REPUBLICSQUARETG1 Telegram 6911
Ալիևի նոր հայտարարությունները ուղղված են ոչ թե խաղաղությանը, այլ հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը. Սաղաթելյան

«Իլհամ Ալիևի նոր հայտարարությունները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացահայտման հերթական վկայություն: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները մեկ անգամ ևս փաստում են, մեր այն պնդումները, որ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր։
«Մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմերից հրաժարման, միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի սահմանադրության փոփոխության և հայկական բանակի վերաբերյալ հնչող պահանջները ոչ թե ուղղված են խաղաղության հաստատմանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը։

Այս նպատակի իրականացման տրամաբանության մեջ են նաև Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագրի մասին  հայտարարությունները։
Մեկ անգամ ևս արձանագրենք պարզ ճշմարտությունը, որը բանակցային սեղանին վախենում է բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանը.
Հայաստանի տարածքում տարբեր ժամանակներում բնակություն հաստատած ադրբեջանցիների վերադարձի հարցը չի կարող նույնացվել և համահավասարեցվել Արցախից՝ ցեղասպանության անմիջական վտանգի տակ բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման խնդրի հետ։

Եթե Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել այդ հարցը, ապա այն պետք է քննարկվի Բաքվում և Սումգայիթում բռնի տեղահանված, կոտորածների հետևանքով փախուստի դիմած հայերի իրավունքների համատեքստում։
Արցախահայության վերադարձի իրավունքն ու կարգավիճակը պետք է լինի հայկական շահերով առաջնորդվող ցանկացած բանակցողի առաջնային և գլխավոր օրակարգը։
Միայն բանակցություններում Արցախի հարցի հստակ առաջ քաշումը, մեր իրավունքների համառ պաշտպանությունը կարող են զսպել Ադրբեջանի նոր պահանջները և ագրեսիան։ Հակառակ դեպքում, Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունները մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու ծրագիրի վերջնարդյունքը միայն նոր ու ավելի կոշտ պահանջներն են լինելու»,- գրել է Ի.Սաղաթելյանը։

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ

tgoop.com/RepublicSquareTG1/6911
Create:
Last Update:

BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6911

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

“[The defendant] could not shift his criminal liability,” Hui said. Ng Man-ho, a 27-year-old computer technician, was convicted last month of seven counts of incitement charges after he made use of the 100,000-member Chinese-language channel that he runs and manages to post "seditious messages," which had been shut down since August 2020. Add the logo from your device. Adjust the visible area of your image. Congratulations! Now your Telegram channel has a face Click “Save”.! "Doxxing content is forbidden on Telegram and our moderators routinely remove such content from around the world," said a spokesman for the messaging app, Remi Vaughn. Commenting about the court's concerns about the spread of false information related to the elections, Minister Fachin noted Brazil is "facing circumstances that could put Brazil's democracy at risk." During the meeting, the information technology secretary at the TSE, Julio Valente, put forward a list of requests the court believes will disinformation.
from us

Telegram Площадь Республики/Հանրապետության հրապարակ
FROM American