tgoop.com/RepublicSquareTG1/6822
Last Update:
Հուսով ենք՝ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան հուսով է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Բոլորը հրավիրված են... հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, այդ թվում՝ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, կգան Սանկտ Պետերբուրգ... Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին մասնակցում է իր նախագահության առաջին տարվանից՝ 2000 թ.-ից: Վերջին տարիներին ավանդույթ է ձևավորվել այս գագաթնաժողովներն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի վերջին։ Այս հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական շփման ընթացքում համաձայնեցված և հաստատված ծրագիր չի լինում, Համագործակցության անդամ երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակում իրենց առավել հետաքրքրող հարցերի շուրջ։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6822