Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
3126 - Telegram Web
Telegram Web
Պետք չէ լինել մասնագետ, որ հեշտությամբ կռահես, որ այսօրվա Հայաստանում բռնելու, լռեցնելու, պիտակավորելու, հետապնդելու են բոլորին, ով ուզում է և պայքարում է անկախ Հայաստանի, այլ ոչ թե թուրքական վիլայեթ դառնալու համար: Ով չի վախենում իր կարծիքն ասել, որը կտարբերվի ներկայիս իշխանական գծից:

Այս նույն պատճառով հետապնդում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչ Էդգար Ղազարյանին: Էդգարը թիրախ է, ինչպես ավելի վաղ թիրախավորել են բազմաթիվ այլ գործիչների, ով ուներ մեծ լսարան:

Հետևաբար արդարադատության հետ կապ չունեցող այս գործը պետք է մերժել ու դատապարտել, եթե նույնիսկ Էդգարի տեսակետները չեք կիսում: Բայց չնկատել, որ սա սողացող բռնապետության հաստատում է, անհնար է:

Ու սա հասնելու է բոլորիս, եթե չդիմադրենք, որովհետև բռնապետությունը ամբողջական է:
Էդգարը չի կոտրվի կամ լռի, մենք` ևս:

Էդգարի դատը լինելու է Մասիվի դատարանում, այսօր, 15:00-ին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
57👍25🤬2🤷‍♂1🥴1
🔴 Թուրք հասարակության շրջանում դժգոհություն է հասունանում Սիրիայի անցումայի շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի շուրջ։

Շարաան Դամասկոսում ընդունել է Կիպրոսի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ պաշտոնական հաղորդագրության մեջ երկիրը նշելով Կիպրոսի Հանրապետություն, ինչպես հարկն է։

Թուրքերը մեղադրում են վերջինիս Հյուսիսային Կիպրոսում թուրքական օկուպացված հատվածը Կիպրոսի մաս ընդունելու մեջ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
21👍12
Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է Թուրքիա` բանակցությունների: Ըստ թուրքական մեդիաների` գլխավոր թեման Ուկրաինան է: Բայց հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է:

Առաջիկա օրերին Լավրովը այցելելու է նաև Իրան: Բնականաբար, Կովկասը նորից օրակարգում է:

Զուգահեռ բանակցային գերակտիվ աշխատանք է ընթանում ամերիկյան կողմի հետ:

Ամեն ինչ եռում է:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
👍607👌4🤬1
Քրդական բանվորական կուսակցության (ավելի հայտնի PKK) հիմնադիր Աբդուլահ Օջալանը, որը 1999 թ.-ից ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, այսօր կոչ է արել իր զինակիցներին զենքերը վայր դնել:
Տեսնենք, արդյոք կհետևեն քուրդ զինյալները այս կոչին (նախկինում ևս նման կոչեր եղել են, սակայն ավարտվել են ոչնչով):

Սա Սիրիայում Ասադի իշխանության տաօալման ևս մեկ արձագանքն է:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
👍24👎65🔥1
ԶԱՆԳԸ

Կենտրոնի աղմուկից փրկող մեծ պատուհանի մոտ նստած աշխատակցուհին հարցնում է.
- Մի հատ էլ տան հեռախոսի համար ասե´ք:
Նայում եմ հեռախոսիս մեջ ու թելադրում թվերը`
- +374 4775....:
- Էս Լոռու՞ կոդն ա:
- Ո´չ, Քաշաթաղի:
- Դա ո՞ր մարզում է:
- Արցախում է:
- Բայց սա չի գործում, չէ՞:
- Ո´չ:
- Իսկ ինչու՞ եք պահել:
- Իսկ դուք կարո՞ղ եք տան համարը ջնջել:

Լռեցինք:
Ստորագրեցի ու դուրս եկա:
Բացեցի հեռախոսս, համարների ցանկի վերջում նորից գտա համարը` «Գեղամյաններ»:
Զանգեցի:
Զանգս տեղ չհասավ:
Գուցե այս մի զանգս հասնի շատերին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
2111😢46💔36👍8😐1
Այս պահին դիտում եմ Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո համատեղ ասուլիսը:
Երբևէ չեմ տեսել, որ ցուցադրական որևէ նախագահի այսպես ծաղրեն ու ստորացնեն, ինչպես անում են Թրամփն ու իր թիմակիցները Զելենսկու հետ:

Մարդկայնորեն ուզում ես խղճալ, բայց քաղաքականապես արժանի է նման վերաբերմունքի` որպես անլուրջ գործիչ:
Ընդհատում են, գոռում վրան, ծաղրում նույնիսկ հագուստը:

«Դու չես կարող որևէ բան թելադրել մեզ»,- սա ամենամեղմն է, ինչ լսել է Զելենսկին այսօր:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
👍54😱7💯53👎2🤔2🤬1
Ստորացուցիչ ասուլիսից հետո բանակցությունները փակ դռների ետևում տապալվեցին կարճ ժամանակ անց: Զելենսկին կիսատ թողելով քննարկումը` հեռացավ Սպիտակ տանից:

Թրամփը քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց, որ. «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության:... Նա ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք ԱՄՆ հանդեպ»:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
👍314😱3😢3🤬1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Քրդական բանվորական կուսակցության (ավելի հայտնի PKK) հիմնադիր Աբդուլահ Օջալանը, որը 1999 թ.-ից ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, այսօր կոչ է արել իր զինակիցներին զենքերը վայր դնել: Տեսնենք, արդյոք կհետևեն քուրդ զինյալները այս կոչին (նախկինում ևս նման կոչեր…
Քրդական բանվորական կուսակցության (PKK) ղեկավար մարմինը, ձերբակալված առաջնորդ Օջալանի կոչից հետո, հայտարարել է ժամանակավոր զինադադարի մասին։

Միաժամանակ PKK-ն հայտարարել է, որ կարող է քննարկել զենքերը վայր դնելու հարցը, եթե Օջալանը և մնացյալ ձերբակալվածները լինեն ազատության մեջ և մասնակցեն քննարկումներին։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍17👎76🥴4😐1
Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո էլ Թուրքիան սահմանը չի բացի. Վարուժան Գեղամյան

- Երբ Հայաստանը դադարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումով զբաղվել, նա ինքն իրեն զրկում է իր արտաքին քաղաքական զինանոցում եղած ավտանգային ամենաարդյունավետ գործիքներից մեկից:

- ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել էր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունների դեմ պայքարող երկրի իմիջ: Դրանով մեր կշիռը բարձրանում էր, ինչը հնարավորություն էր տալիս դիվանագիտական հարթակներում մանևրելու և մեր դիրքերն ամրապնդելու:

- Թուրքիայի համար Հայաստանի հետ փակ սահմանը ավելի շատ քաղաքական շահ տվող գործոն է, քան բացը: Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ատանալուց հետո սահմանը չի բացվի:

- Հայաստանի դեմ փակ սահմանը Թուրքիան բանեցնում է որպես յուրհատուկ խայծ, թե բաց սահմանը փրկություն է Հայաստանի համար: Որևէ հաշվարկ չկա՝ տնտեսապես կշահի Հայաստանը, թե ոչ:

Վարուժան Գեղամյան
թուրքագետ


Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=GQ9p5rZJvcY
👍34💯196
Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. նախկինում գոյություն ունեցած պետության շարունակական քայքայում, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի միջև իրական բախումով և կոտորածներով։ Այդ ամենը՝ տարբեր միջազգային դերակատարների հովանավորությամբ և սեփական շահերի սպասարկմամբ։

Այս պահին ահաբեկիչները, որոնք այժմ պաշտոնապես կոչվում են Սիրիայի ժամանակավոր իշխանություններ, ոչ միայն փորձում են ճնշել ժողովրդական ապստամբությունը Սիրիայի ծովափնյա շրջաններում, այլև միաժամանակ իրականացնում են այդ շրջանների բնիկ ժողովրդի՝ ալավիների փաստացի ցեղասպանություն։ Այս ամենը՝ Թուրքիայի բարձր հովանու ներքո և փաստացի ռազմական աջակցությամբ։
Ընդ որում, ապստամբությունը միայն ֆորմալ առիթ է լիարժեք կոտորածի համար, քանի որ ալավիների վրա բռնաճնշումները սկսվել և շարունակվում են Ասադի իշխանության տապալումից անմիջապես հետո, թեև ավելի փոքր մասշտաբներով։

Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում արյունով ու օնլայն ռեժիմով ձևավորվում է բոլորովին նոր իրականություն։
Ցավով պիտի ասեմ, որ բարեկամ սիրիական ժողովուրդը, որը տրվեց Սիրիայի թշնամիների քարոզին ու ավիրեց սեփական երկիրը, դեռ երանի է տալու Ասադի իշխանության օրերին։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
👍62😢20💯105💔1
Եվրոպական կրկնակի ստանդարտները.

Սիրիայում փոքրամասնությունների ցեղասպանության համար կառավարական պրոթուրքական իսլամիստներին մեղադրելու փոխարեն, Եվրամիությունը խստորեն դատապարտում է «ժամանակավոր կառավարական ուժերի վրա Ասադին աջակցող տարրերի հարձակումները»։

«Թուրքիան այսօր» լրատվական
ալիք |
@turkey2day
👍31🤯14😡6🤷‍♂53
Թեթև ու հանրամատչելի զրույց է ստացվել «Հայկական գործոնի» տաղավարում։ Փորձել եմ բացատրել Թուրքիա պետության էությունը. ոչ թե ամենաօրյա իրադարձությունները, այլ դրանց հիմքում ընկած օրինաչափությունները։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
44👍22🔥1👌1
ՀՀ-Ադրբեջան բանակցությունների «մեխանիկան»

* Ադրբեջանը պահանջում ա, սպառնում ա, ստանում ա, նոր բան ա պահանջում․․․ ու սենց անդադար։

* ՀՀ կառավարությունն էլ (հասարակությանը տարբեր հեքիաթներ հրամցնելով) անընդհատ զիջում ա։

* Բացի դա ՀՀ-ն հերթով հրաժարվում ա նույնիսկ ամենափոքր պաշտպանական մեխանիզմներից/միջոցներից (օրինակ՝ հայցերը)։

N.B․ «Խաղաղության պայմանագրի» արժեքը որն ա, եթե Ադրբեջանը դրանից դուրս պահանջներ ա դնում՝ Սահմանադրություն, միջանցք․․․

P.S. Բայց դե ընտրազանգվածին «ծախելու» բան կլինի, չէ՞։

#հուսահատությանիշխանություն

@Arm_Aeternum7
💯51👍153
Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։
Այս առիթով պետք է իմանալ առնվազն հետևյալը։

◾️ Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ շատ մեծ ցանկ, որոնք ստանում է՝ երևակայական խաղաղության խոստման դիմաց։ Դա կարող է տևել տարիներ ու երբեք էլ չստորագրվել (եթե Հայաստանում ընտրություններում իշխող վարչախմբին աջակացելու կարիք չլինի)։

◾️ Իր էության մեջ պայմանագրում որևէ հայամետ, Հայաստանի շահերից բխող կետ չկա։
Այն ամբողջությամբ Ադրբեջանին արված զիջումների ամբոջություն է՝ գեղեցիկ փաթեթավորմամբ («կոնֆետի թղթի մեջ գտնվող ռումբ»)։ Հետևաբար այն ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ ու խաղաղության մասին չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է և Հայաստանը էլ ավելի թուլացնող, Ադրբեջանից լիարժեք կախված մարզ դարձնելու իրավական նախապատրաստությունն է։

◾️ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դա ակնհայտ է, եթե հետևեք Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքներին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով նոր զինամթերքի գնումից մինչև ներքին հանրության շրջանում համապատասխան տեղեկատվական աշխատանք։ Չկա ոչ մի նպատակ՝ չպատերազմելու։ Չեմ բացառում, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է»-ն ևս այդ պատերազմի նախապատրաստությունն է։

◾️ Սուտ պայմանագրի ստորագրումը իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեր բոլորի համար, որի համեմատ այսօր Բաքվում դատվող մեր գերիների տանջանքները միայն նախերգանք են լինելու։

Այսպիսով, Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է, բայց կա։
«Խաղաղության պայմանագիր» կոչվող թակարդը այդ ժամանակը էլ ավելի է քչացնելու։

Լուծումը՝ նոր, ազգային իշխանության ձևավորում՝ առանց կապիտուլյանտների։ Այլ լուծում չկա։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍82💯3217👏1😢1
Forwarded from PAN.am
Թաթոյան. Իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե գանգատներից հրաժարվում է նաև Բաքուն

🗣️ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի հրաժարվում պահանջներից, այլ հակառակը՝ հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» վնասը գերազանցում է 11 մլրդ դոլարը։

🔹 Նա նշել է, որ Բաքուն տասնյակ հազարավոր միավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի «վնասի» հիման վրա շարունակում է իր դատավարությունները։

🔹 Թաթոյանը ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների պնդումները, թե կողմերը փոխադարձաբար հրաժարվում են հայցերից, չեն համապատասխանում իրականությանը։
👍4317
2011 թ. մարտի 15-ին արտաքին օժանդակությամբ Սիրիայում սկսվեցին հակառավարական ցույցեր։

Դրանցից 14 տարի անց Սիրիայում չհաստատվեց ավելի ժողովրդավար ռեժիմ, իսկ «թալանը հետ չտրվեց ժողովրդին»։

Դրա փոխարեն փաստացի դադարեց գոյություն ունենալ Սիրիա անունով պետությունը՝ ստեղծելով մի կատարյալ դժոխք սիրիական բազմազգ ժողովրդի համար։

21-րդ դարում «միջազգային հանրության» գործուն աջակցությամբ վերանում է պետություն։ Արդեն սա բավական է՝ հասկանալու համար, որ վերոնշյալ 14 տարին խիստ ուսանելի է մեզ համար, որովհետև Սիրիան մեզ համար բաց դասագիրք է։

Այդ դասագրքի էջերից մեկը պատմում է Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության մասին, իսկ կից նոր հարցազրույցում պատմում եմ այդ էջի որոշ կարևոր ու անհայտ տողերի մասին։ Մնացածը՝ ավելի ծավալուն շատ շուտով։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
37👍17🥰1
Ադրբեջանը ժամանակ չի կորցնում, ու նորից առաջադրում է մեզ համար կործանարար պահանջների նոր ցանկը։

… Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է բացի «Զանգեզուրի» միջանցքը, ստեղծի ապառազմականացված գոտի և ապամոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։

Նա նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։


Բոլոր կետերն էլ անխտիր մեր պետությունը վերացնելուն են ուղղված, բայց հատկապես վերջինները հուշում են, որ նպատակ է դրված ոչ թե խաղաղության հասնել մինչև 2026-ը, այլ քանի դեռ Հայաստանում դե-ֆակտո իշխում է հանձնողների թիմը, Հայաստանից պոկել ամեն հնարավորը՝ հետագայում մեր վերականգնում ու հզորացումը բացառելու համար։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
😢19👍13🤬9
2025/07/12 07:18:27
Back to Top
HTML Embed Code: