լիաննայի ու Նիկոլի բանդայի ձեր գլխին նոր կազմակերպվող ավանտյուրային մասնակցելուց առաջ Լիաննային ուղղեք հետևյալ հարցերը.
1. Սիրելի տիկին Լիաննա ջան, ինչպե՞ս է ստացվել, որ արցախցիների մասին ընդունված բոլոր ապօրինի որոշումների մասին դուք էիք ընդմիշտ առաջինն ամբողջությամբ տեղեկացված, նույնիսկ Արցախի ինֆորմացիոն շտաբից առաջ։
2. Դուք արցախցիների խնդիրներին բոլոր հնարավոր արցախյան խմբերում պատասխանում էիք կամավորական հիմունքներով, թե՞ այլ դրդապատճառներով։
3. Դուք օգտվո՞ւմ եք արցախցիներին նվաստացնող ձեր քարոզած սոցիալական աջակցություններից։
4. Ինչպիսի՞ աշխատանքով եք ապահովում ձեր օրվա ապրուստը։
5. Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դեր է խաղացել Նիկոլ Փաշինյանը հայ ազգի, հատկապես՝ արցախցիների ճակատագրում։ Ո՞վ է նա…
Այս հարցերի պատասխանները ստանալուց հետո որոշեք՝ պատրաստ եք մասնակցել ձեր գլխին բերվող նոր աղետներին, թե՞ ոչ։
#Լիաննա_Դը_արկ
Նարինե Գաբրիելյան

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը Ստեփանակերտում համալսարան չէր բացում՝ բնակչության քչության հիմնավորմամբ: Միայն 1969թ., Մոսկվայի միջամտությունից հետո, բացեց Բաքվի ինստիտուտի մասնաճյուղ: 1993թ. Հայաստանի կառավարության որոշմամբ հնարավոր եղավ բնականոն հիմքերի վրա դնել Արցախի պետական համալսարանի գործունեությունը:
Որոշ տարիների համալսարանն ուներ 7-8 հազար ուսանող, 9 ֆակուլտետ:
Հիմա, բռնազավթումից մեկ տարի չանցած, առանց բնակչի մնացած քաղաքում բացել է, այստեղից-այնտեղից ուսանողներ է բերել, որոնք «դողմա/հարազատ/ խանքնայդի-խանքյանդի»
անելով ուրախ պարում են... երկնային պատիժ լինելո՛ւ է...
Վիտյա Յարմիշյան

