tgoop.com/RepublicSquareTG1/6781
Last Update:
Սիրիայի տարածքային ամբողջականությանը սպառնում են Իսրայելն ու Թուրքիան միասնաբար. Արևելագետ
Սիրիայի տարածքային ամբողջականությանը սպառնում են Իսրայելն ու Թուրքիան միասնաբար։ Այստեղ փորձագիտական դաշտը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի դերակատարությանը։ Թուրքիան առաջինը շտապեց շնորհավորել սիրիացի ժողովրդին, որ կարողացավ թոթափել ավտորիտար ռեժիմի իշխանությունը։ Սակայն, ըստ նրա՝ վարագությունների հետևում Թուրքիան շարունակում է իր գործունեությունը, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ստեղծված իրավիճակում։ Այդ մասին հայտարարել է արևելագետ Արարատ Կոստանյանը։
«Չեմ կարծում, թե արաբական աշխարհը լուռ Սիրիան պետք է հանձնի Թուրքիային, կամ Սիրիան դառնա մի երկիր, որը կլինի Թուրքիայի վերահսկողության տակ։ Սիրիայի ժողովուրդը սրան չի համաձայնի»,- նշեց Կոստանյանը։
Նա նաև ընդգծեց՝ այստեղ կա նոր Մերձավոր Արևելք ծրագիրը, որը ենթադրում է Սիրիան մասնատել կամ դարձնել ֆեդերատիվ, որը նույնպես Սիրիայի գոյությանը վտանգ է սպառնում։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6781