Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
2942 - Telegram Web
Telegram Web
Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը առնվազն երկու նոր պահանջ է հնչեցրել, որոնց բավարարումը «պարտադիր է խաղաղության պայմանագիր կնքելու համար»։

Առաջինն այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչումն է, մյուսը՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունը։ Այս պահանջների կատարման հետևանքները ոչ միայն իրավական դաշտում են լինելու, այլ ունենալու են ուղղակի աղետալի ազդեցություն մեր բոլորի կյանքի վրա։ Բոլորի։

Բայց սա, ինչպես ասում են, դեռ ամենը չէ։

Ինչպես բազմիցս նշել եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց։ Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ ու աղետալի։

Այս ամենը կարելի է կանգնացնել ու փոխել ընթացքը։ Դրա այս պահին միակ ձևը հունիսի 9-ի մեծ հանրահավաքն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍77🙏3913
Ես հավատում եմ, որ հնարավոր է ունենալ զարգացող, անվտանգ ու ինքնիշխան հայկական պետություն:

Դրա ճանապարհը զիջումները չեն (որ մեր անունից այսօր անում են), որովհետև դրանք բերելու են մեր կործանման, ոչ թե անվտանգության ու խաղաղության:

Ես հավատում եմ:
Ժամանակն է, որ մենք մեր ուժերի վրա կասկածողներից դառնանք հավատացողների:
Այս մասին ավելի մանրամասն այս ելույթում` https://youtu.be/bQSVtW5kD2A?si=JbEwKEbaBv8kRt_1, կամ այսօր Բաղրամյան պողոտայում, ուր ես կլինեմ 15:30-ից:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
128👍35🔥5
🇹🇷🇮🇷 Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հարցազրույց է տվել CNN-ի թուրքական ծառայությանը։

Անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
124👍25👎1👏1
Եթե պայքարը չհաջողեց, մի քանի ամսից հայկական պետականությունից մնալու է թուրքական կախյալ նահանգ։

Եթե պայքարը չհաջողեց, աննախադեպ բռնապետություն է հաստատվելու։

Եթե պայքարը չհաջողեց, մեր երկրում հայ մարդու համար ապրելն էլ ավելի անտանելի է դառնալու։

Եթե պայքարը չհաջողեց, բոլոր նրանք, ովքեր գիտակցում են վիճակը, բայց ինչ որ պատրվակով չեն ելել պայքարի, հանցակից են։

Պայքարի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիցս։
Այսօր, 15:00-ին, Բաղրամյան պողոտա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
118👍39💯17👏6🙏4
Ինչպես և սպասելի էր, նոր հայտարարվեց, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից:

Թուրքիայի համար ևս մի քայլով կհեշտանա Հայաստանի լիարժեք գրավումը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬42😱183👍2🤔2🥴1😡1
Ազգային ժողովում հնչում է ամենամեծ ինքնախոստովանանքը հանցագործության մասին դե-ֆակտո վարչապետի կողմից.

«2018-ին պետք է ասեի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»:

Այ սրա համար եկան իշխանության:
Նույն ձև անելու են ողջ Հայաստանի հետ:
Վերջ: Որևէ այլ խոսք պետք չէ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬79💯17💔6😱5👍3🥴3😡2🤔1
⚡️Բոլորին կոչ ենք անում գալ այստեղ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ։

Քիչ անց կասեմ, թե ինչ ենք անելու

Բագրատ Սրբազան

@armnationalfront
👍6317
Հատուկ միջոցներ,
որոնցից վիրավորում են տասնյակ քաղաքացիներ:
🤬57😢32
Վստահ պնդում եմ որպես ականատես. ոստիկանությունը ինքն է սադրում` շշեր նետելով դեպի քաղաքացիները: Դա փաստ է և սադրանք:
64💯39👍17😡2
Հայաստանում այլևս չի կարող լինել այն իրավիճակը, որն առկա էր այսօրվա վայրագ ոստիկանական գործողությունից առաջ։

Հայաստանը 2020թ.-ից ի վեր վայրիվերող ներքաղաքական ճգնաժամերի մեջ է, որի հիմնական պատճառն արտաքին անվտանգային մարտահրավերն են և դրանց կառավարումն ու չեզոքացումը պարբերաբար տապալող իշխանությունները։

Հայաստանն այլևս հոգնել է թշնամու կողմից նվաստացումներից, կտոր առ կտոր բզկտվելուց, տեղահանություններից և ապագայի անորոշ հեռանկարից։

Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, և փոփոխությունների հրամայական ուղղակի կախված է օդում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
78👍33💯11
Հայաստանում տարածվող թուրքական կեղծ ինքնիշխանությունն այն է, որ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը հայտարարում է, որ չի այցելելու ՀԱՊԿ անդամ Բելառուսիա, «որովհետև վերջինս Ադրբեջանին ու Թուրքիային սատարել է պատերազմում», բայց գնում է այդ նույն պատերազմը կազմակերպած, համակարգած, հազարավոր հայերին սպանած ու գերեվարած, այսօր էլ Հայաստանից նոր զիջումներ պահանջող Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ու ժպտալով հանդիպումներ ունենում նրա հետ։

Սա թուրքական օկուպացիա է, որը մանիպուլացնում է հայ հասարակությանը՝ վերջինիս դիմադրությունը չեզոքացնելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍126💯2618
⚡️⚡️Ադրբեջանի ՊՆ֊ը հերթական կեղծիքն է տարածել։ Ըստ հաղորդագրության` հունիսի 14֊ին ժամը 07։15֊ի սահմաններում Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել Նախիջևանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

‼️Նման ոճի ապատեղեկատվությունները և վերջին 24 ժամվա ընթացքում դրանց պարբերականությունը հուշում է հնարավոր սադրանքի մասին։

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
😢23👍124🤔3👎2💯2😡1
‼️ Թուրքական քարոզչամեքենան նորից թիրախավորում է Հայաստանին «Նախիջևանի ուղղությամբ կրակելու համար»։

Առաջատար լրատվամիջոցները կրկնում են Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունը և մեղադրում հայկական կողմին «սադրանքների» մեջ։

Դրանցից մերձիշխանական և ամենահակահայ թերթերից մեկը` «Yeni Şafak»-ը, գրում է, որ «Հայաստանը նորից կրակի հետ է խաղում»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🤬42😡10🤔3
⚡️Վաղ առավոտից ձերբակալությունների ալիք է մեկնարկել Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Ուջանում և Երևանում։

Խուզարկություններ են անցկացվում ՀՅԴ ղեկավար մարմնի անդամի տանը և հայկական «gg» ընկերության գրասենյակում

@armnationalfront
🤬64😱135
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տավուշում Ադրբեջանին հերթական հայկական տարածքների հանձնումից հետո մեր գլխավոր ճանապարհը՝ Հայաստան-Վրաստան մայրուղին լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Նայե՛ք այս կից տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին։

Հուլիսին սպասվող նոր զիջումներից հետո ճանապարհի որոշ հատվածներ արդեն կհայտարարվեն Ադրբեջանի տարածք՝ դրանից բխող էլ ավելի աղետալի հետևանքներով։ Նույն ժամանակ սպասվում է Հայաստան-Իրան ճանապարհի մի մասի հանձնում թշնամուն «անկալվների» անվան տակ։

Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը շարունակվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬96😢23👍75👏1
Հայաստանը վստահ քայլերով գնում է դեպի Թուրքիա Արևմուտքի հետ մերձեցում։

Իսկ եթե ավելի հստակ, ապա առաջիկայում այս տիպի լուրերը լինելու են մեր սովորական առօրյան, իսկ այդ լուրերի ետևում թաքնված միակողմանի զիջումները՝ մեր հերթական ու անվերջանալի կորուստները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢57🤬28😱7💔7👏6👎41🥴1😡1
Վերջին օրերի հիմնական օրակարգը

Երեք օր է, ինչ Ադրբեջանը նորից կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբր ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ։

Որպես կանոն՝ սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է։
Ամենայն հավանականությամբ՝ այսպիսով Ադրբեջանը արագացնում է հաջոր տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում (այսպես կոչված «անկլավային զիջումները»), որը նախատեսված է մեկնարկել հուլիսին։

Սրան զուգահեռ՝ Թուրքիան էլ ավելի է մեծացնում Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը (վերջին օրերի իրադարձությունները խոսուն ապացույցն են այս իրողության)։

Հայաստանին շարունակում են գլորել Թուրքիայի ազդեցության գոտի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢41😡16👍108🤬6💯4
‼️Հունիսի 26֊ից հուլիսի 6֊ը Բաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը։ Ըստ տարածված հայտարարության` մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են լինելու «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանվածներ։ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքը։

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
🤬92👍43👎3🤔2💔1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հայաստանը վստահ քայլերով գնում է դեպի Թուրքիա Արևմուտքի հետ մերձեցում։ Իսկ եթե ավելի հստակ, ապա առաջիկայում այս տիպի լուրերը լինելու են մեր սովորական առօրյան, իսկ այդ լուրերի ետևում թաքնված միակողմանի զիջումները՝ մեր հերթական ու անվերջանալի կորուստները։ …
Քիչ առաջ, ըստ թուրքական աղբյուրների, հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի դե-ֆակտո արտգործնախարարի ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև:
Թե ինչ հստակ օրակարգի շուրջ է զրույցը, անհայտ է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😡70🤬54👍1👎1🔥1🫡1
2025/07/09 02:53:15
Back to Top
HTML Embed Code: