tgoop.com/RepublicSquareTG1/6854
Last Update:
ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը. Միշուստին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ամփոփել է Եվրասիական տնտեսական միության կազմավորման 10-ամյակը՝ խոսելով երկրներում պարենային անվտանգության, սննդի պակասի կանխմանն ուղղված մեխանիզմների և հավաքական պարենային անվտանգության պայմանագրի շուրջ քննարկումների մասին:
Միշուստինը նշել է, որ ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը, երկրներում պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակը կազմում է 93%:
«Միության գոյության 10 տարիների ընթացքում մեր երկրներում զգալիորեն աճել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Հիմնական պարենային ապրանքներով ինքնաբավության մակարդակն այժմ կազմում է մոտ 93%։ Լիովին բավարարում ենք հացահատիկի, բուսական յուղի, խոզի մսի, թռչնամսի, շաքարավազի, կաթի և ձվի ներքին պահանջարկը», - ասել է Միշուստինը, հավելելով, որ ԵԱՏՄ-ն նախատեսում է մշակել մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել անդամ երկրներում սննդի պակասը։
«Երեք տարի առաջ մենք հասկացանք հացահատիկի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի, արևածաղկի ձեթի առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռների համաձայնեցման նպատակահարմարությունը, ինչը թույլ է տալիս խուսափել քաղաքացիների համար դրանց պակասից, համակարգել դիրքորոշումները միության սահմաններից դուրս արտահանման առումով։
Օգտագործելով այս փորձը՝ մենք նախատեսում ենք ստեղծել այլ երկարաժամկետ մեխանիզմներ, որոնք կօգնեն արդյունավետ և, որ ամենակարևորն է, օպերատիվ կերպով հարթել ԵԱՏՄ երկրների շուկաներում հնարավոր անհավասարակշռությունը», - ասել է Միխայիլ Միշուստինը։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6854