Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
4537 - Telegram Web
Telegram Web
🇦🇿 🇫🇮 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։

▪️Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, Ֆինլանդիայի նախագահը հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է այն:

▪️Ալիևն ասել է, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին։ Նա նշել է, որ հրավեր է ուղարկվել նաև Հայաստանին COP29-ին մասնակցելու համար, սակայն կմասնակցի, թե ոչ՝ Հայաստանի որոշելիքն է։

▪️Ստուբն Ալիևին հրավիրել է Ֆինլանդիա, վերջինս ընդունել է հրավերը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇰🇿 🇦🇿 Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը մեկնել է Բաքու՝ մասնակցելու COP29-ին:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում ցույց է կազմակերպել «Կովկասում ավտորիտարիզմի ալիքի» դեմ, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանում COP29 գագաթնաժողովի անցկացմանը դեմ լինելուն։ Ըստ OC Media-ի՝ ներկա են եղել նաև հայ, ադրբեջանցի, վրացի ակտիվիստներ։

🔺Հավաքին ներկայացված պաստառներից մի քանիսին գրված են եղել հետևյալ կոչերը՝ «Էթնիկ զտումը խաղաղություն չէ», «Մենք՝ ադրբեջանցիներս, Ղարաբաղի հայերի հետ ենք», «Ժողովրդավարություն Վրաստանին»։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
COP29-ի մասնակից երկրների ղեկավարներն ու միջազգային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները լուսանկարվել են:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են Բաքվում COP29-ի շրջանակներում:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇹🇷 🇰🇿 Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քասըմ-Ժոմարտ Տոկաևը Բաքվում կայացած COP29-ի շրջանակներում հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

«Թուրքիան նպատակ ունի խորացնել համագործակցությունը Թուրքիայի և Ղազախստանի միջև պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում», - ասել է Էրդողանը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Թուրքիայի արտգործնախարար Հ․ Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Է․ Բլինքենի հետ հեռախոսազրույց է ունեցել։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին X-ի իր էջում հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Գազայում տիրող իրավիճակը, Լիբանանում զարգացումները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին իրավիճակը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇿 🇷🇺 ՌԴ վարչապետ Մ. Միշուստինը ժամանել է Բաքու՝ մասնակցելու COP29-ին։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇺🇾 Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ճշմարտության և արդարադատության կենտրոնը (CFTJ) հրապարակել է «Մինչ ծավալվում է COP29-ը, հայ պատանդները մնում են կալանավորված. CFTJ-ը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին պահանջել նրանց ազատ արձակել» վերնագիրը կրող զեկույց, որում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ծանր իրավիճակին։

Կենտրոնը կոչ է արել համաշխարհային հանրությանը, ներառյալ համաշխարհային առաջնորդներին և միջազգային կառույցներին, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին․ «Այս անձանց շարունակական գերությունը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Ադրբեջանին չի կարելի թույլ տալ անպատիժ գործել։ COP29-ը եզակի հնարավորություն է միջազգային հանրության համար՝ պահանջելու Ադրբեջանից ազատ արձակել այդ ապօրինի բանտարկյալներին»։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇫🇷 📱 Ֆրանսիական Նիցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին X-ում դատապարտել է Շառլ Միշելի մասնակցությունը COP29-ին և Ադրբեջանի նախագահ Ալիևին ուղղված շնորհավորական խոսքերը․ «Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺 🇹🇷 Նոյեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Հ․ Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Ս․ Լավրովի հետ։

Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանին վերաբերող հարցեր։

📱 @regionmonitor1
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելած իրանցի փորձագետները բարձր են գնահատում հանքավայրում առկա տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ դրանք գնահատելով միջազգային ստանդարտներին համապատասխան։ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🇮🇷 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան՝ բարձր մակարդակի միջուկային և քաղաքական բանակցություններ անցկացնելու նպատակով:

Գրոսսին հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, ինչպես նաև նախատեսում է հանդիպումներ ունենալ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇬🇪 Վրաստանի նախագահի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2025-ի հունվարին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նշել է, որ խորհրդարանն առաջիկայում կսկսի իր գործունեությունը, իսկ հունվարի սկիզբ կանցկացվի նախագահի ընտրությունը։

🔺Վրաստանում առաջին անգամ նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ՝ 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիան, որի կազմում, ըստ վրացական աղբյուրների, «կընդգրկվեն Վրաստանի խրհրդարանի, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների ներկայացուցչական մարմինները, ինչպես նաև ՏԻՄ ներկայացուցիչներ»։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇷Արգենտինան հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Բնապահպանական ազգային մարմնի ղեկավար Անա Լամասը։

▪️The Guardian-ը գրում է, որ Բաքվի գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ արգենտինական պատվիրակությունը մասնակցել է ֆորումի առաջին օրերին։

▪️«Մենք ԱԳՆ-ից հրահանգ ունենք հրաժարվել մասնակցությունից։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ձեզ ասել»,- ասել է արգենտինացի պաշտոնյան:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🎤 Վրաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե ուզում են ստանալ Արևմուտքի ու ԱՄՆ նոր կաբինետի աջակցությունը, ապա անհրաժեշտ է մեծացնել փողոցային գործողություննեի մասշտաբները։ «Փոքր գործողությունները ողջունելի են և գովելի, բայց եկեք չկենտրոնանանք միայն մեկ մեծ ակցիայի վրա»:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲📞🇮🇷 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին:
2024/12/04 16:58:36
Back to Top
HTML Embed Code: