Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մենք` հայերս առանձին հրավեր ունենք Տիրոջ Ծնունդին մասնակցելու (հունվար 5-6)
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ավետի՜ս... Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ

Ողջունե´ք միմյանց, քրիստոնյա մարդիկ, քրիստոնյա հայեր...

«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11)»
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սրբազան Պայքարի երիտասարդերը եկել էին Սրբազանի հետ նշելու Սուրբ Ծնունդը...

«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում,
Երկրի վրա խաղաղություն
Եվ հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկաս 2:14)

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ,
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի,
Մեզ և ձեզ մե՜ծ ավետիս😇
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեզ բանտակից զգալով...
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ..

Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին՝ ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին:
 
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ» (Եբր. ԺԳ 3):
Սիրելինե´ր,
Վաղը առավոտյան ժամը 11:00-ին հետևեք Բագրատ Սրբազանի ուղիղ եթերին

https://youtube.com/@srbazanpaykar
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բաքվում գտնվող գերիները մեր եղբայրներն են, իրավունք չունենք լռելու, մի պահ ձեզ զգացեք նրանց փոխարեն. Բագրատ Սրբազան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կա՛մ հաղթելու ենք, կա՛մ դառնելու հանձնված ու կյանքի իրավունք չունեցող զանգված, մերն է ընտրությունը. Բագրատ Սրբազան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այս շարժումը քաղաքակրթական, արժեքային փոփոխության մասին է, մեր ինքնության մասին է։

Ես պատասխանատվություն եմ կրում։ Չեմ ամաչում ներողություն ասել և՛ արածների, և՛ չարածների համար։
Բագրատ Սրբազան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այս ընտանեկան զույգը դարձել է ամեն ինչ դեպի կործանում տանելու ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը
___
Ստախոսը խոսել է «իրական Հայաստանի» հայեցակարգի բացատրության մասին՝ դա համարելով մարտահրավեր, որը պետք է բացատրվի ժողովրդին։

Հայաստանի իրական մարտահրավերը քո՛ ստախոսությունն է, որը պետք է կտրվի մեր կյանքից։

Այս խաբեբայության մեջ ներգրավել ես նաև տիկնոջդ։ Այս ընտանեկան զույգը դարձել է ամեն ինչ դեպի կործանում տանելու ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը։
Բագրատ Սրբազան
Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկերը բարձրացնելու՝ Կառավարության որոշման դեմ։

Այս պահին մի քանի տասնյակ ոսկերիչներ և ոսկի վաճառողներ բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ոսկու շուկայի աշխատակիցները ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու առնչությամբ։

«Մեզ հետ ոչ քննարկում է եղել, ոչ հարց են պարզաբանել, մեկ էլ տեսնում ես, որ հունվարի մեկից օրենք են ընդունել, որ պետք է 10 տոկոս հարկ վճարենք 5 տոկոսի փոխարեն»,- այս մասին ասաց Ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը բողոքի ակցիայի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Քաղաքացին մանրամասնել է, որ շրջանառության հարկը սահմանեցին 5 տոկոս 1,5 տոկոս փաստաթղթաշրջանառություն ապահովելու դեպքում: Նա ասաց, որ հարց է ուղղել անձամբ Նիկոլ Փաշինյանին, թե հաշվարկ կա՞, թե այդ 50 հազարից քանի՞սն են կարողացել փաստաթղթաշրջանառություն ապահովել և հարկը իջեցնել 1,5 տոկոսի, մանավանդ՝ ոսկու շուկաներում, քանի որ դա շուկա է, խանութ չէ: Քաղաքացու այս հարցին պատասխան չի եղել:
Բագրատ Սրբազանը նշել է Հայաստանի գլխավոր սպառնալիքը

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=rQuW36lnbtk
Մեր քաղաքացիների ամենադժվար խնդիրներից մեկն անկանխատեսելիությունն է։ Ոչ ոք չգիտի, թե ինչ սպասել վաղը և ինչպես պլանավրել կյանքը։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ելած ոսկերիչների խնդիրն էլ նույնն է։ Նրանք հստակ ասում են. «Մեզ հետ ոչ քննարկում է եղել, ոչ հարց են պարզաբանել, մեկ էլ տեսնում ես, որ հունվարի մեկից օրենք են ընդունել, որ պետք է 10% հարկ վճարենք 5%-ի փոխարեն»։

Եվ սա դեռ ամենամեծ խնդիրը չէ։ Սահմանային գոտում բնակվող մեր բազում քաղաքացիներ չգիտեն՝ վաղը կարողանալու՞ են մշակել իրենց այգիները, թե ոչ։ Նույնիսկ չգիտեն՝ իրենց տներում ապրելու հնարավորություն կունենա՞ն, թե դրանք էլ են հանձնվելու Ադրբեջանին։

Մեր ժողովրդին կանխատեսելիություն է պետք։ Այդ կանխատեսելիությունն է կայունության, զարգացման, բարեկեցության հիմքերից մեկը։ Առանց կանխատեսելիության ոչինչ հնարավոր չէ ծրագրել։ Առանց կանխատեսելիության երկիրը դատապարտված է կործանման։
Խոր կսկիծով տեղեկացանք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պայքարի մեր աննահանջ ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին։

Ցավակցում ենք սիրելի Մհերի հարազատներին և մտերիմներին։ Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի։
Մինչ Ալիևը մեր երկիրը կանգնեցնում է «ինքնասպանություն կամ սպանություն» երկընտրանքի առջև, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, թե Հայաստանում կյանքը եռում է։

Ավելին, նա հայտարարում է, թե իր քննադատներն ուզում են Հայաստանում կյանքը կաննգնի և տիրիր պատերազմի տրամադրությունը։

Թե ինչ «խաղաղություն» է կառուցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բոլորին է պարզ։ Դա ամեն ինչ է՝ զիջողականություն, հարմարվողականություն, պարտություն, կապիտուլյացիա… Ամեն ինչ, բացի խաղաղությունից։

Մինչդեռ իրական խաղաղությունն արժեք է, որ պետք է նվաճել։ Ինչպես նշում է Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, կեղծ խաղաղությունը, որով մեզ կերակրում են, հոգևոր կաթվածահարություն է։ «Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում։ Խաղաղությունը չի՛ ենթադրում ճահճացում։ Այո, խաղաղությանը այլընտրանք չկա, բայց խաղաղությունը պետք է լինի ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղություն։ Չկա հաղթանակ, չի՛ կարող լինել խաղաղություն», - վստահ է Բագրատ Սրբազանը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլ Փաշինյանն էր խնդրել Ալիևին, որ հայտարարություն անի․ հերթական անգամ ցանկանում է ժողովրդին վախեցնել․ Արա Ռոստոմյան
Պայքարի սիրելի ընկերներ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15֊ին ժամը 17։30֊ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ հունվարի 16֊ին` ժամը 13։00֊ին, նույն վայրից։
Forwarded from Ազգային ճակատ
🔴Ակցիա Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով

🔷Ակցիան կմեկնարկի հունվարի 17-ին, ժամը 11:30-ին
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։

🔷Ակցիայից հետո երթ կլինի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2025/01/14 10:17:02
Back to Top
HTML Embed Code: