Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
Forwarded from Tert.am
🔹Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը
Forwarded from Tert.am
🔹2-3 օրից Ռուսաստանը հյուսիսկորեական զորքերը կօգտագործի ռազմաճակատում, ասել է Զելենսկին

📌«Ըստ հետախուզական տեղեկատվության՝ արդեն հոկտեմբերի 27-28-ը Ռուսաստանի կողմից մարտական գոտիներում կօգտագործվեն Հյուսիսային Կորեայի առաջին զինվորականները։ Սա ակնհայտ էսկալացիոն քայլ է ՌԴ-ի կողմից»,- ասել է նա:
Forwarded from Tert.am
🔹ԿԺԴՀ արտաքին գործերի փոխնախարար Կիմ Չեն Գյուն հայտարարել է, որ եթե Հյուսիսային Կորեան զինվորականներ ուղարկեր Ռուսաստան, ապա դա կլիներ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

📌«Եթե տեղի ունենար այն, ինչի մասին աղմկում են համաշխարհային լրատվամիջոցները, ապա դա կհամապատասխաներ միջազգային իրավունքի նորմերին։ Կարծում եմ, որ ակնհայտ է, որ գոյություն ունեն այնպիսի ուժեր, որոնք կցանկանային այդ գործողությունը որակել որպես անօրինական»,- ասել է փոխնախարարը։
Forwarded from Tert.am
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎯Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ ու մասշտաբային ցուցահանդեսը Հայաստանում՝ TOON EXPO-ն, արդեն 4-րդ անգամ է բացում դռները. այս անգամ՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում

📌Հոկտեմբերի 25-ին, 26-ին և 27-ին քաղաքացիները հնարավորություն ունեն մեկ վայրում ծանոթանալու Հայաստանում և արդեն արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություններին:
Forwarded from Tert.am
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Ծեծկռտուք, դանակահարություն, ընտրախախտումների դեպքեր․ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցնում են լարված իրավիճակում, հայտնում են տեղական լրատվամիջոցները
Forwarded from Tert.am
🔹Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ՝ քննարկելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցող միջադեպերը

📌«Ուզում եմ դիմել ՆԳ նախարարին ու կոչ անել, որ ոստիկանությունն ավելի արագ ու արդյունավետ արձագանքի միջադեպերին»,- ասել է Զուրաբիշվիլին տեսաուղերձի միջոցով։
Forwarded from Tert.am
🔹Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Տաֆտան քաղաքի Գոհարկո քաղաքում զինված խմբավորման և սահմանապահ ոստիկանների միջև բախման արդյունքում 10 սահմանապահ է սպանվել, հայտնում է IRNA–ն

📌Տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի ներքին գործերի նախարարը խումբ է ձևավորել՝ հետաքննելու միջադեպը:
Forwarded from Tert.am
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔹Վրաստանում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների միջև
Forwarded from Tert.am
🔹Ռուսաստանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է իրականացնում բոլոր ուղղություններով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Россия-1»-ի եթերում

📌«Մեր ստորաբաժանումների առաջխաղացմանը նպաստում են ժամանակակից տեխնիկա կիրառելու, հակառակորդի կողմից նույնպիսի տեխնիկայի կիրառմանն արագ արձագանքելու կարողությունները, կուտակված փորձը»,- նշել է նա։
Forwarded from HAYELI.AM
🔴🔴Sky News Arabia. Մոսկվան Թեհրանին հետախուզական տեղեկատվություն է տրամադրել Իրանի վրա Իսրայելի հարձակումից ժամեր առաջ:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Tert.am
🔹Քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 52,94 տոկոսը, հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ն

📌Վրաստանի խոհրադարանում կլինեն նաև հետևյալ քաղաքական ուժերը՝
«Փոփոխության կոալիցիա» - 11.2%,
«Միացյալ ազգային շարժում» - 9,8%,
«Ուժեղ Վրաստան» - 9%,
«Գախարիան հանուն Վրաստանի» - 8,2%։
Forwarded from Tert.am
🔹Ձայների 99,3 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Վրացական երազանքը» հավաքել է 54,23 տոկոս, հայտնել է ԿԸՀ-ն

📌Ընդդիմադիր «Փոփոխության կոալիցիա» կուսակցություն ստացել է 10,8%,
«Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,1%,
«Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,75%,
«Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,75%։
Forwarded from Tert.am
🔹Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ կապված Իրանի դեմ Իսրայելի հարձակման հետ

📌Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը:
Forwarded from Tert.am
🔹Իրանը չպետք է սխալվի և պատասխանի Իսրայելի հարվածներին, ասել է Պենտագոնի ղեկավարը

📌Նախօրեին Իրանը հայտարարել էր, որ համարժեք պատասխան կտա հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի կողմից իր տարածքին հասցված հարվածներին:
Forwarded from Tert.am
🔷Փաշինյանը Կոբախիձեին շնորհավորել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի տպավորիչ հաղթանակի կապակցությամբ

📌«Մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու և մեր տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար», -ասվում է ուղերձում։
Forwarded from Tert.am
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի 1-ին հարկում գտնվող հացի փռում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ-ն
Forwarded from Tert.am
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, նրանք այժմ Կուրսկի մարզում են, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
Forwarded from Tert.am
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔹Թեժ բանավեճ է տեղի ունեցել ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև

📌«Պարո՛ն Աղազարյան, խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչո՞ւ են առնվազն երկու անգամ ինձ դիմել ձեր տղայի հետ կապված քրեական գործով մեքենաները հետ վերադարձնելու վերաբերյալ։ Եթե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք հարցիս»,- ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

📌«Ինչո՞ւ չեք իմ տղայի հետ կապված քրգործը տանում մինչև վերջ, միգուցե ուզում եք նվիրել Լևոն Քոչարյանի՞ն։ Ձեր թաղը չի այստեղ, այստեղ ԱԺ է», - հակադարձել է Հովիկ Աղազարյանը:
Forwarded from Tert.am
🔹Վրաստանի նախագահը հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները և դեմ դուրս եկավ Սահմանադրությանը՝ կոչ անելով հեղաշրջում իրականացնել, «X»-ի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը

📌«Նման դեպքերում փորձված գործելաոճը պաշտոնանկ անելն ու կալանավորումն է»,- գրել է նա։
Forwarded from Tert.am
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Իսրայելը նպատակային ռմբակոծություններ է իրականացնում Լիբանանի հարավային շրջանների բնակելի թաղամասերի վրա, հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները
2024/11/05 23:40:25
Back to Top
HTML Embed Code: