Հոկտեմբերի 13-ին Երևանում կայացել է ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի 19-րդ Տարեկան Ընդհանուր Սնդամական ժողովը։ Առաջին անգամ Արցախի սահմաններից դուրս կայացած ժողովը լսել ու քննարկել է մասնաճյուղի վարչության 15–ամսյա գործունեությունը և նախանշել առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները։ Ժողովին մասնակցում էին ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ ընկ. Զոյա Քոչարյանը, ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը ։Ժողովը կարևորել է ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի գործունեությունը՝ որպես արցախցիներին միավորող, նրանց խնդիրները և կարիքները հասցեագրող արցախյան եզակի կազմակերպություններից մեկը։ Ընտրվել է ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի վարչության նոր կազմ` Մելանյա Բալայան, Կարինե Պետրոսյան, Տաթևիկ Հովհաննիսյան, Գայանե Հովհաննիսյան, Կարինե Դադայան, Անահիտ Բարսեղյան և Տաթևիկ Աղաջանյան։ ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի ատենապետուհի է ընտրվել Մելանյա Բալայանը։
Արցախի Հայ Օգնության Միություն
Արցախի Հայ Օգնության Միություն
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների ախոյան» մրցանակը կշնորհի Արցախի նախկին պետնախարար, գործարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին
«Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, որ 20 հոկտեմբերին տեղի ունենալիք իր տարեկան ձեռնարկին ընթացքին, այժմ Պաքուի մէջ բանտարկուած Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանը պիտի մեծարէ իր «Մարդկային Իրաւանց Ախոյեան» հեղինակաւոր մրցանակով։
Հայաստանի մէջ ժողովրդավարական կարգերը ամրապնդելու եւ Արցախի ժողովուրդին իրաւունքները պաշտպանելու տարած իր գործունէութեան համար մեծարուող Վարդանեանի հետ ապօրինի կերպով բանտարկուած մնացող Արցախի ղեկավարներուն շարքին է նաեւ Արցախի նախկին արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան, որ 2022-ին արժանացած էր Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի «Ազատութեան» մրցանակին։
Յատկապէս Հայաստանի եւ Արցախի տարածքին ընկերային եւ տնտեսական բարգաւաճման ծրագիրներ իրականացուցած Վարդանեան նաեւ հիմնադիրն է «Օրօրա» միջազգային մրցանակին, որ կը մեծարէ մարդկային իրաւանց պաշտպաններ աշխարհի տարածքին՝ իբրեւ պատասխան Հայոց ցեղասպանութեան ընթացքին եւ անկէ ետք հայութեան օգնութեան ձեռք երկարած հաստատութիւններու եւ անձնաւորութիւններու։
Վարդանեան այս առիթով նամակով մը շնորհակալութիւն յայտնեց Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբին»:
ReArtsakh

Telegram
ReArtsakh
Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։
Արգենտինայում անց են կացվել նավասարդյան խաղեր, որտեղ Արցախը ներկայացված էր, որպես առանձին միավոր, իսկ մայր Հայաստանում չեն ուզում ընդունել Արցախի առանձին ֆեդերացիայի գոյության փաստը:
Արմեն Ավետիս Պետրոսյան
Արմեն Ավետիս Պետրոսյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սիրելի արցախցիներ, դուք զրկանքների գնով պայքարում էիք, որ ադրբեջապական ապրանք չմտնի Արցախ, հիմա, երբ դուք տարածում եք, սպառում եք ադրբեջանական տեսանյութեր, պատկերավոր ասված, ձեր ձեռքով ադրբեջանական ապրանքը՝ ինֆորմացիայի տեսքով, բերում եք ձեր տուն։
Լիլիթ Հարությունյան
Լիլիթ Հարությունյան
Հոկտեմբերին Ստեփանակերտի պատմական կենտրոնի քանդումը ցավալի և սադրիչ գործողություն է, որն ընդգծում է ադրբեջանական վարչակազմի հետապնդած ռազմավարական ու հոգեբանական նպատակները։ Մոտ 6,5 հեկտարի բնակելի և հասարակական շենքերի՝ այդ թվում պատմական ու խորհրդային ժամանակաշրջանի կառույցների հողին հավասարեցումը ոչ միայն ավերում է ֆիզիկական ենթակառուցվածքները, այլև խորապես հարվածում է Արցախի ժողովրդի պատմական ու մշակութային հիշողությանը։
Տեսանյութի հրապարակումը, որը նկարահանվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ծառայողական բնակարաններից, ակնհայտորեն կրում է ոչ միայն տեղեկատվական, այլև հոգեբանական պատերազմ վարելու նպատակ։ Նման տեսանյութերը նպատակ ունեն բարոյալքել Արցախցիներին՝ ցույց տալով, թե ինչպես է ավերվում նրանց պատմական անցյալը, փորձելով մարել վերադարձի հույսն ու կամքը։
Շինությունների քանդման գործընթացի շտապողականությունը կարող է հուշել, որ միջազգային քաղաքական հարթակներում ինչ-որ կարեւոր գործընթացներ են տեղի ունենում, որոնց հետևանքները կարող են առնչվել Արցախի ճակատագրին։ Սա կարող է լինել նշան, որ Ադրբեջանը կամ իրենց աջակցող ուժերը փորձում են արագացնել փաստացի իրավիճակի ամրապնդումը՝ մինչ միջազգային հանրության ներգրավումը կամ հնարավոր դիվանագիտական միջամտությունը։
Սերգեյ Շահվերդյան

Ալենի մոր բալա ալենը հայտարարում է, թե Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում և այդպես էլ կմնա։ Սա ասում է մի «մարդ», ով ժամանակին եղել է դիտորդական խմբի ղեկավար Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ, ստեղծել էր Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև միջխորհրդարանական հանձնաժողով և այն ղեկավարում էր…
Աղդամում՝ Ակնայում, իր ու պապիկյանի որբ հայացքով իրենց «հայրենիքում» արված լուսանկարների մասին չասեմ էլ… Թքելու վարպետը, պարզվում է, որ ադրբեջանական ընտրություններին ես մասնակցել, չէ՞, այ կվադրոբեր։
Եթե Արցախն, իրոք, Ադրբեջան էր, ինչու՞ հազարավոր հերոսական տղաներին ուղարկեցիք սպանդի, իսկ դու Սյունիքի հյուրանոցներում զինվորական համազգեստով սահման էիր պահում։
Ասում է՝ իր վարկանիշը հողատու, հայասպանների խմբավորման ղեկավարի վարկանիշն է։
Այո, դու չես կարող վարկանիշ ունեալ, դու ընդամենը մի հոգեկան հիվանդի ուսապարկ ես…
Նարինե Գաբրիելյան

Այս երկու միտքն էլ ասել է նույն «մարդը», ներողություն «մարդ» բառի համար, նույն աղբը:
Ընդամենը երեք տարվա տարբերությամբ:
Թե ինչն է աղբին ստիպել նման այլանդակ ռադիկալ աստիճան փոխել խոսքը, կարծում եմ, հարկ չկա խորանալ, որովհետև
չկա նիկոլական աղբի գարշելի տեսակը բնութագրող և ոչ մի բառ և ոչ մի լեզվում:
Ընդամենը 3 տարի առաջ աղբը փրփուրը բերնին գոռում էր, որ Արցախը հայի հավերժության բանաձևն է ու այն միշտ կմնա անկախ, 3 տարի հետո նույն աղբը շուրջը թքոտելով գոռում է, որ այն Ղարաբաղ է ու ադրբեջանական:
Հիմա մարդու կերպարով այս աղբը փրփուրը բերնին գոռում է, որ Հայաստանը ինքնիշխան է ու վերջ:
Ուրեմն ասեք ինձ, ինչը՞ պիտի խանգարի, որ նույն աղբը 3 տարի հետո նույն բանը չանի ու չգոռա, որ Էրմենիստանը Արևմտյան Ադրբեջան է:
Դույզն ինչ կասկած չունեմ, որ այդպես էլ լինելու է, եթե սրանք մնան:
Լուսինե Հարոյան-Դալլայան

Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին:
Վերջում տեղի ունեցավ նաև հանդիպում տարբեր մասնագիտությունների հայ ուսանողների հետ:
Արման Թաթոյան

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին
Եվրախորհրդարանն այսօր մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որում Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են որպես էթնիկ զտում: Բանաձևը կոչ է անում Եվրահանձնաժողովին վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը և կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հրադադարի խախտումների և մարդու իրավունքների ոտնահարումների համար:
Բանաձևը, դատապարտելով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը, նաև հորդորում է հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ:
Փաստաթուղթը ընդունվեց 491 կողմ, 9 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Երկու օր առաջ քննարկումների ընթացքում պատգամավորները, այդ թվում՝ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն, խստորեն քննադատեցին Ադրբեջանին։
«Մենք զոհաբերեցինք հայերին հանուն ռեալպոլիտիկի: Պետք է սառեցնել պայմանագրերը Բաքվի հետ և սահմանել պատժամիջոցներ», - նշել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ֆաբիո Կաստալդոն։
Հարավային Կովկասի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարինա Կալյուրանդն էլ շեշտել էր՝ վաղուց ժամանակն է, որ Բրյուսելը անցնի հայտարարություններից գործողությունների։