Ես այն մարդկանցից եմ, որ շատ հեռու եմ այն անհիմն թեզերից, թե «Նիկոլին բերեց Սարգսյանը , որ նա էլ հանձնի Արցախը», կամ թե «Քոչարյանն է Նիկոլին տարել նկուղ, ատրճանակը գլխին պահելով՝ ստիպել ստորագրել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան»։
Հենց այդ պատճառով, վստահելով մեր ընդդիմադիր թևերին, ուզում եմ խնդրանքով և աղաչանքով դիմել նրանց՝ զբաղվեք արցախցիների խնդիրներով։
Գիտեմ ընդդիմադիր գործիչների, հատկապես պատգամավորների, ովքեր օգնում են արցախցիներին նրանց անձնական խնդիրներում։ Հատկապես գիտեմ Գեղամ Մանուկյանին, Արթուր Խաչատրյանին, և վստահ եմ՝ մյուսներն էլ անում են հնարավորը։ Օրինակ՝ Տիգրան Աբրահամյանը եզակիներից է, որ Արցախի թեման անդադար թեժ է պահում։ Բայց դա բավարար չէ՝ արցախցիների խնդիրները լուծելու համար։
Ես այն մարդկանցից եմ, որ կտրականապես դեմ էի ամեն տեսակ օգնությունների հենց առաջին օրվանից, չնայած ինքս էլ, մեղքս ի՞նչ թաքցնեմ, որոշ չափով մասնակցել եմ։ Բայց ինձ համար օգնությունները մարդուն թուլացնելու, այլ ոչ թե ուժ տալու միջոց են։
Արցախցիների խնդիրներին համակարգային լուծումներ տալ է պետք։ Մեր հայրենակիցներն իսկապես հայտնվել են անտանելի պայմաններում։
Բացի նրանից, որ նիկոլյան հողատու իշխանությունը նրանց զրկել է հայրենիքից, այժմ էլ, իրենց կեղտոտ գործը շարունակելով, ապօրինի զրկել են ՀՀ քաղաքացիությունից։ Դուք ուղղակի չեք պատկերացնում՝ դա որքան հավելյալ բարդություններ է ստեղծել այդ մարդկանց կյանքում։
Մեկ տարի շարունակ հավաքագրելով տարբեր՝ անհայտ ծագում ունեցող արցախցիների, օր ու գիշեր այս հանցագործները թմրեցնում են նրանց նվաստացնող աջակցություններով, մշակում ու կառավարում, իսկ մարդիկ, ծանր պայմաններում գտնվելով, ընկնում են այդ ծուղակը։
Առաջարկ ունեմ՝ իսկապես համախմբվեք և լուծումներ գտեք արցախցիների խնդիրների համար։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ նրանք մեր ազգի ամենաուժեղ պոտենցիալներից են և անվերջ հավատարիմ շերտը։ Չնայած, ցավոք սրտի, պարզվել է, որ քաղաքականապես մեծամասնությունն անգրագետ է։
Խնդրում եմ՝ համակարգված սկսեք զբաղվել մեր հայրենակիցների խնդիրներով։ Մի թողեք նրանց մեն-մենակ այս ազգադավ իշխանությունների հետ։ Չէ՞ որ դրանց միակ նպատակն է ցրել արցախցիներին աշխարհով մեկ և ոչնչացնել նրանց որպես տեսակ։

Մատենադարանի հարուստ ու շքեղ հավաքածուում ուրույն տեղն ունեն Արցախում գրչագրված ձեռագրերն ու արխիվային վավերագրերը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ առաջիկայում մեկնարկելու է եռամյա ծրագիր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության պահպանությանը, վերականգնմանն ու հանրահռչակմանը։
Ծրագրի շրջանակում առանձնացվել է 20 ձեռագիր և 120 արխիվային փաստաթուղթ, որոնք գտնվում են առավել վնասված վիճակում։
Երեկ Մատենադարանում առանձնահատուկ օր էր ինձ համար։
Մերի Դավթյան

Այս տարվա դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Հաղորդվում է, որ նրանց հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։

Կարպիսի ֆեյսբուքյան էջում հանդիպեցի վավերագրական կադրերի: 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից օրեր անց աղետի գոտի է գալիս ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Մ.Ս. Գորբաչովը: Վերջինս ապշած պատմում է, որ փլատակների վերածված շրջանում մարդիկ իրեն մոտենում ու հարցնում էին ոչ թե իրենց ավիրված տների, զոհված ու վիրավոր հարազատների, այլ… Ղարաբաղի մասին: 30 հազար մարդ էր զոհվել, հարյուր հազարավոր անտուններ կային, երկրի երեսից ջնջվել էին բնակավայրեր, իսկ մարդիկ Ղարաբաղից էին հարցնում: Ու օրինաչափ էր, որ այդ նույն անտուն մարդիկ կրեցին բոլոր դժվարությունները, էլի զոհեր տվեցին, էլի անտուն մնացին հանուն Ղարաբաղի: Մթնոլորտն էր այդպիսին, միջավայրը, դաստիարակությունը, ոգու կանչը… 30 ու ավել տարիներ անց երկրաշարժ չկար, մութ ու ցուրտ չկար, մարդիկ կուշտ էին: Բայց Ղարաբաղ չկար: Ղարաբաղի մասին հարցնող էլ չկար ու չկա: Կամ քիչ կա: Գորբաչովից Ղարաբաղ էին ուզում ու անիծում, որ մեր դատն արդար չի լուծում, «յան» ազգանունովին օրհնում, որ իրենց ազատեց Ղարաբաղից: Մի հատ էլ գլուխ գովաց, թե դա հանուն իրենց էր, որ կուշտ լինեն: Ղարաբաղը ջահնամ, վաղը Հայաստանից է «ազատելու», թռնելու Փարիզ ու ասելու, թե ես ինչ անեմ, պետք է վտարանդի կառավարություն ստեղծենք ու ընդունենք «նոր իրողությունները»: Ու էլի շնորհակալ լինողներ են լինելու: Սրանք կյանքն են վայելում, Փարիզ ու Հռոմ թռնում, մի քանի հազար կմ այն կողմ Սիրիայի պես պետություն է վերանում: Սրանց աջակիցները թքած ունեն, որովհետև մեզնից հեռու է: Հեռու չի՛: Թուրքը Հալեպ կհասնի, Երևան չի՞ հասնի: Իրենցը Փարիզն է, բորտը կհասցնի թռնել, բա դու՞ք:
Նարեկ Գալստյան
Նարեկ Գալստյան
Սպիատակի երկրաշարժի օրը Գորբաչովը երկրում չէր: Ընդհատեց այցն ու Հայաստան եկավ: Խորը վշտի մեջ մարդիկ Լենինականում, Սպիտակում
և Երևանում Արցախի հարցն էին բարձրացնում....
Մարդկային կորուստը հետ չես բերի, բնակարանային ֆոնդը համարյա ամբողջովին վերականգնվել է: (Ինձ հակադարձողներին ասեմ, որ տեղյակ եմ, թե դոմիկների, թե՛ գյուղական համայնքների և թե՛ երկրաշարժից վթարային դարձած շենքերի մասին: Նույնիսկ այդ հարցի լուծման տարբերակ էի առաջարկել): Իսկ ի՞նչ է եղել ժողովրդի պայքարելու ոգու հետ...
Արթուր Խաչատրյան

1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում, մարդկանց 99.01%-ն «այո» ասեց անկախության գաղափարին:
Չնայած Ադրբեջանն այս գործընթացին մինչև այդ «արձագանքել» էր տարբեր բնակավայրերում իրականացվող ջարդերով, բռնի տեղահանություններով, իսկ հետագայում` ռազմական գործողությունների նախաձեռմամբ, Արցախում ապրող մարդիկ բացառիկ կամք ու համարձակություն դրսևորեցին` սեփական ճակատագիրը տնօրինելու և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ պրոցես ծավալելու համար:
2020 թվականին Արցախի դեմ իրականացված ագրեսիան, 2023 թվականի ադրբեջանական օկուպացիան և փաշինյանական իշխանության հանձնողական ու պարտվողական կուրսը, թեև, մեր ժողովրդին ծայրահեղ ծանր կետի են հասցրել, սակայն նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ:
Ստեղծված իրադրությունը պարզ ու կարճ լուծումներ չունի, այն ենթադրում է երկարաժամկետ պայքար, որի հիմքում, հավաքական առումով, հայ ժողովրդի պաշտպանությունն ու սեփական բնօրրանում ապրելու իրավունքի իրացումն է:

Այսօր Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի և Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է։
Կեցցե Արցախի Հանրապետությունը։
Դավաճաններն ու թշնամիները համատեղ ջանքերով խլել են Արցախի Սուրբ հողն իրենց տերերից, տեղահանել են Արցախի քաղաքացիներին իրենց տներից, նենգաբար փորձում են արժեզրկել ժողովրդի տասնամյակների հերոսական պայքարը, նրա թանկ զավակների հողաշախ արյունը` միայն ու միայն իրենց մահաբեր իշխանության, իրենց ցինիկ, լկտի, ցոփ ու շվայտ կյանքի, հանցավոր գոյությունը մեր աչքի առաջ քարշ տալու համար։
Բայց ավարտվելու է այս մղձավանջը, վերականգնվելու է արդարություն և Արցախի հաղթական դրոշը կրկին ծածանվել ու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և հայկական բարձունքներում։
Էդգար Ղազարյան

