tgoop.com/RepublicSquareTG1/8284
Last Update:
Մենք չենք ընդունում տարածաշրջանում օտար ուժերի որևէ միջամտություն. Իրանի խորհրդարանի նախագահը՝ Բաքվում
Օտար երկրները չպետք է միջամտեն տարածաշրջանային խնդիրներին. այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է, որ Իրանի քաղաքականությունը բոլոր հարևան երկրների հետ համակողմանի հարաբերությունների զարգացումն է։
«Մենք չենք ընդունում տարածաշրջանում օտար ուժերի որևէ միջամտություն, և տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև: Հարցերը կարող են առաջ մղվել «3+3» ձևաչափով հարթակի շրջանակում հանդիպումների մակարդակով և օգնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը», - ասել է Ղալիբաֆը։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/8284