tgoop.com/MakaryanVahe/7618
Last Update:
❗️Առավոտ բարի լույսով մի ոչ հաճելի լուր հայտնեմ, եթե մարդիկ կան, որ դեռ գլխի չեն ընկել.
«Խաղաղության պայմանագիր» չի լինելու, փոխարենը կլինի, ամենայն հավանականությամբ, նոր պատերազմ` էն Դավիթ Տոնոյանի ասած նոր տարածքներով, ու, բնականաբար, էլի ի հաշիվ մեզ:
Մենք այս անգամ ներքաշվելու ենք նոր` ավելի ծանր պատերազմի մեջ և լինելու է նոր` ավելի մեծ դավաճանություն, որը, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կոչնչացնի մեզ բոլորիս` էն իրար միս ուտող ու վերջին վեց տարում անդադար երկիրը փրկող ընդդիմությանն էլ հետը:
Պատերազմ հայտարարողը գիտենք` ով է, երեկ խոսում էր ու բացահայտ սպառնում մեզ, դավաճանին ու հերթական անգած դավաճանողին էլ վեց տարուց ավելի է` բոլորս շատ լավ ճանաչում ենք. էն օրը Ինստագրամում ցույց էր տալիս, թե ինչպես է ինքը Ամանորի սեղանի` թափելու ենթակա մնացուկներով, որ պիտի գցեր շների դիմաց` ուտելու, ձվածեղ սարքում ու կնգա հետ, որպես նորաձև կրթվածներ, հենց թավայի միջից ուտում: Երեկ էլ որոշել էր ձրի ծրագրերով անգլերեն սովորել, որովհետև ինքը սովոր ա, որ ամեն ինչ ձրի լինի կամ էժան` տարիներ առաջ Երևան մոլից իր աղջկա համար առած երկու տարբեր գույնի, բայց զգալի զեղչված կոշիկների նման:
Ձեզ բոլորիդ բարի աշխատանքային օր եմ մաղթում, և թող բոլորիդ այս տարվա մաղթանքները իրականության, մեզ սպառնացողների և մեզ դավաճանողների ցանկությունների հետ համընկնեն, որ իսկապես խաղաղություն լինի:
BY Makaryan News
Share with your friend now:
tgoop.com/MakaryanVahe/7618