NIKOL_PASHINYAN_PM Telegram 1222
Հարցեր, որոնց համապարփակ եւ փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն մեզ չի տա.

1.Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ բողոքում է ջրամատակարարման որակից եւ ծավալից:

2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ մագնիս է դնում ջրաչափի վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ ջրաչափ տեղադրելուց հրաժարվում է կտրականապես, սպառնալով ջրաչափ տեղադրելու հարկադրանքի դեպքում կտրուկ եւ վճռական քայլերի դիմել:

4.Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետեւ սառում է. եթե որեւէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ եւ վճռական գործողությունների:

5.Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ եւ ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության:

Միայն չասեք, թե երկրում էնքա՜ն կարեւոր հարցեր կան, իսկ վարչապետը էս ինչ է ասում: Չկա ավելի կարեւոր հարց, որովհետեւ բոլոր արտաքին, ներքին, քաղաքական, տնտեսական, կառավարչական, անվտանգային հարցերը բխում են այստեղից, նրանից թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ջրին, մեր սննդին, մեր բակին, մեր աշխատանքին, մեր պրոբլեմին: Մեր կյանքին ընդհանրապես:

Մենք ուզում ենք աշխարհում բոլորը մեզ լավ վերաբերվեն: Բայց ինքներս մեզ լավ չենք վերաբերվում: Սրա համար արդարացում՝ ինչքան ուզեք: Հատորներով կարելի է գրել, կամ արդեն իսկ գրված է հատորներով: Բայց սրանից իրականությունը չի փոխվում:

Սիրում եմ բոլորիդ: Սա էլ՝ որեւէ հանգամանքի ազդեցության ներքո չի փոխվում:

tgoop.com/Nikol_Pashinyan_PM/1222
Create:
Last Update:

BY Նիկոլ Փաշինյան/Nikol Pashinyan

Share with your friend now:
tgoop.com/Nikol_Pashinyan_PM/1222

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

Members can post their voice notes of themselves screaming. Interestingly, the group doesn’t allow to post anything else which might lead to an instant ban. As of now, there are more than 330 members in the group. The Channel name and bio must be no more than 255 characters long Write your hashtags in the language of your target audience. How to create a business channel on Telegram? (Tutorial) In the next window, choose the type of your channel. If you want your channel to be public, you need to develop a link for it. In the screenshot below, it’s ”/catmarketing.” If your selected link is unavailable, you’ll need to suggest another option.
from us

Telegram Նիկոլ Փաշինյան/Nikol Pashinyan
FROM American