REPUBLICSQUARETG1 Telegram 6928
Նարինե Դիլբարյան. Ալիեւը նախապատրաստվում է իր հոր՝ Հեյդար Ալիեւի նախաձեռնած ցեղասպանության վերջին փուլին

Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ցավով նշեց, որ այսօր իր խոսքը սկսում է հայ ռազմաքաղաքական գործիչներին ցմահ ազատազրկելու նպատակով Ադրբեջանում կեղծ մեղադրանքներ հավաքելու եւ Հայաստանի իշխանությունների՝ մեր գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ որեւէ քայլ չանելու մասին խոսելով:

«Այո, սկսում ենք օրախնդիր եւ գոյաբանական վտանգ ներկայացնող այնպիսի մի թեմայից, ինչպիսին մեր ոչ միայն ռազմագերիների, այլ, իրոք, բացարձակ անմեղ մարդկանց հանդեպ սկսված անմարդկային ոճրագործության հանդեպ անտարբերությունն է: Ես տեսնում եմ, որ ինչքան հայ հասարակությունը, պարզ մարդիկ անհանգստանում են, սրտացավություն ու կարեկցանք են դրսեւորում եւ պահանջում են գործողություններ մեր հայրենակիցների ազատագրման համար, այդքան իշխանության կողմից ուղղակի ազգային, մարդկային արժեքներին դավաճանության, այդ մարդկային արժեքների ուրացումից բարձրացող անտարբերության պատը վերածվում է գրեթե չինական պարսպի: Հայաստանի եւ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները ամեն օր օրակարգ են նետում թեմաներ, որոնք ընդհանրապես ոչ մի հեռավոր առնչություն չունեն օրակարգային հրատապ խնդրի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այսինքն, Արցախում հայ ժողովրդին ցեղասպանությունից փրկելու եւ իրենց հայրենի հողի վրա ապրելու իրենց իրավունքի համար մարտնչած անձանց, այդ թվում, 44-օրյա պատերազմում հայ ժողովրդին ցեղասպանությունից պաշտպանած զինվորականների իրավունքների հետ»,-ասաց քաղաքական գործիչը:

Նարինե Դիլբարյանը համոզմունք հայտնեց, որ այդ խնդիրը հայ հասարակության համար ամենացավոտն է եւ յուրաքանչյուրն է հասկանում Ադրբեջանի տարածած հայտարարությունը, իբր իրենք բազմաթիվ այլ գործեր ունեն՝ շաղկապված արդեն դատարանում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերի հետ: Ուստի, իրենք համագործակցության առաջարկով դիմում են ՀՀ պատկան մարմիններին, որովհետեւ «դժվարություններ են ծագում» վկաներին հարցաքննելու եւ մեղադրյալներին հայտնաբերելու գործով:

Այսինքն, ամբողջ հայ ժողովուրդը Իլհամ Ալիեւի համար գոյաբանական վտանգ է եւ ինքը առաջնորդվում է երիտթուրքական կառավարության կարգախոսով, որ հայեր պետք է ընդհանրապես չլինեն, ամենալավը մեռած հայն է, որովհետեւ նա չի հիշեցնի, որ Արեւմտյան Հայաստանը եւ մնացած հողերը պատկանել են հայերին, որտեղ հայերը ստեղծել են նյութական, մշակութային վիթխարի՝ անգնահատելի ժառանգություն: Եվ ՀՀ իշխանությունները, նկատի ունեմ եւ խորհրդարանական, եւ գործադիր, եւ դատական, լռում են: Տեսեք՝ քանի օր է անցել Ադրբեջանի այդ հայտարարությունից հետո, թե եկեք, համագործակցեք մեզ հետ: Եվ ՀՀ այդ պատկան մարմինները լռում են: Ես արդեն համոզվում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե այսքան թերապետություն, այլ անպետություն, երբեք չի եղել: Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Ինչո՞ւ է նա լռում: Ո՞ւր է արձագանքը, ո՞ւր են այն բոլոր գործերը, փաթեթները ադրբեջանցիների գործած վայրագությունների վերաբերյալ, որոնք կան եւ փաստաթղթավորված են»:

Դիլբարյանը ասաց, որ հիմա ցեղասպանության հերթական փուլն է եւ Իլհամ Ալիեւը նախապատրաստվում է իր հոր՝ Հեյդար Ալիեւի նախաձեռնած ցեղասպանության վերջին փուլին:

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ

tgoop.com/RepublicSquareTG1/6928
Create:
Last Update:

BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6928

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

How to Create a Private or Public Channel on Telegram? Members can post their voice notes of themselves screaming. Interestingly, the group doesn’t allow to post anything else which might lead to an instant ban. As of now, there are more than 330 members in the group. End-to-end encryption is an important feature in messaging, as it's the first step in protecting users from surveillance. 5Telegram Channel avatar size/dimensions Hashtags are a fast way to find the correct information on social media. To put your content out there, be sure to add hashtags to each post. We have two intelligent tips to give you:
from us

Telegram Площадь Республики/Հանրապետության հրապարակ
FROM American