tgoop.com/RepublicSquareTG1/6811
Last Update:
Իրանի դեմ մեծ պատերազմի դեպքում Բաքուն փորձելու է գրավել Իրանական Ադրբեջանը
Էբրահիմ Ռայիսիին նահատակության են հասցրել: Երկրի ներսում նպատահարմար չեն համարում հայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Քյամրան Ղազանֆարին:
Իրան-Ադրբեջան հակասությունները սրվում են։ Սիրիայում Բաշար Ասադի տապալումից և Իսրայելի կողմից Հզբոլահի ու ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններից հետո՝թուրք-ադրբեջանական տանդեմն՝Իսրայելի ու անգլո-սաքսոնական կենտրոնների օգնությամբ փորձելու է հասնել Իրանի կազմաքանդմանը։
Թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործելու է Իսրայելի ու Արևմուտքի հարձակումն Իրանի վրա՝Իրանական Ադրբեջանը կտրելու նպատակով։
Իրանի կազմաքանդումն էթնիկ-կրոնական սահմաններով բխում է Իսրայելի շահերից, քանի որ Իսրայելն արդեն իսկ ոչնչացրել է շիական առանցքը՝Սիրիայում Իրանի դաշնակից Ասադը տապալված է, Լիբանանում՝Հզբոլահի ռազմական ներուժն ոչնչացված է, իսկ Գազայի հատվածում Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ պատերազմ է վարում։ Հաջորդ թիրախը՝բուն Իրանն է և պատահական չէ, որ Իսրայել-Ադրբեջան ռազմական կապերը վերջին շրջանում միայն ակտիվանում են։
Եթե Իրանի վրա լայնածավալ հարձակում սկսի, ապա Իրանը չի կարողանալու աջակցել ՀՀ-ին՝Սյունիքը պաշտպանելու նպատակով և Անկարայի ու Բաքվի համար խնդիրներ չեն առաջանա գրավելու Զանգեզուրի միջանցքը։
Իրանի դեմ պատերազմը ծանր հետևանքներ է ունենալու նաև Ադրբեջանի համար, քանի որ մայրաքաղաք Բաքուն՝ադրբեջանական նավթագազային և ռազմական օբյեկտները հայտնվելու են Իրանի հրթիռային հարվածների ներքո։
Իրանը կարող է ոտքի հանել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին՝ ընդդեմ Ալիևի ու նրա կլանի։
Հարավային Կովկասում շուտով կարող են սկսվել գեոպոլիտիկ բուռն իրադարձություններ, իսկ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում և ուշադիր կարդում է ՖԲ-ում նրա հասցեին հնչեցվող վիրավորանքներն ու մեկնաբանությունները։
Հայկական բանակը պետք է բերել մարտական պատրաստության՝հայ ազգին պատրաստել հնարավոր նոր պատերազմին, իսկ հայկական Սյունիքը վերածել անառիկ ամրոցի։ Դրա փոխարեն ՔՊ-ն զբաղված է 2026թ․-ին ամեն գնով վերարտադրվելու գործողություններով։
Հայաստանի շուրջ գեոպոլիտիկ իրավիճակը պայթյունավտանգ է՝Իրանի կազմաքանդումը՝հայոց պետականության համար կործանարար է և Երևանի երկարաժամկետ շահերից է բխում Իրանում խաղաղությունն ու կայունությունը։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6811