Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
3003 - Telegram Web
Telegram Web
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Վերջին հինգ պակաս Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ուներ մեղադրելու մյուսներին: Վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու: Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ…
«Խաղաղության» հաստատման կեղծ խայծով Թուրքիան հասնելու է հայկական պետականության լիարժեք դեմոնտաժին:

Այդ փուլը մեկնարկել է 2020 թ. նոյեմբերին, երբ հայությունը (և հատկապես ազգային վերնախավը) տվեց դա անելու համաձայնությունը` տարբեր պատճառներով ու պատրվակներով հանդուրժելով դե-ֆակտո թուրքամետների իշխանությանը:

Այս գործընթացի վերջին հանգրվանը այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չէ, վերջին փուլը` մենք ենք լինելու` գաղթի ճանապարհին:

Իսկ որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը էս փուլը մինչև վերջ իրականացնելու է, դրանում կասկած չունենաք: «Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 14։00-ին

🔷Բողոքի ակցիա ՄԱԿ֊ի գրասենյակի առջև

🔷Պահանջում համաժողովին մասնակցող պատվիրակներին` ճնշում գործադրել Բաքվի վրա` ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Նոյեմբերի կեսերին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ կլիմայական մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է COP29 անունով։

Այդ միջոցառումը Ադրբեջանի համար կարևոր է մի քանի առումներով՝ երկրի միջազգային հեղինակության բարձրացումից մինչև Արցախում իրականացված ցեղասպանության միջազգային անուղղակի լեգիտիմացում։

Այդ միջոցառումը կարող էր տեղի չունենալ Ադրբեջանում, եթե անցյալ տարի՝ 2023 թ. դեկտեմբերին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը վետո դներ ՄԱԿ համապատասխան որոշման վրա։

Կամ կարելի էր այլ բան անել. հաշվի առնելով Բաքվի արդեն կատարած մեծածավալ նախապատրաստությունը՝ հնարավոր էր մտնել դիվանագիտական բանակցությունների մեջ ու վետո չդնելու դիմաց պահանջել, օրինակ, բոլոր հայ ռազմագերիների վերադարձ կամ ՀՀ միջազգային սահմանների մի մասից Ադրբեջանի զորքերի դուրս բերում։

Սակայն, ինչպես գիտեք, ոչ մի նմանատիպ պահանջ չի դրվել։ Ընդհակառակը՝ հայտարարվել է, որ Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում կողմ է Բաքվում COP29-ի անցկացմանը։

Սա հերթական ու վառ օրինակն է այն բանի, որ ի դեմս Հայաստանի դե-ֆակտո կառավարողների գործ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի կամակատար իշխանության և ոչ Հայաստանի շահերը պաշտպանող ուժի։ Ու ակնկալել, որ թուրք-ադրբեջանական երկյակը թույլ կտա, որ Հայաստանում որևէ լուրջ ու ազգային ծրագիր իրականացվի, դա մեղմ ասած միամտություն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
‼️Իլհամ Ալիևի ձեռքին գտնվում է Երևանի խանության դրոշը։ Թշնամին, ինչպես միշտ, բացահայտ կերպով հայտարարում է և ի ցույց է դնում տարածքային հավակնությունները։
Նայեք քարտեզին:
Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ այդ երկրի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ մյուս տարի կսկսվի քարտեզում պատկերված Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է:
Մեր օրակարգում այս նախագծի մասին գրեթե այլևս չի խոսվում, մինչդեռ այն սողացող օձի պես շարունակում է մոտենալ ու օղակել Հայաստանը` վերջինիս խեղդելու համար:

Սրան զուգահեռ այսօր «հայ առաջադեմների» (այդ թվում այս տողերը կարդացողների) հովանու ներքո Հայաստանում պատրաստում են թուրքական պահանջով կրճատել բանակը, մշակում են առաջիկա ընտրություններում իշխանության հաղթանակն ապահովող անօրինական օրենքը, տապալում են հայ ռազմագերիների համար բանաձևի ընդունումը, կարդում են Էրդողանի գրածները ու «դատում» տարիներ առաջ Հայաստանի անվտանգությունն ապահոված նախագահին:

Եվ սա ընդամենը «այսօր»:

Եվ որպեսզի այս ամենը չնկատվի ու չբերի հանրային բողոքի, «այսօր» բեմականացնում են հերթական անդեմ պատգամավորի ոչինչ չնշանակող հրաժարականը:

Հայաստանը շարունակում է գրավված մնալ...

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սիրիայի հյուսիսում նորից թեժ պատերազմ է։

Ընդամենը երեք օրում ահաբեկիչները, որոնց աջակցում են Թուրքիայից, խախտել են ռազմաճակատի գիծը և ներթափանցել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի նահանգ։
Ինչ է հայտնի այս պահին.

▪️Ահաբեկիչները գրավել են առնվազն Հալեպ քաղաքի մի հատվածը (քաղաքի արևմտյան կեսը)։

▪️Ահաբեկիչների կողմից փակված է նաև Հալեպը երկրի մնացյալ հատվածին կապող հիմնական մայրուղին (դեպի մայրաքաղաք Դամասկոս և ծովափնյա Լաթաքիա քաղաքներ)։ Հալեպ քաղաքը դեռ շրջափակված չէ, քանի որ կան այլընտրանքային՝ արևելյան ուղիներ, բայց առկա է նման վտանգ։

▪️Սիրիական կառավարական բանակը գրեթե դիմադրություն չի ցուցաբերել։ Ամենայն հավանականությամբ, այս պահին ընթանում է բանակային ուժերի վերադասավորում և համալրում, որպեսզի մեծ հարվածով թշնամուն դուրս շպրտեն քաղաքից։

▪️Մինչ այդ Հալեպի բնակչությունը (այդ թվում՝ հայությունը) մեծ վտանգի մեջ է։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ ավերածությունների ու դաժանությունների են պատրաստ պրոթուրքական ահաբեկիչները։ Ուստի բանակի արագ և հաջող հակահարվածը խիստ կարևոր է։

▪️Այս պահին ընթանում են մարտեր Հալեպի և Իդլիբի նահանգներում։ Էական է լինելու առաջիկա ժամերին Սիրիայի դաշնակից Իրանի և ՌԴ արձագանքը։ Խոսք է գնում ռուսական զորքերի մեծացման և մեծ հակահարվածի մասին, սակայն հստակություն չկա։ Իմ տեղեկություններով՝ երեկ Սիրիայի նախագահ Ասադը այցելել է Մոսկվա։

▪️Թուրքիան վերջին ամիսներին և հատկապես շաբաթներին մեծ պատրաստություններ էր տեսել՝ Սիրիայի հյուսիսում նոր տարածքներ գրավելու համար։ Ուստի մեծ հավանականությամբ առաջիկա օրերին սիրիական հակահարվածի անհաջողության կամ բացակայության պարագայում թուրքական բանակն իր դեմքով կմտնի երկրի այլ տարածքներ։

Ինչո՞ւ է պետք մանրամասն հետևել այս հերթական պատերազմական փուլին։ Որովհետև Սիրիայի վրա այս նոր հարձակման նախապատրաստության ողջ փուլում Թուրքիան հանդես էր գալիս «խաղաղության» կոչերով և պնդում, որ նոր տարածքներ գրավելու մտադրություն չունի։ Մինչդեռ դա ընդամենը սիրիական զգոնությունը թուլացնելու ու իրական մտադրությունները քողարկելու միջոց էր։ Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները։
Ինչպես ասում են՝ «Կո՛ւժ, քեզ կասեմ, կուլա՛, դու լսի՛ր»։

Ավելի մանրամասն այս մասին AntiFake.amի «Իմնեմնիմի» հաղորդման ուղիղ եթերում խոսելու եմ այսօր կեսգիշերին, իսկ վաղը՝ «168 ժամ»-ի եթերում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սիրիայում չդադարած պատերազմի նոր շրջափուլն է սկսվել:
Այս խնդիրը մենք ուսումնասիրել ենք դեռ ամռանը տեղում` Սիրիայում: Արևելքում պայքարի անատոմիան և տրամաբանությունը ներկայացվելու է մեր նոր գիտահանրամատչելի ֆիլմում` էքսկյլուզիվ նկարահանումներով և հարցազրույցներով:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇸🇾Սիրիան` այս պահի դրությամբ

◾️ Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել:

◾️ Այս պահին մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքի մոտ: Կառավարական բանակը սկսել է իրական մարտ վարել, ինչը և կանգնեցրել է ահաբեկիչներին:

◾️ Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանադակություն: Սակայն էական է լինելու այսօր Իրանի արտգործնապարար Արաքչիի հետ հանդիպումը Դամասկոսում:

◾️ Հալեպ քաղաքը շարունակում է գրավված մնալ, իսկ բնակիչները (այդ թվում տասնյակ հազարավոր հայեր) փաստացի շրջափկված են իրենց տներում` սպասելով առաջիկա զարգացումներին:

◾️ 🇹🇷Թուրքիան իր զորքերով դեռ չի մտել նոր տարածքներ, սակայն ահաբեկիչների երկու խոշոր խմբավորումներից մեկի` «Ֆաջ-ալ Հյուրիյա»-ի (فجر الحرية) ամբողջ համակարգումը, աշխատավարձը, կառավարումը լիակատար կերպով իրականացվում է Թուրքիայի կողմից:

◾️ Առաջիկա 2-3 օրերը կլինեն որոշիչ:

Ավելի մանրամասն այս մասին պատմում եմ այստեղ և այստեղ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman pinned «Սիրելի՛ ընթերցողներ, Այս ալիքն ունի արդեն ավելի քան 10000 բաժանորդ, իսկ անցնող ամիսներին ալիքի դիտումները հատել են 7 միլիոնի սահմանը՝ չհաշված այլ հարթակներում արտատպումները։ Շնորհակալություն բոլորիդ, որ կարդում եք, հետևում, տալիս եք հարցեր ու կիսվում եք։…»
Հալեպի նահանգը թուրքական քաղաքական մտածողության մեջ «անբաժանա հայրենիքի» մի մասն է: Այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, ոչ այլ ինչ է, քան այդ տարածքը գրավելու փորձ, որը ձգվում է արդեն ավելի քան 120 տարի, բայց դրանից չի դադարում լինել արդիական և հիմնական նպատակ:

Իսկ այս հաղորդումը ընդամենը մի դրվագ է հազարավոր նման քարոզներից:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

https://www.tgoop.com/turkey2day/4343
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքական ներկայության մասին՝ նկարներով։ Հալեպը գրաված ահաբեկիչներն են, որոնք ցուցադրում են թուրքական ազգայնամոլության նշանը՝ «Գորշ գայլը» (Bozkurt)։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, որը նաև այս գործընթացի ու դրա արդյունքի գլխավոր շահառուն է:
Ահավասիկ թուրքական համակարգման մասին վկայող հերթական անուղղակի ապացույցներից մեկը. նկարում տեսնում եք Թուրքիայի կողմից ստեղծված «Ֆաջ ալ Հյուրիյա» ահաբեկչական խմբավորման հրամանատարական շտաբը, որը այս Սիրիայի հյուսիսը գրաված գլխավոր ուժերից մեկն է: Պատին կենտրոնական տեղում Թուրքիայի նախագահ Էրդողանի նկարն է և Թուրքիայի պետական դրոշը: Ճիշտ այնպես, ինչպես որ կլիներ թուրքական պետական հիմնարկում:

Թուրքական խաղաղության էջերից...

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրավիճակը Սիրիայում՝ քարտեզի վրա։

Մոտավորապես այս պատկերն է այս պահին Սիրիայում։ Իմ սիրիական աղբյուրները հայտնում են, որ կա վճռականություն ուժեղ հակահարվածով հետ մղել Հալեպը գրաված ահաբեկիչներին։ Որքան կստացվի՝ դժվար է ասել։
Բարեբախտաբար՝ սիրիական ուժերին օժանդակություն արդեն հասել է Իրաքից շիայական և մերձիրանական զինված միավորումների տեսքով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Աշխարհաքաղաքական կարճ առակ

Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի հազարանոց զինյալ ահաբեկիչները գրավեցին Սիրիայի ամենամեծ ու կարևոր քաղաքը՝ Հալեպը, ապա ողջ շրջանը։

2002-2011 թթ. Թուրքիայի հետ բարեկամության և խաղաղության հաստատման համար Սիրիայի կառավարությունը թուրքերին ընդառաջ գնաց բազմաթիվ միակողմանի զիջումների։ 2012 թվականից մինչ օրս Թուրքիան գրավված է պահում Սիրիայի հյուսիսի բազմաթիվ տարածքներ։ Ամենաթարմը՝ Հալեպը։

Երևանից մինչև Թուրքիայի սահման 24,5 կմ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սիրիայում իրադարձությունների ֆոնին Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց կերպով առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը։

Այն կոչվում է «Թուրքոմանական հանրապետություն» և նախատեսում է թյուրքախոս թուրքոման ցեղերի հիմքի վրա ստեղծել Թուրքիայի կցորդ հերթական տարածքը։
Ինչպես ժամանակին արել էն Կովկասում Ադրբեջանի տեսքով, Կիպրոսում «Հյուսիսային Կիպրոսի» տեսքով, իսկ հիմա անում են Իրաքում և Սիրիայում։
Թուրքոման ցեղերը այս օրերին Սիրիայում վայրագություններ գործող գլխավոր խմբերից է։

Քարտեզում այդ «պետության տարածքն է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇹🇷 Իշխող կոալիցիայի մաս կազմող ազգայնամոլական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP) ղեկավար, Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելի.

«Հալեպը մինչև հիմքը թուրքական և մուսուլմանական քաղաք է։ Այս մասին ոչ միայն մենք ենք ասում, այլև պատմությունը, աշխարհագրությունը, ճշմարտությունը, մեր նախնիները և Հալեպի բերդի վրա բարձրացված թուրքական դրոշը»։

«Թուրքիան այսօր» լրատվական
ալիք |
@turkey2day
Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդիկ արդարացնում էին Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործությունները ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինիս դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»:
Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները: Այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:

Հայաստանի ԱԳՆ և որևէ այլ պետական հիմնարկ բնականաբար ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի: Ինչու՞: Լավ գիտեք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների քարոզչության» ոլորտում աչքի ընկնող մի խումբ գործիչների։ «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։

📍Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Նախագահի կողմից կոնֆերանսին մասնակցությունը և պարգևատրումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ պայմանական «Արևմտյան Ադրբեջան» անվանվող ծրագիրը իրականացվում է պետական մակարդակով։
Թուրքամետ ահաբեկիչները գրավեցին նաև Համա քաղաքը և էլ ավելի մոտեցան Հոմսին և մայրաքաղաք Դամասկոսին:
Ցավոք, թշնամական ուժերը շատ պատրաատված են: Հուսանք, որ օրինական իշխանությունը կկարողանա հակահարվածով երկիրն ազատագրել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2025/07/03 05:33:29
Back to Top
HTML Embed Code: