Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
2902 - Telegram Web
Telegram Web
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Կիրանցում մարդիկ այրում են իրենց տները․

Կրկին նույն իրողությունն է, ինչ եղավ Աղավնոյում, Բերձորում և Արցախի շատ ու շատ այլ բնակավայրերում։
Մարդկանց հանում են իրենց տներից, խլում տասնամյակների ընթացքում ստեղծածն ու տալիս թշնամուն։ Եվ դա արվում է Հայաստանի իշխանության ձեռքով։ Դա արվում է, քանի որ Հայաստանի ղեկավարները դարձել են թշնամու ոտքի տակի փալաս և անում են այն, ինչ իրենց հրահանգում են Բաքվից ու Անկարայից։

Տավուշի մարզի Կիրանց գյուղում մարդիկ սկսել են քանդել իրենց կառույցները, այրել տները, իսկ հայտնի կամրջի մոտ, որտեղով մենք միշտ անցնում ենք դեպի Նոյեմբերյան գնալիս, արդեն խանութն են հանում։

Այսպես հանձնվում է ամեն ինչ․․․ ամեն ամեն ինչ։ Վառվում են մարդկանց կենսագրություններն ու կյանքի իմաստը։
😢69💔2211😡5👍1
Ադրբեջանում ևս խիստ անհանգստացած են Հայաստանում սկսված Սրբազան շարժմամբ և դրա հնարավոր հաղթանակով:

Ընդ որում` Բաքվում կա շատ հստակ գիտակցում, որ շարժման հաղթանակի դեպքում Հայաստանը նորից վերածվելու է տարածաշրջանի կարևոր խաղացողի, որին ոչ միայն այլևս հնարավոր չի լինելու թելադրել իր կամքը, այլև այն կարողանալու է կասեցնել Թուրքիա-Ադրբեջան առաջխաղացումը Հարավային Կովկասում:
Ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանը նորից կունենա շահակից պետություններ, որոնց հետ միասին կկարողանա փոխել ուժերի հավասարակշռությունն ի վնաս թուրք-ադրբեջանական երկյակի և նրանց դաշնակիցների:

Հենց սա է պատճառը, որ վերջին օրերին թուրքական և ադրբեջանական մեդիաները Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների չափ և նույն թեզերով քննադատում են Սրբազան շարժումը (տե´ս նախորդ գրառումներս):

Այդ նյութերում կարելի է տեսնել նաև իրենց անհանգստությունները: Օրինակ` Ալիևի ընտանիքի ուղիղ վերահսկողության տակ գործող «Report.az» պարբերականը մտահոգ է Իրանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հնարավոր զարգացմամբ, ուստի հիմա շարժման մեջ իրանական հետք է փնտրում:

Կից նկարում այդպիսի հոդվածներից մեկն է, որը վերնագրված է «Երևանի «քահանա-շոուում» իրանական հետքը. Իրանի համար «մեծ շահ» նպատակը», և որում հստակ նշվում է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանն ու Իրանը համատեղ կպայքարեն թուրք-ադրբեջանական սպառնալիքի դեմ:
Ինչ խոսք, ճիշտ են հասկանում:
Մենք ունենք հնարավորություն հաղթելու ու կանգնեցնելու էսօրվա պարտությունների շղթան:
Պետք է մի քանի օրվա ջանք և հաղթանակը մերը կլինի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍10850🔥2🙏1
Տավուշում Ադրբեջանն այսօր հերթական տարածքն է գրավել:

Թուրքիա-Ադրբեջան զույգն այսօր Հայաստանի դե-ֆակտո իշխանության օգնությամբ մխրճվել է Հայաստանի խորքը ու շարունակելու է դա անել առաջիկա ամիսներին:

Միակ կարևոր հարցը և իրական օրակարգը այդ իշխանության հեռացումն է:

Դա թույլ չտալու համար վերջիններս ստելու են, ջղաձգվեն, սպառնան, մանիպուլացնեն, ասուլիսներ ու ուղերձներ տան:

Պետք է լիարժեք արհամարհել այդ ամենը:

Միակ կարևոր տեղեկությունը սա է` կիրակի` մայիս 26-ին, ժամը 16:00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Վե´րջ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
103👍33💯10👏4🔥2
🇦🇿⚡️Ադրբեջանի պաշտպանական և ազգային անվտանգային ծախսերը 11% ավելացվելու են։ Տեղեկատվությունը տեղ է գտել Ադրբեջանի ֆինանսների նախարարության տարածած օրենսդրական նախագծում։

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
🤬27👍41🤔1
Բաքվի բանտերում արդեն մի քանի ամիս է փաստացի գերեվարված են Արցախի նախագահներն ու ռազմական ղեկավարությունը։

Հայաստանի Հանրապետությունում ձերբակալում ու գործեր են հարուցում Արցախի տեղական ղեկավարներին։

Սա իմանալով, հասկանում ես, որ թուրքական սոցցանցերում ճիշտ անուն են տալիս Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը՝ «Էրմենիսթանի մեր նահանգապետը»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍48💯27😢162
Հաղթելու ու հաղթանակների հույսով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
165🔥15👍12🙏8👏4
«Հայրենիքը սկսվում ա ընտեղ, որտեղ պապս տոմբի (բրբռ.՝ «այգու ցանկապատի սյուն») ա տնկել», - երեկ այսպիսի բանաձևում տվեց կիրանցեցի տղամարդը հայտնի բանավեճի ընթացքում։

Խորքային իմաստով սա հենց իրական ինքնիշխանության հայկական ժողովրդական բանաձև է, որովհետև տասնվեց տարեկանից թշնամու հետ կռիվ տված և պատվո նշանների արժանացած այս տղամարդը մեր հայրենիքի ինքնիշխան տարածքի սահմանը պատկերացնում է ոչ թե բոլշևիկների գծած քարտեզով և Բաքվի բռնապետի անսանձ պահանջներով , այլ իր իսկ պապի տնկած այգով։

Հենց այս, թող թույլ տրվի ասել, ինքնիշխան այգին է, որը խորթ է եղել տափաստանային վաչկատուն տարերքին, այգին, որի տոմբին է իրական սահմանասյունը, այլ ոչ թե խոտերի մեջ կորած, հիշողությունից ու ժառանգականությունից զուրկ «սահմանային ստոլբեն», որը դարձվում է կեղծ պաշտամունքի առարկա։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
95👍13👏3
⚡️Գիտեմ, դժվար է նայել մարդկանց ողբերգությանը։ Բայց նորից եմ կրկնում՝ այս աղետները չեն ընդհատվելու, քանի դեռ պետությունն այս վիճակում է։ Պետք է ազատագրել երկիրը մեզ աղետ բերող չարիքից, վերականգնել պետությունը ու հանգիստ առաջ ընթանալ։ Այլ օրակարգ չկա։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

@armnationalfront
66👍23🔥1
Բագրատ սրբազանի կոչը.

«Այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա: Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում:

Միաժամանակ հետևում և մեր զորակցությունն ու աջակցություն ենք հայտնում Տավուշի ը Լոռու շրջանի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍6527🙏8
2019-2020 թթ. ողջ ընթացքում գրեթե բոլոր մասնագետները (այդ թվում՝ ես) պնդում էին ու ապացուցում, որ պատերազմ է հասունանում, իսկ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը դրա դեմ ոչ միայն չի պատրաստում մեզ, այլև հակառակը՝ մեծացնում է դրա հավանականությունը իր քայլերով։
Արդյունքում՝ «անսպասելի» պատերազմ եղավ՝ հայտնի աղետալի կորուստներով։

Արդեն մի քանի օր է՝ ինչ հիդրոմետ ծառայությունը զգուշացնում էր, որ սպասվում են մեծածավալ տեղումներ, ինչը նշանակում է, որ պետք էր պատրաստել և պատրաստվել (տե՛ս կից)։
Բայց դրա փոխարեն, ինչպես 2019-2020-ին, իշխանությունը մտածում էր այլախոհներին հետապնդելու մասին (օրինակ՝ դեռ երեկ անօրինական բռնում էր Արցախի քաղաքապետերին)։
Արդյունքում՝ Լոռիում ու Տավուշում աղետ է, որին նորից կա ուշացած արձագանք։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք բոլոր այլ վարկածները, ապա մի բան պարզ է՝ Հայաստանում իշխանություն է, որն ունակ չէ կառավարել։ Ուստի պետք է փոխել այն, որ զարգանանք ու պաշտպանված լինենք։

Մնացածը՝ նիկոլական քարոզ է, որն ուղղված է աթոռ պահելուն և որն արժենում է հող ու մարդկային կյանքեր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍4415💯3
Հանրապետության հրապարակը լի է տասնյակ հազարավոր պահանջատեր քաղաքացիներով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
98👍13🔥1
⚡️⚡️⚡️Սրբազան շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
110👍20👎11🤷‍♀6
Ինչպես հայտնում են իմ ընթերցողները, քիչ առաջ Ազգային ժողովի բակից դուրս բերեցին փշալարեր, որով շրջափակում են Ազգային ժողովը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
🤬412🤯1🥴1
Կառավարության ամառանոցը պաշտպանված է այս րոպեներին ավելի լավ, քան Հայաստանի որևէ սահման:
Հայաստանի բոլոր մարզերից բերված ոստիկաններն այս պահին տեղեկայված են Պռոշյան, Դեմիրճյան և Պարոնյան փողոցների ողջ երկայնքով:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
🤬28😡103👍2
Հայաստանի սահմանը սա է մնալու վերջում, եթե դե-ֆակտո իշխանությունը մնա:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
👍447💯2
Փակել են նաև դեպի Ազգային ժողով տանող Դեմիրճյան փողոցի մուտքը:

Մինչ այդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը շարունակում է մոտենալ կառավարական ամառանոցին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
26🤬8
Սրբազան երթի առաջին մասնակիցներն արդեն ամառանոցի դիմաց են, սակայն տասնյակ հազարավոր մարդիկ դեռ նոր են մտնում Պարոնյան փողոց:
Այստեղ են նաև ոստիկանական ամենատարբեր ուժեր, ինչպես օրինակ վերջին օրերին իրենց բռնություններով հայտնի բերետավորները, որոնք դարձել են նաև թուրք-ադրբեջանական մեդիաների ամենասիրելի հերոսները:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
😡21👍138
2025/07/09 21:57:08
Back to Top
HTML Embed Code: