Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
17659 - Telegram Web
Telegram Web
‼️ «Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է»․ Աբրահամյան

📌 «Տեսնես ի՞նչ էին մտածում կամ զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները Մյունհենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահի ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին:

📌 Վերջինիս խոսքի հիմքում շատ կառավարությունների ազատ խոսքը սահմանափակելու, մարդկանց բռնաճնշումների ենթարկելու և ԶԼՄ-ներին ճնշելու մասին էր:

📌 Հայաստանում դա արտահայտվում է ընդդիմախոսներին վարկաբեկելու, շինծու քրեական գործերով ճնշելու, շատերի դեպքում
ազատությունից զրկելու գործողություններով:

📌 Վերջին 4-5 տարիների ընթացքում, իշխանական բռնաճնշումների միջով մեծ թվով գործիչներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ են անցել, ովքեր իշխանության թիրախ են դարձել գործող ռեժիմին քննադատելու, ճշմարտությունը նրանց դեմքին ասելու, ընտրություններում հաջողություններ գրանցելու և նրանց ազգակործման քաղաքականության դեմ պայքարելու համար։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան

Շարունակությունը` մեր ֆեյսբուքյան էջում
📌 Ադրբեջանը չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, ինչի մասին վկայում են Ալիեւի վերջին հայտարարությունները, ուշադրություն է հրավիրել վերլուծաբանը: Պետրոսյանը չի բացառում՝ Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցի ակտիվացումը պայմանավորված է, մասնավորապես, Թուրքիայի շահերով: Քանի որ Ադրբեջանը շարունակում է «Զանգեզուրի միջանցք» նախագծից ակնկալել «միջանցքային տրամաբանությն» վրա հիմնված լուծում (Նախիջեւանի հետ տրանսպորտային կապի էքստերիտորիալություն) եւ ակնկլում է միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից, ապա այս դեպքում, ըստ հայ քաղաքագետի, Բաքվի մարտավարությունը, ինչպես եւ նախկինում, պետք է աշխատի երկու մակարդակով:


📌 «Իհարկե, Իրանը պատրաստ չէ ադրբեջանական ծրագրի իրականացմանը, բայց մյուս կողմից պետք է հասկանալ՝ իրանական կողմի հնարավորոթյունները փոքր-ինչ սահմանափակ են: Այս պահին Իրանը շատ կարեւոր խնդիրներ ունի, քանի դեռ աշխարհում խորը փոփոխություններ են ընթանում:


Վերլուծությունն ամբողջությամբ կարդացեք մեր ֆեյսբուքյան էջում
📌«Հրաժարվելով Արցախից, նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ կամ սեպարատիստ» լինելը։

📌 Հիմա Ադրբեջանը նաև իր ագրեսիան և ցեղասպանական գործողությունները փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն։ նիկոլը հիմնավորել է սա։

📌 Եվ, եթե նիկոլին թվում է, թե Բաքվում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունների նկատմամբ իր լռությամբ, կամ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին դատելով, բարյացակամություն է ողորմում Ադրբեջանից, սխալվում է։

📌 Հերթում հաջորդն ինքն է․․․»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի վերլուծականն ամբողջությամբ կարդացեք մեր ֆեյսբուքյան էջում
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 «Փաշինյանի` ԱՄՆ այցը որևէ օգուտ չի տվել. նույնիսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ արված հեռախոսային լուսանկարն ընդամենը Meet and Greet էր։


📌 Մեծ հարցական է, թե ի՞նչ է սպասվում Մակրոնին, ի՞նչ կլինի նրա քաղաքական ճակատագիրը: Եթե լինի փոփոխություն և Ֆրանսիայում իշխանության գան այնպիսի ուժեր, որոնց հետ այս իշխանությունը գործունեություն չի ծավալել, ի՞նչ է սպասվելու մեզ այդ ժամանակ»։

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյան
#Մահազդ Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ

«2020թ․ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։

Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։ Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։

Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։

Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս»։

Ավետիք Իշխանյան

https://www.facebook.com/share/p/165idkuczM/
⁉️Բացառիկ. ովքե՞ր են մերժել Փաշինյանին Գերմանիայում

📌Yerkir.am-ը ներկայացնում է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգի բացառիկ տեղեկություններն առ այն, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան.

📌«Հանդիպումին չէին մասնակցած ոչ Հայոց Թեմը, ոչ անոր 16 եկեղեցական միութիւններէն մէկը, ոչ ալ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը կամ անոր անդամ համայնքի կազմակերպութիւններէն որեւէ մէկը։

📌 Բացակայ էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրաւաբաններու Միութիւնը, Հայ Բժիշկներու Միութիւնը, Հայ Մասնագետներու Միութիւնը, Հայ Գործարարներու Միութիւնը, Հայ Ընդհանուր Բարեգործական Միութիւնը, Հայ Ակադեմիականներու Միութիւնը, Հայ Օգնութեան Միութիւնը, Հ.Մ.Ը.Մ.-ը, Հայ Երիտասարդական տարբեր Միութիւնները, եւ այլ կազմակերպութիւններ։

📌Չկար մէկ ճանչցուած անձնաւորութիւն կամ մտաւորական: Միւնիխի Հայ Միութեան նոր ընտրուած վարչութենէն ներկայ էր միայն մէկ անդամ»:

Աղբյուրը` Yerkir.am
‼️‼️«Նիկոլական խմբակը դավաճանել է ոչ միայն մեր անցյալը , այլ նաև ներկան ու ապագան». Մելքոնյան

«Ամենազավեշտալին այն է, որ գործող հակապետական խմբակի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են վստահեցնել մեր քաղաքացիներին, թե շուտով խաղաղություն կհաստատվի մեր հարևան երկու պետությունների հետ։

Թուրքիան թշնամաբար է տրամադրված գրեթե բոլոր հարևան պետությունների նկատմամբ` Կիպրոս, Հունաստան, Իրաք...

Ցուցակը կարելի անվերջ շարունակել։

Ցանկացած հարմար առիթի դեպքում թե' Էրդողանը և թե' Ալիևը սիրում են հարևան պետությունների տարածքները հայտարարել թուրքական կամ էլ ադրբեջանական։

Վերջին տասնամյակների ընթացքում այդ իբր հարևաններն ատելություն, բռնություն և թշնամանք են քարոզել հայերի նկատմամբ։

Այս օրերին էլ ժամանակավորապես օկուպացված Արցախում, ադրբեջանցի քոչվորները Թուրքիայի անմիջապես հովանավորությամբ շարունակում եմ մշակութային ցեղասպանությունը»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան

Շարունակությունը կարդացեք մեր ֆեյսբուքյան էջում
🇦🇲🇮🇷«Իրանցիները շատ չեն խոսում, այլ գործում են, հայերս, ցավալիորեն, միայն խոսում ենք». Ոսկանյան

📌«Դեռևս անտիկ ժամանակներից եկող թևավոր խոսք կար՝ «Պարթևները չեն խոսում ո՛չ իրենց հաջողություններից, ո՛չ անհաջողություններից, նրանք գործում են»։

📌Պարթևական քաղաքակրթական ժառանգությանն, անկասկած, կարող են հավակնել երկու ժողովուրդ՝ իրանցիները և հայերս։

📌Իրանցիները կրկին շատ չեն խոսում, այլ գործում են, հայերս, ցավալիորեն, միայն խոսում ենք»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան
‼️‼️«Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում». Աբրահամյան

«Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ԵՄ ընդլայնմանը վերաբերյալ պանելային քննարկմանն էի հետևում, որին մասնակցում էր Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետները և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:

Առողջ բանականություն ու սթափություն ունեցող մարդիկ, իհարկե, չեն զարմանա, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ այդ 1-1.5 ժամանոց քննարկման ժամանակ ոչինչ չասվեց Հայսստանի ու, այսպես կոչված, ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը որպես ԵՄ անդամակցության պիոներ այնտեղ, առհասարակ, բանախոսների թվում չկար:

Դրա փոխարեն բուռն քննարկումներ կար Արևմտյան բալկանների, Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ հնարավոր անդամակցության մասին:

ԵՄ-Վրաստան վերջին սրացումների պայմաններում նույնիսկ Վրաստանը հիշատակվեց, իսկ ՀՀ-ի մասին ոչ մի խոսք, ակնարկ չկար. նույնիսկ ֆորմալ չողջունվեց»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Շարունակությունը` մեր ֆեյսբուքյան էջում
#ՀԻՄԱ 🔴Այս րոպեներին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։

🇦🇲Նախագահը խոսքով է հանդես գալիս, որին հաջորդի լրագրողների հետ հարցուպատասխանը։

Տեսանյութերը` քիչ անց
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔴 «Ոչ մի թիզական «Ռեմբոն» պատերազմից հետո դարձավ «աշխարհաքաղաքական Գիքոր». նախագահ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 «Չեմ բացառում, որ ՀՀ վարչապետը զանգելու է ՌԴ նախագահին, ոնց որ բան չի պատահել, և սկսի կենացներ ասել հայ–ռուսական բարեկամության մասին». Ռոբերտ Քոչարյան
🔴 #live 🇦🇲Второй президент Армении, лидер блока "Армения" Роберт Кочарян проводит пресс-конференцию
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 «Եթե որևէ մեկը մտածում է, որ Ռուսաստանը այն երկիրն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել՝ չարամիտ սխալվում է, չի լինում այդպես»․ նախագահ Քոչարյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 «Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը՝ Արայիկ Հարությունյանը սկսել է քննարկել մոտ 3 ամիս առաջ՝ մինչև Ղարաբաղի անկումը։ Նա ասում էր, որ այլևս չի կարող, որովհետև իր խոսքը չի անցնում։

📌 Ինքը անձամբ համոզում էր, որ ստանձնեն պատասխանատվությունը, և Սամվել Շահրամանյանը միակը չէր, 3 հոգու էր նա համոզում։ Այս մասին Արայիկ Հարությունյանը նաև ասել է Նիկոլ Փաշինյանին, նա տեղյակ էր․ ի՞նչ հեղաշրջում». նախագահ Քոչարյանը՝ Փաշինյանի շահարկումների մասին
2025/02/20 10:17:10
Back to Top
HTML Embed Code: