Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
398 - Telegram Web
Telegram Web
Արդեն մեկ տարի է Արցախի բռնազավթումից և էթնիկ զտումից սկսած մեր հանրության շրջանում շրջանառվում ու գնալով ավելի արմանատանում է շատ վտանգավոր խոսույթ. «Արցախցիները չկռվեցին», «Ինչու՞ բոլորը մի մարդու նման եկան. պետք է մնային ու մինչև վերջին մարդը պայքարեին» և այլն:

Այս մասին լսել եմ տարբեր ինտելեկտի տեր մարդկանցից և երկար պետք չէ մտածել հասկանալու համար, թե ովքեր և ինչ նպատակով են հանրային դաշտ նետում այս խոսույթը, բայց դրան կանդրադառնամ առանձին գրառմամբ:
Երբ, լսելով վերը նշված պնդումները, փորձում ես հասկանալ, թե ինչ փաստերի հիման վրա են եկել նման եզրահանգման, հասկանում ես, որ Արցախ ադրբեջանական վերջին ներխուժման մասին էս մարդիկ ունեն զրո տեղեկություն ( չհաշված Ադրբեջանի կողմից քարոզչական նպատակով օգտագործված ԱՀ ՊԲ-ի կողմից զինամթերքի հանձման հայտնի տեսանյութը):

Այս վերաբերմունքը ցեղասպանության սպառնալիքի տակ մեկ տարի շրջափակման մեջ ապրած հայերի հանդեպ ոչ միայն վտանգավոր է և խտրական, այլ նաև ամենավերջին աստիճանի անբարոյական: Եվ որպեսզի հասկանալի լինի, թե ինչ չափի վտանգավոր է այն, ձեզ մի հարց տամ.
Ինչպես կվերաբերվեիք մի հայի, ով 1915 -ի ցեղասպանությունից մազապուրծ եղած , կամ 88թ-ի Գանձակի ու Սումգայիթի ջարդերից փրկվածներին ասեր. « Բա կռվեիք, ինչի եք եկել՞,մինչև վերջին մարդը պայքարեիք» «Եկել եք հերիք չի մի հատ էլ տան տեր եք դառել» «Մեզ մի շատ տեղ կա ապրելու դուք էլ եկաք լցվաք» և այլն: Այ էս հարցին պատասխանելուց հիշեք, որ դուք նույն եք անում այսօր արցախցու հանդեպ:
Ամոթ է, մի դարձեք հրեշավոր քարոզչության զոհը:

Գուրգեն Բավեյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին
Ադրբեջանի նախագահը կրկին վերհիշել է մինչև 2018 թվականի ժամանակաշրջանի Արցախի հարցով բանակցային շրջանը և նշել, որ միջազգային շրջանակներից իրեն ասում էին, որ «պետք է հարմարվի առկա այն իրողությունների հետ, որ Ղարաբաղը կորցրել է և նոր սերնդին խաղաղության նախապատրաստի»:

Այս թեմայով Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է: Մի առիթով էլ վերջինս նեղսրտել էր, որ 2016 թվականի հոկտեմբերին, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, փակ դռների հետևում, նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

Այդ շրջափուլում Ալիևն անգամ արկածախնդրության գնաց` ապրիլյան պատերազմի և դրան նախորդած դիվերսիոն պատերազմների միջոցով, սակայն միջազգային ճնշումը մշտապես աճել է և ինչպես Ալիևն է պնդում` իրեն ստիպել են համակերպվել այդ պահին առկա իրադրությանը:

Ալիևի ինքնախոստովանական պնդումները ոչ միայն այդ ժամանակահատվածի ողջ պատկերն են ամբողջացնում, այլ հստակ ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էին պրոցեսները շարժվում:

Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին, որովհետև այն իրավիճակը, որը նրա համար Հայաստանի այսօրվա իշխանությունն է ստեղծել նույնիսկ ամենածույլերին մղում է մեր երկրի նկատմամբ անառողջ և չհիմնավորված հավակնությունների ձևավորմանը:

Տիգրան Աբրահամյան
Հարգելի հայրենակիցներ
Արցախից բռնի տեղահանվածների համար ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծվի․ ՔՊ-ն դեմ քվեարկեց

Աշոտ Դանիելյան
Արցախահայությունն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը չի կարող հակասել Հայաստանի պետական շահին ։

Արցախի նախագահ․ Սամվել Շահրամանյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բագրատ Սրբազանի ուղերձը Հանրայինի եթերում
Արման Թաթոյանը գերմանացի լրագրողներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հանցանքները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում Արման Թաթոյանը հյուրընկալել է գերմանացի մի շարք առաջատար լրագրողների։
 
Նա ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները և արցախահայության բռնի տեղահանման ադրբեջանական մեխանիզմը: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկակացվել են նաև Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցանքների (խմելու ջրի բացակայություն, հողերից ու տներից զրկում, անասնապահության և խոզաբուծությսան  վերացում և այլն) ապացունցները, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
 
Արման Թաթոյանը փաստերով է ներկայացրել «Շիակահող» արգելոցի հազարավոր ծառերի հատման ապացույցները, կառուցվող տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհները, որոնք բնապահպանական աղետալի վնասներ են պատճառում Հայաստանին:
Ինչպե՞ս են ադրբեջանցիները «վերակառուցել» Vallex Garden Hotel հյուրանոցը

Մինչ աշխարհաքաղաքական կենտրոնները խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության արդար կարգավորման մասին, իսկ Փաշինյան-Ալիև զույգը բանակցում այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ, Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախում վերացնում են հայկականության հետքերը։ Քանդվում են հուշարձաններ, շենքեր, եկեղեցիներ, նույնիս՝ ամբողջ գյուղեր։ Ադրբեջանի վանդալիզմի վերաբերյալ հայկական կողմի բոլոր բացահայտումները, որպես կանոն, աննկատ են մնում միջազգային հանրության համար, կամ, առավելագույնը, արժանանում քննադատական գնահատականների։

https://www.youtube.com/watch?v=9e4bLdQofB8&t
Ես վստահ եմ, որ աշխարհի ամենից երջանիկ դպրոցական տարիներն ունենում էին արցախցի դպրոցականները, ինչպես ես ունեի իմ դասարանցիների հետ։
Աշխարհից կտրված, բայց և աշխարհի կենտրոնում մենք ունեցել ենք ամենից վառ ու երջանիկ մանկությունն ու դրանում մեծ դերակատարություն ունեին մեր ուսուցիչները, որոնք օգնեցին մեզ հաղթահարել պատերազմի բոլոր արհավիրքները:
Այսօր ցանկանում եմ հենց ձեր տոնը շնորհավորել՝ մեր ուսուցիչներ՝ մայրիկիս գլխավորությամբ, որ այդքան գեղեցկացնում էիք մեր դպրոցական կյանքն, այդքան խիստ էիք. այն ժամանակ մենք չէինք հասկանում դրա արժեքը, այնքան նվիրված էիք ձեր գործին:
Շնորհավոր Ձեր տոնը, մեր սիրելի ուսուցիչներ:

Նարինե Գաբրիելյան
Նույնիսկ խորհրդային ավտորիտար իշխանությունը, ի դեմս ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի, Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչում Ադրբեջանի պատմական տարածք։ Կովբյուրոյի 1921թ․հուլիսի 4-ի որոշման մեջ մասնավորապես ասվում էր․ «Ելնելով մուսուլմանների ու հայերի միջև ազգային խաղաղության և Վերին ու Ներքին Ղարաբաղների տնտեսական կապի անհրաժեշտությունից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից՝ Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրՍԽՀ սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն, վարչական կենտրոնը ինքնավար մարզի կազմում գտնվող Շուշի քաղաքն է»։
Նարիման Նարիմանովից մինչև Հեյդար Ալիև՝ Լեռնային Ղարաբաղը դիտարկում էին իբրև հայկական։ Անգամ Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրության մեջ ԼՂԻՄ-ի պետական լեզուն, ռուսերենին զուգահեռ, համարվում էր «մեծամասնության լեզուն», այլ ոչ թե ադրբեջաներենը։ Իսկ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունն անտեսելով ԼՂ իրական պատկանելությունը, որևէ վերապահում չանելով այդ տարածքի՝ նույնիսկ նախկին կարգավիճակի վերաբերյալ, այն ճանաչում է որպես Ադրբեջանական Հանրապետության մաս՝ հղում անելով «ալմա-աթիական» կոչվող, հապճեպ կազմված մի փաստաթղթի, որը ԽՍՀ երեք պետություններ առհասարակ չեն ստորագրել, իսկ մյուսները ստորագրել են՝ հակասելով Խորհրդային Միության համապատասխան օրենքին ու համամիութենական հանրաքվեի արդյունքներին․․․
Կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որի գործող իշխանությունն այնքան անճարակ լինի, որ կամավոր հրաժարվելով պատմական ժառանգությունից՝ իր ազգի մի հատվածին մղի անխուսափելի ցեղասպանության ու հայրենազրկման։

Կիմ Գաբրիելյան
Ադրբեջանի վարչակազմը օկուպացված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդում։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թումանյան փողոցի երկայնքով մայրաքաղաքի պատմական թաղամասերը հողին են հավասարեցրել՝ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։
Ստեփանակերտի բնակիչները շտապ պետք է կազմակերպվեն և բոլոր առկա միջոցներով պահանջեն Հայաստանի իշխանություններից հրապարակային քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի իրավունքը և սեփականության իրավունքն ապահովելու համար։
ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զանգվածային շարժման համակարգողի գործառույթը։
Գուցե նույնիսկ սկսենք վաղվա ակցիաներից:
Դիմում եմ
Արցախի օմբուդսմենին,
Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը,
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին,
Ստեփանակերտի քաղաքապետարանին

Սերգեյ Շահվերդյան
Սիրելի՛ հայրենակիցներ,
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Արձագանքելով այդ ակցիաներին` սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։
Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: Ակնկալում եմ բոլորիդ մասնակցությունը:

Գեղամ Ստեփանյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Փարիզում մամուլի ասուլիս են տվել Ֆրանսիայի լրագրողներին՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով:

Ասուլիսին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և Հայաստանում:
«Բանախոսների ելույթներն ընդգրկել են հետևյալ հիմնական թեմաները՝

1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:

2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:

3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:

4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական  ամենօրյա հանցանքները:

5. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:

6. Նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության  արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու ադրբեջանական հետագա հանցանքները:

Օրվա վերջում Փարիզի հայկական մշակույթի տանը տեղի է ունեցել հանդիպում Հայ համայնքի հետ. ներկայացվել են վերոնշյալ թեմաների մանրամասները:

Միջոցառումները կազմակերպվել են Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ»,- նշել է Արման Թաթոյանը:
Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու և բոլոր հայ գերիներին արագ ազատ արձակելու բանաձևեր

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ լսումների ընթացքում առաջադրվել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող 2 բանաձև։ Համաձայն ընթացակարգի՝ բանաձևի նախագիծը ներկայացվում է հեղինակներից մեկի կողմից․ առաջին բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Իսա Կահրամանը (NSC) և Դոն Սեդերը (ChristenUnie)։ Ներկայացնելով բանաձևի նախագիծը՝ Իսա Կահրամանը նշեց, որ իրենք սատարում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, սակայն ներկայացնում են առաջարկ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ։

Բանաձևի մեջ մասնավորապես նշվում է․

«Նկատի ունենալով, որ ադրբեջանական բանակը 2023 թվականի սեպտեմբերին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, ինչից հետևանքով գրեթե ողջ բնակչությունը փախել է Հայաստան և մինչ օրս չի վերադարձել իրենց տները, և քանի որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը այդ տարածքում. կոչ ենք անում կառավարությանը հանդես գալ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության օգտին՝ ինչպես ԵՄ, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում»։

Նիդեռլանդների ԱԳ նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չներկայացրեց, հաստատելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ռազմական սրացում, ինչն ունեցել է հետևանքներ, և որ կառավարությունը կողմ է հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչին։  

Բանաձևն ընդունվել է խորհրդարանի ձայների ճնշող մեծամասնությամբ։

Երկրորդ բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Սեդերը (ChristenUnie), Բոսվայկը (CDA), Ստոֆֆերը (SGP), Պիրին (GroenLinks-Pvda), Վան դեր Բերգը (VVD), Պատերնոտեն (D66), Դե Ռոնը (PVV) և Կահրամանը (NSC)։ Բանաձևի նախագիծը ներկայացրեց Դոն Սեդերը։

Բանաձևի մեջ ընգծվում է, որ երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության եզակի հնարավորություն է ստեղծվել, հետևաբար, կարևոր է լիարժեք ներգրավվել խաղաղության գործընթացում։ Ընդգծվեց նաև, որ դեռևս առկա են խոչընդոտներ, այդ թվում այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին։ Բանաձևը կոչ է անում կառավարությանը եվրոպական այլ երկրների հետ միասին ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ բոլոր հայ ռազմագերիներին հնարավորինս արագ ազատ արձակելու նպատակով։

ԱԳ նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չներկայացրեց, հաստատելով, որ կառավարության համար այժմ կարևոր է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփումների ժամանակ երկու կողմերին կոչ է արել կնքել խաղաղության համապարփակ համաձայնագիրը։ Այս համատեքստում նախարարը կանդրադառնա տարբեր կատեգորիաների բանտարկյալների ազատ արձակման հարցին, որոնց թվում են անշուշտ նաև հայ բանտարկյալները։ Ըստ նախարարի՝ զինված հակամարտության ավարտից հետո ռազմագերիների ազատ արձակումը պարտավորություն է, որը բխում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից։

Երկրորդ բանաձևը ևս ընդունվեց ձայների մեծամասնությամբ։

ReArtsakh
Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի` ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ, որոշակի «պարզաբանումներ» է տվել, որով ոչ միայն հակասում է իր` նախորդիվ արված մեկնաբանություններին, այլ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել:

Նախ, Փաշինյանը, ով 3 տարի է ընդհանրապես այդ կետում ՌԴ-ի ներկայությունը չէր տեսնում ու ակնհայտ մանիպուլյացիայի էր գնում, հանկարծ «հիշել» է, որ այնտեղ ՌԴ-ին վերապահված գործառույթ կա ու այսպես ձևակերպել` «ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ՝ տեսնելու համար, թե ՀՀ-ն ինչքանով է կատարում իր պարտավորությունները»:

Բայց այստեղ էլ մեկ այլ կեղծիք է առաջ մղում, երբ հղում անելով ՌԴ նախագահի հրամանագրին, նշում է, որ Հայաստանի տարածքով (դեպի Սյունիք) անցնող կոմունիկացիայի վրա ռուսների գործառույթը որպես մոնիթորինգ անող է ներկայացված:

Ու սա այն դեպքում, որ այդ հրամանագրում ՌԴ սահմանապահ ծառայության ֆունկցիան ո´չ թե մոնիթորինգ է սահմանված, այլ որպես ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅՈւՆ:

Արդյո՞ք Փաշինյանը չգիտի մոնիթորինգ ու վերահսկողություն բառերի տարբերությունը կամ բացատրությունը` բացվածքով. վստահ եմ` շատ լավ գիտի, սակայն հերթական կեղծիքին է գնում:

Վերահսկողությունն առավել լայն հասկացություն է, որը ենթադրում է նաև մոնիթորինգ, սակայն վերահսկողություն տերմինի տակ նաև իրադրության կառավարում է ենթադրում, որը կումունիկացիաների ապահովման և անվտանգության տեսանկյունից առավել լայն լիազորություններ կարող է ենթադրել:

Այստեղ նաև ինչն է խնդիրը: Նիկոլ Փաշինյանը 2020 թ.-ի նոյեմբերին 9-ին փաստաթուղթ է ստորագրել, բայց նա, իր թիմակիցները, քարոզչական գործիքներն այնպես են խոսում կամ մեկնաբանում այդ փաստաթուղթը, կարծես այդ իրադարձությունը Պապ թագավորի ժամանակ է եղել:

Երկրորդ, ցանկացած հիշատակում կամ քննարկում այդ եռակողմ փաստաթղթին պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն` Ադրբեջանի չիրականացրած պարտավորությունների շրջանակներում` Արցախում արցախցիների ներկայություն, նրանց անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Արցախի ու Հայաստանի միջև անխափան, անվտանգ միջանցքի ապահովում:

Իսկ թե ինչու է Փաշինյանը «հիշել» ռեգիոնալ ապաշրջափակման դրույթում ՌԴ ներկայության մասին, դա ոչ պակաս կարևոր թեմա է, որին այլ առիթով կանդրադառնամ:

Տիգրան Աբրահամյան
Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու։ Պաշտոնական մի հոլովակ տեսա` շատ պրոֆեսիոնալ, լավ տեսախցիկով նկարած, շատ խնամքով հարդարված աղջիկ էր խոսում, բայց բան չհասկացա։ Ասում է` աջակցությունը կլինի մինչև դեկտեմբեր, որից հետո` միայն խոցելի խմբերի համար։

Ստացվում է` տեղահանված, տուն ու հայրենիք կորցրածները մի տարի անց այլևս խոցելի՞ չեն։ Ուզում եք ասել` մի տարում էնպես են վերականգնվել, հատկապես` մեր երկրի էս հրաշալի սիրառատ մթնոլորտում, որ բոլոր խնդիրները հաղթահարել են, ու բոլորը կարող են բնակարանի հարցն ինքնուրույն լուծել ու անցնել առա՞ջ։
Առանձնակի սադիզմի դրսևորում է հենց ձմռանը` հունվարին ծրագիրը դադարեցնելը, երբ մարդիկ ամենաշատ ծախսն են անում ջեռուցման վրա։

Կառավարական ամառանոցների համար օրական ծախսվող մոտ 4200 դոլարը, ուրեմն, նորմալ է, իսկ էդ ամառանոցների բնակիչների պատճառով հայրենազրկված ու տնազրկված մարդկանց վրա արդեն պետք է խնայել։ Եթե խնայողություն անելու հոդվածներ եք փնտրում, վերջին մի տարվա վառվռուն տոնակատարությունների բյուջեների մեջ էլ լի՜քը տողեր կգտնեք։

Գիտե՞ք ովքեր են էդպես վարվում. օտարերկրյա նվաճողները։ Ու սա նաև մարդկանց «փափուկ ուժով» երկրից դուրս մղելու քաղաքականություն է։ Է՞դ է ձեզ պետք, պարզ ասեք։ Չնայած` էլ ո՞ւր ավելի պարզ։

Լիլիթ Բլեյան
Անհայտ ծագում ունեցող без 5 минут «Мать героиня» մեդալակիր արգիշտի քյարամյանը խորհրդարանական լսումներին հայտարարել է թե իր տեսանկյունից (իր տեսանկյունից էլի՝ առանց որևէ ապացույցի) Հայաստանում հանցագործությունների աճի վրա ազդեցություն է ունենում և չէր կարող չունենալ ԼՂՀ-ից բռնի տեղահանված արցախցիների տեղահանման հանգամանքը:

Սա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, որը համամարդկային հանցագործություն՝ ցեղասպանություն է իրագործել, իր ասելով, իր եղբայրների նկատմամբ։

Այ դարի հանցագործ, Արցախում արցախցիները նույնիսկ տնից դուրս գալիս դուռը բանալիով չէին փակում, ավտոմեքենաներն ամբողջ գիշերը պատուհանն իջեցրած բակում թողում էին, միչև որ քեզ նման մարդասպանները եկան այդ մարդկանցից գողացան իրենց հայրենիքը, գերդաստանների գերեզմանները, տները, որդիների և իրենց կյանքը, հազարամյակների պատմությունը…

Դու ձեր գործած հազարամյակների հանցագործությունների մասին խոսիր:

Ի դեպ, հենց ձեր ՆԳ նախարարն է ասում, որ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ տարում առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս: Որտե՞ղ էին արցախցիները վերջին հինգ տարում, ինչու՞ եք ձեր հանցավոր անգործությունը բարդում արցախցիների վրա՝ հերթական անգամ նրանց թիրախ դարձնելով:

Նարինե Գաբրիելյան
Շվեյցարիայի խորհրդարանը հանդես է եկել արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու խնդրով Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։

Ինչպես տեղեկացնում է ReArtsakh Telegram ալիքը, խնդիրն արդեն իսկ քննարկվել է Շվեյցարիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության հանձնաժողովում, որը Դաշնային խորհրդին հանձնարարել է «հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, կազմակերպել միջազգային խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նպատակն է ապահովել բաց երկխոսություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև, որը կանցկացվի միջազգային հսկողության կամ միջազգային կարևոր դերակատարների ներկայությամբ՝ քննարկելու պատմականորեն տեղակայված հայկական բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի հարցը»:

Նախաձեռնության հիմնավորման մեջ նշված է, որ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով, Լեռնային Ղարաբաղը, բացառությամբ մի քանի տեղաշարժվելու ունակություն չունեցողների, ամբողջությամբ հայաթափվել է։

«Հայոց ցեղասպանության կրկնության վախով՝ ինչպես դա եղել է 1915 թվականին, (Արցախի) բնիկ հայ բնակչությունը ստիպված եղավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում լքել իր տունը։ Այդ ժամանակվանից ի վեր տարածաշրջանը փաստագրված էթնիկ զտումներ է ապրում. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանները, համակարգված կերպով ավերվում են կամ «վերանորոգման» քողի տակ փոխակերպվում։ Չնայած այս լուրջ զարգացումներին՝ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են հավատարիմ մնալ իրենց հայրենիք վերադառնալու, միջազգային համայնքի կողմից անվտանգության երաշխիքներ ստանալու, իրենց քաղաքական ապագան ինքնուրույն որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարման իրավունքն իրականացնելու որոշումներին», - նշված է Շվեյցարիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության հանձնաժողովի մեկնաբանության մեջ։

ReArtsakh
Մարիա Զախարովան ասում է՝ Արցախն Ադրբեջանի տարածք է, կուզեն հայերի տները կքանդեն, կուզեն չեն քանդի…

Իբր հայերի վերադարձի հնարավորություն եղել է, բայց իրենց սիրելի Նիկոլը բան չի արել հայերի վերադարձի համար։ Իբր հիմա էլ նման հնարավորություն կա. գնան ցեղասպան Ալիևի իշխանության ներքո ապրելն…

Դոնբասի ժողովուրդը ժողովուրդ է, արցախցիները՝ ո՞չ։

Բա որ այդքան խելոք եք, այդ ինչպե՞ս եղավ, որ ձեր խաղաղապահների ներկայության պայմաններում այդ մարդիկ ստիպված եղան լքել իրենց հազարամյակների հայերնիքը։

Նիկոլն միայնակ է հա՞ իր ՉՄՕ հալով Արցախի պարտությունը կազմակերպել…

Եվ ընդհանրապես՝ դուք, թուրքերը որտե՞ղ էիք, երբ հայերն Արցախի տերն էին։
Թե բա՝ «դվոյնիե ստանդարտի», եվրոպա-մեվրոպա։

Ասած արցախյան տատիկները՝ ծեր բոյը տեղ թ ա ղ ի ն ք, էն Եվրոպայի բոյն էլ՝ դեղ…

Նարինե Գաբրիելյան
2024/11/28 09:05:13
Back to Top
HTML Embed Code: