tgoop.com/RepublicSquareTG1/6779
Last Update:
Հայերի ակնկալիքը միջազգային դատարաններից մեծ է, դրանք արդարության միակ գործիքն են. Եղիշե Կիրակոսյան
Ես այնքան միամիտ չեմ լինի, որ ակնկալեմ, որ այս բարդ կոնֆլիկտային իրավիճակներում միջազգային դատարանի որոշումները, ներառյալ ICJ-ը կամ ՄԻԵԴ-ը, միանշանակ կտրուկ փոփոխությունների կարող են բերել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին Երեւանում ընթացող «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի հայցերի դեպքում խոսքը վերաբերում է ռասայական խտրականությանը, ատելության խոսքին, եւ երբ խնդիրը հասնում է այս մակարդակին, դուք չեք կարող սպասել, որ այդ երկիրը միանգամից հրաշքով ձևափոխվի, իդեալական օրենքներ ունեցող երկրի. «Դա տեղի չի ունենալու և դուք չեք կարող ասել միջազգային դատական համակարգին՝ ինչո՞ւ դե միանգամից տեղի չի ունենում: Դրա համար անհրաժեշտ է ժամանակ, և դա նույնիսկ չի նշանակում, որ այստեղ չկա ազդեցություն:
«Երբ մենք խոսում էինք ոտնահարումների մասին, և այն ավտոկրատ երկրների մասին, որոնք փորձում են խախտել միջազգային համակարգը, փորձում են խաղալ միջազգային իրավունքի հետ, սա պրոբլեմ է, որովհետև ավտոկրատ երկրները փորձում են միջազգային իրավունքներն օգտագործել որպես գործիք երկրների միջև հարաբերություններում: Որոշ երկրների դեպում դա նաև խաղաղության վրա է կարողանում ազդել, ինչը եւս խնդիր է»,-ասաց նա։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6779