tgoop.com/RepublicSquareTG1/8290
Last Update:
Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսական այդ ճամարտակությունը, բառակույտն» ուղղված չէր ՀՀ քաղաքացիներին. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանի «գաղափարախոսական այդ ճամարտակությունը, բառակույտն» ուղղված չէր ՀՀ քաղաքացիներին։ Այն ուղղված էր Ալիևին և Էրդողանին. նպատակը մեկն էր. ես կատարում եմ Ձեր ևս մեկ պահանջ՝ գնում եմ Սահմանադրական հանրաքվեի, իսկ փոխարենը՝ Դուք երաշխիքներ պետք է տաք իմ իշխանությունը երկարաձգելու համար։ Այդ մասին հայտարարել է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նրա կարծիքով Փաշինյանը Միացյալ Նահանգներ այցից հետո հասկացել է, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանն այլևս չեն կարող իրեն իշխանությունը պահելու և ֆիզիկական անվտանգությունն ապահովելու երաշխիքներ տալ, այժմ փորձում է դա անել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը փակելու ճանապարհով։
«Եթե այդ հանրաքվեն տեղի ունենա, և գտնվի 650.000 հայադավ, հակահայ, ու Անկախության հռչակագիրը հանվի, դա նշանակելու է 3-րդ Հանրապետության ավարտը, որովհետև Անկախության Հռչակագիրը Երրորդ Հանրապետության ծննդյան փաստաթուղթն է,- նշեց Զոհրաբյանը։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/8290