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
Արսեն Բաբայան
Արսեն Բաբայան
COP29 կլիմայական համաժողովից առաջ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է արել միջազգային հանրությանը արագ արձագանքել Ադրբեջանի գործողություններին, որոնք ուղղված են Ստեփանակերտի պատմական կենտրոնի ոչնչացմանը:
Խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դեվինազը միջազգային հանրությանը հորդորել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ընդգծելով, որ Ադրբեջանը, պատրաստվելով ընդունել COP29-ը նոյեմբերի 11-ին, անպատիժ շարունակում է Արցախում էթնիկ զտումները: Նա հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով տարածաշրջանի բնակիչները 10 ամիս զրկված էին սննդից, իսկ դրան հաջորդեց Արցախի բնակչության ամբողջական արտաքսումը։ Այսօր էլ Արցախի քաղաքական առաջնորդներից մի քանիսը շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, մինչդեռ հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է ավերման։
COP29-ին ընդառաջ՝ բարեկամության խումբը կոչ է արել միջազգային հանրությանը պահանջներ ներկայացնել Բաքվին, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ուղարկում՝ Արցախի հայկական և կրոնական ժառանգության պաշտպանություն ապահովելու նպատակով, ինչպես նաև Արցախի փախստականների անվտանգ վերադարձի իրավունքի երաշխավորում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հիման վրա։
Դեվինազն ընդգծել է, որ հազարամյա պատմության ոչնչացման այս գործողությունները կարելի է համեմատել Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային ցեղասպանություն ճանաչված հանցագործությունների հետ, ինչպես նաև Աֆղանստանում Բուդդայի հսկա արձանների ոչնչացման հետ։ Ալիևի ռեժիմը, փոխելով այն տարածքի տեսքը, որը դարեր շարունակ եղել է հայերի տունը, ակնհայտորեն նպատակ ունի խոչընդոտել արցախցիների վերադարձին։

Նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանը հերթական բանաձևն ընդունեց Ադրբեջանում մարդու իրավունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավուքնենրի մասին։ Ի տարբերություն Հայաստանի նիկոլական իշխանությունների, Եվրախորհրդարանը պահանջում է ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը։ Նաև էապես տարրբերվում է անցյալ տարվա սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ երվրապատգամավորների ու նիկոլականների գնահատականները։ Բանաձևի համաձայն Ադրբեջանը «նախապես պլանավորած և չարդարացված հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա» (Անգլերեն բնօրինակում․ «pre-planned, unjustified military attack on the territory»)։ Հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանը որոշեց հարձակվել Արցախի Հանրապետության վրա, երբ Արցախում փախվեց նախագահը, իսկ դրա իրավունքն ուներ, քանի որ կային ՄԱԿ ԱԽ չորս բանաձևեր։
Նույնիսկ եվրոպացիներն են Արցախի մասին ավելի շատ մտածում, քանի ՔՊ-ական հայաստանցիները։ Ազգային խայտառակությունն էլ ինչպե՞ս է լինում․․․
Արթուր Խաչատրյան

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առուստամյանը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող երիտասարդական աշխարհի առաջնությունում հաղթել է թուրք մարզիկ Չաղրի Ֆիդանին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը 1/4 եզրափակչում տարավ վստահ հաղթանակ։
Առուստամյանի հաջորդ մրցակիցը կլինի ադրբեջանցի Թաղի Նասիբովը, որը հաղթանակ է տարել լիտվացի Մատաս Գրիգորիանասի նկատմամբ։ Մենամարտը նախատեսված է հոկտեմբերի 30-ին։

Առավոտյան երթուղայինում 2 կին զրուցում էին: Իրար հերթ չտալով՝ պատմում էին իրենց հերոս տղաներից, ովքեր կռվել են Արցախում ամենաթեժ մարտերում ու մի կերպ են ողջ մնացել: Նրանք մամաներին պատմել են, թե ղարաբաղցիներն ինչպես էին զենքերը թողնում ու փախչում, մինչդեռ իրենք հերոսական մարտեր էին մղում անհավասար պատերազմում:
Իսկ իրենց կողքին խելոք, սուսուփուս նստած էի ես, ում քեռու տղայի զոհվելու օրն էր օրեր առաջ, իսկ մի քանի օրից էլ՝ հարազատ եղբոր...
Խելոք ու սուսուփուս նստել էի ու չէի ուզում պատմել, որ մյուս հարազատ եղբայրս էլ բեկորային վիրավորումներ է ստացել 2020-ին, բայց բախտը բերել էր ու ողջ է մնացել: Որ ամուսինս, չլինելով զինծառայող, 2020-ին պատերազմից հետո տուն եկավ միայն դեկտեմբերի վերջին, երբ կանոնավոր բանակով փոխարինվեցին կամավորները:
Չէի ուզում իրենց որդիների դիցաբանական հերոսությունները կտրել ռեալ կյանքով, որտեղ արցախցիներից որի դուռն էլ ծեծես, առնվազն մի զոհ կամ, լավագույն դեպքում, վիրավոր ունեն...
Թող շարունակեն ապրել իրենց հզոր որդիներով հպարտ, ովքեր շատ երկար ու մանրամասն պարբերաբար կպատմեն մամաներին պատերազմի մասին:
Իսկ մեկ այլ իրականությունում կռված տղաները կշարունակեն լռել պատերազմի մասին, կամաչեն Եռաբլուրում գլուխները բարձրացնել, իսկ նրանց մայրերն ու քույրերը միայն երթուղայիններում կլսեն մարտական գործողությունների մասին կինեմատոգրաֆիկ պատմություններ՝ ուրիշ մայրերից:
Տաթևիկ Խաչատրյան