Առաջին լուսանկարում Թուրքիայի Հանրապետության նախագահի զինանշանն է (Türkiye Cumhurbaşkanlığı Forsu)։
Դրա վրայի 16 փոքր աստղերը ներկայացնում են թյուրքական ցեղերի կողմից պատմական տարբեր շրջափուլերում և տարածքներում ստեղծված պետական միավորները։ Դրանց շարքում է, օրինակ, Օսմանյան կայսրության խորհրդանիշը։ Այն նույն պետության, որը ոչ միայն գրավել է նաև այսօրվա Հայաստանի մի մասը, այլև կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը, Համիդյան ջարդերը, Ադանայի կոտորածը և այլն։
Երկրորդ լուսանկարում Թուրքիայի նախագահի պատվո պահակախումբն է՝ 16 հոգի, ովքեր դիմավորում են պետական այցով այդ երկիր ժամանած պաշտոնյաներին։
16 զինվորներն ու իրենց ձեռքի դրոշները նույնպես խորհրդանշում են վերոնշյալ թյուրքական պետությունները։
Երրորդ լուսանկարում գործընկերների ետևում երևում է նույն այդ զինանշանը։
Թուրքիայում այս ու բազմաթիվ այլ ազգայնական ու ծավալապաշտական խորհրդանիշներ չեն փոխելու։ Էնպես որ Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության։ Թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman

1👍66💯47❤18🥰2😢2
Կից նկարի տեքստը ես գրել եմ 2023 թ. սեպտեմբերի 20-ին։
Չկա կետ, որն արդեն չի եղել կամ ընթացքի մեջ չէ։ Հայաստանում դե-ֆակտո կառավարող խմբավորումը անկասելի մեզ տանում է դեպի կործանում՝ փաթեթավորված փայլուն թղթերով ու փուչիկներով։
Բայց սա հուսահատվելու մասին չէ։
Կպայքարենք ու չենք հիասթափվի, կստացվի շրջել էս ընթացքը։
Եթե չէ, ապա մնացած կետերը գրելու կարիք չկա. ողջ Հայաստանի գլխին է գալու Արցախի ճակատագիրը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
Չկա կետ, որն արդեն չի եղել կամ ընթացքի մեջ չէ։ Հայաստանում դե-ֆակտո կառավարող խմբավորումը անկասելի մեզ տանում է դեպի կործանում՝ փաթեթավորված փայլուն թղթերով ու փուչիկներով։
Բայց սա հուսահատվելու մասին չէ։
Կպայքարենք ու չենք հիասթափվի, կստացվի շրջել էս ընթացքը։
Եթե չէ, ապա մնացած կետերը գրելու կարիք չկա. ողջ Հայաստանի գլխին է գալու Արցախի ճակատագիրը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
7👍56😢32💯20❤9🔥2🥰1
Էական է արձանագրել, որ.
◾Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Հայաստանի պետականությունը ամբողջությամբ կախման մեջ գցել, հնարավորության դեպքում՝ լիարժեք կլանել (այո, ըստ էության՝ բռնակցնել իրենց, ինչպես արեցին Արցախի հետ)։
◾ Հայաստանի հետ խաղաղ գոյության ու հարևանության մասին որևէ լուրջ մտադրություն չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում։ Հակառակը պնդում են, ավելի ճիշտ քարոզում են միայն իրենք ու իրենց սպասարկուները։
◾Այս պահին Թուրքիան և Ադրբեջանը ունեն բացառիկ ազդեցության Հայաստանում իշխող վարչախմբի վրա, որի արդյունքում Հայաստանում տեղի ունեցող իբր «բարեփոխումները» (կրթություն, բանակ, խորհրդանիշներ և այլն) փաստացի կոչված են թուլացնելու արդեն իսկ խոցված մեր պետությունը և նպաստելու առաջին կետի իրացմանը։
◾Իշխող վարչախմբի շահը միայն մեկն է՝ պահել իշխանությունը, թեկուզ՝ Թուրքիայից լիարժեք կախյալ իշխանությունը։ Սուտը, մանիպուլիացիան և արդյունաբերական մասշտաբների քարոզչությունը պետք է ապահովի այս նպատակի իրականացումը մինչև ընտրություններ։
Հետևաբար, «Չորրորդ հանրապետություն» կեղծ օրակարգը ոչ թե ուրիշ Հայաստան ստեղծելու համար է, այլ մեզանից Թուրքիայի նահանգ՝ վիլայեթ սարքելու։ Այսինքն ոչ թե լինելու է ազգայինից հեռու կամ կոսմոպոլիտ Հայաստան, այլ հայկական պետություն ուղղակի չի լինելու։
Ուստի, որևէ քննարկում այս թեմայով իմաստ չունի։ Հայաստանն ունի բացահայտ երկու թշնամի՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք մեր շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացների հիմնական շարժիչներն են։ Ցանկացած շեղում այս երկու թշնամիներին իրական զսպելու թեմայից կեղծ օրակարգ է։ Կեղծ ու կործանարար։
Հ.Գ.
Հնարավո՞ր է արդյոք զսպել մեր թշնամիներին։ Այո՛։ Դա գիտեն նաև Անկարայում ու Բաքվում։ Մնում է մենք հասկանանք, որ մենք բավականաչափ ուժեղ ենք։

6👍74❤32👏4🔥3🤗1
Forwarded from Ազգային ճակատ
🔷Մինչև քրեական գործի բուն ընթացքն ասում էին՝ գործ չունե՛ք Միքայել սրբազանի հետ, տակը կմնաք։
🔷Դո՛ւք տակը մնացիք, տղե՛րք․ դատական նիստերի դահլիճում:
🔷Ինչո՞ւ չեմ ասում՝ վայ, ներեցեք, մեղմ վերաբերվեք, տարիքս մեծ է, հիվանդություններ ունեմ, վաստակ ունեմ, սխալ եմ ասել․․․ Որովհետև սխալ բան չե՛մ ասել, լա՛վ եմ արել, ոչ մի կոչ էլ չի եղել։
🔷Զինվորական ծառայության տարիներին, քանի որ ես կրոնական կոմնորոշում ունեի, ուղարկել էին գաուբախտ, որտեղ ինձ խոշտանգումներից ավելիին ենթարկեցին։
🔷Անգամ մայրս ինձ չճանաչեց, ձայնիցս են ճանաչել ինձ։ Հետո, երբ ինձ ասացին՝ գրիր՝ ո՞վ է եղել, ես ներեցի նրանց ու չգրեցի։
🔷Ձեզ չե՛մ ներում, որովհետև դուք ճանաչում եք ինձ, գիտեք, որ անմեղ եմ, այս դրոշին ծառայող մարդ եմ, և ուզում եք ինձ մեղավոր հանել համառորեն:
Միքայել Սրբազան
@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1❤99👍24😢15🙏3🔥2👎1
Միայն վերջին 24 ամիսների ընթացքում Հայաստանում՝
▪️Ընդդիմադիր քաղաքապետի սպանություն,
▪️Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակում,
▪️Բագրատ ու Միքայել սրբազանների ապօրինի կալանավորում,
▪️Բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալում,
▪️Ընտրված համայնքապետերի ձերբակալում ու համայնքապետարանների հաղթած թիմերի վրա բռնաճնշումներ,
▪️Մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ,
▪️Մեծացող արտաքին պարտք,
▪️Օրեցօր ավելացող կենցաղային խնդիրներ՝ խցանումներից մինչև ջրհեղեղներ,
