tgoop.com/RepublicSquareTG1/6752
Last Update:
Թուրքիան ամբողջ էներգիան ուղղելու է դեպի Հարավային Կովկաս՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը․ Ռազմական փորձագետ
Թուրքիան շարունակելու է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ հատկապես Ադրբեջանի միջոցով, ինչը, բնականաբար, մեծացնելու է Հայաստանի անվտանգային ռիսկերը։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
Նա նշել է, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի՝ ուժեղացնել դիվանագիտական հարաբերությունները միջազգային ուժային կենտրոնների հետ և զուգահեռ ամրապնդել անվտանգային համակարգը, ինչը, ցավոք սրտի, կամ չի արվում, կամ արվում է ռազմավարական նշանակության թերություններով։
«Պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որի հիմքում դրված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, վերջին տարիներին առավել տեսանելի է դարձել։ Համոզված եմ, որ Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո Թուրքիան մեծացնելու է իր ախորժակը և ամբողջ իր էներգիան ուղղելու է դեպի Հարավային Կովկաս, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը»,-նշել է նա։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6752