Պատմությունը ջնջել չի ստացվելու:
Գենետիկ մեր կոդը փոխել չի լինելու՝ քանի մենք կանք:
33 տարի առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց անկախության հանրաքվե:
18 տարի առաջ՝ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը:
Շնորհավոր տոներդ, իմ դավաճանված, բզկտված, արնաքամ, գերության տրված Արցախ:
Արցախի էջը փակված չէ…
Նաիրա Կարապետյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն
1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց անկախության հանրաքվե։ Անցկացվեց ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան և իրավական առումով՝ անթերի։ Հանրաքվեին մասնակցել էր ԼՂՀ չափահաս բնակչության 82,2%-ը: Անկախությանը կողմ էր քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,99%-ը՝ 108.615 մարդ։ Դեմ էր քվեարկել ընդամենը 24 հոգի։ Կարևոր թիվ է հենց 82,2%-ը։ Այն ցույց է տալիս հանրապետությունում հայերի ու ադրբեջանցիների բաշխումը 1988 թվականի դրությամբ։ 1991-ին ընտրացուցակներից հանվել էին մահացածները, մուտք էին արվել 18 տարեկան դարձածները։ Ինչու՞ է սա կարևոր։ Համաձայն Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգավորման առաջարկների, որոնք շրջանառվում էին դեռևս 2006 թվականից, և որի մի տարբերակ ժառանգել էր նաև Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը որոշելու հանրաքվեին (կամ պարտադիր կամարտահայտությանը) պետք է մասնակցեին թե՛ հայեր և թե՛ ադրբեջանցիներ այն ՆՈՒՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ, որ գոյություն ուներ մինչև 1988 թվականի փետրվար։ Նույնիսկ եթե հանենք Շահումյանի շրջանը, որը «Սովետի թվին» ԼՂԻՄ կազմում չէր, հայերն Արցախում բացարձակ մեծամասնություն էին, և հանրաքվեի արդյունքները կասկած չէին առաջացնում։ Այնպես որ, թող ՔՊ-ականները չփորձեն մարդկանց խաբել, թե հանրաքվեի արդյունքները երաշխավորված չէին, քանի որ ադրբեջանցիք նույնպես պետք է մասնակցեին։
Քվեաթերթիկի օրինակը տրամադրել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։

Արարատ Միրզոյանն ելույթ է ունեցել Երևանում անցակցվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում՝ նշելով, որ նախորդ տարի ցեղասպանություն է իրագործվել(նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա)։ Մի քանի օր առաջ նույն Արարատ Միրզոյանը խոսել է Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ ոչ մի հիշատակում չի արել նախորդ տարի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից, էթնիկ զտումից, Արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջից, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի առջև դրվող ոչ արդարացի պահանջների և այլնի մասին: Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր: Սա անելն առավել կարևոր է տարածաշրջանում իրական և հարատև խաղաղության հասնելու համար: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը:
Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան
2 տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 12-ին, մեկնարկեց Արցախի նկատմամբ ագրեսիայի հանգրվանային փուլը:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները, բնապահպան ցուցարարների անվան տակ, փակեցին Հայաստանն Արցախին կապող միջանցքը. մի գործողություն, որը հակասում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ փաստաթղթին:
Այս քայլով, ըստ էության, սկիզբ դրվեց Արցախի դեմ լայնածավալ ագրեսիային, որի եզրափակիչ փուլը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն էին:
Այս օպերացիային նախորդել էր Պրահայի անփառունակ պայմանավորվածությունները, երբ ՀՀ իշխող ուժի ղեկավարը բաց տեքստով Արցախը հռչակեց ադրբեջանական:
Ո´չ եռակողմ փաստաթղթի մասնակից ու Արցախում խաղաղապահ զորախումբ տեղակայած Ռուսաստանը, ո´չ աշխարհաքաղաքական մյուս դերակատարները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին` կանխելու Արցախի բլոկադան, իսկ հետագայում հայերի բռնի տեղահանությունն ու Արցախի օկուպացիան:
Ադրբեջանի ցեղասպան գործողություններն Արցախի նկատմամբ այդքանով չավարտվեցին: 2021-24 թվականները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և տարածքային օկուպացիայի տարիներ էին, իսկ Ադրբեջանի պահանջները որևէ ձևով չեն դադարում: