tgoop.com/RepublicSquareTG1/6743
Last Update:
Փաշինյանն ապահովելու է Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում
ՀՀ վարչապետի աշխատակազմում «Հանրապետության հրապարակի» աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն որոշում է կայացրել հնարավորինս արագացնել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ աշխատանքները՝Թրամփի արտաքին քաղաքական ակտիվության ֆոնին։
Մտահաղացումը հավանաբար կայանում է նրանում, որպեսզի ԱՄՆ-ի նորընտիր նախագահի համար ապահովել արագ խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում՝Երևանի և Բաքվի միջև բազմաչարչար խաղաղության համաձայնագրի կնքման տեսքով։ Եվ այս պարագայում Փաշինյանը պատրաստ է գնալ բոլոր զիջումների, որն առաջ է քաշում Ադրբեջանը։
Ըստ աղբյուրի, նմանատիպ «բարեգործության» պատճառը՝նոր վարչակազմի թիմի, կազմի մեջ է։ Այդ կազմում ընդգրկված են մարդիկ, ովքեր ունեն սերտ կապեր հայկական սփյուռքի հետ և փաստացի հանդիսանում են հայկական լոբբիստներ՝ԱՄՆ-ի նոր կառավարությունում։
Նրանց շարքում նշվում են կառավարության արդյունավետության քարտուղարության պետ Վիվեք Ռամասվանին, առողջապահության նախարար Ռոբերտ Քեննեդին, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Հաբբարդը, Տեխասից սենատոր Թեդ Քրուզը, ինչպես նաև Թրամփի փեսայի հայրը՝Մասսադ Բուլոսը, ով կզբաղեցնի արաբական և մերձավորարևելյան երկրների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։
Աղբյուրի փոխանցմամբ, Բաքվին տարածքային զիջումներն ու Թրամփի դիվանագիտական հաղթանակը Փաշինյանին և նրա թիմին քաղաքական երաշխիքներ կտան, ինչպես նաև նոր գրանտային հնարավորությունների պատուհան կբացվի, որոնք կգերազանցեն նախկինում Պետդեպի «նվիրատվությունները»։
Հաշվի առնելով նախկին արևմտյան գրանտների «յուրացումը»՝մնում է ցավով արձանագրել, որ հայ ժողովրդի շահերի դավաճանության համար տրվող գումարներն ուղղվելու են փաշինյանական պաշտոնյաների բարեկեցության բարելավմանը։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6743