Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում Էրդողանը պարգևներ է հանձնել, Ֆիդանը խոսել է Արցախի պատերազմի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախագահը պարգևներ և նվերներ է հանձնել մի շարք զինվորականների, ովքեր թոշակի անցնելու պատճառով վերջին անգամ էին մասնակցում նիստին:
TRT Haber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը պարգևատրել է նաև ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին՝ «Պետությանը մատուցած նշանակալի ծառայությունների համար» մեդալով։ Ֆիդանը, ով 13 տարի աշխատել է որպես խորհրդական, Ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար և նախագահի հատուկ ներկայացուցիչ, իր շնորհակալական խոսքում նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերն անմիջական մասնակցություն են ունեցել Արցախի 44-օրյա պատերազմին։
«Այս մեդալը ստանում եմ իմ ընկերների անունից, որոնք նահատակվել են Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում՝ ձեր հրամանները կատարելիս»,- հայտարարել է Ֆիդանը։
ReArtsakh

Բաքվում, Կիրովաբադում և Սումգայիթում այն մարդիկ, ովքեր կազմակերպում էին անմարդկային ջարդեր հայերի դեմ, 21-րդ դարում ամբողջ աշխարհի աչքի առաջ, առցանց ռեժիմով, հատուկ դաժանությամբ ավարտեցին իրենց սկսածը Արցախում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ բնաջնջելով հայ բնակչությանը։ Իսկ այժմ այդ նույն ցինիկները հանդգնում են բողոքել սեփական զոհերից։
Նման աննախադեպ հանդգնություն կարող է իրեն թույլ տալ միայն Ալիևյան բռնապետական ռեժիմը։ Երկիրը, որը իր հարևան Հայաստանին համարում է «Արևմտյան Ադրբեջան», բացահայտ ցուցադրում է ֆաշիստական գաղափարներ, որոնց կնախանձեր անգամ Հիտլերը։
Երբ հանցագործները փորձում են զոհի դերում ներկայանալ, իսկ բռնությունն անվանում են արդարություն, աշխարհը պետք է բացի իր աչքերը։ Լռությունը հանցակցություն է։
Նարինե Գաբրիելյան

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։
Ըստ էության, կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և լղոզելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումն ու էթնիկ զտումները, արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ:
Ոմանք էլ կարծում էին, որ հայաստանյան իշխանությունը միայն Ադրբեջանի հետ բանակցություններում է զիջումներ անում:
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս և երրորդ երկրների հետ փաստաթղթերում ամրագրումներ անելիս, Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը:
Տիգրան Աբրահամյան

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ
Մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, խորը մտահոգությամբ և վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը»։ Սա մի գործընթաց է, որը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրավունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օրեցօր ուժգնացող հայատյաց քաղաքականությունը:
Այդ «դատավարությունը», որն իրականացվում է առևանգված և ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չի կարող օրինական ու լեգիտիմ համարվել։ Ավելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է բոլոր հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։
Մենք ակնկալում ենք մարդու իրավունքներով և տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ պետություններից, միջազգային կառույցներից, իրավապաշտպան կազմակերպություններից, որ գործնական քայլեր կձեռնարկեն՝ նպաստելու բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակմանը։ Կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր դերակատարներին չեզոք դիրքորոշման փոխարեն որդեգրել հստակ և սկզբունքային մոտեցում, որով կդատապարտվի Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունը և կկանխվի ապօրինի դատավարության իրականացման ցանկացած փորձ։
Ակնկալում ենք նաև ՀՀ իշխանություններից, որ հետևողականորեն ու վճռականորեն կբարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատյաններում և բանակցություններում։ Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին առավելագույն զգոնություն ցուցաբերել տեղեկատվական-հոգեբանական սադրանքների հանդեպ, որոնք ակնկալում են լրացուցիչ չափով խարխլել ազգային միասնականությունը։ Հորդորում ենք չտարածել ադրբեջանական թեզերը հայկական տեղեկատվական դաշտում և չթիրախավորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ հայտարարությունների համար, որոնք կարող են արվել անմարդկային բռնաճնշումների ներքո։ Հիշեցնում ենք, որ պատանդների ցանկացած հայտարարություն կամ ցուցմունք կարող է խեղաթյուրվել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգոնություն ու ազգային պատասխանատվություն ցուցաբերել այս իրավիճակում:
Ադրբեջանական բանտերում խոշտանգվում և դատարաններում դատապարտվում ենք մենք բոլորս՝ ի դեմս մեր պատանդառված հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անհապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատվության ու բարոյական պարտավորությունների հարցն է՝ անկախ որևէ անձի հանդեպ այս կամ այն վերաբերմունքից:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը իր ունեցած հնարավորությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու հավաքական շահերը, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ գերեվարված հայերի անհապաղ վերադարձն է հայրենիք:
16 հունվարի 2025 թ․

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով 2023 թվականի սեպտեմբերի 27-ից գտնվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում ուղերձ է հղել միջազգային հանրությանը։ Նա նշել է, որ ավելի քան 470 օր է պահվում մեկուսարանում, որոնցից 340-ը անցկացրել է մենախցում, 23-ը՝ պատժախցում։ Վարդանյանը հայտնել է, որ հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իր գործով դատական նիստը, սակայն մինչ օրս իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, և պահանջել է դադարեցնել իր և իր հայրենակիցների նկատմամբ քաղաքականացված գործը։ Վարդանյանը նաև կոչ է արել ապահովել իր և մյուս մեղադրյալների դատավարության հրապարակայնությունը՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նա ընդգծել է, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, միասին ծաղիկներ խոնարհեն այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին։ Վարդանյանը վստահություն է հայտնել, որ ճշմարտությունը հաղթելու է, և շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։ Նա նշել է, որ ամուր է, դիմանում է և հավատում է արդարության հաղթանակին։
ReArtsakh
ReArtsakh
Վաղվանից սկսվում է հայոց պատմության ամենախայտառակ ու ամոթալի էջերից մեկը. դատապարտվելու են Արցախի առաջնորդները՝ մարդիկ, ովքեր, ինչ կերպ ուզում եք ընկալեք, բայց Արցախյան առաջին պատերազմի հաղթանակում ունեցել են հսկայական ներդրում։ Անկախ ամեն ինչից, չհաշված Արայիկին՝ նրա եղբայրը նույնպես կյանքը նվիրեց Արցախի համար, իսկ նրա հիշատակը նա Նիկոլի հետ միասին ոտնատակ տվեցին։
Եվ մինչ այս ամենը, հայությունը շարունակում է քննարկել Նիկոլի հերթական զառանցանքը տղամարդկության մասին։
Հարգելինե՛րս, իսկական տղամարդկության զրոյացման գործընթացը սկսվում է հենց վաղվանից։ Ձեր պատիվն ու արժանապատվությունը, Ալիևի ու Նիկոլի համագործակցությամբ, վաղը կջնջվեն պատմության էջերից։
Հնարավո՞ր է հաղթանակը համարել բոլորինս, իսկ պարտությունը բարդել մի քանի հոգու վրա։ Չէ՞ որ բոլորս լավ գիտենք ու սեփական աչքերով տեսել ենք՝ որ պատուհասը բերեց այս պարտությունը մեր գլխին։
Դադարե՛ք լռել։ Ժամանակն է արթնանալու ու գիտակցելու, որ ազգային պատիվը հանձնելու համար արդարացում չկա։

Արցախի թեմի հայտարարությունը․
«Ազատութիւն` եղբարց մերոց գերելոց
Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին: Բաքվի քաղաքական ղեկավարության կողմից հստակ ուղղորդվող՝ մարդու հիմնարար իրավունքներին, գերիների մասին միջազգայնորեն ընդունված նորմերին հակասող այս վարքագծի հերթական ցուցիչը հունվարի 17-ին կատարվելիք և բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունն է:
Մինչ օրս պետական մակարդակով գործադրվող ջանքերի առայժմ տեսանելի անարդյունավետությունը և ադրբեջանական կողմի վճռականությունը ստիպում են մեզ լինել ավելի վճռական ու միասնական՝ պաշտպանելու մեր ժողովրդի զավակների արդար դատը: Անկախ մեր քաղաքական հայացքներից, սուբյեկտիվ վերաբերմունքից ու համոզմունքերից, պետք է գիտակցենք, որ այսօր ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը և առհասարակ բոլոր պատանդները մեղադրվում են գլխավորապես այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության, իսկ այս մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը:
Ուստի սիրելիներ, հրավիրում ենք ամենքիդ՝ աղոթելու և խնդրելու, որ ամենակարողն Աստված մեր ազգի համար բացի իր արդարության և գթության դռները, զորացնի գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին՝ հաղթահարելու դժվարին այս փորձություններն ու հալածանքները»։

Իբրև թե «բալանսավորված» արտաքին քաղաքականություն իրականացնող ՀՀ իշխանությունը ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկել Բաքվի հայատյաց ռեժիմի կողմից առևանգված հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար, այլ նաև ընդհանրապես մոռացության է մատնել հարցը։ Վստահաբար պետությունն իր դիվանագիտական լծակներով, քարոզչական գործիքներով և ռեսուրսներով կարող էր միջազգային հանրությանը, իրավաշտպան կառույցներին, գործընկեր պետություններին պարտադրել հստակ գնահատականներ տալ կատարվածի վերաբերյալ և արձանագրել Ադրբեջանի ահաբեկչական, հայատյաց քաղաքականության բնույթը։ Փոխարենը այս ամբողջ ընթացքում Բաքվում հալածվողները զուգահեռաբար հալածվել են նաև Հայաստանում՝ ենթարկվելով քարոզչական հարձակումների։ Ապրումակցման և պայքարի փոխարեն տիրապետող են եղել չարախնդությունը և չքողարկված գոհունակությունը։
Կարպիս Փաղոյան
Կարպիս Փաղոյան
Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի պրոպագանդիստական շոուն։ Ու այնտեղ այսօր չեն դատվում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանն ու այլ արցախցիներ, այնտեղ այսօր դատվում է հայ ժողովրդի հավաքական պատիվն ու արժանապատվությունը։ Ընդ որում, դատվում է Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմի լուռ անգործության, եթե չասեմ թողտվության պայմաններում։
Այս շոուն օգտագործվելու է հավասարաչափ և' Բաքվում, և' ՔՊ-ական ագիտպրոպի կողմից՝ ռոմանբաղդասարյանները ձեզ վկա։ Այս դատավարությունը ցույց է տալու Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների միասնականությունն Արցախին ու հայ ժողովրդին նսեմացնելու հարցում։
Այսօր ՄԱԿ-ի ու ԱԳՆ-ի դիմաց արցախցիներն ակցիա են անելու։ Զու'ր և չնչի'ն փորձեր։ Այդ ակցիան պետք է ընթանար կառավարության շենքի դիմաց, որովհետև այնտեղ նստած մարդու մեղքով է նաև, որ մենք այս հավաքական խայտառակությունն ենք «վայելում»։
Աշխարհը մատը մատին չի տա մերոնց ազատ արձակելու հարցում, եթե այդ գործում ոչինչ չի անում Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմը։
Ազատությու'ն մեր ռազմագերիներին։
Կորչի' Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմը։
Նարեկ Գալստյան

Forwarded from Սրբազան պայքար
Հայաստանի և սփյուռքի լայն հանրությանը կոչ եմ անում անվերապահ աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան
Գրեթե մոռացության է տրված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների Բաքվի բանտերում տառապանքի մատնված լինելու հանգամանքը։
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս այսօրվա «իշխանությունների», շարունակում է տեր չկանգնել իր զավակներին ու խրախուսում է նրանց պատանդառության հանգամանքը։ Սակայն Հայաստան աշխարհը, հայ հասարակությունը և հայկական սփյուռքը նույնական չեն այսօրվա «իշխանությունների» հետ։ Եվ մեր պատասխանն ու մեր վերաբերմունքը պետք է միանգամայն տարբեր լինեն այն վախվորած, դավաճանական և թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրվա «իշխանությունները»։
Պատանդառված մեր հայրենակիցներից բռնությամբ կորզված որևէ ցուցմունք չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։
Ձեզ հետ ենք, սիրելի՛ եղբայրներ
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=SxwYtabVXFQ

Հասարակության ոմն թերմացք «Երևան լայվի» մեկնաբանությունում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին գրել է, որ եթե նրանք գան Հայաստան, չեն պատժվելու ու շարունակելու են իրենց թալանը, Ալիևը մեր փոխարեն պատժում է նրանց։
Չպետք է զբաղվել ինքնախաբեությամբ, ցավոք, նման տեսակետը եզակի դեպք չէ, պարզապես սույն երկոտանին արտահայտում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա, շեշտում եմ՝ այսօրվա ընտրազանգվածի հավաքական մոտեցումը Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների հանդեպ։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա, կրկին շեշտում եմ, այսօրվա ընտրազանգվածի համար Ադրբեջանն ու ադրբեջանցին ավելի գերադասելի են, քան Արցախն ու արցախցին։
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ներկայիս լյումպեն մասսային համոզել, որ քո սոցիալական շածր շերտում գտնվելու, չստացված անձնական կյանքի, ձախողված գոյության պատճառը Արցախն է, Արարատ սարը, հայրենիքի գիտակցումը, ազգային արժեքներն ու պատմական հիշողությունը։
Ես մեկին գիտեմ, որը բողոքում էր, որ տարվա մեջ 3 անգամ տոլմա ուտելն իրենց համար ճոխություն է, քանի որ այդ հնարավորությունը չունեն, ստիպված բավարարվում են միայն Նոր տարվանը սեղանին դնելով։ 2018 թվականից անցել է շուրջ 7 տարի, բայց նրանց կյանքում ոչինչ չի փոխվել, շարունակում են կրկին տոլմա ուտել միայն տարին մեկ անգամ, սակայն երջանիկ են։ Երջանիկ են, քանի որ գտնվել է իրենց ձախողված կյանքի քավության նոխազը, դրանք էին հայրենիքն ու ազգային արժեքները։
Ահա այն սոսկալի վնասներից մեկը, որը Փաշինյանը հասցրել է հասարակության որոշ շերտերի։
Կարեն Կարապետյան

Աղոթք գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։
Հրավիրում ենք մեր ժողովրդին միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ռուբեն Վարդանյանի զրկանքները ադրբեջանական բանտում՝ BBC-ի մանրամասն հաղորդմամբ
Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող հայ քաղաքական բանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում կրած զրկանքներին անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Վարդանյանն անցկացրել է ծանր պայմաններում, որոնցից ամենավտանգավորը եղել է պատժախցում 24 ժամ շարունակված լույսի առկայությունը, ինչը հանգեցրել է նրա քնի պակասի և ֆիզիկական հյուծվածության։
Բացի այդ՝ Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, իսկ 2 օրից ավելի ժամանակահատվածում զրկել են ջրից։ Նրան արգելել են սպիտակեղենը կամ հագուստը փոխել, և ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա։ Եվս մեկ անգամ հաստատվել է, որ Վարդանյանին չի տրամադրվել բուժզննում, իսկ արգելվել է նաև գրել և կարդալ։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ այս տեղեկությունները հաստատվել են Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից վարձված ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի կողմից։
Այս փաստերը ևս մեկ անգամ հիշեցնում են միջազգային իրավունքի խախտումների և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների մասին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի տարածքում։

Գերիներին փոխանակում են։
Միմիայն։
Այլ խաղաղ լուծման տարբերակ չի եղել ու չի լինելու։
Հ.Գ. Դատարանում գերիները ինչ ուզեն ,կարող են խոսել, ուշադրություն ու հետևություններ անել պետք չի,կարևորը ողջ առողջ վերադառնալն ա։
Ու գրելուց առաջ, միշտ հաշվի առեք այդ մարդկանց հարազատների հոգեկան և հուզական վիճակը։
Տիգրան Քոչարյան

Հունվարի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Սուրբ Պատարագի ավարտին, Միածնաէջ Մայր Տաճարում, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հանդիսապետությամբ, աղոթք հղեց առ Աստված։ Աղոթքը նվիրված էր Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար։
ReArtsakh
ReArtsakh
ՀԱԿ-ը դատապարտում է Արցախի ղեկավարների դեմ Ադրբեջանի շինծու դատավարությունները
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ու գերեվարված քաղաքացիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունները։ ՀԱԿ-ը աջակցություն է հայտնել բոլոր ապօրինաբար գերեվարված անձանց՝ նշելով, որ նրանք դաժան հետապնդումների են ենթարկվում միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանը, պարբերաբար ոտնահարելով մարդու իրավունքները, իրականացրել է Արցախի ժողովրդի էթնիկ զտում և ցեղասպանություն։ Ադրբեջանի այս գործողությունները չունեն միջազգային լեգիտիմություն, և դրանց նպատակը բացառապես հայկական կողմի դեմ կեղծ «մեղադրանքներ» առաջադրելն է։
ՀԱԿ-ը քննադատել է նաև միջազգային կառույցների լռությունն ու Հայաստանի իշխանությունների անտարբերությունը՝ կոչ անելով արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ գերիների ազատ արձակման հարցը միջազգային օրակարգ տեղափոխելու համար։

Telegram
ReArtsakh
Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։
Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:
Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:
Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն:
Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա:
Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ:
Այն, որ այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն:

Բոլորդ անդրադարձաք Լուկաշենկոյի ասածներին, բայց այդպես էլ չխոսեցիք նրա պահվածքի աբսուրդի մասին։ Մենք բոլորս հասկանում ենք, որ երբ իրենց պետք է լինում մեր հողատուին ինչ-որ տեղ խեղճացնել կամ վերադարձնել իրենց դաշտ, սկսում են բարձրաձայնել «ճիշտի» մասին։
Աբսուրդը հենց այն է, որ Մինսկի խմբի 30 տարուց ավելի գլխավոր դերակատար երկրի ղեկավարը զարմանում է նիկոլի հայտարարությունից, քննարկում է «տղերքի» հետ, ծիծաղում դրա վրա և վերջ։ Լավ, այդ 30 տարին ի՞նչ էիք անում։ Ինչպե՞ս կարելի էր այդքան ժամանակ ահռելի բանակցային աշխատանք տանել, որ հետո ինչ-որ մեկի շիզոֆրենիկ հայտարարությունն ամբողջն ահռելի աշխատանը ջուրը քցի՞։ Ու՞մ եք գժի տեղ դնում։ Այդպես քաղաքականությո՞ւն են անում, այն էլ մեծ, իսկական քաղաքականություն։
Մի ամբողջ ժողովուրդ ենթարկվել է էթնիկ զտման իր բնօրրանում, իսկ դուք դա պարզապես քննարկո՞ւմ եք ու անցնում առաջ։
Եվ վերջապես, ինչ-որ մեկը թող չգա ու փորձի այս ամենն արդարացնել «հայ ժողովրդի ընտրություն» կոչվածով։ Բոլորիս համար էլ պարզ է, թե ով է նիկոլը և ովքեր են տարիներ շարունակ պահել նրա «փափուկ տեղը»։ Նրանց շարքում էին նաև այդ երկու տղաները, որոնք իրենց չսիրելի Արևմուտքի հետ նիկոլին դաշտից դաշտ էին տշում՝ շատ լավ հասկանալով, որ նա բացահայտ չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, և որ այդ ժողովուրդն ի վիճակի չէ դիմակայել մեծ ուժերի խաղերին։ Բայց հայ ժողովուրդն արդեն մի քանի անգամ, մեծ շարժումներով, ցույց է տվել իր ըմբոստությունն այս ամենի դեմ։

‼️ Արցախցի երիտասարդին հեռացրել են աշխատանքի փորձաշրջանից՝ Բագրատ Սրբազանի հետ զրուցելու համար
Բագրատ Սրբազանի՝ Իրան կատարած այցն անսպասելի հետևանք է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկի համար։
Սրբազանը, սովորության համաձայն, օդանավակայանում բարևել է աշխատակիցներին, հարցրել նրանց որպիսությունը։ Նկատելով, որ երիտասարդ աշխատակիցը արցախցի է, նա մի քանի րոպե զրուցել է նրա հետ և վերջում նվիրել մի փոքրիկ խաչ։
Այս դեպքը, ըստ ամենայնի, ֆիքսել են մյուս աշխատակիցները և զեկուցել վերադասին։ Արդյունքում նույն օրը երիտասարդին կանչել և հայտնել են, որ նա չի անցել փորձաշրջանը՝ առանց որևէ պարզաբանման՝ ընդամենը նշելով, որ «ինքը գիտի, թե ինչու»։