tgoop.com/MakaryanVahe/7597
Last Update:
❗️Առևանգիչներին բռնել են, ռուս տղամարդուն գտել գնդակահարված
Սվանեթում ռուս զբոսաշրջիկների վրա հարձակված երկու տղամարդիկ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել: Ցավոք, նրանց կողմից առևանգված տղամարդը սպանվել է, նրա մարմինը հայտնաբերվել է գետում։
Տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության, կողոպուտի և զենքի ապօրինի շրջանառության մեջ։
Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 5-ին ամբաստանյալները կողոպտել են Զուգդիդիից Մեստիա մեկնող երկու օտարերկրյա քաղաքացու, հափշտակել նրանց բջջային հեռախոսները, որոնցից մեկը՝ 1986թ.-ին ծնված Վ.Ս.-ն, գնդակահարվել է։ Հանցագործությունը կոծկելու համար մեղադրյալներն ավելի ուշ դիակը նետել են գետն ու դիմել փախուստի, սակայն բերման են ենթարկվել
- ասված է Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
❗️️Հանցագործներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։
BY Makaryan News
Share with your friend now:
tgoop.com/MakaryanVahe/7597