Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
972 - Telegram Web
Telegram Web
Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հրաժարվել է ընտրապայքարից՝«հանուն հեղափոխական ուժերի միասնության» (պահպանողականների)։

Նա կոնկրետ թեկնածուի աջակցություն չի հայտնել, այլ հույս է հայտնել, որ մյուս երեք թեկնածուներն էլ նույն կերպ կվարվեն և կամրապնդեն պահպանողականների դիրքերը։

@IRI2day
🗳Վաղն Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Այս ընթացքում ընտրապայքարը մի շարք ձևափոխումների է ենթարկվել։

📍Եթե թեկնածությունների գրանցման ժամանակ ամենահավանական թեկնածուն համարվում էր Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ապա թեկնածուների հաստատումից հետո ակնկալվում էր, որ մրցակցությունը լինելու է Ղալիբաֆի և Սաիդ Ջալիլիի միջև։

📍Քարոզարշավի և հատկապես՝ հեռուստաբանավեճերի մեկնարկից հետո Մասուդ Փեզեշքիանը կարողացավ օրակարգն իրենով անել և հիմա նա, ըստ տարբեր կենտրոնների սոցհարցումների, արդեն առաջին տեղում է։

📍Հօգուտ պահպանողականների իրավիճակը կարող է լինել, եթե դաշտում մնան կա՛մ Ղալիբաֆը, կա՛մ Ջալիլին, ինչն այս պահի դրությամբ տեղի չի ունեցել։ Եթե պահպանողականներն այդպես էլ չմիավորվեն, երկրորդ փուլի հավանականությունը մեծ կլինի։

@IRI2day
🇷🇺🇮🇷 Մոսկվան ու Թեհրանը ՌԴ-ից Իրան գազի մատակարարումների վերաբերյալ հուշագիր են ստորագրել:

@IRI2day
🇮🇷🇦🇲🇵🇸Մի քանի օրվա լռությունից հետո Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչմանը, բայց՝ շատ իմիջիայլոց

Պատասխանելով ճանաչման վերաբերյալ հարցին՝ ԱԳՆ խոսնակը ողջունել է «Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները»:

@IRI2day
❗️Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին ևս հրաժարվեց ընտրապայքարից:

Նա Ջալիլիին և Ղալիբաֆին կոչ է արել միավորվել և թույլ չտալ, որ «Ռոհանիի 3-րդ կառավարություն ձևավորվի» (Փեզեշքիանը հաղթի):

@IRI2day
🗳️24:00 ավարտվեց Իրանի նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրապայքարում էին մնացել 4 թեկնածու։

Պահպանողականներն այդպես էլ չմիավորվեցին մեկ թեկնածուի շուրջ, ինչը մեծացնում է երկրորդ փուլի հավանականությունը։

🔍Սպասենք արդյունքներին։

@IRI2day
Ժամը 8:20-ի հաշվարկներով Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Փեզեշքիանը՝ 5 955 781 ձայնով։

Երկրորդում Ջալիլին է՝ 5 560 321 ձայնով։

Ղալիբաֆը երրորդն է՝ 1 891 385 ձայնով։

Հաշվարկը շարունակվում է։

@IRI2day
🗳Նոր տվյալներով` Փեզեշքիանի ու Ջալիլիի ձայների տարբերությունը ավելի տեսանելի է դառնում

📍Փեզեշքիան՝ 8 302 577,
📍Ջալիլի՝ 7 189 756,
📍Ղալիբաֆ՝ 2 676 512,
📍Փուրմոհամմադի՝ 158 314։

@IRI2day
❗️Հայտնի են վերջնական տվյալները․

Փեզեշքիան՝ 10 415 991
Ջալիլի՝ 9 473 298
Ղալիբաֆ՝ 3 383 340
Փուրմոհամմադի՝ 206 397

❗️Փեզեշքիանը և Ջալիլին անցնում են երկրորդ փուլ։

Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն իրանցուց ընտրության է գնացել 24 մլնը։

@IRI2day
📍Փաստացի, Իրանում ընտրությունների պատմության մեջ մասնակցության հերթական ռեկորդային ցածր ցուցանիշն է գրանցվել՝ 40%:

📍Գրեթե նույնական էր պատկերը ընթացիկ տարվա խորհրդարանական ընտրություններում՝ 41%:

📍2021-ի նախագահական ընտրություններում 48,8% էր մասնակցությունը, 2020-ի խորհրդարանականում՝ 42,5%:

📌 Իսկ ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։

@IRI2day
📍Ուշացած, բայց պահպանողականները միավորվում են։

Հանդիպել են Ջալիլիի, Ղալիբաֆի, Ղազիզադե Հաշեմիի ու Զաքանիի նախընտրական շտաբերի ղեկավարները։

🔍Տեսնենք՝ երկրորդ փուլում ինչ արդյունք կտա նրանց միավորվելը։

@IRI2day
Իրանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։

📍Այդ երկրում անցկացված վերջին սոցհարցումներով՝ առաջատարը Փեզեշքիանն է լինելու։

🔍Սպասենք վաղվան։

@IRI2day
🔴Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը։

Նա հավաքել է 16 մլն ձայն։ Սաիդ Ջալիլին՝ 13 մլն։

Քվեարկությանը մասնակցությունը եղել է 49,8%։

@IRI2day
📍Իրանի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել բարեփոխական գործիչ Մոհամմադռեզա Արեֆը:

Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2001-2005թթ.՝ նախագահ Մոհամմադ Խաթամիի օրոք: 2016-2020թթ. եղել է խորհրդարանի պատգամավոր:

Իրանի նոր կառավարությունը լիարժեք կձևավորվի Փեզեշքիանի երդմնակալությունից հետո, որը տեղի կունենա հուլիսի 30-ին:

@IRI2day
❗️Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում և հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ»:

🔻Խամենեին շեշտել է, որ «օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ հարաբերություններում և հավելել է, որ երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական ուժերին և մերձավորներին ապավինելով»:

🔻Նա ընդգծել է, որ «երկու երկրների միջև համագործակցությունը հաստատակամորեն կշարունակվի՝ հիմնված սահմանված շահերի վրա և այլոց քաղաքականությունից անկախ»:

🔻Իրանի հոգևոր առաջնորդը նաև դատապարտել է նաև Հիսուս Քրիստոսի հասցեին անարգանքը:

@IRI2day
🔶Տեղի ունեցավ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը:

Հաջորդիվ նա առաջարկելու է կառավարության կազմ, որը պետք է հաստատի խորհրդարանը:

@IRI2day
🔴Թեհրանում հարձակում է եղել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի կեցության վայրի վրա, ինչի հետևանքով Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են։

Հանիեն Թեհրան էր այցելել նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։

@IRI2day
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔴Թեև Թեհրանում օտարերկրյա պաշտոնյայի սպանություն առաջին ագամ էր կազմակերպվում, բայց Իսրայելի կողմից Իրանի տարածքում սպանություններ ու դիվերսիաներ բազմիցս եղել են:

🔻2010-ին իր գործակալների միջոցով Իսրայելն Իրանում սպանել է 2 միջուկային գիտնականի, մեկ գիտնական էլ հարձակումից հետո ողջ է մնացել: Եվս երկու գիտնականի սպանություն կազմակերպվել է 2012 և 2020 թվականներին:

🔻Սպանություններից բացի, պարբերաբար դիվերսիաներ են եղել նաև Իրանի միջուկային օբյեկտների վրա: Զուգահեռաբար թիրախավորվել են նաև Սիրիայում իրանցի զինվորականների տեղակայման վայրերը (+«Հեզբոլլահ»):

🔻Բայց այս ամենն Իրան-Իսրայել դիմակայության «սովորական» դրսևորումներ էին: Այդ դիմակայությունը նոր փուլ թևակոխեց, երբ Իսրայելը հարձակվեց Սիրիայում Իրանի դեսպանատան վրա, ու Թեհրանը ստիպված էր արձագանքել համարժեք և այնպես, որ դա լայնածավալ պատերազմի չհանգեցնի:

🔺Հիմա էլ է Թեհրանը ստիպված նույնը անել և գուցե՝ ավելին:

@IRI2day
2024/10/14 18:25:25
Back to Top
HTML Embed Code: