🔴Թուրքիան ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ F-35-ների հարցում
🔹Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստ է վերանայել Թուրքիային ծրագրից հեռացնելու որոշումը։ Էրդողանն ու Ֆիդանը նշել են՝ ժամանակն է «նոր սկզբի»։ Հիշեցնենք, որ Թուրքիան 2019-ին հեռացվել էր ծրագրից՝ ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով։
👉Մանրամասներ

🔴 Բաքվում կալանավորվել և ծեծի են ենթարկվել մի խումբ ռուս ՏՏ մասնագետներ և գործարարներ
🔹Բաքվում ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից ձերբակալված և ծեծի ենթարկված անձինք ռուս ՏՏ մասնագետներ և գործարարներ են։ Այս մասին հայտնում է «Осторожно, новости» տելեգրամյան ալիքը։ Տեսանյութերում երևում է դաժան ծեծի ենթարկված անձանց խմբակային կալանավորումը։ Նրանցից ոմանց հնարավոր չէ ճանաչել՝ դեմքի ուժեղ վնասվածքների պատճառով։

🔴Բաքվի դատարանը ՌԴ 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է ընդունել
🔹Ադրբեջանի դատարանը 4 ամսով կալանավորել է Ռուսաստանի 8 քաղաքացու, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տեղափոխման և կիբեռհանցագործությունների մեջ։ Դատարանի հրապարակած կադրերում երևում են կալանավորների դեմքի վնասվածքներ ու արյան հետքեր։

🔴Ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին Վորոնեժում ձերբակալվել են ադրբեջանցի գործարարներ
🔹Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերը Վորոնեժում ձերբակալել են ադրբեջանցի գործարար, Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովին։ Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են հատուկ ջոկատայինները գրոհում նրա առանձնատուն և ստիպում նրան պառկել գետնին։ Խալիլովը տարածաշրջանում ադրբեջանական սփյուռքի կարևոր ներկայացուցիչներից է։ Մանրամասներ ու պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան։

🔴Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ
🔹 Նրա խոսքով՝ հուլիսի 1-ին իր թիմը արդյունավետ բանակցություններ է ունեցել իսրայելական կողմի հետ։ Թրամփը հույս ունի, որ նաև Համասը կընդունի այս գործարքը, քանի որ հակառակ դեպքում իրավիճակը միայն կվատանա։ Իսրայելը դեռևս չի արձագանքել հայտարարությանը։

🟡Սևանա լճի մակարդակը 2025 թ. հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
🔹Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը 3 սանտիմետրով։ Հրազդան գետի հունով ոռոգման նպատակով լճից բաց է թողնվել շուրջ 40 մլն խմ ջուր, իսկ Արփա-Սևան թունելով տեղափոխվել է գրեթե 94 մլն խմ ջուր։

🟡Թուրքիան ՄԻԵԴ-ում ամենաշատ չլուծված գործերով երկիրն է
🔹Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ամենաշատ չլուծված գործերով երկիրն է՝ 21 600 գործով, իսկ վճիռների խախտումներով թվով՝ երրորդը։ 2002–2024 թվականների ընթացքում ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ կայացրել է ընդհանուր կայացված վճիռների խախտման 3 363 որոշում։

🟡 Middle East Eye. Փաշինյանն ու Ալիևը հուլիսին կհանդիպեն Դուբայում
🔹 Middle East Eye-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս ամիս Դուբայում կհանդիպեն՝ շարունակելու խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ըստ աղբյուրների՝ Թուրքիան ակտիվորեն խրախուսում է Բաքվին ստորագրել պայմանագիրը։
👉 Մանրամասները

🟡 Էրդողանը կայցելի Ստեփանակերտ
🔹 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը կմեկնի Ստեփանակերտ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին։

🔴 Իրանցի փորձագետ․ «Իրանում խոցված իսրայելական ԱԹՍ-ները ուղարկվել են Ադրբեջանի տարածքից»
🔹 Իրանցի միջազգայանգետ Էհսան Մովահեդիան հայտարարել է, որ Իրանում խոցված Իսրայելի անօդաչու թռչող սարքերը, ըստ թռիչքի հեռավորության հաշվարկի, Ադրբեջանից են գործարկվել։

🟡Իրանական որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի
🔹Հայաստանի կառավարությունը հաստատել է որոշում, ըստ որի՝ Իրանից որոշ գյուղատնտեսական ապրանքներ կկարողանան ներմուծվել առանց մաքսատուրքի՝ հատուկ լիցենզիայի հիման վրա։ Այս քայլը կապված է ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ, որը գործում է 2025 թ. մայիսի 15-ից։ Ներմուծման գործընթացը կկարգավորի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

🔴ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրը կընդլայնվի
🔹Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը։ Նախագծով պարզեցվում են ընթացակարգերը, ստեղծվում է հանձնաժողով՝ մերժված դիմումները վերանայելու համար, և ավելացվում են բնակավայրերի թիվը՝ 452-ի փոխարեն արդեն 611 համայնքում շահառուները կկարողանան ստանալ մինչև 4 մլն դրամ աջակցություն։ Դիմումների ընդունումը կշարունակվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

🔴 Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել ՀՀ հետ սահմանային անցակետը «Թալեաթ փաշա» անվանելու վերաբերյալ նախագիծ
🔹 Նշվել է, որ ՀՀ հետ սահմանի Ալիջան անցակետն Թալեաթ փաշայի անունով կոչելը Թուրքիայի պատմությանը, անկախության պայքարին և ազգային հիշողությանը հավատարիմ մնալու դրսևորում կլինի։

🔴 Թուրք պատգամավորն առաջարկել է «Ալիջան» անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով. Զորյան ինստիտուտի արձագանքը
🔹 Խորը մտահոգությամբ և հիասթափությամբ ենք արձագանքում Թուրքիայի խորհրդարանում ներկայացված այն առաջարկին, որով նախատեսվում է Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը անվանակոչել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով:

🔴Թեհրանը շարունակում է դիվանագիտության կողմնակից լինել. Իրանի փոխարտգործնախար
🔹Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին ABC News-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանը շարունակում է դիվանագիտության կողմնակից լինել և պատրաստ է նոր բանակցությունների, եթե ԱՄՆ-ն երաշխավորի, որ բանակցությունների ընթացքում ռազմական ուժ չեն կիրառելու։

🔴ՀԱՄԱՍ-ը հրադադարի առաջարկի դրական պատասխան է տվել միջնորդներին. Ynet
🔹Հուլիսի 2-ին Maan լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Գազայի վերաբերյալ նոր առաջարկը նախատեսում է 60-օրյա հրադադար, 10 պատանդների ազատ արձակում, 18 զոհված պատանդների մարմինների փոխանցում իսրայելական կողմին և իսրայելական բանակի ջոկատների հետքաշում շրջափակված անկլավի հարավում գտնվող «Մորագ» գծից, որն ընկած է Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների միջև:

🔴Թրամփը չի բացառել հանդիպումը Թեհրանի ներկայացուցիչների հետ
🔹ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին։

🔴Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
🔹Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցում է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին։

🇹🇷🇦🇿 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստեփանակերտում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։
👉Մանրամասներ
👉Մանրամասներ