Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
- Telegram Web
Telegram Web
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանի անկախության պատմության հատկապես վերջին շրջանի գլխավոր դասերից է. երբեք չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն մարդիկ, ովքեր իրենց անձնական ու քաղաքական շահերը պետությունից ու պետական շահերից բարձր են դասում: Շնորհավո´ր Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախահայությունը` հայ ժողովրդի անբաժան մասը և Արցախի բնիկ ժողովուրդը, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության արդյունքում բռնի տեղահանվեց իր Հայրենիքից: Նրանք բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մասերում:

Լոս Անջելեսի «Ռոզ և Ալէք Փիլիպոս» ազգային վարժարանի սաներն Արման Թաթոյանի և քրեական հարցերով միջազգային փաստաբան Կարօ Ղազարեանի հետ միասին այցելել են Մասիս քաղաքի հանրակացարանում բնակվող արցախահայերին՝ նրանց փոխանցեցելով վարժարանի միջոցներով հավքված աջակցությունը։
Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքները վերահաստատեցին Հայաստանի՝ ադրբեջանական ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյունները:

Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապված տեղում կատարվեց հետազոտություն։

Մասնավորապես, պարզվեց, որ ադրբեջանական զինված ծառայողների կողմից տեղադրված են ինչպես հակատանկային TM-57, այնպես էլ O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ TM-57 ականները տեղադրված են դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակային O3M-72 ականները տեղադրված են դիրքից մոտ 30 մ հեռավորության վրա, որի շարունակական վնասի շառավիղը՝ 25 մ է, ПMH-2 ականները տեղադրված են դիրքերից 10-15 մ հեռավորության վրա։

Ամրագրված բոլոր փաստերը՝
https://bit.ly/4efTOh8
Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի [թուրքական աջակցությամբ] 4 տարի առաջ այս օրը սանձազերծած աղետալի պատերազմն արմատապես փոխեց մեր կյանքը:

Հիմա մեր սրտերը ծանրացած են մեր հերոսների, անմեղ զոհերի մասին հիշողություններով, ովքեր Հայրենիքի համար պայքարել են իրենց կյանքով, սխրանքներով ապահովել են մեզ համար գոյություն և պաշտպանել պետությունը։

Նրանցից յուրաքանչյուրի ճակատագրի պատմությունը զորեղ ոգու ու հայրենասիրության վկայությունն է, ազգային ու պետական արժեքներով դաստիարակության ապացույց։

Պատերազմի հետևանքները կրում ենք նաև այսօր՝ ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով բռնի տեղահանված, բռնի անհետացած ու գերեվարված մեր հայրենակիցների ճակատագրեր, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների ու Արցախի զավթումով, մարդկանց պատճառած տառապանքներով։

Ամբողջական տեքստ
🇦🇲, 🇺🇸, 🇷🇺
Սրբալույս Մյուռոնը Սուրբ Հոգու նշանն է: Մյուռոնի օրհնությունը կատարվում է 7 տարին մեկ անգամ:

Ս.Մյուռոնն օրհնվում է մեր Եկեղեցու նվիրական երեք սրբություններով` Ս.Գրիգոր Լուսավորչի աջով, աստվածամուխ Ս.Գեղարդով և Կենաց Խաչով:

Myron (chrism) is the symbol of the Holy Spirit. New Myron is blessed every seven years.

The sacred Myron is blessed with our church’s three hallowed relics: the Right-Arm of St. Gregory the Illuminator, the Holy Lance that pierced Christ’s side, and the life-giving Cross.

Святое Миро - это символ Святого Духа. Освящение Святого Мира проводится раз в 7 лет.

Католикос Всех Армян благословляет Святое Миро тремя священными реликвиями нашей Церкви: десницей святого Григоря Просветителя, богопронзившим Святым Копьем и Животворящим Древом Господним.
🇦🇲, 🇺🇸, 🇷🇺
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 301-303թթ.` Հայոց Սուրբ Տրդատ Մեծ Արքայի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի գլխավոր մասնակցությամբ:

Մայր տաճարը կառուցվել է խաչաձև հիմքով և կենտրոնական գմբեթով` դառնալով համաշխարհային եկեղեցական ճարտարապետության մեջ առաջին խաչահիմն կենտրոնագմբեթ տիպի տաճարը:

Հայոց թագավորն ինքն է գնացել և Արարատ սրբազան լեռից ժայռաքարեր բերել Մայր Տաճարի հիմքերի համար:

🇺🇸
The Cathedral of Holy Etchmiadzin was constructed between 301 and 303 AD with direction of Armenian King St. Trdat the Great and St. Gregory the Illuminator.

The Cathedral was originally constructed with a cruciform foundation topped by a central dome, becoming the first cathedral in the history of church architecture to be in this style.

The Armenian king personally had stones brought down from sacred Mount Ararat and set into the cathedral’s foundations.

🇷🇺
Кафедральный Собор Святого Эчмиадзина был построен в 301-303 годах под руководством Армянского Святого царя Трдата Великого и Католикоса Святого Григория просветителя.

Изначально Кафедральный собор был построен в форме креста с центральным куполом, что делает Святой Эчмиадзин первым в мире храмом крестово-купольного типа.

Сам Армянский царь нес валуны со священной горы Арарат для основ строящегося Кафедрального Собора.
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ծորակի ջուրը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի Ծավ գետի ջուրն է։
Մարդիկ ստիպված այն օգտագործում են խոհանոցում, երեխաների համար և այլն։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները` հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական շարունակվող հանցանքները Սյունիքում. հազարներով հատվում են «Շիակահող» արգելոցի ծառերը, ոչնչացվում է կենդանական աշխարհը, կառուցվում են տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհներ, տեղադրվում են ականներ, մարդիկ զրկված են խմելու ջրից ու սեփականությունից և այլն:

Այս շարունակվող հանցանքներով ադրբեջանական իշխանությունն ապացուցում է, որ չունի խաղաղության մտադրություն:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում Արման Թաթոյանը հյուրընկալել է գերմանացի մի շարք առաջատար լրագրողների։

Նա ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները և արցախահայության բռնի տեղահանման ադրբեջանական մեխանիզմը: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկակացվել են նաև Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցանքների (խմելու ջրի բացակայություն, հողերից ու տներից զրկում, անասնապահության և խոզաբուծությսան վերացում և այլն) ապացունցները, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:

Մենք կարևոր ենք համարում միջազգային լրագրողների այցերը Հայաստան կազմակերպելու առնչությամբ Երևանի մամուլի ակումբի գործունեությունը և ակումբի հետ մեր շարունակական համագործակցությունը:


Ամբողջական տեքստ
2024/10/06 07:32:28
Back to Top
HTML Embed Code: