tgoop.com/RepublicSquareTG1/6887
Last Update:
Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի դե-ֆակտո լուծարման համար
Հայաստանը Ադրբեջանի հետ զինման մրցավազքում չի դիմանա։ Երևանը պետք է հասկանա, որ ԱՄՆ֊ը և Ֆրանսիան հողի վրա նրան չեն օգնելու։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի մեսիջը Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին՝նոր պատերազմի պարագայում Արևմուտքը զորք չի ուղարկելու ՀՀ և չի պաշտպանելու Սյունիքը։ Ադրբեջանը կարևոր է Արևմուտքի համար՝նավթագազային ռեսուրսների և գեոպոլիտիկ դիրքի պատճառով։ Ադրբեջանով է անցնում Միջին միջանցքը, որը թույլ է տալիս Եվրոպային ելք ունենալ դեպի ղազախական և թուրքմենական գազ և նավթ, ինչպես նաև Չինաստան։
Արևմուտքը քննադատում է Ադրբեջանին, սակայն ոչինչ չարեց Արցախի հայաթափումը կանխելու համար, իսկ ՀՀ զինելը հանգեցնում է Բաքվի պատասխան քայլերին և ապագայում հնարավոր է Ադրբեջանը կանխարգելիչ հարվածներ հասցնի ՀՀ այն օբյեկտներին, որտեղ տեղակայված կլինեն ֆրանսիական, ամերիկյան, հնդկական և այլ զինատեսակներ։
Ալիևը ՀՀ-ին սպառնում է զենքերի մրցավազքով՝նավթադոլարները Բաքուն ուղղելու է նոր զենքերի գնելու համար, իսկ ՀՀ-ի բյուջեն չի կարող մրցակցել ադրբեջանական բյուջեի հետ։ Հայաստանը պետք է վերականգնի ռազմական կապերը ՌԴ-ի հետ, ինչը թույլ կտա մատչելի գներով Մոսկվայից գնել զինատեսակներ, որոնք կբալանսավորեն ադրբեջանական կողմին։
Բաքվի նպատակն է ՀՀ-ին տնտեսապես հյուծել՝սպառազինությունների մրցավազք հրահրելով Հարավային Կովկասում։ ՀՀ-ն ստիպված կլինի կրճատել սոցիալական ծախսերն ու բյուջեի հիմնական մասն ուղղել զենքերի գնման, բանակի սպասարկման, ինչպես նաև չմոռանանք արտաքին պարտքի մասին, որը կազմում է գրեթե 13 միլիարդ դոլար։
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը, ըստ էության, դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Բաքվի ճշտված տվյալներով՝ դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռ Պետդեպարտամենտի թույլտվությունը չեն ստացել։ Հենց ստանան, դուրս կգան։
Ալիևը Փաշինյանին և ՔՊ-ին ներկայացնում է, որպես ԱՄՆ-ից կառավարվող խումբ, որը գործում է ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ՝Պետքարտուղարությունից ստանալով ցուցումներ։ Ալիևն օգտվում է ՔՊ-ի հակառուսական արտաքին քաղաքականությունից՝խորացնում է երկկողմ կապերը ՌԴ-ի հետ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ թյուրքախոս երկրների՝առաջին հերթին Ղազախստանի։
Փաշինյանն ու ՔՊ-ն փորձում են ՀՀ-ն պոկել ՌԴ-ից՝Արևմուտքից չստանալով ոչ անվտանգության երաշխիքներ, ոչ տնտեսական ու ռազմական այնպիսի օգնություն, որը կփոխատուցեր հայ-ռուսական ռազմա-տեխնիկական կապերը։
Այսպիսով, Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի դե-ֆակտո լուծարման համար՝պատերազմի միջոցով կամ տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայով։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6887