▪️Հղի աղջկա սպանություն պետական մեքենայի կողմից
▪️Տասնյակ կոռուպցիոն բացահայտումներ իշխողների թիմի անդամների մասին,
▪️Մի քանի տասնյակ հայ գերիներ Ադրբեջանում՝ թողնված Ալիևի քմահաճույքին,
▪️Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում,
▪️Պատրաստվող տարածքային զիջումներ Տավուշում ու Վայոց Ձորում,
▪️Արցախի հանձնում և ազատագրական պայքարի ու մեր սուրբ նահատակների ուրացում,
▪️Ամենօրյա ռեժիմով մաղձի, ատելության ու պղծության քարոզ, վիրավորանքներ ու հասարակության գիտակցված պառակտում։
Ցանկը շարունակելի է։
Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով, որը դե-ֆակտո զբաղեցնում է վարչապետի աթոռը։
Կամ կլռեք ու կհամաձայնեք էս ամենին՝ լավագույն դեպքում դառնալով անտուն գաղթական, կամ վերջապես կխոսեք ու կպայքարեք ուժեղ, արդար ու հաղթող Հայաստանի համար, որտեղ հնարավոր կլինի ապրել անվտանգ ու ազատ։

5❤75👍47💯38😢11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հարցազրույցից մի դրվագ է։
Լրագրողը հարցնում է, թե որն է Մերձավոր Արևելքում պատերազմի ու դա կանգնացնելու ԱՄՆ միջնորդության վերջնական հանգրվանը։ Միացյալ Նահանգների անունից մեր տարածաշրջանում հիմնական բանակցող հանդես եկող Բարաքը, ով էթնիկ քրիստոնյա արաբ է Լիբանանից, և, թերևս, լավ է հասկանում և՛ մերձավորարևելյան, և՛ ամերիկյան քաղաքականությունը, տալիս է ահա այս պատասխանը (ներկայացնում եմ հայերեն թարգմանությունը)։
Անպայման լսեք, մի քանի վայրկյան է։
Լրագրող.
- Ո՞րն է վերջնական հանգրվանը։
Թ. Բարաք.
- Ես հույս ունեի, որ չեք հարցնի այդ մասին, քանի որ ես չգիտեմ։ Չեմ կարծում, որ որևէ մեկը գիտի։
Տեսե՛ք։ Երբ ասում ենք, որ վերջում պիտի հաստատվի խաղաղություն, դա պատրանք է (իլյուզիա)։ Երբեք խաղաղություն չի եղել։ Եվ թերևս երբեք չի էլ լինի։ Բոլոր պայքարում են լեգիտիմության համար։ Ուստի երբ կողմերն ասում են, որ պայքարում են սահմանների ու սահմանագծերի համար, իրականում դա էդպես չի։ Սահմանը բանակցությունների տարադրամն է։ Վերջնական նպատակը այն է, որ կողմերից մեկն ուզում է տիրապետող լինել ու թելադրել, ինչը նշանակում է, որ մյուս կողմն էլ պիտի ենթարկվի։ Արաբները չեն կարող ենթարկվել, «ենթարկվել» բառ չկա արաբերենում։
Բարաքի մոտեցումը լիարժեք կիրառել է նաև մեզ համար՝ Հարավային Կովկասում։ Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը Հայաստանի դեմ 1-2 գյուղ պոկելը չի, որ մենք էլ հանձնենք ու պրծնի կռիվը։ Խնդիրը մեր վրա տիրապետություն հաստատելն է։ Տիրապետություն, որ թույլ կտա կլանեն ողջ հայկական պետությունը։
Ուստի խաղաղություն չկա ու չի լինելու։ Լինելու է պայքար ուժի համար, որում մենք պիտի հաղթենք ու ապահովենք մեր անվտանգությունը։

4❤86👍55🤗2🥰1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Տեսանյութում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հարցազրույցից մի դրվագ է։ Լրագրողը հարցնում է, թե որն է Մերձավոր Արևելքում պատերազմի ու դա կանգնացնելու ԱՄՆ միջնորդության վերջնական հանգրվանը։ Միացյալ Նահանգների անունից մեր տարածաշրջանում հիմնական բանակցող հանդես…
Իմիջիայլոց, մեծ աղմուկ հանած հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ։
YouTube
Tom Barrack on Israel, the Middle East and what’s next
US special envoy Tom Barrack sat down with IMI chief international anchor Hadley Gamble for an in-depth interview on the Trump administration’s approach to the Middle East.
He discussed Washington’s support for Israel, the war in Gaza, the shifting regional…

2👍25❤6👎1🥰1
Այս րոպեներին նայում եմ ՄԱԿ-ում ելույթ ունեցող Իլհամ Ալիևին, ով պատմում է ողջ աշխարհին, որ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի հետ ստորագրած համաձայնագրի հիման վրա «Զանգեզուրի միջանցք»-ով բացվելու է «Թրամփի ուղին»:
Այս ձևակերպումը արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ Թուրքիա-Ադրբեջանի երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է:
Ալիևի ելույթի մնացած հակահայկական դրվագները կգտնեք մեդիաներում քիչ անց:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
Այս ձևակերպումը արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ Թուրքիա-Ադրբեջանի երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է:
Ալիևի ելույթի մնացած հակահայկական դրվագները կգտնեք մեդիաներում քիչ անց:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
👍33💯21❤10😢2😡2🤯1
Ամեն տարի հիշեցնելու եմ այս պատմությունը, որ միշտ հիշեք, որ պատերազմի ու դրա պատրության մեղավորը կոնկրետ մարդիկ են, որոնք դեռ անպատիժ իշխանության են մեր երկրում։
Հինգ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ իրենք դոսթ են, Ադրբեջանը վախից գլուխը կորցրել է, իսկ իմ նախազգուշացումն ու փաստարկված հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։
Ես դուրս եկա այդ նախարարությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ մեկնարկելիք պատերազմում մենք ջախջախվելու էինք, որովհետև դրանում մեզ առաջնորդող մարդիկ պատերազմի չեն պատրաստվում։
Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։ Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։
Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ արդյունավետ պետություն։

3❤116👍73💔19😢4🔥3👎1🤝1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Այս րոպեներին նայում եմ ՄԱԿ-ում ելույթ ունեցող Իլհամ Ալիևին, ով պատմում է ողջ աշխարհին, որ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի հետ ստորագրած համաձայնագրի հիման վրա «Զանգեզուրի միջանցք»-ով բացվելու է «Թրամփի ուղին»: Այս ձևակերպումը արդեն իսկ…
Իսկ սա Հայաստանի դե-ֆակտո վարչապետի խոսքն է: Համեմատեք Ալիևի խոսքի հետ, ու կհամոզվեք, որ որևէ խաղաղություն չկա:
Telegram
Ազգային ճակատ
⚡️Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ևս մեկ անգամ ապացուցեց մեր բոլոր պնդումները
🔷Առաջինը՝ նույնիսկ այս միջազգային բարձր հարթակից նա խուսափեց օգտագործել «գերի» բառը։
🔷Փոխարենը խոսեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ…

👍32❤5👎1🤝1
Նկարում Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարն է՝ Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը։ Այս նախարարուհին ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական cdH կուսակցությունից: Պատճառը այս տիկնոջ կողմից Հայոց ցեղասպանության հերքումն էր։
Մի խոսքով՝ տիկին Գյոքթաշը երդվյալ ու սկզբունքային հակահայերից մեկն է։
Իսկ ինչու՞ հանկարծ հիշեցի այս տիկնոջը։
Երեկ ՀՀ դե-ֆակտո նախարարներից մեկը հանդիպել է այս տիկնոջը՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա սոցիալական ոլորտը։ Ու ոգևորությամբ տարածել այդ մասին լուրը։
Այն, որ նմանատիպ օրակարգ չկա, պարզ է ցանկացած սթափ մարդու։
Այն, որ երդվյալ հակահայի հետ հանդիպելը, երբ տասնյակ գերիներ ու Հայաստանի գրավված տարածքներ կան, սխալ է, դա ևս պարզ է։
Սակայն ավելի էական է հետևյալը. իմ կանխատեսումով առաջիկա ամիսներին (մինչև ընտրություն) իբր հաստատված խաղաղության ու «հայ-թուրքական բարեկամության» կեղծ փուչիկը մեր աչքին էլ ավելի փչելու համար Հայաստանը ներկայացնողները ամեն միջազգային հարթակում փորձելու են գոնե նկարվել Թուրքիայի ներկայացուցիչների հետ կամ անբովանդակ հանդիպումներ ունենալ։
Այս քարոզչական բեմականացումների նպատակը մեկն է. դրանք նախատեսված են բացառապես հայկական լսարանին մոլորեցնելու համար, ինչի վկայությունն է, օրինակ, այն, որ Թուրքիայի նախարարությունը երեկվա հանդիպման մասին նույնիսկ սոցցանցային գրառում չի արել, թեև այլ հանդիպումների անդրադարձել է։
Մի խոսքով, քարոզչական այս հնարքն էլ կարելի է ավելացնել «Անիի կամուրջի վերականգնում» սենտիմենտալ քարոզին։

1👍75❤35😢6😱5🤬2👎1🥰1
Միքայել սրբազանի ու եկեղեցու դեմ այս անարդարությունը մեր մեծագույն ամոթներից է:
Իսկ կազմակերպողներն ու իրականացնողները նույն մարդիկ են, ինչ Արցախը հանձնողները:
Իսկ կազմակերպողներն ու իրականացնողները նույն մարդիկ են, ինչ Արցախը հանձնողները:
Telegram
Ազգային ճակատ
⚡️Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման
@armnationalfront
@armnationalfront
2💯58❤10😢3👎2🥰2
Forwarded from Ազգային ճակատ
🔷Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելով՝ մահ պատճառած նույն Փաշինյանին ուղեկցող վարորդը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։
🔷Սա է ՀՀ արդարադատության ցուցիչը, այս առումով իշխանավորների մնացած բարբաջանքները պարզ սրիկայություն են։
Փաստաբան
Րաֆֆի Ասլանյան
@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2💯74👍19❤7👎1🥰1
Թվում է, թե «Զանգեզուրի միջանցքը» էլ օրակարգում չէ։
Մինչդեռ ճիշտ հակառակն է։ Այն շարունակում է միակ իրական օրակարգը լինել մեր տարածաշրջանի համար։
Ուստի առաջարկում եմ դիտել այս հարցազրույց-բանախոսությունը, որում պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ միասին քննարկում ենք, թե ինչ և ինչու է ուզում այս տարածաշրջանից Թուրքիան, որն է Սյունիքի կարևորությունը և թե ինչպես ենք մենք հաջողել մշտապես այս աշխարհագրական մենամարտում հաղթել։ Զրույցը մի փոքր մասնագիտական է, բայց հնարավորինս հանրամատչելի։
Դիտել կարող եք այս հղումով`
https://www.youtube.com/watch?v=FDAlthdotvU
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Թյուրքական դարպաս. Մեծ ծրագրերի աշխարհագրությունը. #72 Վարուժան Գեղամյան. Մաքուր Պատմություն
Քաղաքական վերլուծություններում հաճախ կենտրոնանում ենք գաղափարախոսությունների, տնտեսական շահերի կամ դիվանագիտական բանաձևերի վրա, մինչդեռ անտեսում ենք այն ամենահիմնականը՝ աշխարհագրությունը: Սակայն հենց աշխարհագրական իրականությունն է, որ հաճախ սահմանում է քաղաքականության…
50❤41👍35🥰4🤗1
