tgoop.com/RepublicSquareTG1/6901
Last Update:
«Ալիևի ասած 300.000 ադրբեջանցին լինելու են Փաշինյանի էլեկտորատը՝ բնակեցվելով Հայաստանում». Դավիթ Անանյան
Հայաստանը, դե ֆակտո, որպես պետություն՝ գոյություն չունի. պետության գլխին գտնվողներն այս ամեն ինչը վերածել են իրենց գոյության երաշխիքները հավաքագրելու գործին… Իշխանության համար իրենց վերարտադրվելը կյանքի և մահու հարց է՝ ցանկացած գնով ուզում են հասնել դրան, որովհետև իշխանությունը գիտի՝ իշխանություն չունենալը հավասար է ֆիզիկական չգոյության։ Ատամներով են պայքարում իշխանության համար։ Այդ մասին հայտարարել է «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։
«Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունն ընկած է փողոցում, ապա այսօր այդպես չէ. շատ ամուր է այն այսօրվա իշխանության ձեռքերում։ Իշխանությունը որևէ ձևով չեն զիջելու, անգամ ընտրություններով չեն զիջելու՝ անկախ արդյունքներից»,- ասաց Անանյանը՝ ընդգծելով՝ քանի դեռ իշխանությունը չի տեսնում իրեն այլընտրանք իրական ընդդիմություն, չի տեսնում քաղաքական և քաղաքացիական ուժերի համախմբում և չի տեսնում գահընկեց լինելու վտանգը, մտածելու է 2031 թվականին վերընտրվելու մասին։
«Իսկ Հայաստանում բնակվել ցանկացող այդ 300.000 ադրբեջանցին, որոնց մասին խոսվում է, լինելու է այս իշխանության էլեկտորատը»,- ասաց Անանյանը։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6901