Երեկ Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Եթե նայեք դրան, ապա կտեսնեք, որ ՀՀ տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան որևէ նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Մի խոսքով, տխուր քարտեզ։
Իսկ մի քանի օր առաջ թուրքական խոշոր ընդդիմադիր մեդիաներից ODA TV-ի հրապարակած տեղեկատվությամբ (վերջինս հայտնի է սկանդալային լրատվությամբ, սակայն ունի մեծ և ազդեցիկ լսարան), ՀՀ դե-ֆակտո իշխանությունը համաձայնել է Սյունիքում շուրջ 1200 քռ. կմ-ոց գոտին (Մեղրիից մինչև Կապան) փաստացի հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում, իսկ հայ-թուրքական Մարգարա անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի էլ տրվելու է Թուրքիայի «հատուկ վարչական վերահսկողությանը»։
Էական չէ, թե այս լուրը որքան է ճիշտ այս պահի դրությամբ։ Էականն այն է, որ երկու հարևան ու թշնամական երկրում մեր տարածքի՝ Սյունիքի հանդեպ կատարվում է ծավալուն աշխատանք, այդ թվում՝ տեղեկատվական։
Դժվար է նկարագրել, թե ինչ ինտենսիվությամբ ու ծավալով են Ադրբեջանում և հատկապես Թուրքիայում նախապատրաստում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։
Գրեթե ամենօրյա ռեժիմով հրապարակվող հատուկ ռեպորտաժներ, վերլուծականներ, անցկացվող տասնյակ միջոցառումներ, կոչեր և ենթակառուցվածքային ծրագրեր, որոնցում «միջանցքը» կենտրոնական թեման է։ Եվ սա ողջ ամբողջական ցանկն է։
«Զանգեզուրի միջանցքի» թեման, կարելի է ասել, դարձել է թուրքական արարողակարգի մի մասը։ Օրինակ երբ այցելում են Հայաստանին ու Նախիջևանին սահմանակից գոտիներ, տեղի պաշտոնյաներին պարտադիր կերպով շնորհավորում են «միջանցքի» բացման առիթով։
«Միջանցքի» մասին խոսում են բոլոր մակարդակներում՝ վերածելով այն նաև ներքին քաղաքականության կարևորագույն գործոններից մեկին։
Սա չի մնում անհետևանք. «Զանգեզուրի միջանցք»-ը՝ Սյունիքի հարավի նվաճումով Ադրբեջանին միանալու պանթուրքական գաղափարը մեր հարևան պետություններում դառնում է հստակ ձևակերպված հանրային պահանջ։ Իսկ ինչ է լինում դրանից հետո, հաստատ չի կարելի կոչել խաղաղություն։
Սա չի կարելի չնկատել։

👍24💯22😢18❤7😱3🥰1
Forwarded from Ազգային ճակատ
Լրագրող
Նարե Գնունի
@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤯29😡27❤3👎1🥰1😢1
Forwarded from Ազգային ճակատ
🔷Երիտքպականները հիշեցնում են ոչ միայն երիտբոլշևիկներին ու 1937 թվականը, այլև գերազանցում երիտթուրք պարագլուխներին։
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Իշխան Սաղաթելյան
@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤36💯33👍16🥰1
Մեր օրերը
Թուրքական բռնապետություն է:
Ու դեռ խորանալու է:
Հասնելու է նրան, որ, թերևս, սա էլ չենք կարողանալու գրել:
Հասնելու է բոլորիս:
Բայց եթե դիմադրենք, ամեն գիշեր կունենա լուսաբաց:
Պինդ ու ուժեղ եղեք, որ դիմանանք ու դիմադրենք:
***
Ո՜վ, սի՛րտ, համբերել ջանա՛, զի ամեն ինչ կանցնի,
Եվ զնդանում այս մի՛ տանջվիր, զի սա էլ կանցնի։
Հանց տղամարդ մեխի՛ր ոտքդ հիմքին ժամանակի,
Զի իգացյալ և տմարդի այս ժամանակն էլ կանցնի։
ای دل به صبر کوش که هر چیز بگذرد
زبن حبس هم مرنج که این نیز بگذرد
مردانه پایدار بر احداث روزگارکاین روزگار
زن صفت حیز بگذرد

9❤64👍28🥰3🔥2🤗1